Երևանի պետական համալսարան (Ռոմանագերմանական լեզուներ)

Подсписок
Իսպաներեն
Вопросы
  1. Ռոմանական լեզուների դասակարգումը, ընդհանրություններն ու տարբերությունները: Ստրատների (շերտերի) տեսությունը. ենթաշերտ, մակաշերտ, առշերտ:
  2. Ժողովրդական լատիներենը որպես ռոմանական լեզուների հիմք: Իսպաներենի ծագումնաբանությունը:
  3. Իսպաներենի զարգացման փուլերի ընդհանուր բնութագիրը:
  4. Իբերյան թերակղզու ռոմանականացումը (romanización):
  5. Գերմանական և արաբական փոխառություններն իսպաներենում:
  6. Վերանվաճման (Reconquista) նշանակությունը, քաղաքական և լեզվական միավորների կազմավորումը:
  7. Հին իսպաներենի հնչյունական, ձևաբանական-շարահյուսական համակարգը, բառապաշարը:
  8. Միջին իսպաներենի լեզվական առանձնահատկությունները, գրական ժառանգությունը: Միջին իսպաներենի անցումը դասական իսպաներենի:
  9. Իսպաներենի Ոսկեդարը. ընդհանուր լեզվական փոփոխությունները:
  10. Իսպաներենը XVIII-XIX դդ.: Թագավորական Ակադեմիայի ստեղծումը և նրա նորմավորող գործունեությունը: Ուղղագրական ռեֆորմները:
  11. Արդի իսպաներենը, պատմական բարբառները, հարավային բարբառները:
  12. Ամերիկյան իսպաներենի հնչյունական, ձևաբանական-շարահյուսական և բառային առանձնահատկությունները:
  13. Հնչյունաբանություն և հնչույթաբանություն: Հնչյունաբանության ւսումնասիրության առարկան: Արտասանական ապարատ` ակտիվ և պասիվ օրգաններ:
  14. Իսպաներենի ձայնավորների և բաղաձայնների համակարգն ու դրանց դասակարգումն` ըստ արտաբերման դիրքի և տեղի: Առնմանումն ու դրա տեսակները: Տարնմանում:
  15. Երկբարբառներ, եռաբարբառներ, հորանջ: Ձայնավորների և բաղաձայնների միաձուլված արտասանության առանձնահատկությունները: Վանկը և դրա սահմանումն իսպաներենում:
  16. Հնչերանգ: Հնչերանգի սահմանումը, տեսակներն ու գործառույթները: Ձայնի տոն, ռիթմ, դադար:
  17. Բառագիտության ուսումնասիրության առարկան, նրա խնդիրները ու նպատակները:
  18. Բառի սահմանման խնդիրը իսպանագիտական աղբյուրներում:
  19. Բառի բովանդակային կառուցվածքը: Բառի իմաստային կառուցվածքի բաղադրիչները՝ անվանողական-նշանակողական և հարանշանակային իմաստ: Իմաստի տարբեր մեկնաբանությունների շուրջ:
  20. Լեզվական միավորների արտահայտության և բովանդակության պլանների փոխհարաբերության խնդիրները (հոմանիշություն, հականիշություն, համանունություն, հարանունություն):
  21. Լեզվական միավորների ներքին համակարգային՝ շարակարգային և հարացուցային կապերը:
  22. Իսպաներենի բառապաշարի հարստացման աղբյուրները:
  23. Ժամանակակից իսպաներենի բառապաշարի դասակարգման սկզբունքները, բառապաշարի շերտերը:
  24. Բառապաշարի սոցիալ-գործառական տարբերակման խնդիրները (ժարգոն, մասնագիտական ժարգոն, սոցիալական ժարգոն, արգո):
  25. Իմաստային դաշտերի տարբեր մեկնաբանությունները արդի լեզվաբանության մեջ (Ս. Ուլման, Խիլի Գայա, Ֆ. Կառետեր, Տրիեր):
  26. Կառուցվածքային իմաստաբանություն: Իմակ, իմաստույթ, նրանց հասկացությունն ու սահմանումը: Սեռանիշ, տեսականիշ և տարբերակիչ իմակ: Բառային միավորի իմակային վերլուծություն:
  27. Իմաստափոխության պատմական, հասարակական և հոգեբանական գործոնները:
  28. Իմաստափոխությունների տեսակները (փոխաբերություն, փոխանունություն, բառիմաստի ընդլայնում, նեղացում, բարելավում, վատթարացում):
  29. Բառարանագրություն: Իսպաներեն բառարանների դասակարգման և կազմության հիմնական սկզբունքները:
  30. Դարձվածքի սահմանման խնդիրը իսպանագիտական աղբյուրներում: Դարձվածքի էական տարբերակիչ հատկանիշները և դասակարգման խնդիրները:
  31. Դարձվածային տարբերակներ՝ բառային, ձևաբանական- շարահյուսական և այլն:
  32. Առածի և ասացվածքի սահմանման խնդիրը իսպանագիտական աղբյուրներում, դրանց տարբերակիչ հատկանիշները:
  33. Խոսքի մասերի դասակարգման խնդիրներն իսպաներենում:
  34. Գոյական անուն: Քերականական կարգերը, շարահյուսական գործառույթները:
  35. Որոշակիչների (դետերմինատիվների) ընդհանուր բնութագիրը, դրանց իմաստային դասակարգումը:
  36. Առկայացման հասկացությունը: Հոդը որպես գոյականների առկայացման հիմնական միջոց:
  37. Բայի ընդհանուր բնութագիրը, իմաստային-քերականական խմբերը: Քերականական կարգերի ընդհանուր բնութագիրը:
  38. Փոխակերպական քերականության հիմնադրույթները:
  39. Արդի ոճաբանության զարգացման հիմնական ուղղությունները: Իսպանական ոճաբանական դպրոցը:
  40. Ոճաբանության հիմնական հասկացությունները (հարանշանակություն, նորմա, ոճական գործառույթ):
  41. Դարձույթը որպես խոսքի պատկերավորման արտահայտչամիջոց: Դարձույթների տեսակները և հիմնական ոճական գործառույթները:
  42. Շարահյուսական ոճաբանություն: Իմաստային բանադարձումները (աստիճանավորում, բառախաղ, հակադրություն, նրբաբանություն), դրանց հիմնական ոճական գործառույթները:
  43. Շարահյուսական բանադարձումների տեսակները, դրանց հիմնական ոճական գործառույթները:
  44. Գրաբանության, ուղղագրության և կետադրության ոճարտահայտչական գործածության հնարավորություններն իսպաներենում:
  45. Խոսքի հնչյունական կառուցվածքի ոճական հնարները:
  46. Գործառական ոճի հասկացությունը: Գործառական ոճերի դասակարգման հիմնական սկզբունքները:
  47. Գիտական ոճի էական տարբերակիչ հատկանիշները: Ձևաբանական-շարահյուսական և բառային մակարդակի բնութագիրը: Գիտական տերմինաբանություն:
  48. Պաշտոնական ոճի լեզվական տարբերակիչ հատկանիշները: Պաշտոնական գրագրության առանձնահատկությունները իսպաներենում:
  49. Հրապարակախոսական ոճի առանձնահատկությունները լեզվի տարբեր մակարդակներում, նրա ոճակազմիչ հիմնական հատկանիշները, ժանրերի բազմազանությունը:
  50. Լեզվի գործառույթներն ըստ Կ.Բուլերի և Ռ.Յակոբսոնի հաղորդակցական կաղապարների:
  51. Լրագրային լեզվի զարգացման արդի միտումները իսպաներենում: Լրատվական ժանրի կառուցվածքային տիպերը:
  52. Գեղարվեստական ոճի տարբեր մեկնաբանություններ (Յակոբսոն, Կառետեր, Դամասո Ալոնսո և այլք): Գեղագիտական գործառույթը որպես գեղարվեստական ստեղծագործության անքակտելի տարր:
  53. Էլեկտրոնային տեքստերի լեզվական-կառուցվածքային առանձնահատկությունները իսպաներենում (páginas web, correo electrónicօ, SMS, chats, blogs, etc.):
  54. Թարգմանաբանության ձևավորումը որպես անկախ լեզվաբանական գիտակարգ: Թարգմանության լեզվաբանական նախադրյալները:
  55. Թարգմանությունը որպես միջլեզվական և միջմշակութային երկլեզվյան հաղորդակցական ակտ:
  56. Համարժեքությունը որպես թարգմանության հիմնական հասկացություն:
  57. Գիտատեխնիկական, հրապարակախոսական տեքստերի թարգմանության հիմնական սկզբունքները:
  58. Գեղարվեստական տեքստերի թարգմանության հիմնական խնդիրները: Պատկերավորությունը որպես թարգմանական կատեգորիա:
  59. Իրակությունների (ռեալիա) տարբեր մեկնաբանությունները թարգմանաբանության մեջ, դրանց թարգմանության տարբեր հնարները:
  60. Թարգմանության հիմնական հնարները:
  61. Առածների, ասացվածքների և դարձվածքների թարգմանության հիմնական խնդիրները:
  62. Թարգմանաբանության արդի հանրամշակութային տեսությունները:
  63. Հոգելեզվաբանության ուսումնասիրության առարկան, նպատակներն ու խնդիրները:
  64. Հոգելեզվաբանության կապը հարակից այլ գիտակարգերի հետ:
  65. Հոգեբանական և սոցիալական նախադրյալներն ու նախապայմաններն ու դրանց կարևոր ազդեցությունը խոսքաստեղծման խնդրում: Խոսքի հոգեբանական առանձնահատկությունները:
  66. Էթնոհոգելեզվաբանություն: Ազգայինն ու համընդհանուրը հոգելեզվաբանության մեջ: Նշաններն ու ժեստերը հաղորդակցման մեջ: Լռության դերը հաղորդակցական գործընթացում:
  67. Լեզվական գիտակցության հոգելեզվաբանական հայեցակերպը: Հիշողությունն ու ընկալումը որպես ազգամշակութային պայմանավորվածություն ունեցող առանձին հոգեկան գործընթացներ:
  68. Գործաբանական լեզվաբանության ուսումնասիրության առարկան և արդի հիմնախնդիրները:
  69. Հաղորդակցական գործաբանություն: Ցուցայնական միջոցների կարևորությունը համատեքստում:
  70. Գործաբանական ժխտման հիմնախնդիրները:
  71. Խոսքային ակտերի հիմնական խմբերի նկարագրությունը:
  72. Տիպաբանությունը որպես լեզվաբանության ճյուղ. ծագումը, մեթոդաբանությունը, նպատակները, ուսումնասիրության հիմնական սկզբունքները:
  73. Բայական համակարգի զուգադրման հիմնական սկզբունքները իսպաներենում և հայերենում:
  74. Գոյականի քերականական կարգերի համեմատության սկզբունքները իմաստային և կառուցվածքային տեսանկյունից իսպաներենում և հայերենում:
  75. Տեքստի ուսումնասիրության պատմություն: Տեքստի քննության սկզբունքները և հիմնահարցերը: Տեքստային կաղապարների քննության մեթոդաբանությունը:
  76. Տեքստերի դասակարգում: Տեքստի կառուցվածքային, իմաստաբանական վերլուծության մակարդակները և սկզբունքները:
  77. Տեքստային կապերի տեսակները և դրանց վերլուծության սկզբունքները:
  78. Հերմենևտիկան որպես գեղարվեստական ստեղծագործության մեկնաբանության մեթոդաբանություն:
  79. Լեզվաբանության և գրականագիտության փոխկապակցվածության դերը գեղարվեստական տեքստի ընկալման և մեկնաբանման տեսության մեջ:
  80. Դիսկուրսի սահմանման խնդիրն արդի լեզվաբանության մեջ:
  81. Փաստարկումը որպես քաղաքական դիսկուրսի տարատեսակ:
  82. Արդի իսպանալեզու քաղաքական դիսկուրսում հաճախակի հանդիպող խոսքային հաղորդակցական հնարները (տիպականացում, տարակրկնություն, չափազանցում, շեշտադրում, ընդունելի փաստարկի կիրառում և այլն):
  83. Վան Դեյկի քաղաքական դիսկուրս–վերլուծությունը:
  84. Արտալեզվական գործոնների դերը իսպանալեզու քաղաքական դիսկուրսում: