Специальность
Подсписок
Ալերգ․-իմունոլոգա
Вопросы
- Իմունային համակարգ: Ընդհանուր տեղեկություններ: Բջիջներ, հյուսվածքներ, իմունային համակարգի օրգաններ:
- Բնածին իմունային պատասխան (բորբոքում):
- Բնածին իմունային պատասխանի հումորալ գործոնները: Կոմպլեմենտ: Կոմպլեմենտի ակտիվացման ուղիները:
- Բնածին իմունային պատասխանի բջջային գործոնները: NK-բջիջներն ու դրանց սուբպոպուլյացիաները: NKT-բջիջներ
- Ցիտոկիններ: Ցիտոկինային ցանցը: Բորբոքային և հակաբորբոքային ցիտոկինները:
- ճանաչումը` բնածին իմունիտետի համակարգում: Toll-նման ընկալիչները, դրանց միջոցով ակտիվացման ուղիները: Ցիտոպլազմիկ ընկալիչները պաթոգենների համար:
- Ֆագոցիտների սեկրետոր և բջջային ֆունկցիաները:
- T-բջիջների ընտրությունը (սելեկցիա) թիմուսում:
- T-բջիջների ընկալիչներ: T-բջիջների, αß T-բջիջների, γ δ T-բջիջների տարբերակումը:
- T-բջիջների ենթապոպուլյացիաները:
- Հիստոհամատեղությունը գլխավոր համալիրը (MHC): 1-ին, 2 և 3 դասի MHC-ի մոլեկուլները: Գենետիկական պոլիմորֆիզմ:
- MHC-մոլեկուլների կենսաբանական դերը: Բաշխումը հյուսվածքներում:
- Հակածնի ներկայացումը: Հակածին ներկայացնող բջիջները: 1-ին և 2 դասի MHC մոլեկուլների դերը: Հակածինների խաչաձև ներկայացումը:
- Հակամարմիններ: Իմունոգլոբուլիններ: Դասերը, ենթադասերը: Իմունոգլոբուլինների կառուցվածքը: Հակածնի կապումը: Իմունոգլոբուլինների սինթեզի գենետիկական վերահսկումը:
- B-լիմֆոցիտները: B-լիմֆոցիտներ դիֆերենցումը: B-բջջային ընկալիչը: B-բջիջների սուբպոպուլյացիա:
- Թիմուսանկախ ակածիններ: Սուպերանտիգեններ:
- Բջջային ցիտոտոքսիկություն:
- Բջիջների փոխազդեցությունը հումորալ իմունային պատասխանի պարագայում:
- իմունոգենեզի կարգավորումը: Բնական ռեգուլյատոր բջիջներ: Ինդուկցված ռեգուլյատոր բջիջները: Ռեգուլյատոր B-բջիջները:
- Աղեստամոքսային ուղու իմունային համակարգը:
- Շնչառական ուղիների իմունային համակարգ:
- Միզասեռական ուղիների իմունային համակարգը:
- Ուղեղի իմունային համակարգը:
- Պերօրալ տոլերանտության երևույթ:
- Նեյրոէնդոկին իմունային փոխազդեցությունները:
- Իմունաբանական տոլերանտություն:
- Աուտոիմունիտետ և աուտոիմուն հիվանդությունները:
- Առաջնային համակարգային վասկուլիտներ/Վեգեների գրանուլեմատոզ, հանգուցավոր պերիարտերիտ, ռևմատիկ պոլիմիալգիա, հսկա բջջային արտերիտ, Կավասակիի, Տակայասուի հիվանդություններ, Շեգրենի համախտանիշ¸Շենլեյն-Հենոխի պուրպուրա:
- չերջ-Ստռոսի համախտանիշ:
- Ռևմատոիդ արթրիտ / էթիոլոգիա, իմունապաթոգենեզ, կլինիկա, ախտորոշում, թերապիայի սկզբունքները:
- Շճաբացասական սպոնդիլոարթրոպատիա /Բեխտերևի հիվանդություն, Ռեյտերի համախտանիշ, Բեխչետի համախտանիշ, Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ/:
- Համակարգային կարմիր գայլախտ / էթիոլոգիա, պաթոգենեզ, կլինիկա, բուժում/:
- Աղեստամոքսային ուղու հիվանդություններ/ատրոֆիկ գաստրիտ, ցելիակիա:
- Աղեստամոքսային բորբոքային հիվանդություններ:
- Վիրուսային հեպատիտներ:
- Լյարդի աուտոիմուն հիվանդություններ:
- Էնդոկրին համակարգի աուտոիմուն հիվանդություններ/վահանագեղձի աուտոիմուն հիվանդություններ, շաքարային դիաբետ, անպտղության իմունոպաթոլոգիական ասպեկտները, աուտոիմուն պոլիէնդոկրինոպաթիաներ/:
- Նյարդային համակարգի աուտոիմուն հիվանդություններ/տարածուն սկլերոզ, Գիեն-Բարեյի համախտանիշ, միասթենիա, Լամբերտ Իտոնի համախտանիշ/:
- Արյան համակարգի հիվանդությունները/աուտոիմուն հեմոլիտիկ անեմիաներ, աուտոիմուն թրոմբոցիտոպենիաներ, աուտոիմուն նեյտրոպենիաներ, նորածինների հեմոլիտիկ հիվանդություն:
- Երիկամային հիվանդություններ/սուր իմունոկոմպլեքսային գլոմերուլոնեֆրիտ, քրոնիկ իմունոկոմպլեքսային գլոմերուլոնեֆրիտ, որը պայմանավորված է կծիկների բազալ մեմբրանի հանդեպ հակամարմիններով: Գուդպասչերի համախտանիշ, ANCA-գլոմերուլոնեֆրիտ:
- Առաջնային իմունադեֆիցիտները:
- X-քրոմոսոմի հետ շղթայակցված ագամագլոբուլինեմիա:
- Ig A և իմունագլոբուլինների G. ենթադասերի դեֆիցիտ:
- Տրանզիտորային հիպոգամագլոբուլինեմիա երեխաների մոտ:
- Ընդհանուր փոփոխական իմունային անբավարարություն:
- Հիպեր Ig M համախտանիշ/HIGM-կպած X քրոմոսոմի հետ:HIGM-աուտոսոմ ռեցեսիվ ձևերը:
- X-քրոմոսոմի հետ շղթայակցված ծանր համակցված իմունային անբավարարություն:
- Ծանր համակցված իմունային անբավարարություն /աուտոսոմ-ռեցեսիվ /:
- Մերկ լիմֆոցիտների համախտանիշ:
- Դի Ջորջիի համախտանիշ:
- X-շղթայակցված լիմֆոպրոլիֆերատիվ համախտանիշ;
- Աուտոիմունային լիմֆոպրոլիֆերատիվ համախտանիշ:
- Հիպերիմունոգլոբուլինեմիայի E համախտանիշ.:
- Ատաքսիա տելեանգիէկտազիա / Լուի Բար /:
- Վիսկոտ-Օլդրիչի համախտանիշ:
- Նիհմեգենի համախտանիշը:
- Քրոնիկ գրանուլեմատոզ հիվանդություն:
- Լեյկոցիտների ադգեզիայի անբավարարություն:
- Կոմպլեմենտի կոմպոնենտների դեֆիցիտով հիվանդությունները:
- Մանոզ կապող լեկտինի դեֆիցիտ:
- Երկրորդական իմունային դեֆիցիտները և ՁԻԱՀ-ը:
- Իմունատրոպ թերապիա:
- իմունամոդուլյատորներ(էկզոգենային / բակտերիալ, սնկային /, էնդոգենային / թիմիկ, ոսկրածուծային, ցիտոկիններ, ինտերֆերոններ, իմունագլոբուլիններ /, սինթետիկ, քիմիական):
- Ցիտոկինայի և հակացիտոկինայի բուժման ռազմավարությունը:
- Իմունադեպրեսիվ թերապիա/գլյուկոկորտիկոիդներ, հակամետաբոլիտներ, իմունոսուպրեսանտներ` սնկային և բակտերիալ ծագման/:
- Վակցինացում:
- Գերզգայունություն տեսակները և դրանց կլինիկական դրսևորումները:
- Կառուցվածքը, սինթեզի կարգավորումը և Ig E սեկրեցիա:
- Ig E ընկալիչները:
- Անհապաղ տեսակի մեդիատորների կիրառումը:
- Անհապաղ տիպի գերզգայունության մեդիատորներ:
- Ալերգիկ ռեակցիաների մեդիատորները. թրոմբոցիտների սպազմոգեն գործոնների ակտիվացումը:
- Արախիդոնային թթվի մետաբոլիտները / մետաբոլիզմի ցիկլոգենազային և լիպոոքսիգենազային արգասիքը /:
- Քեմոտոքսիկ գործոնները և ֆերմենտային հատկություններով մեդիատորները:
- Ալերգեններ, ալերգիկ հիվանդությունների ախտորոշման սկզբունքները, ալերգաբանական անալիզի հավաքումը, առանձնահատկությունները, մաշկային թեստեր, պրովոկացիոն թեստեր:
- Լաբորատոր ախտորոշում:
- Ալերգիկ հիվանդությունների բուժման ընդհանուր սկզբունքները, ալերգենների էլիմինացիա, ալերգիկ հիվանդությունների ֆարմակոթերապիա, հակահիստամինային դեղորայք, պարարտ բջիջների մեմբրանների ստաբիլիզատորներ, գլուկոկորտիկոիդներ:
- Սպեցիֆիկ իմունոթերապիա:
- Անաֆիլաքսիա, համաճարակաբանություն, կլինիկական դրսևորումներ /տարբերակներ/, ընթացքն ու դասակարգումը: Ծանրության ստիճանը և դրա դասակարգումը: Անաֆիլաքսիայի ծանրության աստիճանն ուժեղացնող գործոնները: Ախտորոշում, անաֆիլաքսիայի դիֆերենցիալ ախտորոշում:
- Անաֆիլաքսիայի բուժումը, անաֆիլաքսիայի բուժման վրա ազդող գործոնները:
- Ֆիզիկական բեռնվածությամբ պայմանավորված անաֆիլաքսիա:
- Իդիոպաթիկ անաֆիլաքսիա:
- Եղնջացան, Կվինկեի այտուց /էթիոլոգիա, պաթոգենեզ, բուժումը/
- Պարարտ բջիջների ակտիվացման մեխանիզմները:
- Եղնջացանի կլինիկական դասակարգումը: Իմունային եղնջացան, ոչ իմունային եղնջացան:
- Ֆիզիկական եղնջացան/ցրտային եղնջացան, ակվագեն եղնջացան, ուշացած եղնջացան` ճնշումից, արևային եղնջացան, սահմանափակ ջերմային եղնջացան, խոլիներգիկ եղնջացան, ադրենէրգիկ եղնջացան /բուժումը/:
- Սննդային ալերգիա, էթիոլոգիա, պաթոգենեզ, դասակարգում, կլինիկական դրսևորումներ, ախտորոշում, կանխարգելում, բուժում:
- Ատոպիկ դերմատիտ, համաճարակաբանություն, պաթոմորֆոլոգիա, պաթոգենեզ, իմունոախտաբանական բնութագիր, կլինիկական բնութագիր, ախտորոշում, բուժում:
- Կոնտակտային դերմատիտ, համաճարակաբանություն, էթիոլոգիա, պաթոգենեզ, դասակարգում, կլինիկական պատկեր, ախտորոշում, բուժում:
- Ինսեկտային ալերգիա, էթիոլոգիա, պաթոգենեզ, արձագանք խայթոցին, ախտորոշում և բուժում:
- Ալերգիկ ռինիտ, էթիոլոգիա, պաթոգենեզ, դասակարգում, ախտորոշում, բուժում:
- Ալերգիկ շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ), դասակարգում, բուժում:
- Բրոնխիալ ասթմա: Էթիոլոգիա, պաթոգենեզ, դասակարգում, ախտորոշում, տարբերակիչ ախտորոշում:
- Բրոնխիալ ասթմա: Բուժում:
- Ասպիրին ինդուկցված ռեսպիրատոր հիվանդություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմա:
- Ալերգիկ բրոնխաթոքային ասպերգիլյոզ:
- Դեղորայքային ալերգիա: Առանձնահատկություններ, էթիոլոգիա, իմունապաթոգենեզ, կլինիկական դրսևորումներ, կանխարգելում, ախտորոշում և բուժում:
- Ալերգիա լատեքսից: Առանձնահատկություններ, էթիոլոգիա, պաթոգենեզ, դասակարգում, ախտորոշում, բուժում:
- Ալերգիա և հղիություն:
- Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա: