Organization
Speciality
Sub List
Իտալերեն
Questions
- Ռոմանական լեզուների դասակարգման հիմնական խնդիրները:
- Իտալերենի քերականական համակարգի ձևավորման և զարգացման առանձնահատկությունները: Ժողովրդական լատիներենից իտալերեն․ հնչյունական, ձևաբանական, շարահյուսական փոփոխությունները։
- Իտալերեն լեզվով առաջին վկայությունները։
- Դանթեն որպես ժողովրդախոսակցական իտալերենի առաջին տեսաբան։ «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության լեզվի բազմազանությունն որպես այդ ժամանակաշրջանի լեզվական քարտեզ։
- Լեոն Բատիստա Ալբերտիի` առաջին քերականություն ստեղծելու փորձը․ լատիներենի և ժողովրդախոսակցական իտալերենի մրցակցությունը hումանիստական դարաշրջանում։
- Բարբառային գրականության առաջացումը և բարբառների տոսկանացումը։
- «Իտալերեն լեզվի խնդրի» լուծման գործընթացում Ա․ Մանձոնիի ներդրումը։
- Բառարանագրության ոսկե ժամանակաշրջանը 19-րդ դարում։
- Գրական և գիտական իտալերենը 20-րդ դարի առաջին կեսին: Լեզվական քաղաքականությունը Ֆաշիզմի ժամանակաշրջանում:
- Հետպատերազմյան շրջանի իտալերենը: Նեո-իտալերենը` Պազոլինին և լեզվի խնդիրը: Գրական լեզվի զարգացման միտումները:
- Իտալերեն լեզվի միասնականացումը: Լրատվական միջոցների` ռադիոյի և հեռուստատեսության ազդեցությունը միասնական իտալերենի ձևավորման և տարածման գործընթացում:
- Իտալերենի բարբառային քարտեզը և բարբառների դասակարգումը ըստ խմբերի: Բարբառների դասակարգման որոշ խնդիրներ:
- Իտալերենի հնչյունական համակարգի ընդհանուր բնութագիրը։ Հնչյունների դասակարգման չափանիշներն ու սկզբունքները։
- Հնչույթը որպես լեզվի արտահայտության պլանի նվազագույն միավոր։ Հնչույթը և նրա տարբերակները։ Հնչույթի սահմանումը տարբեր լեզվաբանների կողմից։ Հնչյուն և հնչույթ։
- Հատույթային և վերհատույթային հնչույթաբանություն ։ Շեշտ և հնչերանգ։ Հնչերանգի հիմնական գործառույթները։ Բառագիտության ուսումնասիրության առարկան, նրա խնդիրներն ու նպատակները:
- Բառիմաստ, իմաստի տեսակները, բառի բովանդակային կառուցվածքը և նրա բաղկացուցիչ տարրերը:
- Բազմիմաստության, մենիմաստության և համանունության խնդիրները ժամանակակից իտալերենում:
- Բառերի հարացուցային հարաբերություններ. հոմանիշության, հականիշության և վերանվանման հարաբերությունները ժամանակակից իտալերենում:
- Իմաստային-թեմատիկ խմբեր: Իմաստային դաշտերի տարբեր մեկնաբանություններ: Սեռանիշ և տեսականիշ բառեր:
- Բառակազմության հիմնական միջոցները իտալերենում: Առավել կենսունակ բառակազմական կաղապարները:
- Ժամանակակից իտալերենի բառապաշարի դասակարգման սկզբունքները: Բառապաշարի հիմնական շերտերը:
- Իտալերենի բառապաշարի հարստացման միջոցները. փոխառություններ, օտարաբանություններ, նորաբանություններ, պատճենումներ:
- Իտալերենի տարբերակներն ըստ աշխարհագրական բաժանման. Բարբառներ:
- Իմաստափոխություն: Իմաստափոխության պատմական, հասարակական, հոգեբանական գործոնները: Իմաստափոխությունների տեսակները (իմաստի ընդլայնում, նեղացում, նորացում և այլն)։
- Դարձվածքի սահմանումը: Իտալերենի դարձվածքների կառուցվածքային-քերականական և իմաստային առանձնահատկությունները:
- Բառարանագրություն և բառարանագիտություն: Իտալերեն բառարանների կազմության և դասակարգման սկզբունքները:
- Խոսքի մասերի դասակարգման հիմնական խնդիրները իտալերենում։
- Գոյական անուն․ խոսքիմասային առանձնահատկությունները, բառաքերականական ենթադասերը, քերականական կարգերը և նրանց արտահայտման միջոցները։
- Բայի իմաստային, ձևաբանական – շարահյուսական առանձնահատկությունները։ Բայի քերականական կարգերի ընդհանուր բնութագիրը։
- Ոճաբանության ուսումնասիրության առարկան, նպատակը, հիմնական խնդիրները: Ոճ հասկացության տարբեր ընկալումները:
- Ոճական հնարների համակարգը: Փոխաբերությունը և փոխանունությունը որպես լեզվի ոճապատկերային համակարգի հիմնական միջոցներ:
- Դարձույթների տեսակները, դրանց հիմնական ոճական գործառույթները:
- Շարահյուսական ոճաբանություն: Բանադարձումների տեսակները, դրանց հիմնական ոճական գործառույթները:
- Ոճագիտության հիմնական հասկացությունները (նորմա, հարանշանակություն, ոճական գործառույթ)։
- Գործառական ոճի հասկացությունը. գործառական ոճերի դասակարգման խնդիրները իտալերենում:
- Գիտական ոճի լեզվական տարբերակիչ հատկանիշները: Գիտական տերմինաբանություն:
- Պաշտոնական ոճի էական տարբերակիչ հատկանիշները: Ենթաոճերը: Պաշտոնական գրագրության առանձնահատկությունները իտալերենում:
- Հրապարակախոսական ոճի էական տարբերակիչ հատկանիշները:
- Լրագրային լեզվի զարգացման արդի միտումները իտալերենում:
- Թարգմանություն և թարգմանաբանություն: Թարգմանաբանության պատմության համառոտ ակնարկ: Թարգմանաբանության արդի տեսությունները:
- Թարգմանության տեսակները : Թարգմանության հիմնական հնարները:
- Գեղարվեստական թարգմանությունը որպես ստեղծագործական գործընթաց։
- Ազգային կոլորիտի պահպանման խնդիրները գեղարվեստական թարգմանության մեջ։
- Համարժեքության խնդիրը թարգմանաբանության մեջ։ Արդի մեկնաբանությունները այդ հարցի շուրջ։
- Առածների, ասացվածքների և դարձվածքների թարգմանության հիմնական խնդիրները։
- Հոգելեզվաբանությունը որպես գիտություն: Հոգելեզվաբանության ստեղծման և զարգացման պատմությունը:
- Հոգելեզվաբանության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնախնդիրները:
- Հոգելեզվաբանության հիմնական բաժինները: Ռեֆլեքսիվ հոգելեզվաբանություն: Զարգացման հոգելեզվաբանություն: Էթնոհոգելեզվաբանություն:
- Օտար լեզվի յուրացման հոգելեզվաբանության արդի խնդիրները:
- Երկլեզվության խնդրի տարբեր մեկնաբանությունները արդի հոգելեզվաբանության մեջ:
- Իտալերենի և հայերենի զուգադրական քննության խնդիրները։
- Լեզուների տիպաբանական վերլուծություն /իտալերեն և հայերեն/։
- Թեքականությունը, կցականությունը և անջատականությունը իտալերենում և հայերենում։
- Նույնաձևությունը (իզոմորֆիզմը) իտալերենում և հայերենում։
- Լեզվական ընդհանրույթները իտալերենի և հայերենի լեզվական համակարգում։
- Շարահյուսական կառույցների զուգադրությունը իտալերենում և հայերենում։
- Տեքստի մեկնողական արվեստի ակունքները, նրա ուսումնասիրության առարկան: Տեքստի մեկնաբանության հիմնական տեսական դրույթները:
- Լեզու և տեքստ: Լեզուն որպես ճանաչողության և մեկնողական արվեստի միջոց: Տեքստի սահմանումը, տեքստի տեսակները:
- Տեքստի կառուցվածքաիմաստային առանձնահատկությունները: Տեքստային բաղադրիչների և տեքստային կաղապարների քննություն:
- Հերմենևտիկայի մեթոդաբանությունը գեղարվեստական տեքստի վերլուծման, հասկացման և մեկնաբանության մեջ:
- Հերմենևտիկան որպես գեղարվեստական ստեղծագործության բանասիրական և իմացաբանական վերլուծություն։
- «Մշակույթ» հասկացության տարաբնույթ սահմանումները։
- Միջմշակութային հաղորդակցության կոգնիտիվ, գործաբանական և լեզվաբանական հայեցակերպերը։ Օտարալեզու մշակույթի յուրացման հոգեբանական խնդիրները։ Կոնֆլիկտը միջմշակութային հաղորդակցության մեջ։
- Մշակութային ինքնության և բազմամշակութայնության խնդիրները։
- Միջմշակութային հաղորդակցության տեսության հիմնական հասկացությունները։
- Հայկական տարրը իտալական քաղաքակրթության համատեքստում։
- Մխիթարյան միաբանությունը և նրա լեզվագիտական, պատմագրական, կրոնական, գրականագիտական, թարգմանաբանական, բառարանագրական, հրատարակչական ժառանգությունը: