Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելիորացիա, ագրոքիմիա և ագրոէկոլոգիա)

Подсписок
Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և հիդրոտեխնիկական կառուցվածքներ
Вопросы
  1. Ոռոգման անհրաժեշտության հիմնավորումը:
  2. Ոռոգման նպատակներն ու խնդիրները:
  3. Ոռոգման համար օգտագործվող ջրաղբյուրները, ջուր վերցնելու եղանակները և պահանջները ոռոգման ջրի նկատմամբ:
  4. Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմի սահմանումը:
  5. Գյուղատնտեսական մշակաբույսերի գումարային ջրասպառումը և որոշման մեթոդիկան:
  6. Ոռոգման և ջրման նորմերի սահմանումը և որոշումը:
  7. Հիդրոմոդուլի գրաֆիկի կազմումն ու կոմպլեկտավորումը:
  8. Ոռոգման համակարգերի դասակարգումը, համակարգի կառուցվածքը և տարրերը:
  9. Ոռոգման բաց ջրանցքների կոնստրուկցիան, ջրանցքների հաշվարկային ծախսերի սահմանումը:
  10. Ոռոգման ջրանցքների հիդրավլիկական հաշվարկը:
  11. Ոռոգման համակարգերում նախագծվող կառուցվածքներն ու դրանց ֆունցիաները:
  12. Ոռոգման փակ համակարգի կառուցվածքը, հաշվարկային ծախսերի որոշումը:
  13. Ջրի կորուստների տեսակները ոռոգման ջրանցքներից, դրանց որոշումը և պայքարի միջոցառումները:
  14. Գյուղատնտեսական մշակաբույսերի մակերեսային եղանակով ոռոգման գործընթացի գնահատումը:
  15. Անրևացմամբ ոռոգման եղանակի սկզբունքները, կիրառման պայմանները և հաշվարկը:
  16. Կաթիլային ոռոգման եղանակի սկզբունքները, կիրառման պայմանները և հաշվարկը:
  17. Ենթահողային ոռոգման եղանակի կիրառման պայմաններն ու առանձնահատկությունները:
  18. Ոռոգումը գրունտային ջրերով:
  19. Ոռոգման հատուկ տեսակները և բովանդակությունը:
  20. Աղուտ և ալկալի հողերի մելիորացիան:
  21. Աղակալված հողերի կապիտալ լվացում, լվացման նորմի և ժամկետների որոշումը:
  22. Չորացման ( ցամաքեցման) համակարգի կառուցվածքը, ջրանցքների հաշվարկային ծախսերի որոշումը:
  23. Հողի խոնավության որոշման, չափման մեթոդները: Հողում խոնավության պաշարի որոշումը:
  24. Դրենաժային և մակերեսային հոսքի մոդուլների սահմանումը և որոշումը:
  25. Հողի ջրային էրոզիայի առաջացման պատճառները և հակաէրոզիոն հիդրոտեխնիկական միջոցառումների կիրառումը:
  26. Գրունտային պատվարների դասակարգումը
  27. Գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունների հիմնական բնութագրերը
  28. Հողային պատվարների կոնստրուկտիվ տարրերը:
  29. Հողային պատվարների ցամաքուրդները և կոնստրուկցիան:
  30. Հողային պատվարների ընդլայնական կտրվածքի նախագծումը, շեպերի ամրացումը:
  31. Հողային պատվարի հակաֆիլտրացիոն տարրերը, կոնստրուկցիաները և չափերը;
  32. Հողային պատվարի մարմնից ֆիլտրացիայի տեսությունը:
  33. Գրունտային պատվարների ֆիլտրացիայի ամրության հաշվարկը:
  34. Ջրամբարի բնորոշ ծավալների հաշվարկը և դրանց համապատասխան նիշերը:
  35. Քարահողային պատվարներ, ընդլայնական կտրվածքի կոնստրուկտիվ տարրեր:
  36. Քարալիցքային պատվարներ, կոնստրուկցիան, հակաֆիլտրացիոն տարրերը:
  37. Հողային պատվարների կառուցման եղանակները, գրունտներին ներկայացվող պահանջները:
  38. Հորանային ջրհեռ կառուցվածքի կոնստրուկցիան և հաշվարկը:
  39. Ջրհեռ կառուցվածքներ, հաշվարկային ելքերի որոշումը:
  40. Իռիգացիոն ջրթողների կոնստրուկցիան և հաշվարկը:
  41. Բետոնային գրավիտացիոն պատվարներ ոչ ժայռային գրունտների վրա, սխեմաները, կոնստրուկտիվ տարրերը:
  42. Շինարարարական ելքերը հեռացնող կառուցվածքները:
  43. Ջրհեռ կառուցվածքները գրունտային պատվարներում:
  44. Բետոնային գրավիտացիոն պատվարներ ոչ ժայռային գրունտների վրա:
  45. Բետոնային գրավիտացիոն պատվարներ ժայռային գրունտների վրա:
  46. Ակվեդուկներ, կիրառման պայմանները, կոնստրուկցիան և հիդրավլիկական հաշվարկը:
  47. Դյուկերներ, կիրառման պայմանները, կոնստրուկցիան, հաշվարկը:
  48. Պատվարային և ոչ պատվարային ջրընդունիչների տիպերը:
  49. Հիդրոտեխնիկական թունելներ, դասակարգումը, կիրառման պայմանները, հաշվարկը:
  50. Լծորդող կառուցվածքները ջրանցքներում:
  51. Հասկացություն հողի և դրա բերրիության մասին, բերրիության տեսակները և բարձրացման ուղիները:
  52. Հողառաջացնող մայրատեսակները, դրանց կարգաբանումը: Հողի հանքային մասի առաջացումը:
  53. Ապարների հողմահարման գործընթացը, հողմահարման ձևերը: Հողմահարման դերը հողառաջացման գործում:
  54. Հողի մեխանիկական կազմը, դրա կարգաբանումը և դերը հողի հիմնական հատկությունների ձևավորման գործում:
  55. Հողագոյացման գործընթացի էությունը: Կենդանի օրգանիզմների դերը հողառաջացման գործում:
  56. Հողի հումուսը, դրա քանակական ու որակական կազմը: Հումուսի դերը հողագոյացման և հողի բերրիության ստեղծման գործում:
  57. Հասկացություն բուսական ֆորմացիաների մասին, դրանց խմբավորումները և դերը հողագոյացման գործընթացում:
  58. Հողի պրոֆիլի ձևավորումը և դրա մորֆոլոգիական (ձևաբանական) հատկանիշները:
  59. Հողային լուծույթը, դրա դերը բույսի կյանքում և գյուղատնտեսական նշանակությունը:
  60. Հողային լուծույթի հիմնական հատկությունները և դրանց կարգավորման ուղիները: Հողի բուֆերականությունը:
  61. Հողի ստրուկտուրան, դրա ագրոնոմիական նշանակությունը: Ստրուկտուրայի առաջացման գործոնները և քայքայման պատճառները:
  62. Ջրի ձևերը հողում, շարժման օրենքները, մատչելիությունը բույսերի համար:
  63. Հողի ջրային հատկությունները, դրանց բարելավման միջոցառումները:
  64. Հողակազմող գործընթացի գործոնները: Վ.Դոկուչաևի ուսմունքը հողակազմող գործընթացի գործոնների մասին:
  65. ՀՀ բնահողային գոտիները և հիմնական հողային տիպերը:
  66. Կիսաանապատային գորշ հողեր, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները, բերրիության բարձրացման ուղիները:
  67. Ոռոգելի մարգագետնային գորշ հողերը, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները, բերրիության բարձրացման ուղիները:
  68. Աղուտ-ալկալի հողերը, առաջացման պայմանները, մելիորացիան:
  69. Սևահողերը, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները, բերրիության բարձրացման ուղիները:
  70. Շագանակագույն հողերը, առաջացման պայմանները, բերրիության բարձրացման ուղիները:
  71. Անտառային դարչնագույն հողեր, առաջացման պայմանները, հիմնական հատ-կությունները:
  72. Անտառային գորշ հողերը, առաջացման պայմանները, հիմնական հատկությունները:
  73. Քարքարոտ և ճահճային հողերի մելիորացման առանձնահատկությունները:
  74. Հողի էրոզիան, դրա տեսակները, պայքարի միջոցառումները:
  75. Հողային կադաստր և դրա բաղկացուցւչ մասերը: Հողային կադատրի դերը արդյունավետ հողօգտագործման հարցում:
  76. Գյուղատնտեսական բույսերի կյանքի պայմանները, անհրաժեշտ գործոնները և դրանց կանոնավորումը:
  77. Գիտական երկրագործության օրենքները և դրանց բացահայտումը:
  78. Հողի ջրային ռեժիմը և դրա կանոնավորումը:
  79. Հողի օդային ռեժիմը և դրա կանոնավորումը:
  80. Հողի ջերմային ռեժիմը և դրա կանոնավորումը:
  81. Հողի սննդային ռեժիմը և դրա կանոնավորումը:
  82. Հասկացություն մոլախոտային բուսականության մասին, դրանց հասցրած վնասը, կենսաբանական առանձնահատկությունները:
  83. Մոլախոտերի դասակարգումը:
  84. Մակաբույծ մոլախոտերը և պայքարը դրանց դեմ:
  85. Մոլախոտերի հաշվառման մեթոդները, քարտեզագրումը:
  86. Մոլախոտերի դեմ պայքարի նախազգուշական միջոցառումները:
  87. Մոլախոտերի դեմ պայքարի ագրոտեխնիկական միջոցառումները:
  88. Մոլախոտերի դեմ պայքարի քիմիական եղանակը:
  89. Հողի մշակման գիտական հիմունքները և խնդիրները:
  90. Հողի մշակման տեխնոլոգիական գործընթացները:
  91. Հողի հիմնական և մակերեսային մշակման եղանակներն ու ձևերը:
  92. Ջրային և հողմային էրոզիայի ենթակա հողերի մշակման առանձնահատկությունները: Հողի մշակման նվազեցումը և դրա ագրոտնտեսական հիմնավորումը:
  93. Բույսերի հաջորդականության անհրաժեշտության պատճառները:
  94. Ուսմունք ցանքաշրջանառության մասին, անհերթափոխ ցանքեր, մոնոկուլտուրա:
  95. Ցելերը, դրանց դասակարգումը և դերը որպես նախորդ:
  96. Ցանքաշրջանառությունների դասակարգումը:
  97. Միջանկյալ մշակաբույսերը ցանքաշրջանառություններում:
  98. Երկրագործության համակարգերը և դրանց պատմական զարգացումը:
  99. Ոռոգվող հողերի մշակման առանձնահատկությունները:
  100. Մշակաբույսերի գնահատումը որպես նախորդ: