Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (Ներքին հիվանդություններ)

Специальность
Подсписок
Գաստրոէնտերոլոգիա
Вопросы
  1. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն: Պատճառները, ախտածագումը: Դասակարգումը:
  2. Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն: Կլինիկական նշաններ: Ախտորոշումը: Բուժումը:
  3. Որկորի պեպտիկ խոց: Պատճառները, ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  4. Որկորի ախալազիա: Պատճառները, ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  5. Ստոծանու որկորային ացքի ճողվածք: Պատճառները, ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  6. Որկորի քաղցկեղ: Պատճառները, ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  7. Խրոնիկական գաստրիտ. սահմանումը, դասակարգումը, պատճառները (արտածին և ընդերածին գործոնները, HP), ախտածագումը
  8. Խրոնիկական գաստրիտ. ախտորոշումը (ներդիտում, կենսազննում):
  9. Խրոնիկական գաստրիտ. ստամոքսի սեկրետոր ֆունկցիայի որոշումը:
  10. Անբավարար և պահպանված կամ բարձր հյութազատությամբ խրոնիկական գաստրիտներ. կլինիկական առանձնահատկությունները:
  11. Անբավարար և պահպանված կամ բարձր հյութազատությամբ խրոնիկական գաստրիտներ. բուժումը (սննդակարգը, դեղորայքային բուժումը, ուղեկցող հիվանդությունների բուժումը):
  12. Խոցային հիվանդություն. պատճառները, ախտածագումը (հիմնական և նպաստող գործոնները):
  13. Խոցային հիվանդություն. կլինիկան կախված խոցի տեղակայումից:
  14. Խոցային հիվանդություն. ախտորոշումը. անամնեզի, ֆիզիկալ, գործիքային, լաբորատոր հետազոտությունների նշանակությունը:
  15. Խոցային հիվանդություն. ստամոքսի և ՏՄԱ խոցերի ընթացքի առանձնահատկությունները:
  16. Խոցային հիվանդություն. բարդությունները. թափածակում (պերֆորացիա), արնահոսություն, թափանցում (պենետրացիա), ստամոքսաելքի կամ ՏՄԱ նեղացում, պերիգաստրիտ, պերիդուոդենիտ:
  17. Խոցային հիվանդության հատուկ ձևերը. պիլորիկ անցքի խոց, հետկոճղեզային խոցեր, բազմակի, հսկա, յուվենիլ և ծերունական տարիքի խոցեր:
  18. Խոցային հիվանդություն. տարբերակիչ ախտորոշումը:
  19. Ստամոքսի քաղցկեղի առաջնային խոցային ձևը:
  20. Սիմպտոմատիկ խոցեր. տարատեսակները, բուժման առանձնահատկությունները:
  21. Խոցային հիվանդություն. սննդակարգը:
  22. Խոցային հիվանդություն. դեղորայքային բուժումը (HP-ի էռադիկացիա, պրոտոնային պոմպի ինհիբիտորներ):
  23. Խոցային հիվանդություն. դեղորայքային բուժումը (հիստամինային ընկալիչների պաշարիչներ, անմիջական թթվամարիչներ, լորձաթաղանթի ռեգեներացիայի խթանիչներ):
  24. Խոցային հիվանդություն. վիրաբուժական բուժման ցուցումները:
  25. Խոցային հիվանդություն. բուժման մարտավարությունը կախված տեղակայումից, տարատեսակից, տարիքից, բարդությունների առկայությունից:
  26. Գրգռված աղու համախտանիշ. պատճառները, ախտածագումը:
  27. Գրգռված աղու համախտանիշ. դասակարգումը, ախտորոշումը: Բուժումը:
  28. Բարակ աղիներում մանրէային հավելյալ աճի սինդրոմ (դիսբակտերիոզ). ախտորոշումը, բուժումը:
  29. Մալաբսորբցիայի և մալդիգեսցիայի համախտանիշեր: Պատճառները, ախտածագումը, բուժումը:
  30. Էնտերոպաթիաներ (ցելիակիա, դիսախարիդազային անբավարարություն, իմունոդեֆիցիտներ և այլն). կլինիկան, տարբերակիչ ախտորոշումը:
  31. Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ. պատճառները: Ախտածագումը:
  32. Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ. դասակարգումը: Կլինիկական նշանները:
  33. Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ. ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը:
  34. Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ. բուժումը:
  35. Կրոնի հիվանդություն. պատճառները, ախտածագումը, դասակարգումը:
  36. Կրոնի հիվանդություն. ախտորոշումը, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը:
  37. Կեղծ թաղանթային կոլիտ. պատճառը, ախտածագումը, ախտորոշումը, բուժումը:
  38. Ստամոքսի քաղցկեղ: Տարածվածութունը, նպաստող գործոնները: Նախաքաղցկեղային վիճակները:
  39. Ստամոքսի քաղցկեղ: Կլինիկական պատկերը: “Փոքր նշանների համախտանիշը”: Կլինիկական արտահայտությունների կապը լոկալիզացիայի, աճի տարատեսակի, ախտընթացի տարածվածության, բարդությունների առկայության հետ:
  40. Ստամոքսի քաղցկեղ: Ընթացքի տարբերակները: Հիվանդության փուլերը: Ախտորոշումը:
  41. Ստամոքսի քաղցկեղ: Բուժումը: Վիրաբուժական բուժման և քիմիաթերապիայի հնարավորությունները: Կանխատեսումը:
  42. Հելմինտոզները: Հիմնական կլինիկական համախտանիշները. ալերգիկ փուլի համախտանիշ, հելմինտի միգրացիայի հետ կապված համախտանիշ, ինտոքսիկացիոն փուլի համախտանիշ:
  43. Լյարդի, թոքերի և այլ օրգանների էխինոկոկոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը:
  44. Լյարդի, թոքերի և այլ օրգանների էխինոկոկոզ: Բուժումը, կանխարգելումը:
  45. Ասկարիդոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը:
  46. Լյարդի, թոքերի և այլ օրգանների էխինոկոկոզ: Բուժումը, կանխարգելումը:
  47. Դիֆիլոբոտրիոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  48. Օպիստորխոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  49. Տրիխինիլյոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  50. Տենիոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  51. Տենիարինխոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  52. Ֆասցիոլյոզ: Կլինիկական պատկերը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  53. Հեմոռագիկ սինդրոմով ուղեկցվող աղեստամոքսային հիվանդությունների տարբերակիչ ախտորուշումը և բուժումը:
  54. Տարբերակիչ ախտորոշումը և բուժումը այն հիվանդությունների, որոնք հանդես են գալիս լուծով կամ փորկապությամբ:
  55. Սրտխառնոցի և փսխման տարբերակիչ ախտորոշումը:
  56. Սուր պանկրեատիտ: Պատճառները, ախտածագումը: Կլինիկական պատկերը: Բուժումը:
  57. Խրոնիկական պանկրեատիտ: Պատճառները, ախտածագումը:
  58. Խրոնիկական պանկրեատիտ: Առաջնային և երկրորդային պանկրեատիտները:
  59. Խրոնիկական պանկրեատիտ: Կլինիկական պատկերը:
  60. Խրոնիկական պանկրեատիտ: Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի որոշման և հետազոտման գործիքային մեթոդների դերը ախտորոշման հարցում:
  61. Խրոնիկական պանկրեատիտ: Տարբերակիչ ախտորոշումը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ: Սննդակարգը:
  62. Խրոնիկական պանկրեատիտ: Տարբերակված բուժումը` կախված հիվանդության ձևից և փուլից: Վիրաբուժական բուժման ցուցումները:
  63. Լեղաքարային հիվանդություն: Պատճառները և ախտածագումը: Նախատրամադրող գործոնները:
  64. Լեղաքարային հիվանդություն: Տեղային գործոնները: Լեղաքարերի տեսակները: Կլինիկական պատկերը: Հիմնական կլինիկական համախտանիշները:
  65. Լեղաքարային հիվանդություն: Լեղային խիթ: Ախտորոշումը: Բարդությունները:
  66. Լեղաքարային հիվանդություն: Վիրաբուժական բուժման ցուցումները և հակացուցումները: Կոնսերվատիվ բուժման հնարավորությունները:
  67. Լեղաքարային հիվանդություն: Լեղային խիթի նոպայի ճնշումը: Պերօրալ լուծիչներով բուժումը:
  68. Խրոնիկական ոչ քարային խոլեցիստիտ: Պատճառները և ախտածագումը: Կլինիկական պատկերը:
  69. Խրոնիկական ոչ քարային խոլեցիստիտ: Ախտորոշման չափանիշները: Գործիքային ախտորոշման հնարավորությունները: Բարդությունները:
  70. Խրոնիկական ոչ քարային խոլեցիստիտ: Բուժումը (սննդակարգը, դեղորայքային բուժումը սրացումների դեպքում, ֆիզիոթերապիա, սանատոր-կուրորտային բուժումը): Կանխատեսումը:
  71. Բիլիար համակարգի դիսկինեզիաներ: Ախտորոշումը և բուժումը:
  72. Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ: Ախտորոշումը և բուժումը:
  73. Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ: Ախտորոշումը և բուժումը:
  74. Խրոնիկական հեպատիտներ: Պատճառները (վիրուսներ, ալկոհոլ, արտադրական վնասակար գործոններ, դեղորայքներ):
  75. Խրոնիկական հեպատիտներ: Ախտածագումը: Վիրուսի պահպանման և իմունաբանական խանգարումների դերը: Կազմաբանությունը: Դասակարգումը:
  76. Խրոնիկական հեպատիտներ: Տարբեր ձևերի ընթացքի առանձնահատկությունները:
  77. Խրոնիկական հեպատիտներ: Կլինիկալաբորատոր համախտանիշները (բորբոքման, ցիտոլիզի, խոլեստազի, բջջային անբավարարության):
  78. Խրոնիկական հեպատիտներ: Ախտորոշումը: Պունկցիոն կենսազննման, գերձայնային, ռեդիոլոգիական և իմունաբանական մեթոդների դերը:
  79. Խրոնիկական հեպատիտներ: Տարբերակիչ ախտորոշումը լյարդի ճարպային հեպատոզի և բարորակ հիպերբիլիրուբինեմիաների հետ:
  80. Խրոնիկական հեպատիտներ: Սուր լյարդային անբավարարություն:
  81. Խրոնիկական հեպատիտներ: Բուժումը, կախված ակտիվությունից: Ստերոիդների և իմունոդեպրեսանտների նշանակման ցուցումները: Հեպատոպրոտեկտորների հնարավորությունները:
  82. Աուտոիմուն հեպատիտ: Պատճառները, ախտածագումը: Ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  83. Լյարդի դեղորայքային ախտահարումներ: Ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը: Ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  84. Վիլսոնի հիվանդություն: Ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  85. Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ: Ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  86. Ալկոհոլային լյարդ: Ախտածագումը, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
  87. Լյարդի ցիռոզներ. սահմանումը, պատճառները, ախտածագումը:
  88. Լյարդի ցիռոզներ. դասակարգումը: Կլինիկակազմաբանական համախտանիշները:
  89. Լյարդի ցիռոզներ. ընթացքը: Կլինիկական ախտորոշման հնարավորությունները:
  90. Լյարդի ցիռոզներ. գործիքային և լաբորատոր ախտորոշման հնարավորությունները:
  91. Լյարդի ցիռոզի բարդությունները: Ցիռոզ-քաղցկեղ, լյարդային էնցեֆալոպաթիա և կոմա:
  92. Լյարդի ցիռոզի բարդությունները: Արնահոսություններ, անեմիա, հիպերսպլենիզմ:
  93. Լյարդի ցիռոզի բարդությունները: Այտուցային և ասցիտային համախտանիշներ:
  94. Լյարդի ցիռոզի բարդությունները: Լյարդաբջջային և լյարդաշունտային անբավարարություն:
  95. Լյարդի ցիռոզի բուժումը: Սննդակարգը: Դեղորայքային բուժումը:
  96. Լյարդի ցիռոզի բուժումը: Բարդությունների կանխարգելումը և բուժումը:
  97. Լյարդի քաղցկեղ: Տարածվածությունը: Նպաստող գործոնները: Դասակարգումը:
  98. Լյարդի քաղցկեղ: Կլինիկական պատկերը: Ախտորոշման հնարավորությունները: Գործիքային հետազոտման մեթոդները. գերձայնային հետազոտություն, սկենավորում, լապարոսկոպիա:
  99. Լյարդի քաղցկեղ: Կանխատեսումը: Բուժումը:
  100. Տարբերակիչ ախտորոշումը և բուժումը այն հիվանդությունների, որոնք հանդես են գալիս հեպատոմեգալիայով և հեպատոլիենալ համախտանիշով: