Публикации Андраник Аракелян

Сортировать по
Год
Publication year (field_publication_year)

Статья

Միջարաբական տարաձայնություններն իրաքյան (2003թ.) պատերազմի շուրջ

Том. 1 No. (70) pp. 103-116 (2017)

Описание: Արաբական աշխարհում գերիշխող տարաձայնությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին աշխարհին, որ արաբական երկրները չեն կարող ինքնուրույն լուծել առաջացած խնդիրները, ինչպես դա եղավ Պաղեստինում և շարունակվեց Իրաքում։ Իրաքյան պատերազմը հանգեցրեց արաբական աշխարհի մասնատմանն ու թուլացմանը։ Այդ պատերազմը խախտեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը ու Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական նոր իրավիճակ ստեղծեց։ Դրա արդյունքում ուժեղացան հարևան վարչակարգերը, սակայն ոչ պետությունները։


Պաղեստինի հիմնախնդիրը միջարաբական հակասությունների կիզակետում (1992-2011թթ)

Том. 1829 No. 2771 pp. 328-332 (2017)

Описание: Ի տարբերություն նախորդ տասնամյակների, 1992-2011թթ. աչքի ընկան պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ակտիվ քայլերով, սակայն արդյունքը չէր կարող դրական լինել, քանի դեռ արաբական պետություններն ու պաղեստինյան քաղաքական կազմավորումները միասնական դիրքորոշում չէին որդեգրել խնդրի շուրջ։ Արաբական երկրներում իշխանության եկած ազգային հեղափոխական վարչակարգերը միակարծիք չէին պաղեստինյան հիմնախնդրի հարցում, իսկ պաղեստինյան քաղաքական կազմավորումները իշխանության համար պայքարը գերադասում էին անկախության համար միասնական պայքարից...