Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Տնտեսագիտության տեսություն և տնտեսագիտական մտքի պատմություն)

Հարցաշար
Տնտեսագիտության տեսություն
Հարցեր
  1. Օգտակարության մաքսիմիզացման, սպառողի օպտիմումի, փոխարինման նորմի և եկամտի սահմանային օգտակարության մաթեմատիկական վերլուծությունը:
  2. Արտադրությունը և արտադրական գործոնները: Տնտեսագիտական վերլուծության մեջ կիրառվող արտադրական ֆունկցիաները: Քոբ-Դուգլասի և Լեոնտևի արտադրական ֆունկցիաները և դրանց հատկությունները: Մասշտաբի էֆեկտի տեսակները:
  3. «Կապիտալ» հասկացությունը տնտեսագիտության տեսության մեջ։ Կապիտալի զուտ արտադրողականությունը։
  4. Կապիտալի շուկայի բովանդակությունը։ Կապիտալի սահմանային արտադրողականությունը։
  5. Կապիտալի շարժի ձևերը։ Արժեթղթերի շուկայի էությունը։
  6. Արժեթղթերի շուկայի տեխնիկական և ֆունդամենտալ վերլուծություն։
  7. Աշխատանքի շուկայի բնորոշ գծերը և առանձնահատկությունները։ Աշխատանքի առաջարկը և պահանջարկը, որպես ածանցյալ առաջարկ և պահանջարկ։
  8. Բաժնետիրական ընկերության էությունը և տեսակները։
  9. Գնային խտրականությունը որպես մենաշնորհ իշխանության իրականացման միջոց: Գնային խտրականության ձևերը:
  10. Շուկայի մենաշնորհացման տնտեսական հետևանքները: Հասարակության զուտ կորուստները մենաշնորհներից: Х-անարդյունավետություն:
  11. Մենաշնորհների գործունեության կարգավորում` օրենսդրական միջոցառումներ, տնտեսական միջոցառումներ:
  12. Հանրային բարիքների բնութագրերը: Մասնավոր և ընդհանուր հավասարակշռությունը հանրային բարիքների տնտեսության մոդելում:
  13. Արտաքին էֆեկտների տեսություն: Արտաքին էֆեկտների բնույթը. կողմնակի ազդեցությունների ծախսերը և օգուտները: Արտաքին էֆեկտների դրսևորման ձևերը և դրանց հետևանքները: Արտաքին գործոնների ինտերնալիզացիա:
  14. Քոուզ-Ստիգլերի թեորեմ: Արտաքին էֆեկտների կարգավորում: Արտանետումների իրավունքների շուկա:
  15. Եկամուտների վերաբաշխման շուկայական սկզբունքը և պետական քաղաքականությունը։
  16. Ներդրումները բաց տնտեսության մեջ: Խնայողությունները և ներդրումները փոքր բաց և մեծ բաց տնտեսություններում: Ֆիսկալ քաղաքականության և ընթացիկ հաշվի միջև կապը:
  17. Ֆինանսների էությունը։ Ֆինանսական համակարգը և դրա օղակները։ Ֆինանաների ֆունկցիաները։
  18. Դրամական համակարգի տարրերը։ Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակության որոշման տարբեր մոտեցումները։
  19. Փողի պահանջարկի գործառնական, նախազգուշական և սպեկուլյատիվ մոտիվները։
  20. IS-LM և AD-AS մոդելների մաթեմատիկական մեկնաբանությունը:
  21. IS-LM-BP մոդելը: Անհնարին երրորդություն:
  22. Մակրոտնտեսական ցուցանիշները բաց տնտեսությունում և դրանց չափումը: Վճարային հաշվեկշիռ:
  23. Փոխարժեք և փոխարժեքի քաղաքականություն: Գնողունակության պարիտետ:
  24. Տնտեսական կայունացման քաղաքականությունը։ Մոնետարիստական և ֆիսկալ քաղաքականություններ։
  25. Էնդոգեն աճի մոդելների առաջացման նախադրյալները և դրանց անհրաժեշտությունը: Մենքյու-Ռոմեր-Ուայլի մոդել (MRW մոդել):
  26. Համաշխարհային տնտեսության ձևավորման հիմքերը։
  27. Արտաքին առևտուր։ Արտաքին առևտրի քաղաքականությունը։ Միջազգային առևտրի տեսությունները։
  28. Արտադրության գործոնների միջազգային շարժը։Կապիտալի միջազգային շարժի ձևերը։
  29. Աշխատանքային ռեսուրսների միջազգային միգրացիան և դրա հիմնական պատճառները։
  30. Միջազգային վալյուտային հարաբերություններ։ Վալյուտայի կուրսը և դրա վրա ազդող գործոնները։
  31. Պոլ Հեյնեի «Տնտեսագիտական մտածելակերպ» աշխատությունը։
  32. Մերկանտիլիզմը որպես տնտեսագիտության առաջին դպրոց, նրա գաղափարական արմատներն ու ուղղությունները։
  33. Ֆիզիոկրանտիզմի գաղափարական արմատները։
  34. Դասական տնտեսագիտության հիմնական տեսական դրույթները։
  35. Նորդասական տնտեսագիտության հիմնական ուղղությունները և դպրոցները։
  36. Մարժինալիզմի ընդհանուր բնութագիրը։
  37. Մարժինալիզմի տեսության դրսևորումները տարբեր երկրներում։
  38. Ալֆրեդ Մարշալի տնտեսագիտական հայացքները։
  39. Ընդհանուր տնտեսագիտական հավասարակշռությունն ըստ Վ․Պարետոյի։
  40. Ինստիտուցիոնալիզմի ընդհանուր բնութագիրը։
  41. Քեյնսյան տնտեսագիտության ընդհանուր բնութագիրը։
  42. Նեոլիբերալիզմի տնտեսական կոնցեպցիան։
  43. Մոնետարիզմի տեսական հիմնադրույթները։
  44. Նորդասական սինթեզի տեսությունը։
  45. Էվոլյուցիոն տնտեսագիտության հիմնադրույթները: