Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն)

Вопросы
  1. Հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր բնութագիրը, մշակության առանձնահատկությունները: Աշնանացան և գարնանացան ցորենների (գարիների) տարբերությունները ըստ կենսաբանական բնութագրերի:
  2. Եգիպտացորենի և հնդկացորենի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակությունը: Եգիպտացորենի հիմնական ենթատեսակները:
  3. Հատիկաընդեղեն բույսերի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակության նպատակը, Հայաստանում մշակվող հիմնական հատիկաընդեղեն մշակաբույսերի ագրոկենսաբանական առանձնահատկությունները և սոյայի մշակության տեխնոլոգիան:
  4. Ծխախոտի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակության տեխնոլոգիան, տերևաքաղը, տերևների նախնական մշակումը: Ծխախոտի հումքի որակի բնութագրումը, որակի գնահատման մեթոդները:
  5. Արմատապտղավոր մշակաբույսերի (ճակնդեղի օրինակով) ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները:
  6. Կարտոֆիլի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակության տեխնոլոգիան: Կարտոֆիլի պալարների այլասերումը, պայքարի միջոցառումները: Կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրությունը:
  7. Յուղատու և եթերայուղատու մշակաբույսերի ագրեկենսաբանական բնութագրերը և մշակության առանձնահատկությունները:
  8. Բակլազգի բազմամյա (առվույտ և կորնգան), միամյա (շաբդար, վիկ) խոտաբույսերի ագրոկենսաբանական և մշակության առանձնահատկությունները:
  9. Պաշտպանված գրունտի կառույցների տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները: Լուսաթափանց ծածկոցների օգտագործումը բանջարաբուծությունում:
  10. Ջերմատներում միկրոկլիմայի կարգավորման համակարգերը, շահագործման առանձնահատկությունները: Սածիլների աճեցման առանձնահատկություները բաց և պաշտպանված գրունտների համար:
  11. Բանջարային բույսերի հիդրոպոնիկ և գրունտային մշակության առանձնահատկությունները և նրանցից յուրաքանչյուրի արդյունավետությունը:
  12. Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները բաց և պաշտպանված գրունտներում:
  13. Վարունգի ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները բաց դաշտում և պաշտպանված գրունտում:
  14. Ձմերուկի և սեխի ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները բաց դաշտում և ջերմատներում:
  15. Կաղամբների խմբի ագրոկենսաբանական բնութագրերը և մշակության առանձնահատկությունները:
  16. Բանջարային լոբու, ոլոռի և բամիայի ագրոկենսաբանական առանձնահատկությունները և մշակությունը:
  17. Տերևաբանջարների (նաև կանաչեղենների) ներկայացուցիչների ագրոկենսաբանական բնութագրերը և ագրոտեխնիկայի յուրահատկությունները:
  18. Բազմամա բանջարաբույսերի ագրոկենսաբանական բնութագրերը և ագրոտխնիկայի յուրահատկությունները:
  19. Շամպինյոնի և կախասնկի կենսաբանական բնութագրերը և մշակության առանձնահատկությւոնները:
  20. Դաշտային և բանջարային ցանքաշրջանառությունների առանձնահատկությունները, կիրառման նպատակներն ու խնդիրները:
  21. Բանջարային և դաշտային մշակաբույսերի սերմնաբուծության առանձնահատկությունները: Սերմերի սորտային մաքրության հսկողությունը, դաշտային ապրոբացիան: Սերմերի հետբերքահավաքային մշակման, մաքրման և պահպանման տեխնոլոգիան:
  22. Բարձրորակ սերմանյութի դերը բերքատվության բարձրացման գործում, նրա ցանքային և սորտային որակը բնորոշող ցուցանիշները: Սորտափոխանակում և սորտաթարմացում: Սելեկցիոն սորտերի բնորոշումը:
  23. Սուպերէլիտայի և էլիտայի բնորոշումները, դրանց արտադրության մեթոդները (սխեմաները):
  24. Հետերոզիս և մուտագենեզ, կիրառումը սելեկցիայում: Մուտագեն գործոնների օգտագործման առանձնահատկությունները: Ինքնափոշոտվող և խաչաձև փոշոտվող մշակաբույսերի սերմնաբուծության առանձնահատկությունները:
  25. Ելանյութ՝ բնորոշումը, ձևերը, սելեկցիայում և դրանց օգտագործման առանձնահատկությունները: Սեռական հիբրիդիզացիայի ձևերը: Կարգաբանական տեսակետից մոտիկ և հեռավոր հիբրիդիզացիայի տարբերությունները:
  26. Խաղողի վազի ագրոկենսաբանական առանձնահատկությունները: Խաղողի վազի էկոլոգիան:
  27. Խաղողի այգու հիմնադրման առանձնահատկությունները Հյուսիս-արևելյան և Արարատյան հարթավայրի գոտիների պայմաններում:
  28. Վազի բազմացման տարբերակները: Պատվաստված տնկանյութի աճեցումը: Շպալերայի հիմնադրումը խաղողի այգում:
  29. Խաղողի վազերի էտի և ձևավորման տարբերակները, առանձնահատկությունները ՀՀ տարբեր գոտիներում: Բերքատու վազերի էտը` կատարման ժամկետը, տեխնիկան:
  30. Խաղողի այգիների խնամքի միջոցառումները՝ այգեթաղ և այգեբաց, էտ, չոր և կանաչ կապ, կանաչ հատումները, հողի մշակությունը, պարարտացումը, ջրումները և պայքարի միջոցառումները:
  31. ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում այգիների մշակության առանձնահատկությունները: Խաղողի վազի բերքահավաքը
  32. Խաղողագործության մասնագիտացումը և սորտերի տեղաբաշխումը ՀՀ գյուղատնտեսական գոտիներում:
  33. Պտղաբուծության մասնագիտացումն ու տեղաբաշխումն ըստ գյուղատնտեսական գոտիների:
  34. Պտղատու բույսերի բազմացման կենսաբանական հիմունքները: Պատվաստակալների ընտրության սկզբունքները:
  35. Պտղատու տնկարանի կազմակերպումը:
  36. Պտղատու բույսերի սորտերի և պատվաստակալների բազմացման արագացված եղանակները, վիրուսազերծ տնկանյութի աճեցման տեխնոլոգիան:
  37. Պտղատու ինտենսիվ այգիների և տնկարկների տիպերը: Ինտենսիվ պտղաբուծության առանձնահատկությունները և վարման ուղիները:
  38. Պտղատու այգի հիմնելու համար տարածքի ընտրությունը և հատակագծումը:
  39. Սնման մակերեսների սահմանումն ու փոշոտիչների տեղադրման կարգը պտղատու այգում:
  40. Երիտասարդ և բերքատու այգիների հողի պահպանման համակարգերը, ոռոգումը և պարարտացումը (նորմաները, ժամկետները և եղանակները):
  41. Պտղատու բույսերի էտի կենսաբանական հիմունքները, ձևերը, եղանակները և կատարման ժամկետները:
  42. Պտղատու այգու բերքահավաքը և բերքի պահպանությունը:
  43. Պտղատու բույսերի պտղաբերման օրինաչափությունները և պտղաբերությունն արագացնող ու կանոնավորող պայմանները:
  44. Պտղատու բույսերի վեգետացիայի և հանգստի շրջանները: Ֆենոլոգիական փուլերի բնութագրումը և գլխավոր ագրոմիջոցառումները:
  45. Պտղատու բույսերի վրա ազդող էկոլոգիական գործոնները և նրանց կանոնավորումը պտղատու տնկարկներում:
  46. Հնդավորների խմբին պատկանող տեսակների բնութագրումը և սորտերի դասակարգումը, մշակության տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
  47. Կորիզավորների խմբին պատկանող տեսակների բնութագրումը և սորտերի դասակարգումը, մշակության տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
  48. Ընկուզավորների խմբին պատկանող տեսակների բնութագրումը և ձևերի դասակարգումը, մշակության տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
  49. Հատապտղայինների խմբի ագրոկենսաբանական - արտադրական առանձնահատկությունները և ՀՀ-ում մշակվող սորտերի դասակարգումը:
  50. Չոր մերձարևադարձայինների խմբի ագրոկենսաբանական - արտադրական առանձնահատկությունները և ՀՀ-ում մշակվող սորտերի դասակարգումը:
  51. Պայքարի ագրոտեխնիկական մեթոդ, էությունն ու կիրառումը:
  52. Պայքարի կենսաբանական մեթոդ, էությունն ու կիրառումը:
  53. Պայքարի ինտեգրացված մեթոդ, էությունն ու կիրառումը:
  54. Աշնանացանի բվիկի և տզրուկաթրթուրի կենսակերպը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  55. Ցանքի և զոլավոր չրխկանների կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  56. Լոլիկի ցեցի և կոլորադյան բզեզի կենսակերպը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  57. Խնձորենու և արևելյան պտղակերների կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  58. Խաղողի ողկուզակերի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրա դեմ:
  59. Խաղողի ֆիլոքսերայի կենսակերպը և պայքարը դրա դեմ:
  60. Կալիֆորնյան վահանակրի և սալորենու պտղակերի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  61. Ջերմատնային սպիտակաթևիկի և կաղամբի ճերմակաթիթեռի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  62. Արևմտյան ծաղկային կամ կալիֆորնյան թրիպսի և խնձորենու կանաչ լվիճի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  63. Կորիզավորների մոնիլիոզը և ծակոտկեն բծավորությունը ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  64. Դեղձենու ալրացողը, տերևների գանգրոտությունը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  65. Խնձորենու ալրացողը, քոսեր և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  66. Խաղողի միլդիու, օիդիում հիվանդությունները և պայքարի միջոցառումները դրանց դեմ:
  67. Պոմիդորի ալրացող, կեղծ ալրացող և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  68. Պոմիդորի բակտերիալ, վիրուսային և ֆիտոպլազմային հիվանդությունները և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  69. Կարտոֆիլի ֆիտոֆտորոզ, քոսերը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  70. Կարտոֆիլի բակտերիալ և վիրուսային հիվանդությունները և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  71. Ցորենի ցողունային և տերևային ժանգերը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  72. Ցորենի մրիկները և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
  73. Պեստիցիդներ, դասակարգման հիմունքները, պատրաստուկային ձևերը /հապավումները/:
  74. Վնասատուների դիմադրողականությունը կամ կայունությունը /բնական, ձեռք բերովի/ պեստիցիդների նկատմամբ և հաղթահարման ուղիները:
  75. Մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների /լեպիդոցիդ, բիտօքսիբացիլին, ինսեկտին/ ֆիզիկոքիմիական հատկություններն ու կիրառման առանձնահատկությունները: