Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում)

Подсписок
Վիճակագրություն
Вопросы
  1. Սոցիալ-տնտեսական երևույթների դիտարկման ձևերը, տեսակները և եղանակները:
  2. Պատահական մեծություններ։ Բաշխման օրենքները։ Հաշվարկման սկզբունքները։
  3. Վարիացիայի ցուցանիշները, դրանց էությունը և կիրառումը սոցիալ- տնտեսական հետազոտություններում։
  4. Հիպոթեզների վիճակագրական ստուգում: Վիճակագրական հայտանիշի կառուցման սխեման: Հիպոթեզների ստուգման ոչ պարամետրիկ մեթոդները:
  5. Փոխլարվածության աղյուսակները և դրանց տարրերը: Փոխլարվածության աղյուսակների ընտրանքային սխեմաները։
  6. Կապերի վերլուծությունը բազմաչափ աղյուսակներում. հատկանիշների անկախության մասին հիպոթեզը, մեկ, երկու և երեք զույգային կապերի մասին հիպոթեզները:
  7. Դիսպերսիոն վերլուծության էությունը: Դիսպերսիոն վերլուծության կիրառման պայմաններ:
  8. Երկգործոն դիսպերսիոն վերլուծություն:
  9. X2 չափանիշի կիրառումը երկու և ավելի մասերի հավասարության մասին հիպոթեզը ստուգելու համար:
  10. X2 չափանիշի կիրառումը հատկանիշների անկախությունը ստուգելու համար:
  11. Բազմագործոն դիսպերսիոն վերլուծություն:
  12. Ոչ պարամետրիկ մեթոդների առավելություններն ու թերությունները:
  13. Բաղադրիչային և գործոնային վերլուծության նախապայմանների տարբերությունը: Գործոնային վերլուծության հիմնահարցերը:
  14. Գլխավոր բաղադրիչների մեթոդ:
  15. Դիսկրիմինանտային վերլուծության կիրառման ոլորտները և մեթոդները:
  16. Պատահական գործընթացի մաթեմատիկական սպասման, դիսպերսիայի և կովարիացիայի ֆունկցիաները:
  17. Պատահական գործընթացների դինամիկայի ուսումնասիրությունը։
  18. Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառումը երևույթների և գործընթացների վիճակագրական հետազոտություններում:
  19. Ռեգրեսիոն վերլուծության հիմնական խնդիրները: Ռեգրեսիայի ադեկվատ հավասարման ընտրություն: Զույգային ռեգրեսիա: Բազմաչափ ռեգրեսիա:
  20. Մասնակի և բազմակի կոռելյացիոն գործակիցների գնահատում:
  21. Ռանգային կոռելյացիայի հաշվարկման խնդիրները: Ռանգավորումների միջև կապի վիճակագրական վերլուծության հիմնական խնդիրները:
  22. Ռիսկերի դասակարգման վիճակագրական սկզբունքները: Վիճակագրական վերլուծության տեղն ու դերը ռիսկերի կառավարման խնդրում:
  23. Տնտեսական ռիսկերի հիմնական տարատեսակները: Ռիսկերի վիճակագրական գնահատումը:
  24. Ռիսկի քանակական և որակական գնահատում: Ռիսկի ընդունելի լինելու վիճակագրական գնահատականը:
  25. Կլաստերային վերլուծությունը և հետազոտության օբյեկտների դասակարգման համակարգը։
  26. Կլաստերային վերլուծության կիրառությունը տնտեսագիտական խնդիրներում: Կլաստերային և գործոնային վերլուծությունների համատեղ օգտագործման ուղիները և խնդիրները:
  27. Կլաստերային և ռեգրեսիոն վերլուծության համատեղ օգտագործման տարբերակները։
  28. Ներդրումների արդյունավետության գնահատումը և վիճակագրական վերլուծությունը:
  29. Բնակչության հեռանկարային թվի հաշվարկման մեթոդները։ ժողովրդագրական աղյուսակների գործնական նշանակությունը:
