Հարգելի գործընկերներ,
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ունենալու դեպքում՝ խնդրում ենք դրանք մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը ուղարկել ԲՈԿ-ի info@bok.am էլեկտրոնային հասցեին:
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայացված նախագծի քննարկման համար առաջիկայում ԲՈԿ-ը կազմակերպելու է հանդիպումներ ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների հետ։