Публикации Акоп Тарпошян
Статья
No. №4(11) pp. 216-230 (2021)
URL: https://artsakhlib.am/2022/02/07/%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%…
DOI: https://doi.org/10.52063/25792652-2021.4-216
Описание:
Սույն հոդվածի նպատակն է բացահայտել Հայաստանում ձեռնարկատիրության ոլորտում առկա հիմնախնդիրների հիմքերը և դրանց առաջացման պատմական պատճառները։
Առաջադրված խնդիրներն են, նախ, վերլուծել Հայաստանում ձեռնարկատիրական ինստիտուտի ձևավորման հիմքերը՝ մասնավորապես գնահատել անկախության հռչակումից հետո ազատ շուկայական պայմանների ձևավորման ընթացքում ձեռնարկությունների ձևավորման գործընթացը և Խորհրդային միության ազդեցությունը ձեռնարկատիրական միջավայրի վրա։ Հոդված խնդիրն է նաև քանակական տվյալների միջոցով վերլուծել ձեռնարկատիրության ներկա վիճակը Հայաստանում և գնահատել ձեռնարկությունների համար առկա ինստիտուցիոնալ խոչընդոտները։
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ խորհրդային միջավայրը թույլ ազդեցություն ունի այսօր Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի վրա։ Վերլուծության արդյունքում պարզ դարձավ նաև, որ Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման փուլում առկա են շատ ավելի խորքային ինստիտուցիոնալ խոչընդոտներ, քան աշխարհում․ Հայաստանում ձեռնարկություններն ապահովում են արտադրողականության ցածր մակարդակը, ինչը իր հերթին հանգում է ցածր մրցունակ արտադրանքի թողարկմանը, երկարաժամկետ ներդրումների անկմանը, ինչն էլ իր հերթի հանդիսանում է արտադրողականության ցածր մակարդակի պատճառ։
Том. 4 No. 64 pp. 140-154 (2021)
URL: https://asue.am/upload/files/science/banber/2021-year-4/8.pdf
Описание:
Նորարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, որը հաճախ մշակվում և հիմ-նականում իրագործվում է ձեռնարկությունների առանձին շերտի՝ նորարարական ձեռնարկատիրության կողմից։ Այս ոլորտը բավականին նոր գիտական ուղղություն է, թեև նորարարական ձեռնարկատիրությունը կենսական դեր է խաղում տնտեսական, սոցիալական և բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում։
Սույն հետազոտության շրջանակներում նախ ուսումնասիրվել է նորարարության և նորարարական ձեռնարկատիրության էությունը։ Գրականության ամփոփման արդ-յունքում մշակվել է նորարարական ձեռնարկատիրության ամբողջական սահմանման հայեցակարգ, ինչը հետագա գիտական հետազոտությունների և վիճակագրական վերլուծությունների համար կարող է որպես մեթոդաբանություն ծառայել։ Հասկանա-լու համար նորարարական ձեռնարկատիրության ոլորտում երկրների ներուժը, կա-տարվել են տարբեր երկրներում դրա մակարդակի վերաբերյալ առկա տվյալների հա-մեմատական վերլուծություններ, այդ թվում՝ ձեռնարկատիրական մոտիվացիայի մա-կարդակի հետ համադրության միջոցով։ Բացի դրանից, տնտեսությունում նորարա-րական ձեռնարկատիրության դերի մասին պատկերացում կազմելու նպատակով կա-տարվել է նորարարական ձեռնարկատիրության մակարդակի և տնտեսությունը բնու-թագրող այլ գործոնների միջև կապի վերլուծություն։ Վերջինս կարող է դառնալ նոր մոտեցում Հայաստանում նորարարության և նորարարական ձեռնարկատիրության ոլորտում հետագա հետազոտությունների համար։
Innovation and innovative entrepreneurship in the Republic of Armenia
Том. 4 No. 18 pp. 43-52 (2021)