Специальность
Подсписок
Տնտեսագիտության տեսություն
Вопросы
- Օգտակարության մաքսիմիզացման, սպառողի օպտիմումի, փոխարինման նորմի և եկամտի սահմանային օգտակարության մաթեմատիկական վերլուծությունը:
- Արտադրությունը և արտադրական գործոնները: Տնտեսագիտական վերլուծության մեջ կիրառվող արտադրական ֆունկցիաները: Քոբ-Դուգլասի և Լեոնտևի արտադրական ֆունկցիաները և դրանց հատկությունները: Մասշտաբի էֆեկտի տեսակները:
- «Կապիտալ» հասկացությունը տնտեսագիտության տեսության մեջ։ Կապիտալի զուտ արտադրողականությունը։
- Կապիտալի շուկայի բովանդակությունը։ Կապիտալի սահմանային արտադրողականությունը։
- Կապիտալի շարժի ձևերը։ Արժեթղթերի շուկայի էությունը։
- Արժեթղթերի շուկայի տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծություն։
- Աշխատանքի շուկայի բնորոշ գծերը և առանձնահատկությունները։ Աշխատանքի առաջարկը և պահանջարկը, որպես ածանցյալ առաջարկ և պահանջարկ։
- Բաժնետիրական ընկերության էությունը և տեսակները։
- Գնային խտրականությունը որպես մենաշնորհ իշխանության իրականացման միջոց: Գնային խտրականության ձևերը:
- Շուկայի մենաշնորհացման տնտեսական հետևանքները: Հասարակության զուտ կորուստները մենաշնորհներից: Х-անարդյունավետություն:
- Մենաշնորհների գործունեության կարգավորում` օրենսդրական միջոցառումներ, տնտեսական միջոցառումներ:
- Հանրային բարիքների բնութագրերը: Մասնավոր և ընդհանուր հավասարակշռությունը հանրային բարիքների տնտեսության մոդելում:
- Արտաքին էֆեկտների տեսություն: Արտաքին էֆեկտների բնույթը. կողմնակի ազդեցությունների ծախսերը և օգուտները: Արտաքին էֆեկտների դրսևորման ձևերը և դրանց հետևանքները: Արտաքին գործոնների ինտերնալիզացիա:
- Քոուզ-Ստիգլերի թեորեմ: Արտաքին էֆեկտների կարգավորում: Արտանետումների իրավունքների շուկա:
- Եկամուտների վերաբաշխման շուկայական սկզբունքը և պետական քաղաքականությունը։
- Ներդրումները բաց տնտեսության մեջ: Խնայողությունները և ներդրումները փոքր բաց և մեծ բաց տնտեսություններում: Ֆիսկալ քաղաքականության և ընթացիկ հաշվի միջև կապը:
- Ֆինանսների էությունը։ Ֆինանսական համակարգը և դրա օղակները։ Ֆինանաների ֆունկցիաները։
- Դրամական համակարգի տարրերը։ Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակության որոշման տարբեր մոտեցումները։
- Փողի պահանջարկի գործառնական, նախազգուշական և սպեկուլյատիվ մոտիվները։
- IS-LM և AD-AS մոդելների մաթեմատիկական մեկնաբանությունը:
- IS-LM-BP մոդելը: Անհնարին երրորդություն:
- Մակրոտնտեսական ցուցանիշները բաց տնտեսությունում և դրանց չափումը: Վճարային հաշվեկշիռ:
- Փոխարժեք և փոխարժեքի քաղաքականություն: Գնողունակության պարիտետ:
- Տնտեսական կայունացման քաղաքականությունը։ Մոնետարիստական և ֆիսկալ քաղաքականություններ։
- Էնդոգեն աճի մոդելների առաջացման նախադրյալները և դրանց անհրաժեշտությունը: Մենքյու-Ռոմեր-Ուայլի մոդել (MRW մոդել):
- Համաշխարհային տնտեսության ձևավորման հիմքերը։
- Արտաքին առևտուր։ Արտաքին առևտրի քաղաքականությունը։ Միջազգային առևտրի տեսությունները։
- Արտադրության գործոնների միջազգային շարժը։Կապիտալի միջազգային շարժի ձևերը։
- Աշխատանքային ռեսուրսների միջազգային միգրացիան և դրա հիմնական պատճառները։
- Միջազգային վալյուտային հարաբերություններ։ Վալյուտայի կուրսը և դրա վրա ազդող գործոնները։
- Պոլ Հեյնեի «Տնտեսագիտական մտածելակերպ» աշխատությունը։
- Մերկանտիլիզմը որպես տնտեսագիտության առաջին դպրոց, նրա գաղափարական արմատներն ու ուղղությունները։
- Ֆիզիոկրանտիզմի գաղափարական արմատները։
- Դասական տնտեսագիտության հիմնական տեսական դրույթները։
- Նորդասական տնտեսագիտության հիմնական ուղղությունները և դպրոցները։
- Մարժինալիզմի ընդհանուր բնութագիրը։
- Մարժինալիզմի տեսության դրսևորումները տարբեր երկրներում։
- Ալֆրեդ Մարշալի տնտեսագիտական հայացքները։
- Ընդհանուր տնտեսագիտական հավասարակշռությունն ըստ Վ․Պարետոյի։
- Ինստիտուցիոնալիզմի ընդհանուր բնութագիրը։
- Քեյնսյան տնտեսագիտության ընդհանուր բնութագիրը։
- Նեոլիբերալիզմի տնտեսական կոնցեպցիան։
- Մոնետարիզմի տեսական հիմնադրույթները։
- Նորդասական սինթեզի տեսությունը։
- Էվոլյուցիոն տնտեսագիտության հիմնադրույթները: