Публикации Артур Гамбарян

Сортировать по
Год
Publication year (field_publication_year)

Статья

Դատախազության նկատմամբ վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքը
ԼՂՀ Դատական իշխանություն

No. 2(30) pp. 1-20 (2019)

URL: https://www.academia.edu/40875623/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5…

Описание: Իրավաքաղաքական ուսմունքների պատմության, տարբեր փիլիսոփաների ու իրավաբանների հայացքների ուսումնասիրության հիման վրա հոդվածում վերարժևորվում է հասարակական վստահությանը դերը հանրային կյանքի կազմակերպման, հասարակական-պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովման հարցում. մարդու և պետության միջև վստահությունը դիտարկվում է իբրև պետականության գոյության նախապայման: Բացահայտվում է հանրային իրավունքում վստահության պաշտպանության սահմանադրական սկզբունքի էությունը: Այս սկզբունքի լույսի ներքո քննարկվում են դատախազության միասնականության և դատախազի գործունեության ինքնուրույնության հարցերը, լուսաբանվում է դատախազի գործունեության ապանձնավորման դոկտրինը, դատախազական գործունեության հետևողականության հարցերը: Հոդվածում առանձին վերլուծվում են գլխավոր դատախազի հրապարակային խոստման բնույթն ու նշանակությունը, վեր են հանվում այն չափանիշները, որոնց հիման վրա այդպիսի խոստումը առաջացնում է այն կատարելու իրավաբանական պարտականություն: Անդրադարձ է կատարվում նաև դատախազության ներհամակարգային հակասությունների անթույլատրելիության հարցերին՝ մասնավորապես քննարկվում են դատախազական խմբի անդամների միջև դիրքորոշումների հակասության հրապարակայնացման անթույլատրելիությունը, բացահայտվում է դատախազության պաշտոնական հաղորդագրությունների իրավական բնույթը: