Organization
Speciality
Sub List
Իսպաներեն
Questions
- Ռոմանական լեզուների դասակարգումը, ընդհանրություններն ու տարբերությունները: Ստրատների (շերտերի) տեսությունը. ենթաշերտ, մակաշերտ, առշերտ:
- Ժողովրդական լատիներենը որպես ռոմանական լեզուների հիմք: Իսպաներենի ծագումնաբանությունը:
- Իսպաներենի զարգացման փուլերի ընդհանուր բնութագիրը:
- Իբերյան թերակղզու ռոմանականացումը (romanización):
- Գերմանական և արաբական փոխառություններն իսպաներենում:
- Վերանվաճման (Reconquista) նշանակությունը, քաղաքական և լեզվական միավորների կազմավորումը:
- Հին իսպաներենի հնչյունական, ձևաբանական-շարահյուսական համակարգը, բառապաշարը:
- Միջին իսպաներենի լեզվական առանձնահատկությունները, գրական ժառանգությունը: Միջին իսպաներենի անցումը դասական իսպաներենի:
- Իսպաներենի Ոսկեդարը. ընդհանուր լեզվական փոփոխությունները:
- Իսպաներենը XVIII-XIX դդ.: Թագավորական Ակադեմիայի ստեղծումը և նրա նորմավորող գործունեությունը: Ուղղագրական ռեֆորմները:
- Արդի իսպաներենը, պատմական բարբառները, հարավային բարբառները:
- Ամերիկյան իսպաներենի հնչյունական, ձևաբանական-շարահյուսական և բառային առանձնահատկությունները:
- Հնչյունաբանություն և հնչույթաբանություն: Հնչյունաբանության ւսումնասիրության առարկան: Արտասանական ապարատ` ակտիվ և պասիվ օրգաններ:
- Իսպաներենի ձայնավորների և բաղաձայնների համակարգն ու դրանց դասակարգումն` ըստ արտաբերման դիրքի և տեղի: Առնմանումն ու դրա տեսակները: Տարնմանում:
- Երկբարբառներ, եռաբարբառներ, հորանջ: Ձայնավորների և բաղաձայնների միաձուլված արտասանության առանձնահատկությունները: Վանկը և դրա սահմանումն իսպաներենում:
- Հնչերանգ: Հնչերանգի սահմանումը, տեսակներն ու գործառույթները: Ձայնի տոն, ռիթմ, դադար:
- Բառագիտության ուսումնասիրության առարկան, նրա խնդիրները ու նպատակները:
- Բառի սահմանման խնդիրը իսպանագիտական աղբյուրներում:
- Բառի բովանդակային կառուցվածքը: Բառի իմաստային կառուցվածքի բաղադրիչները՝ անվանողական-նշանակողական և հարանշանակային իմաստ: Իմաստի տարբեր մեկնաբանությունների շուրջ:
- Լեզվական միավորների արտահայտության և բովանդակության պլանների փոխհարաբերության խնդիրները (հոմանիշություն, հականիշություն, համանունություն, հարանունություն):
- Լեզվական միավորների ներքին համակարգային՝ շարակարգային և հարացուցային կապերը:
- Իսպաներենի բառապաշարի հարստացման աղբյուրները:
- Ժամանակակից իսպաներենի բառապաշարի դասակարգման սկզբունքները, բառապաշարի շերտերը:
- Բառապաշարի սոցիալ-գործառական տարբերակման խնդիրները (ժարգոն, մասնագիտական ժարգոն, սոցիալական ժարգոն, արգո):
- Իմաստային դաշտերի տարբեր մեկնաբանությունները արդի լեզվաբանության մեջ (Ս. Ուլման, Խիլի Գայա, Ֆ. Կառետեր, Տրիեր):
- Կառուցվածքային իմաստաբանություն: Իմակ, իմաստույթ, նրանց հասկացությունն ու սահմանումը: Սեռանիշ, տեսականիշ և տարբերակիչ իմակ: Բառային միավորի իմակային վերլուծություն:
- Իմաստափոխության պատմական, հասարակական և հոգեբանական գործոնները:
- Իմաստափոխությունների տեսակները (փոխաբերություն, փոխանունություն, բառիմաստի ընդլայնում, նեղացում, բարելավում, վատթարացում):
- Բառարանագրություն: Իսպաներեն բառարանների դասակարգման և կազմության հիմնական սկզբունքները:
- Դարձվածքի սահմանման խնդիրը իսպանագիտական աղբյուրներում: Դարձվածքի էական տարբերակիչ հատկանիշները և դասակարգման խնդիրները:
- Դարձվածային տարբերակներ՝ բառային, ձևաբանական- շարահյուսական և այլն:
- Առածի և ասացվածքի սահմանման խնդիրը իսպանագիտական աղբյուրներում, դրանց տարբերակիչ հատկանիշները:
- Խոսքի մասերի դասակարգման խնդիրներն իսպաներենում:
- Գոյական անուն: Քերականական կարգերը, շարահյուսական գործառույթները:
- Որոշակիչների (դետերմինատիվների) ընդհանուր բնութագիրը, դրանց իմաստային դասակարգումը:
- Առկայացման հասկացությունը: Հոդը որպես գոյականների առկայացման հիմնական միջոց:
- Բայի ընդհանուր բնութագիրը, իմաստային-քերականական խմբերը: Քերականական կարգերի ընդհանուր բնութագիրը:
- Փոխակերպական քերականության հիմնադրույթները:
- Արդի ոճաբանության զարգացման հիմնական ուղղությունները: Իսպանական ոճաբանական դպրոցը:
- Ոճաբանության հիմնական հասկացությունները (հարանշանակություն, նորմա, ոճական գործառույթ):
- Դարձույթը որպես խոսքի պատկերավորման արտահայտչամիջոց: Դարձույթների տեսակները և հիմնական ոճական գործառույթները:
- Շարահյուսական ոճաբանություն: Իմաստային բանադարձումները (աստիճանավորում, բառախաղ, հակադրություն, նրբաբանություն), դրանց հիմնական ոճական գործառույթները:
- Շարահյուսական բանադարձումների տեսակները, դրանց հիմնական ոճական գործառույթները:
- Գրաբանության, ուղղագրության և կետադրության ոճարտահայտչական գործածության հնարավորություններն իսպաներենում:
- Խոսքի հնչյունական կառուցվածքի ոճական հնարները:
- Գործառական ոճի հասկացությունը: Գործառական ոճերի դասակարգման հիմնական սկզբունքները:
- Գիտական ոճի էական տարբերակիչ հատկանիշները: Ձևաբանական-շարահյուսական և բառային մակարդակի բնութագիրը: Գիտական տերմինաբանություն:
- Պաշտոնական ոճի լեզվական տարբերակիչ հատկանիշները: Պաշտոնական գրագրության առանձնահատկությունները իսպաներենում:
- Հրապարակախոսական ոճի առանձնահատկությունները լեզվի տարբեր մակարդակներում, նրա ոճակազմիչ հիմնական հատկանիշները, ժանրերի բազմազանությունը:
- Լեզվի գործառույթներն ըստ Կ.Բուլերի և Ռ.Յակոբսոնի հաղորդակցական կաղապարների:
- Լրագրային լեզվի զարգացման արդի միտումները իսպաներենում: Լրատվական ժանրի կառուցվածքային տիպերը:
- Գեղարվեստական ոճի տարբեր մեկնաբանություններ (Յակոբսոն, Կառետեր, Դամասո Ալոնսո և այլք): Գեղագիտական գործառույթը որպես գեղարվեստական ստեղծագործության անքակտելի տարր:
- Էլեկտրոնային տեքստերի լեզվական-կառուցվածքային առանձնահատկությունները իսպաներենում (páginas web, correo electrónicօ, SMS, chats, blogs, etc.):
- Թարգմանաբանության ձևավորումը որպես անկախ լեզվաբանական գիտակարգ: Թարգմանության լեզվաբանական նախադրյալները:
- Թարգմանությունը որպես միջլեզվական և միջմշակութային երկլեզվյան հաղորդակցական ակտ:
- Համարժեքությունը որպես թարգմանության հիմնական հասկացություն:
- Գիտատեխնիկական, հրապարակախոսական տեքստերի թարգմանության հիմնական սկզբունքները:
- Գեղարվեստական տեքստերի թարգմանության հիմնական խնդիրները: Պատկերավորությունը որպես թարգմանական կատեգորիա:
- Իրակությունների (ռեալիա) տարբեր մեկնաբանությունները թարգմանաբանության մեջ, դրանց թարգմանության տարբեր հնարները:
- Թարգմանության հիմնական հնարները:
- Առածների, ասացվածքների և դարձվածքների թարգմանության հիմնական խնդիրները:
- Թարգմանաբանության արդի հանրամշակութային տեսությունները:
- Հոգելեզվաբանության ուսումնասիրության առարկան, նպատակներն ու խնդիրները:
- Հոգելեզվաբանության կապը հարակից այլ գիտակարգերի հետ:
- Հոգեբանական և սոցիալական նախադրյալներն ու նախապայմաններն ու դրանց կարևոր ազդեցությունը խոսքաստեղծման խնդրում: Խոսքի հոգեբանական առանձնահատկությունները:
- Էթնոհոգելեզվաբանություն: Ազգայինն ու համընդհանուրը հոգելեզվաբանության մեջ: Նշաններն ու ժեստերը հաղորդակցման մեջ: Լռության դերը հաղորդակցական գործընթացում:
- Լեզվական գիտակցության հոգելեզվաբանական հայեցակերպը: Հիշողությունն ու ընկալումը որպես ազգամշակութային պայմանավորվածություն ունեցող առանձին հոգեկան գործընթացներ:
- Գործաբանական լեզվաբանության ուսումնասիրության առարկան և արդի հիմնախնդիրները:
- Հաղորդակցական գործաբանություն: Ցուցայնական միջոցների կարևորությունը համատեքստում:
- Գործաբանական ժխտման հիմնախնդիրները:
- Խոսքային ակտերի հիմնական խմբերի նկարագրությունը:
- Տիպաբանությունը որպես լեզվաբանության ճյուղ. ծագումը, մեթոդաբանությունը, նպատակները, ուսումնասիրության հիմնական սկզբունքները:
- Բայական համակարգի զուգադրման հիմնական սկզբունքները իսպաներենում և հայերենում:
- Գոյականի քերականական կարգերի համեմատության սկզբունքները իմաստային և կառուցվածքային տեսանկյունից իսպաներենում և հայերենում:
- Տեքստի ուսումնասիրության պատմություն: Տեքստի քննության սկզբունքները և հիմնահարցերը: Տեքստային կաղապարների քննության մեթոդաբանությունը:
- Տեքստերի դասակարգում: Տեքստի կառուցվածքային, իմաստաբանական վերլուծության մակարդակները և սկզբունքները:
- Տեքստային կապերի տեսակները և դրանց վերլուծության սկզբունքները:
- Հերմենևտիկան որպես գեղարվեստական ստեղծագործության մեկնաբանության մեթոդաբանություն:
- Լեզվաբանության և գրականագիտության փոխկապակցվածության դերը գեղարվեստական տեքստի ընկալման և մեկնաբանման տեսության մեջ:
- Դիսկուրսի սահմանման խնդիրն արդի լեզվաբանության մեջ:
- Փաստարկումը որպես քաղաքական դիսկուրսի տարատեսակ:
- Արդի իսպանալեզու քաղաքական դիսկուրսում հաճախակի հանդիպող խոսքային հաղորդակցական հնարները (տիպականացում, տարակրկնություն, չափազանցում, շեշտադրում, ընդունելի փաստարկի կիրառում և այլն):
- Վան Դեյկի քաղաքական դիսկուրս–վերլուծությունը:
- Արտալեզվական գործոնների դերը իսպանալեզու քաղաքական դիսկուրսում: