Организация
Специальность
Вопросы
- Օրգանական նյութերի արտադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը երկրի տնտեսության համար
- Օրգանական նյութերի արտադրության հումքը: Հումքի տեսակները և պաշարները: Հումքի համալիր օգտագործումը
- Հավասարակշռությունը տեխնոլոգիական գործընթացներում: Քիմիական ռեակցիայի արագությունը
- Ջերմաստիճանի և ճնշման դերը քիմիական տեխնոլոգիաներում
- Տեխնոլոգիական քիմիական գործընթացների տեսակները
- Հոմոգեն և հետերոգեն գործընթացներ, դրանց բնութագիրը և հիմնական օրինաչափությունները
- Քիմիական ռեակցիաների, ռեակցիոն գործընթացի ընտրողականությունը, կախվածությունը սկզբնանյութերից, ռեակցիայի պայմաններից
- Բարդ ռեակցիաների ընթացքի ընտրողականության կախվածությունը ռեակտորի բնույթից, սնուցման կարգից, արտաքին և ներքին այլ ազդակներից
- Քիմիական տեխնոլոգիաներ, որոնք իրականացվում են միկրոալիքային, բարձր ճնշման և այլ ռեակտորներում
- Տեխնոլոգիաների համեմատությունը նախկինում օգտագործվող գործընթացների և ռեակտորների հետ
- Պոլիմերացման գործընթացները ադիաբատիկային կամ ջերմային ալիքի տարածման պայմաններում
- Քիմիական գործընթացի չափորոշիչները (փոխակերպման աստիճան, ընտրողականություն, ելք)
- Ռեակցիայի նյութական հաշվեկշռի հավասարումը, խորությունը և ինվարիանտ արագությունը
- Օրգանական ռեակցիաների թերմոդինամիկան և հավասարակշռությունը
- Հավասարակշռության հավասարման ձևափոխումը: Հավասարակշռության հաստատունի հաշվարկը թերմոդինամիկական ֆունկցիաների օգնությամբ
- Հավասարակշռության հաստատունի հաշվարկը ռեալ գազային և հեղուկաֆազային ռեակցիաների համար
- Հավասարակշռային ռեակցիոն բաղադրության հաշվարկը տարբեր տեսակի պարզ և բարդ ռեակցիաների համար
- Քիմիական գործընթացի պայմանների ընտրության թերմոդինամիկական գործոնները
- Օրգանական ռեակցիաների կինետիկական հետազոտությունը, կինետիկական մոդելների կազմումը
- Քիմիական գործընթացի կինետիկական հետազոտման նպատակները, փորձնական իրականացումը
- Կիրառվող սարքերի տեսակները, իդեալական ռեակտորները փորձնական հետազոտությունում և արտադրական պայմաններում, դրանց տեսակները, առանձնահատկությունները
- Կինետիկական հավասարումներ և կինետիկական մոդել
- Ռեակցիաների հիպոթեզի առաջադրումը և կինետիկական հավասարումների կազմումը տարրական և ոչ տարրական ռեակցիաների դեպքում
- Ոչ տարրական պարզ և բարդ ռեակցիաների տարբեր տեսակների համար կինետիկական հավասարումների կազմելու մեթոդները
- Սեմյոնով-Բոդենշտեյնի ստացիոնար կոնցենտրացիաների մեթոդը
- Բարդ ռեակցիաների ընտրողականության կախվածությունը գործընթացի կինետիկայից
- Հոմոգեն կատալիզային ռեակցիաներ: Հոմոգեն կատալիզ, առավելությունները և թերությունները
- Նուկլեոֆիլ կատալիզ` մեխանիզմը, արդյունավետության վրա ազդող գործոնները
- Թթվահիմնային կատալիզ, մեխանիզմը, քանակական բնութագրերը: Էլեկտրոֆիլ կատալիզ
- Կատալիզ փոփոխական վալենտականության մետաղների կոմպլեքսներով, ռեակցիաների տարրական փուլերը, կարևորագույն ռեակցիաների մեխանիզմները
- Հետերոֆազ ռեակցիաներ, նշանակությունը, տեսակները: Միջֆազային կատալիզ, պատմությունը, մեխանիզմը, կիրառման ոլորտները
- Հետերոգեն կատալիզային ռեակցիաներ, նշանակությունը և կիրառման բնագավառները: Հետերոգեն կատալիզատորներ, դասակարգումը, ստացման եղանակները
- Հետերոգեն կատալիզային ռեակցիաների մեխանիզմը, ադսորբման երևույթներ
- Իդեալական ռեակտորների ծավալի, կոնտակտի տևողության, ԻԱՀՌ, ԻԽՀՌ, ԸԻԽՌ ռեակտորների տեսակարար կոնվերսիայի աստիճանի միջև փոխհարաբերությունները
- Իդեալական ռեակտորների տեսակարար արտադրողականությունը, օրինաչափությունները 0, I, II կարգի ոչ հետադարձելի պարզ ռեակցիաների ժամանակ
- Կասկադային տիպի իդեալական խառնման ռեակտորներ, ծավալի, կոնտակտի տևողության, կոնվերսիայի աստիճանի միջև օրինաչափությունները
- Կասկադային ռեակտորների տեսակարար արտադրողականությունը (ԻԽՀՌ-ԻԽՀՌ, ԻԱՀՌ-ԻԱՀՌ, ԻԽՀՌ-ԻԱՀՌ)
- GB-ի կախվածությունը կասկադի բնույթից, ռեակտորների հաջորդականությունից և թվից
- GB-ի վրա ազդող այլ գործոններ` ելանյութերի սկզբնական կոնցենտրացիաներ, ճնշում, մոլյար հարաբերություն (βy), կոնվերսիայի աստիճան (xA), ջերմաստիճան (t)
- Պարզ դարձելի ռեակցիաներ` ծավալի փոփոխումով և հաստատուն ծավալով ընթացող
- Բարդ ռեակցիաներ, սելեկտիվություն (ընտրողականություն)` ինտեգրալ և դիֆերենցիալ
- Ոչ հետադարձելի զուգահեռ ռեակցիաների սելեկտիվությունը, դրա կախվածությունը ելանյութերի սկզբնական կոնցենտրացիաներից, կոնվերսիայի աստիճանից, ջերմաստիճանից
- Հաջորդական, ոչ դարձելի ռեակցիաներ
- Սելեկտիվության կախվածությունը ելանյութերի սկզբնական կոնցենտրացիաներից, կոնվերսիայի աստիճանից, 2-րդ ընդհանուր ռեագենտի առկայությունից, միջանկյալ արգասիքի կոնցենտրացիայից
- Զուգահեռ-հաջորդական ռեակցիաներ` դարձելի փուլերով
- Բարդ ռեակցիաների սելեկտիվության կախվածությունը ռեակտորի բնույթից և սնուցման կարգից
- «Կանաչ քիմիայի» պահանջները և դրույթները, օրգանական նյութերի տեխնոլոգիայի կազմակերպման ժամանակակից ուղղությունները
- Նավթավերամշակման գործընթացներ; Նավթ. բաղադրությունը, բնական և ուղեկցող գազերը
- Նավթի և գազի առաջնային և երկրորդային վերամշակում, վերամշակման հիմնական բնութագրերը՝ հիդրակրեկինգ, հիդրամաքրում, կրեկինգ, պիրոլիզ, ռիֆորմինգ
- Կատալիզային կրեկինգ, իզոմերում, ալկիլում
- Նավթավերամշակման և նավթաքիմիայի կապը, զարգացման հիմնական միտումները
- Նավթաքիմիական համալիրներ, այլընտրանքային վառելիք, զարգացման և կիրարկման հեռանկարները
- Նավթաքիմիական սինթեզի հիմնական ածխաջրածիններ: Արեններ (բենզոլ, տոլուոլ, քսիլոլ), դրանց ստացման աղբյուրները, անջատումը, փոխակերպումները, տնտեսական նշանակությունը
- Օլեֆիններ (չհագեցած ածխաջրածիններ), էթիլեն, պրոպիլեն, որպես հիմնարար ածխաջրածիններ, դրանց անջատումը և բնութագրումը, վերամշակման ուղիները
- С4 և С5 ֆրակցիայի բաժանում, դիեններ, բարձրամոլեկուլային օլեֆիններ
- Սինթեզ-գազ, ջրածին և ածխածնի մոնօքսիդ. ստացումը, անջատումը, մաքրումը, մշակման ուղիները, արդյունաբերական փոխակերպումները
- Պարաֆիններ (ցածրա- և բարձրամոլելուկային). անջատման և 25 վերամշակման եղանակները
- Ացետիլեն և այդ շարքի միացություններ: Ստացումը, անջատումը, փոխակերպումները, վերամշակման ժամանակակից զարգացումները, հեռանկարները
- ՀՕՍ-ի հիմնական արգասիքների ստացման եղանակները, նշանակությունը, բնութագրականները և գործնական կիրառման ուղիները
- Օքսիդացում, հագեցած ածխաջրածինների հոմոգեն օքսիդացում, ստացված կարևոր արգասիքները (ակրոլեին, ակրիլաթթու, ֆտալային և մալեինային անհիդրիդ, էթիլեն օքսիդ) և դրանց կիրառման ոլորտները, զարգացման հեռանկարները
- Ալկիլում, կարևորագույն արգասիքները և կիրառման ոլորտները
- Թթվածնի, ծծմբի, ազոտի ալկիլումը, կարևոր արգասիքները և կիրառման ոլորտները
- Վինիլացում
- Դեհիդրոգենացում և հիդրոգենացում, դրանց կարևոր արգասիքները և կիրառման ոլորտները (ստիրոլ, մեթիլստիրոլ)
- Սպիրտների օքսիդիչ դեհիդրոգենացում (ֆորմալդեհիդի սինթեզ), օլեֆինների և պարաֆինների դեհիդրոգենացում (դիեններ և այլն)
- Հալոգենացում, հեղուկաֆազային և ռադիկալային քլորացում, դրանց կարևորագույն արգասիքները (տրիքլորէթան, մեթանի քլորածանցյալներ, դիքլորէթան, դիքլորբութեն, բենզոլի քլորածանցյալներ, ալիլքլորիդ, պրոպարգիլքլորիդ, վինիլքլորիդ)
- Հիդրոլիզ, հիդրատացում, դեհիդրատացում, եթերացում, ամիդացում
- Հալոգենածանցյալների հիդրոլիզ, կարևորագույն արգասիքները (գլիցերին, ալիլային սպիրտ, էպիքլորհիդրին, ֆենոլ) և կիրառման ոլորտները
- Եթերացում, կարբոնաթթուների եթերների սինթեզ: Պարզ և բարդ եթերների ստացման օրինակներ, արգասիքները
- Պարզ և բարդ եթերների ստացման օրինակներ, արգասիքները
- Սուլֆատացում, սուլֆուրացում, նիտրացում, սպիրտների և օլեֆինների սուլֆատացում, ՄԱՆ-երի սինթեզ, ալկենների և արենների սուլֆուրացում
- Արոմատիկային և հագեցած միացությունների նիտրացում
- Սինթեզներ ածխածնի օքսիդի հիման վրա. կարևորագույն նյութեր՝ մեթանոլ, սինթետիկային վառելանյութ, սպիրտներ, ալդե- 26 հիդներ, օրգանական թթուներ, արտադրության եղանակները, կիրառման և օգտագործման ոլորտները
- Պոլիմերային միացությունների արդյունաբերական սինթեզը
- Պոլիմերների ստացման կարևորությունն ու տեղը օրգանական սինթեզի տեխնոլոգիաներում և դրանց նշանակությունը, դասակարգումը, անվանակարգումը
- Պոլիմերների ֆիզիկաքիմիական բնութագրերը, ստացման եղանակները
- Կարևորագույն տեսակները՝ պոլիօլեֆիններ, պոլիեթերներ, պոլիկարբոնատներ, պոլիուռետաններ, էլաստամերներ, արհեստական թելեր, ջերմակայուն նյութեր, կիրառման ոլորտները տնտեսության մեջ
- Պլաստիկ զանգվածների վերամշակում
- Օրգանական ներկանյութերի և հավելանյութերի արտադրական եղանակներ
- Ներկանյութերի արտադրության ելանյութերի ստացման եղանակները, բնութագրականները
- Օրգանական ներկանյութերի արտադրությունը, քիմիական և տեխնիկական դասակարգումը, հիմնական տեսակները, պիգմենտներ
- Քիմիական լրանյութերի արտադրություն
- Նուրբ օրգանական սինթեզ
- Դեղագործության արտադրության սկզբնանյութերը, դրանց դասակարգումը և ստացման եղանակները, կիրառման և օգտագործման ոլորտները
- Հոտավետ և համային նյութեր, դրանց ստացման արտադրական եղանակները: Օրգանալեպտիկային հատկանիշների և քիմիական կառուցվածքի միջև առկա կապը: Որոշ տեսակների արտադրությունը