  30. Բնակչության և աշխատանքային միգրացիայի տեսակները, դրանց հաշվարկման առանձնահատկությունները։
  31. Արտաքին միգրացիայի հաշվառման խնդիրները։
  32. ՀՀ աշխատանքի շուկայի ընդհանուր իրավիճակի վերլուծությունն ու գնահատումը վիճակագրական ցուցանիշների համակարգի կիրառմամբ։
  33. Միջազգային վիճակագրությունում կիրառվող աշխատանքի շուկայի հիմնական ցուցանիշները և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը։
  34. Աշխատողների թվաքանակի և շարժի վիճակագրական ցուցանիշների համակարգը, դրանց մեթոդաբանական առանձնահատկություններն ու խնդիրները։
  35. Գործազրկության հաշվարկման մեթոդաբանությունը և առանձնահատկությունները։
  36. Աշխատաժամանակի օգտագործման վիճակագրական ցուցանիշները, դրանց վերլուծության նպատակն ու առանձնահատկությունները։
  37. Հիմնական ֆոնդերի գնահատման տեսակները, դրա մաշվածքի և ամորտիզացիայի վիճակագրական վերլուծության խնդիրները։
  38. Հիմնական ֆոնդերի օգտագործման վիճակագրական ցուցանիշները, դրանց հաշվարկման մեթոդաբանական առանձնահատկություններն ու խնդիրները։
  39. Միջազգային վիճակագրությունում կիրառվող ազգային հարստության տարրերը և դրանց դասակարգումը։
  40. Մակրոտնտեսական ցուցանիշների վերհաշվարկը արժույթային փոխարժեքի, հարթեցված արժույթային (Ատլասի մեթոդ) և գնողունակության համարժեքության մեթոդներով։
  41. ԱՀՀ-ի և դրա հիմնական հաշիվների կառուցման ընդհանուր սկզբունքները։
  42. ԱՀՀ-ի հաշիվների և ցուցանիշների փոխկախվածությունը։
  43. Հարկերի տեսակները և դրանց դասակարգումը ԱՀՀ-ում
  44. ՀՆԱ-ի կառուցվածքը, հաշիվները և հաշվարկման առանձնահատկությունները։
  45. Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումների հաշվեկշռի հայեցակարգային հիմքերը։
  46. Վճարային հաշվեկշռի ստանդարտ բաղկացուցիչները և դասակարգումները։
  47. ԱՀՀ-ի և ՎՀ հիմնական ցուցանիշների միջև կապերը։
  48. Միջազգային ներդրումային և արտաքին պարտքի դիրքերի ցուցանիշները և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը։
  49. Արտաքին առևտրի տվյալների համադրելիության խնդիրները միջազգային վիճակագրությունում։
  50. Բնակչության եկամուտների և ծախսերի՝ ըստ դեցիլային և քվանտիլային խմբերի վիճակագրական ուսումնասիրության մեթոդները, խնդիրներն ու առանձնահատկությունները։
  51. Բնակչության կենսամակարդակը և կյանքի որակը բնութագրող ցուցանիշների մեթոդական առանձնահատկությունները և կիրառման շրջանակը։
  52. Բնակչության աղքատության մակարդակի գնահատման առանձնահատկությունները և մեթոդաբանություն հիմնական խնդիրները:
  53. Մարդկային զարգացման ներուժի համաթվի հաշվարկման մեթոդաբանությունը։
  54. Գնաճի վիճակագրական ուսումնասիրության մեթոդաբանությունը։
  55. Միջազգային վիճակագրությունում կիրառվող բնակչության կենսամակարդակը և կյանքի որակը բնութագրող ցուցանիշների համակարգը և դրանց հաշվարկման մեթոդաբանությունը։
  56. Դրամաշրջանառության վիճակագրական ցուցանիշները:
  57. Պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դասակարգումը և դրանց վիճակագրական ցուցանիշները:
  58. Պետական պարտքի դասակարգումը և վիճակագրական ցուցանիշները: