ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ (Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում)

Вопросы
  1. Տնտեսական աճը և դրա ապահովման գործոններն ու մեխանիզմները։
  2. Տնտեսական աճ, ինֆլյացիա և գործազրկություն։
  3. ՀՆԱ, ՀԱԱ, ԶԱԱ, ԱԵ։ ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդները և կանոնները։
  4. Սպառումը և խնայողությունները։ Սպառման ֆունկցիան։
  5. Տնտեսական աճի ցուցանիշները։ Տնտեսական աճի վրա ազդող գործոնները։
  6. Կապիտալի կուտակումը և կապիտալազինվածության մակարդակը։
  7. Տնտեսական աճի տեմպերը ճգնաժամի պայմաններում։
  8. Գործազրկության տեսակները։ Գործազրկության ցուցանիշները։
  9. Հողերի սեփականության տնօրինումը, օգտագործումը, վարձակալությունը։ Հողի առք ու վաճառքը, պահպանության պետական վերահսկողությունը։
  10. Հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները ճգնաժամի պայմաններում։
  11. Ժամանակակից քեյնսականները և դասականները։
  12. Պետության եկամուտները և ծախսերը։
  13. Պետբյուջե։ Պետական պարտք։
  14. Ակտիվ և պասիվ տնտեսական քաղաքականություն։
  15. Հիմնական հարկատեսակները և դրանց դասակարգումը։
  16. Հարկային խթանող քաղաքականությունը։ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքը։
  17. Դրամավարկային քաղաքականության էությունը և ուղղությունները ՀՀ-ում։
  18. ՀՀ բանկային համակարգը և Կենտրոնական բանկի գործառույթները։
  19. Արտաքին տնտեսական հարաբերությունների էությունը և հիմնական ձևերը։
  20. Երկրի վճարային հաշվեկշիռը և դրա պետական կարգավորումը։
  21. Տարբեր տնտեսաձևերի կազմակերպա–տնտեսական սկզբունքները, զարգացման միտումները։
  22. Բիզնես պլանը, դրա կառուցվածքը և մշակման կարգը։
  23. ՀՀ արտաքին տնտեսական կապերի բնույթը։ ՀՀ արտաքին առևտրի զարգացման հնարավորությունները և ուղղությունները։
  24. Ներդրումային քաղաքականության էությունը, խնդիրները։ Ներդրումների տեսակները և դրանց տնտեսական արդյունավետության գնահատումը։
  25. Մասնավոր ներդրումների խթանման լծակները։
  26. Գյուղատնտեսական արտադրության օրինաչափությունները։
  27. ՀՀ սոցիալական քաղաքականությունը և սոցիալական ծրագրերը, ՀՀ տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի բաժինները և ցուցանիշները։
  28. Ձեռնարկության հասկացությունը և խնդիրները։ Ձեռնարկությունը որպես բազմանպատակ և դինամիկ համակարգ, նրա կառուցվածքն ու ենթակառուցվածքը։
  29. Գյուղի սոցիալ–տնտեսական հիմնախնդիրները և լուծման հիմնական ուղիները։
  30. Փոքր և միջին բիզնեսը, զարգացման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում։
  31. Ձեռնարկատիրական ռիսկը, տեսակները և ձևերը։
  32. Արտադրական ֆոնդերի տնտեսական էությունը և նրանց շրջապտույտը։
  33. Հիմնական արտադրական և ոչ արտադրական ֆոնդեր։
  34. Շրջանառու ֆոնդեր և շրջանառու միջոցներ։ Դրանց կազմը և կառուցվածքը։ Շրջանառու միջոցների արդյունավետության բարձրացման ուղիները։
  35. Կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերի կառավարումը։
  36. Արտադրության արդյունավետության էությունը։ Արտադրության արդյունավետության չա­փանիշի և ցուցանիշների հասկացությունը։
  37. Ռեսուրսների օգտագործման արդյունավետության գնահատումը և բարձրացման ուղիները։
  38. Պարենային ապահովվածություն, պարենային անվտանգության հիմնախնդիրների լուծման ուղիները։
  39. Պլանավորման էությունը և ձևերը։ Պլանավորման սկզբունքներն ու մեթոդները։
  40. Ձեռնարկության բիզնես պլանը։
  41. Ձեռնարկության արտադրական ծրագիրը։
  42. Արտադրության ծախքերը և ինքնարժեքը։ Արտադրանքի ինքնարժեքը որպես գնի ձևա­վոր­ման հիմք։
  43. Ինքնարժեքի իջեցման նշանակությունը արտադրության արդյունավետության բարձ­րաց­ման գործում։
  44. Գիտատեխնիկական առաջընթացի զարգացման ուղղությունները։
  45. Գների տնտեսական բովանդակությունը, ֆունկցիաները և տեսակները։
  46. Գնագոյացումը շուկայական պայմաններում։ Գների ազատականացումը։
  47. Գյուղատնտեսական և պարենային ապրանքների պահանջարկը և առաջարկը, պահանջարկի կորը, գնային էլաստիկությունը ըստ եկամուտների։
  48. Ձեռնարկությունների և միավորումների արտադրա-տնտեսական գործունեության մեջ բնապահպանման դերը և տեղը։
  49. Բնապահպանման գործունեության տնտեսական (սոցիալական) արդյու­նա­վե­տութ­յունը։ Բնապահպանման ծախսերը։
  50. Շուկայական տնտեսությունը և կառավարումը։ Կառավարման մակարդակները, օբյեկտը և սուբյեկտը։
  51. Կառավարման հիմնական սկզբունքները։
  52. Կազմակերպության նպատակներն ու դասակարգումը։ Կազմակեր­պութ­յան հինգ հիմնական ենթահամակարգերը։
  53. ՀՀ տնտեսական քաղաքականության սկզբունքները։
  54. Ճգնաժամ. մակրոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում։
  55. Կառավարման գործառույթների էությունը և դասակարգումը։ Կառավարման հիմնական կամ ընդհանուր գործառույթները։ Վերահսկողության դերը կառավարման գործընթացում։
  56. Կառավարման ֆունկցիոնալ կազմակերպական կառուցվածքներ։
  57. Ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա։
  58. Կառավարման մեթոդի էությունը։ Կառավարման մեթոդների դասակարգումը։
  59. Կառավարման վարչակազմակերպական, տնտեսական և սոցիալ-հոգեբանական մեթոդները։
  60. Կառավարչական որոշումները և դրանց ընդունման գործընթացը։
  61. Որոշումների ընդունման եղանակները և փուլերը։
  62. Տնտեսության հանրային կառավարման էությունը և խնդիրները։
  63. Տնտեսության պետական կառավարման համապետական մարմինները և դրանց գործառույթները։
  64. Ֆունկցիոնալ ու ճյուղային կառավարման էությունը, առանձնահատկությունները և գործառույթները։
  65. Տարածքային կառավարումը։ Տեղական ինքնակառավարման համակարգը։
  66. Իշխանություն, դրա ձևերը։
  67. Կոնֆլիկտի էությունը կազմակերպություններում, դրա տեսակները, պատճառները։ Կոնֆլիկտային իրավիճակների կառավարումը։
  68. Սթրեսի էությունը, պատճառները և կառավարումը։
  69. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը. պատճառները հակաճգնաժամային միջոցառումները և դասերը։