Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (Հայ միջնադարյան և նոր գրականություն)

Подсписок
Հին և միջին դարերի հայ գրականություն (5-18-րդ դարեր)
Вопросы
  1. Գրերի գյուտի ստեղծման պատմական նախադրյալները:
  2. Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը:
  3. Ոսկեդարի հայ գրականության հիմնական ուղղություններն ու ժանրերը:
  4. Հայ պատմագրության միջազգային արժեքը:
  5. Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» պատմական ու մշակութային արժեքը:
  6. Վարքն ու վկայաբանությունը Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» մեջ:
  7. Փ.Բուզանդի «Հայոց պատմության» կերպարային համակարգը:
  8. Բանահյուսական հատվածները Բուզանդի երկում:
  9. Փ.Բուզանդի «Հայոց պատմության» գեղարվեստական արժանիքները:
  10. Մ.Խորենացու «Հայոց պատմությունը» որպես քննական երկ, նրա պատմական արժեքն ու աղբյուրները:
  11. Խորենացիագիտության զարգացման շրջանները:
  12. Մ.Խորենացու «Հայոց պատմության» գեղարվեստական հատվածները:
  13. Մ.Խորենացու «Հայոց պատմության» կապը ժողովրդական բանահյուսության հետ:
  14. Եղիշեի «Վարդանանց պատմության» պատմական ու գրական արժանիքները:
  15. Եղիշեի աշխարհայացքը:
  16. Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունեցու կերպարների համեմատական բնութագիրն ըստ Եղիշեի:
  17. Եղիշեի պատմության վերջին՝ յոթերորդ գլուխը:
  18. Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը»:
  19. Ղազար Փարպեցու «Թուղթը»:
  20. Հովհան Մանդակունու ճառերի ճանաչողական նշանակությունը:
  21. Սեբեոսի երկի պատմական արժեքն ու վիպական հատվածները:
  22. Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը»:
  23. Դավթակ Քեչթողի «Ողբ ի մահն Ջևանշիրի մեծի իշխանին» քերթվածը:
  24. Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը»:
  25. Թովմա Արծրունու «Արծրունյաց տան պատմություն» երկի պատմական արժեքը:
  26. Թովմա Արծրունու պատմության կապը «Սասնա ծռեր» էպոսի հետ:
  27. Անանուն Արծրունու պատմության գեղարվեստական արժանիքները և Գագիկ Արծրունու կերպարը:
  28. Մ.Կաղանկատվացու «Աղվանից աշխարհի պատմությունը»:
  29. Ստեփանոս Ասողիկի «Տիեզերական պատմության» ճանաչողական արժեքը:
  30. Գրիգոր Նարեկացու կյանքը և նրա արտացոլումը հիշատակարաններում և ժողովրդական ավանդություններում:
  31. Գրիգոր Նարեկացու գրական ժառանգության ընդհանուր բնութագիրը:
  32. Գրիգոր Նարեկացին նորարար:
  33. ԳրիգորՆարեկացու տաղերն ու գանձերը:
  34. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի միստիկական բնույթը:
  35. Կյանքի և մահվան, հոգու և մարմնի պրոբլեմները «Մատյան ողբերգության» երկում:
  36. «Մատյան ողբերգության» երկի փիլիսոփայական, աստվածաբանական հիմքերը:
  37. Արիստակես Լաստիվերցու պատմությունը:
  38. Հովհաննես Իմաստասեր Սարկավագը որպես մանկավարժ ու մշակութային գործիչ:
  39. Հովհաննես Սարկավագի «Բան իմաստութեան» երկը:
  40. 40.Ներսես Շնորհալու կյանքն ու գործունեությունը:
  41. Ն.Շնորհալու «Թուղթ ընդհանրական» երկի ճանաչողական արժեքը:
  42. Ն.Շնորհալու հանելուկները և գրական նոր ժանրերն ու լեզվական նորարարությունները:
  43. Ն.Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» քերթվածը:
  44. Ն.Շնորհալու «Հիսուս որդի» քերթվածը:
  45. Ն.Շնորհալու «Վիպասանութիւն» երկի պատմական արժեքը:
  46. Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»:
  47. Մխիթար Գոշը հայ առակագրության հիմնադիր:
  48. 48.Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը» և Նիկողայոս Մառի ուսումնասիրությունը նվիրված հայ առակագրին:
  49. Վարդան Այգեկցու առակների թեմատիկ բազմազանությունը:
  50. Ֆրիկի կյանքը, Տիրայր եպիսկոպոսի «Ֆրկի դիվանը» աշխատությունը:
  51. Ազգային խնդիրները Ֆրիկի բանքերում:
  52. Ֆրիկը կյանքի անարդարությունների մասին:
  53. Ֆրիկի կրոնական քերթվածները:
  54. Ֆրիկի տաղերի արվեստը:
  55. Կոստանդին Երզնկացու գրական հայացքները:
  56. Հոգու և մարմնի հակամարտությունը ըստ Կոստանդին Երզնկացու:
  57. Վարդի և բլբուլի այլաբանությունն ըստ Կոստանդին Երզնկացու:
  58. Կոստանդին Երզնկացու՝ արևի և լույսի բանքերի այլաբանական իմաստը:
  59. Կոստանդին Երզնկացին սիրո երգիչ:
  60. Հովհաննես Թլկուրանցին սիրո երգիչ:
  61. Հովհաննես Թլկուրանցու խոհական տաղերը:
  62. Հովհաննես Թլկուրանցու վիպական տաղերը:
  63. Մկրտիչ Նաղաշի տաղերի բովանդակային շերտերը:
  64. Մկրտիչ Նաղաշի` պանդխտությանը նվիրված տաղերը:
  65. Մկրտիչ Նաղաշի «Վասն ագահութեան» քերթվածը:
  66. Վարդի և բլբուլի այլաբանությունն ըստ Գրիգորիս Աղթամարցու:
  67. Կյանքի և մահվան, հոգու և մարմնի խնդիրները «Ամէն առաւոտ և լոյս» քերթվածում:
  68. Գրիգորիս Աղթամարցին սիրո երգիչ:
  69. Նահապետ Քուչակը սիրո երգիչ:
  70. Քուչակյան հայրենների խնդիրը հայ բանասիրության մեջ:
  71. Ն.Քուչակի պանդխտության հայրենները:
  72. Ն.Քուչակի խոհական հայրենները:
  73. Նաղաշ Հովնաթանը սիրո երգիչ:
  74. Նաղաշ Հովնաթանի երգիծական ոտանավորները:
  75. Նաղաշ Հովնաթանը խնջույքի և ուրախության երգիչ:
  76. Հայ գրականության հիմնական զարգացումները 17-18-րդ դարերում:
  77. Լուսավորական շարժման սկզբնավորումը 18-րդ դարում:
  78. Պաղտասար Դպրի տաղերը:
  79. Պետրոս Ղափանցին բանաստեղծ:
  80. Սայաթ-Նովայի կյանքը:
  81. Սայաթնովագիտության սկզբնավորումն ու հետագա ընթացքը:
  82. Օտարազգի հայագետները Սայաթ-Նովայի խաղերի մասին:
  83. Սայաթ-Նովան սիրո երգիչ :
  84. Սայաթ-Նովան իր ապրած ժամանակի մասին:
  85. Սայաթ-Նովայի խաղերի հումանիզմը և նրանց արվեստը:
  86. Մամիկոնյան սպարապետները Բուզանդի երկում:
  87. Հայրենների ժանրային առանձնահատկությունները:
  88. Բուսական աշխարհը Գոշի առակներում:
  89. Վարդան Այգեկցու առակավոր ճառերը:
  90. Մ.Խորենացու ,,Թուղթ առ Սահակ Արծրունի,, երկը: