Հարգելի խմբագիրներ,
ԲՈԿ-ի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2023 թվականի ցուցակում ընդգրկվելու հայտին ի լրումն անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունվարի 25-ը առանձին արխիվացված (zip) ֆայլով bok.journals@gmail.com էլ․ փոստին ուղարկել 2022 թվականի համարների նյութերում արտերկրից մասնագետի ներկայացրած գրախոսությունների էլեկտրոնային տարբերակները՝ նշելով մասնագետի ամբողջական անուն ազգանունը, գիտական աստիճանը, երկիրը։
Հարգանքով՝
Բարձրագույն որակավորման կոմիտե