Специальность
Вопросы
- Հայաստանի աշխարհագրական դիրքը, տարածքը:
- Հայ ժողովրդի կազմավորման ընթացքը: Ցեղային ու վաղպետական միավորումները:
- Վանի թագավորության /ՈՒրարտու/ հիմնահարցը:
- Համահայկական միասնական պետության կազմավորումը: Երվանդունիների թագավորությունը մ.թ.ա. 6-3-րդ դարերում:
- Հայկական միասնական կենտրոնացված պետության առաջացումը: Հայաստանի էթնոքաղաքական և տնտեսական վերելքը առաջին Արտաշեսյանների օրոք:
- Հայկական աշխարհակալ տերությունը: Տիգրան Մեծի տերության տեղն ու դերը Մերձավոր Արևելքի ռազմա-քաղաքական համակարգում:
- Հայաստանի պայքարը Հռոմի ծավալապաշտական քաղաքականության դեմ: Մ.թ.ա. 66թ. Արտաշատի պայմանագրի նշանակությունը:
- Հայաստանն Արևմուտք-Արևելքի հակամարտության կիզակետում: Արտավազդ 2-րդի քաղաքականությունը:
- Հայաստանը վերջին Արտաշեսյանների օրոք: Արտաշեսյան թագավորության անկումը: Արտաշեսյանների թագավորության տեղը հայոց պատմության մեջ:
- Հռոմեա-պարթևական հակամարտությունները մ.թ. 1-ին դարի կեսերին և Հայաստանը: Արշակունիների թագավորության հաստատումը Հայաստանում:
- Արշակունիների ջանքերը Հայաստանում ժառանգական իշխանություն հաստատելու ուղղությամբ /2-3-րդ դարեր/: Սասանյան հեղաշրջումը Պարսկաստանում և Հայաստանը:
- Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Նրա տեղն ու դերը հայոց պատմության մեջ:
- Տրդատ 3-րդ Մեծի ներքին և արտաքին քաղաքականությունը: Քրիստոնեության ամրապնդումը Հայաստանում:
- Հայաստանը Խոսրով 3-րդ Կոտակի և Տիրան Արշակունու օրոք: Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար:
- Արշակ 2-րդի պայքարը կենտրոնացված ուժեղ պետության հաստատման և Հայաստանի քաղաքական անկախության պահպանման համար: Նրա քաղաքականության ձախողման պատճառները:
- Պապ Արշակունու գործունեության բնութագիրը: Նրա փորձը քրիստոնեական եկեղեցին ազգայնացնելու ուղղությամբ:
- Արշակունիների թագավորության անկումը. պատճառներն ու դասերը:
- Հայաստանի կացությունը 5-րդ դարի սկզբներին: Հայկական մարզպանությունը: Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները:
- Վարդանանց պատերազմը. պատմական նշանակությունը:
- Վահանանց պատերազմը: Ազատագրական պայքարի ընթացքը: Նվարսակի հաշտության պայմանագրի նշանակությունը:
- Մեսրոպ Մաշտոցը և հայոց գրերի ստեղծումը: Գրերի ստեղծման պատմական նշանակությունը:
- Վաղ միջնադարյան մշակույթը Հայաստանում /4-9-րդ դդ./:
- Արաբական արշավանքները Հայաստան: Քաղաքական նոր դիրքորոշումը և 652թ. հայ-արաբական պայմանագիրը:
- Հայ ժողովրդի ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ 8-րդ դարում:
- 850-855թթ. հակաարաբական ապստամբությունը Հայաստանում: Ապստամբության պատմական նշանակությունը:
- Հայկական պետականության վերականգնումը 9-րդ դարի վերջերին: Աշոտ 1-ինի և Սմբատ 1-ինի դերը:
- Աշոտ 2-րդ Երկաթի պայքարը պետության ամրապնդման ուղղությամբ: Արաբների վերջնական վտարումը Հայաստանից:
- Հայոց պետականության զարգացման ընթացքը 10-րդ դարի 2-րդ կեսին և 11-րդ դարի սկզբներին:
- Բագրատունյաց թագավորության անկումը:
- Բագրատունյաց Հայաստանի հասարակական-տնտեսական կյանքը:
- Բագրատունյաց Հայաստանի պետական կառուցվածքը:
- Սելջուկ-թուրքերի արշավանքները և նրանց հաստատվելը Հայաստանում և Բյուզանդիայում:
- Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները 12-13-րդ դդ.: Հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրումը և Զաքարյանների իշխանապետությունը:
- Կիլիկիայի հայկական իշխանությունը և հայ-խաչակրաց հարաբերությունները:
- Թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 2-րդ:
- Կիլիկիայի հայկական թագավորությունը Հեթումյանների օրոք: Կիլիկիայի հայկական թագավորության անկումը և դրա պատճառները:
- Հայկական մշակույթը 9-14-րդ դարերում:
- Մոնղոլ-թաթարների գերիշխանության հաստատումը Հայաստանում: Երկրի հետագա անկումը:
- Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի հակամարտությունների ոլորտում:
- Հայերի ազատագրական շարժման նախափորձերը 15-16-րդ դարերում:
- Հայկական մշակույթը 15-17-րդ դարերում:
- Հայ ազատագրական շարժումները 17-րդ դարի երկրորդ կեսին և 18-րդ դարի սկզբներին: Իսրայել Օրի:
- Հայ ազատագրական պայքարը Արցախում և Սյունիքում 18-րդ դարի 20-ական թվականներին:
- Հովսեփ Էմինը և հայ ազատագրական շարժումը:
- Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի ծրագիրը:
- Հայաստանի ազատագրության ծրագրերը 18-րդ դարի վերջերին: Ռուսաստանը և հայ ազատագրական շարժումը:
- Հայաստանի կացությունը 19-րդ դարի սկզբներին: Տերությունների պայքարը Անդրկովկասի համար:
- Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Ռուսաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում:
- 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը:
- Ցարիզմի գաղութային քաղաքականությունը Արևելյան Հայաստանում 1830-1860-ական թվականներին:
- Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի 30-60-ական թվականներին:
- Զեյթունի 1862թ. ապստամբությունը և նրա նշանակությունը:
- Հայկական մշակույթը 18-րդ դարում և 19-րդ դարի առաջին կեսին:
- 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը. հայկական հարցի միջազգայնացումը: Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերը:
- Հայ քաղաքական կուսակցությունների ձևավորումը:
- 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական պայքարը. պայքարի ձևերը: Ազատագրական պայքարի զինված փուլի սկզբնավորումը:
- Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի կենսագործման սկիզբը: Հայկական կոտորածները 1894-1896 թվականներին:
- Տերությունները և հայկական հարցը 19-րդ դարի 90-ական թվականներին:
- Հայաստանը 20-րդ դարի սկզբներին: 1903թ. հունիսի 12-ի օրենքը: 1904թ. Սասունի ապստամբությունը:
- Հայաստանը 1905-1907թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակա-շրջանում: Հայ-թաթարական ընդհարումները:
- Արևմտյան Հայաստանը 1905-1914թթ.: Հայկական հարցը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին:
- Հայաստանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի Կովկասյան ճակատը և հայերը: Կամավորական շարժումը. դերն ու նշանակությունը:
- Արևմտահայության Մեծ Եղեռնը: Հայոց ցեղասպանության պատճառներն ու դասերը:
- Ինքնապաշտպանական մարտերը 1915թ.:
- Հայաստանը փետրվարյան հեղափոխությունից հետո: Ժամանակավոր կառավարությունը և Հայկական հարցը: Հայոց Ազգային խորհրդի ձևավորումը:
- Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին:
- Հայաստանը 1917թ. Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակաշրջանում:
- Թուրքական ներխուժումը Անդրկովկաս 1918թ.: Տրապիզոնի բանակցությունները և Բաթումի պայմանագիրը:
- 1918թ. Մայիսյան հերոսամարտերը:
- Հայաստանի Հանրապետության /1918-1920թթ./ կազմավորումը: Պետական կառուցվածքը:
- Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը /1918-1920թթ./:
- Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը /1918-1920թթ./:
- Հայկական հարցը Փարիզի կոնֆերանսում: Սևրի պայմանագիրը:
- 1920թ. հայ-թուրքական պատերազմը: Հայաստանի Հանրապետության անկման պատճառները:
- Հայաստանի խորհրդայնացումը: Դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագիրը:
- Հայկական հարցը 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերում:
- 1921թ. փետրվարյան ապստամբությունը. պատճառները, հետևանքները:
- Զանգեզուրի գոյամարտը 1918-1921թթ.: Գարեգին Նժդեհ:
- Քաղաքացիական կռիվները Հայաստանում 1921թվականին, Զանգեզուրի խորհրդայնացումը:
- Արցախի հիմնահարցը 1918-1921թթ.: Արցախի բռնակցումը Ադրբեջանին:
- Անդրֆեդերացիայի և ԽՍՀՄ կազմավորումը: Հայաստանը ԽՍՀՄ համակարգում:
- Ինդուստրացման քաղաքականության իրականացումը Հայաստանում. արդյունքները:
- Գյուղատնտեսության կոլեկտիվացման քաղաքականությունը Հայաստանում:
- Խորհրդային Հայաստանի մշակութային կյանքը 1920-1940թվականներին:
- Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին:
- Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը 1920-1990թթ:
- Արցախյան շարժման նոր փուլը /1988-1990-ական թվականներ/: ԼՂՀ-ի հռչակումը:
- Հայաստանի անկախության հռչակումը /1991թ. սեպտեմբերի 21/:
- Հայկական սփյուռքը /1920-2015 թթ./: Հայրենիք-սփյուռք հարաբերություններն արդի փուլում:
- Հայկական մշակույթը 1946-2015 թվականներին: