Երևանի պետական համալսարան (Ռոմանագերմանական լեզուներ)

Подсписок
Իտալերեն
Вопросы
  1. Ռոմանական լեզուների դասակարգման հիմնական խնդիրները:
  2. Իտալերենի քերականական համակարգի ձևավորման և զարգացման առանձնահատկությունները: Ժողովրդական լատիներենից իտալերեն․ հնչյունական, ձևաբանական, շարահյուսական փոփոխությունները։
  3. Իտալերեն լեզվով առաջին վկայությունները։
  4. Դանթեն որպես ժողովրդախոսակցական իտալերենի առաջին տեսաբան։ «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության լեզվի բազմազանությունն որպես այդ ժամանակաշրջանի լեզվական քարտեզ։
  5. Լեոն Բատիստա Ալբերտիի` առաջին քերականություն ստեղծելու փորձը․ լատիներենի և ժողովրդախոսակցական իտալերենի մրցակցությունը hումանիստական դարաշրջանում։
  6. Բարբառային գրականության առաջացումը և բարբառների տոսկանացումը։
  7. «Իտալերեն լեզվի խնդրի» լուծման գործընթացում Ա․ Մանձոնիի ներդրումը։
  8. Բառարանագրության ոսկե ժամանակաշրջանը 19-րդ դարում։
  9. Գրական և գիտական իտալերենը 20-րդ դարի առաջին կեսին: Լեզվական քաղաքականությունը Ֆաշիզմի ժամանակաշրջանում:
  10. Հետպատերազմյան շրջանի իտալերենը: Նեո-իտալերենը` Պազոլինին և լեզվի խնդիրը: Գրական լեզվի զարգացման միտումները:
  11. Իտալերեն լեզվի միասնականացումը: Լրատվական միջոցների` ռադիոյի և հեռուստատեսության ազդեցությունը միասնական իտալերենի ձևավորման և տարածման գործընթացում:
  12. Իտալերենի բարբառային քարտեզը և բարբառների դասակարգումը ըստ խմբերի: Բարբառների դասակարգման որոշ խնդիրներ:
  13. Իտալերենի հնչյունական համակարգի ընդհանուր բնութագիրը։ Հնչյունների դասակարգման չափանիշներն ու սկզբունքները։
  14. Հնչույթը որպես լեզվի արտահայտության պլանի նվազագույն միավոր։ Հնչույթը և նրա տարբերակները։ Հնչույթի սահմանումը տարբեր լեզվաբանների կողմից։ Հնչյուն և հնչույթ։
  15. Հատույթային և վերհատույթային հնչույթաբանություն ։ Շեշտ և հնչերանգ։ Հնչերանգի հիմնական գործառույթները։ Բառագիտության ուսումնասիրության առարկան, նրա խնդիրներն ու նպատակները:
  16. Բառիմաստ, իմաստի տեսակները, բառի բովանդակային կառուցվածքը և նրա բաղկացուցիչ տարրերը:
  17. Բազմիմաստության, մենիմաստության և համանունության խնդիրները ժամանակակից իտալերենում:
  18. Բառերի հարացուցային հարաբերություններ. հոմանիշության, հականիշության և վերանվանման հարաբերությունները ժամանակակից իտալերենում:
  19. Իմաստային-թեմատիկ խմբեր: Իմաստային դաշտերի տարբեր մեկնաբանություններ: Սեռանիշ և տեսականիշ բառեր:
  20. Բառակազմության հիմնական միջոցները իտալերենում: Առավել կենսունակ բառակազմական կաղապարները:
  21. Ժամանակակից իտալերենի բառապաշարի դասակարգման սկզբունքները: Բառապաշարի հիմնական շերտերը:
  22. Իտալերենի բառապաշարի հարստացման միջոցները. փոխառություններ, օտարաբանություններ, նորաբանություններ, պատճենումներ:
  23. Իտալերենի տարբերակներն ըստ աշխարհագրական բաժանման. Բարբառներ:
  24. Իմաստափոխություն: Իմաստափոխության պատմական, հասարակական, հոգեբանական գործոնները: Իմաստափոխությունների տեսակները (իմաստի ընդլայնում, նեղացում, նորացում և այլն)։
  25. Դարձվածքի սահմանումը: Իտալերենի դարձվածքների կառուցվածքային-քերականական և իմաստային առանձնահատկությունները:
  26. Բառարանագրություն և բառարանագիտություն: Իտալերեն բառարանների կազմության և դասակարգման սկզբունքները:
  27. Խոսքի մասերի դասակարգման հիմնական խնդիրները իտալերենում։
  28. Գոյական անուն․ խոսքիմասային առանձնահատկությունները, բառաքերականական ենթադասերը, քերականական կարգերը և նրանց արտահայտման միջոցները։
  29. Բայի իմաստային, ձևաբանական – շարահյուսական առանձնահատկությունները։ Բայի քերականական կարգերի ընդհանուր բնութագիրը։
  30. Ոճաբանության ուսումնասիրության առարկան, նպատակը, հիմնական խնդիրները: Ոճ հասկացության տարբեր ընկալումները:
  31. Ոճական հնարների համակարգը: Փոխաբերությունը և փոխանունությունը որպես լեզվի ոճապատկերային համակարգի հիմնական միջոցներ:
  32. Դարձույթների տեսակները, դրանց հիմնական ոճական գործառույթները:
  33. Շարահյուսական ոճաբանություն: Բանադարձումների տեսակները, դրանց հիմնական ոճական գործառույթները:
  34. Ոճագիտության հիմնական հասկացությունները (նորմա, հարանշանակություն, ոճական գործառույթ)։
  35. Գործառական ոճի հասկացությունը. գործառական ոճերի դասակարգման խնդիրները իտալերենում:
  36. Գիտական ոճի լեզվական տարբերակիչ հատկանիշները: Գիտական տերմինաբանություն:
  37. Պաշտոնական ոճի էական տարբերակիչ հատկանիշները: Ենթաոճերը: Պաշտոնական գրագրության առանձնահատկությունները իտալերենում:
  38. Հրապարակախոսական ոճի էական տարբերակիչ հատկանիշները:
  39. Լրագրային լեզվի զարգացման արդի միտումները իտալերենում:
  40. Թարգմանություն և թարգմանաբանություն: Թարգմանաբանության պատմության համառոտ ակնարկ: Թարգմանաբանության արդի տեսությունները:
  41. Թարգմանության տեսակները : Թարգմանության հիմնական հնարները:
  42. Գեղարվեստական թարգմանությունը որպես ստեղծագործական գործընթաց։
  43. Ազգային կոլորիտի պահպանման խնդիրները գեղարվեստական թարգմանության մեջ։
  44. Համարժեքության խնդիրը թարգմանաբանության մեջ։ Արդի մեկնաբանությունները այդ հարցի շուրջ։
  45. Առածների, ասացվածքների և դարձվածքների թարգմանության հիմնական խնդիրները։
  46. Հոգելեզվաբանությունը որպես գիտություն: Հոգելեզվաբանության ստեղծման և զարգացման պատմությունը:
  47. Հոգելեզվաբանության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնախնդիրները:
  48. Հոգելեզվաբանության հիմնական բաժինները: Ռեֆլեքսիվ հոգելեզվաբանություն: Զարգացման հոգելեզվաբանություն: Էթնոհոգելեզվաբանություն:
  49. Օտար լեզվի յուրացման հոգելեզվաբանության արդի խնդիրները:
  50. Երկլեզվության խնդրի տարբեր մեկնաբանությունները արդի հոգելեզվաբանության մեջ:
  51. Իտալերենի և հայերենի զուգադրական քննության խնդիրները։
  52. Լեզուների տիպաբանական վերլուծություն /իտալերեն և հայերեն/։
  53. Թեքականությունը, կցականությունը և անջատականությունը իտալերենում և հայերենում։
  54. Նույնաձևությունը (իզոմորֆիզմը) իտալերենում և հայերենում։
  55. Լեզվական ընդհանրույթները իտալերենի և հայերենի լեզվական համակարգում։
  56. Շարահյուսական կառույցների զուգադրությունը իտալերենում և հայերենում։
  57. Տեքստի մեկնողական արվեստի ակունքները, նրա ուսումնասիրության առարկան: Տեքստի մեկնաբանության հիմնական տեսական դրույթները:
  58. Լեզու և տեքստ: Լեզուն որպես ճանաչողության և մեկնողական արվեստի միջոց: Տեքստի սահմանումը, տեքստի տեսակները:
  59. Տեքստի կառուցվածքաիմաստային առանձնահատկությունները: Տեքստային բաղադրիչների և տեքստային կաղապարների քննություն:
  60. Հերմենևտիկայի մեթոդաբանությունը գեղարվեստական տեքստի վերլուծման, հասկացման և մեկնաբանության մեջ:
  61. Հերմենևտիկան որպես գեղարվեստական ստեղծագործության բանասիրական և իմացաբանական վերլուծություն։
  62. «Մշակույթ» հասկացության տարաբնույթ սահմանումները։
  63. Միջմշակութային հաղորդակցության կոգնիտիվ, գործաբանական և լեզվաբանական հայեցակերպերը։ Օտարալեզու մշակույթի յուրացման հոգեբանական խնդիրները։ Կոնֆլիկտը միջմշակութային հաղորդակցության մեջ։
  64. Մշակութային ինքնության և բազմամշակութայնության խնդիրները։
  65. Միջմշակութային հաղորդակցության տեսության հիմնական հասկացությունները։
  66. Հայկական տարրը իտալական քաղաքակրթության համատեքստում։
  67. Մխիթարյան միաբանությունը և նրա լեզվագիտական, պատմագրական, կրոնական, գրականագիտական, թարգմանաբանական, բառարանագրական, հրատարակչական ժառանգությունը: