Публикации Гнел Хачатрян

Сортировать по
Год
Publication year (field_publication_year)

Статья

ՀՀ-ում պարտադիր աուդիտի տեղին լինելը կազմակերպության բնույթից կախված

No. հոկտեմբեր-դեկտեմբեր pp. 461-469 (2017)

URL: http://alternative.am/2017/12/

Описание: Հոդվածում ներկայացվել է, թե այժմ ՀՀ-ում ո՞ր կազմակերպություններից է պահանջվում հրապարակել աուդիտորական եզրակացություն և քննարկում է, թե ինչքանո՞վ է այդ պահանջը հիմնավոր ու արդյունավետ: Մասնավորապես, վերլուծվել է այդ պահանջի հարցական լինելը հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների, խաղատների, հեռուստառադիոընկերությունների և այլ կազմակերպությունների համար։
Ներկայացվել է վերլուծություն և առաջարկ, թե Հայաստանի որ կազմակերպություններից է առավել պատշաճ պահանջել պարտադիր աուդիտ, և ինչպիսի սահմանաչափեր պետք է կիրառել:


Աուդիտի եզրակացության նշանակալի փոփոխությունը և ՀՀ-ում կիրառումը

No. սեպտեմբեր pp. 261-266 (2017)

DOI: http://alternative.am/2017/10/

Описание: Հոդվածում ներկայացվել է աուդիտի միջազգային ոլորտում նշանակալի զարգացման՝ անկախ աուդիտորի եզրակացության փոփոխությունը, և Հայաստանի Հանրապետությունում կիրառումը:
Փաստվել է, որ նոր եզրակացությունը կիրառվել է 62% դեպքերում, իսկ մնացած դեպքերում կիրառվել է կիրառումը կորցրած ձևաչափը, սակայն որևէ պատասխանատվության միջոց չի կիրառվել։
Հետազոտվել է, նման կարևոր փոփոխության զգալի չկիրառման պատճառները, մասնավորապես՝ թարգմանության հրապարակման ուշացումը և աուդիտի որակի նկատմամբ արդյունավետ վերահսկողության բացը։
Նաև առաջարկվել է հնարավոր լուծումներ:


Առանցքային աուդիտորական հարցերի կիրառումը ՀՀ-ում

Том. 205-206 No. 9-10 pp. 35-37 (2017)

DOI: https://www.fineco.am/pdfs/Gnel_Khachatryan.pdf

Описание: Հոդվածում հետազոտվել է անկախ աուդիտորի եզրակացությունում առանցքային աուդիտորական հարցերի ներառումը և ՀՀ-ում նրա կիրառումը:
Կատարված ուսումնասիրությունը և վերլուծությունը փաստում են, որ Աուդիտի միջազգային ստանդարտներում վերջին տասնամյակի ամենակարևոր փոփոխությունը՝ անկախ աուդիտորի եզրակացությունում ներառելու առանցքային աուդիտորական հարցեր բաժինը, ՀՀ-ում ըստ էության չի կիրառվում, ոչ թե թարգմանության ուշացման հետևանքով, այլ աուդիտորական կազմակերպությունունների կողմից այդ պահանջի անտեսման և աուդիտի որակի նկատմամբ վերահսկողության բացի պատճառով:
Ներկայացված է, այդ փոփոխության անհրաժեշտության պատճառները, այս հարցի գծով ՀՀ-ում առկա կարգավորման բացերը և առաջարկել է հնարավոր լուծումներ:


Աուդիտի շուկայի կենտրոնացվածության հիմնախնդիրները

Том. 28 No. 1 pp. 63-70 (2019)

DOI: http://www.ysu.am/files/07G_Khachatryan-1558947778-.pdf

Описание: Հոդվածում ուսումնասիրվել է աուդիտորական խոշոր ցանցերի կողմից համաշխարհային աուդիտի շուկայի կենտրոնացումը, ինչպես նաև վերլուծվել է Հանրային նշանակալի կազմակերպությունների (ՀՆԿ-ներ) ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար աուդիտորների կարճ ցուցակի կիրառման հիմնավորումը:
Հետազոտությունը փաստում է, որ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդրատների (ՖՀՄՍ-ների) և Աուդիտի միջազգային ստանդարտների (ԱՄՍ-ների) բարդ և անընդհատ զարգացող պահանջների ապահովումը վեր է միջազգային խոշոր աուդիտորական ընկերությունների ցանցի անդամ չհանդիսացող աուդիտորների կարողություններից: Այս հանգամանքն հիմնավորում է աուդիտի շուկայի կենտրոնացումը գլոբալ աուդիտորական ցանցի ընկերությունների կողմից:
Մյուս կողմից, աուդիտորների կարճ-ցանկի կիրառումը կարող է հանգեցնել մրցակցային շուկայի սահմանափակմանը, ինչպես նաև հասարակությունը դա կարող է համարել որպես շուկայի սահմանափակման ոչ արդարացված միջոց:


Աուդիտի որակի վերահսկողության հիմնահարցերը ՀՀ-ում

No. հունվար-մարտ pp. 331-340 (2020)

DOI: http://alternative.am/%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a1%d5%b6%d6…

Описание: Հոդվածում հետազոտվել է ՀՀ-ում աուդիտի որակի ապահովման նպատակով արտաքին վերահսկողության հիմնահարցերը։ Ներկայացված վերլուծությունները հիմնավորում են, որ աուդիտի որակի արտաքին վերահսկողության փոխանցումը հավատարմագրված մասնագիտացված կառույցներին, որը սահմանված 2019թ?դեկտեմբերի 4-ին ընդունված “Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին” ՀՀ նոր օրենքով, անարդյունավետ փոփոխություն է, հաշվի առնելով մասնագիտացված կառույցների և աուդիտորական կազմակերպությունների միջև առկա “շահերի-բախումը”։
Հոդվածում ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը և Աուդիտի անկախ կարգավորողների միջազգային ֆորումի (ԱԱԿՄՖ) աուդիտի որակի վերահսկողության հիմնարար սկզբունքները։ Նաև հետազոտվել է ՀՀ-ում աուդիտի որակի ապահովման նպատակով արտաքին վերահսկողության հիմնահարցերը։


Economic Criteria for Public-Interest Entities in the RA (eng)

Том. 6 No. 2 pp. 176-185 (2020)

DOI: http://iatc.am/pub/2020-2.png

Описание: Հոդվածում ուսումնասիրվել է ՀՀ-ում Հանրային նշանակալի կազմակերպությունների (ՀՆԿ-ներ) ֆինանսատնտեսական արդյունավետ չափորոշիչների մշակման անհրաժեշտությունը, տնտեսության մեջ նրանց ռազմավարական կարևորությունը։
Կատարված վերլուծության հիման վրա մշակվել և առաջարկվել է ՀՆԿ-ների չափորոշիչների մեթոդոլոգիա։ Նշված մեթոդոլոգիայի ներդրման դեպքում, ՀՆԿ-ները կընդգրկեն ֆինանսական ոլորտի, ցուցակված և խոշոր մոտ 100 կազմակերպություն, որոնք միասին վճարում են ՀՀ-ում հարկերի 43%-ը։
Ներկայացված են նաև ՀՆԿ-ների հաշվետվողականության ու աուդիտի առանձնահատուկ կարևորությունը, նրանց գծով ՀՀ-ում առկա կարգավորուման բացերը, ինչպես նաև առաջարկվել են դրանց հնարավոր լուծումներ։