Organization
Questions
- Հացահատիկային մշակաբույսերի ընդհանուր բնութագիրը, մշակության առանձնահատկությունները: Աշնանացան և գարնանացան ցորենների (գարիների) տարբերությունները ըստ կենսաբանական բնութագրերի:
- Եգիպտացորենի և հնդկացորենի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակությունը: Եգիպտացորենի հիմնական ենթատեսակները:
- Հատիկաընդեղեն բույսերի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակության նպատակը, Հայաստանում մշակվող հիմնական հատիկաընդեղեն մշակաբույսերի ագրոկենսաբանական առանձնահատկությունները և սոյայի մշակության տեխնոլոգիան:
- Ծխախոտի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակության տեխնոլոգիան, տերևաքաղը, տերևների նախնական մշակումը: Ծխախոտի հումքի որակի բնութագրումը, որակի գնահատման մեթոդները:
- Արմատապտղավոր մշակաբույսերի (ճակնդեղի օրինակով) ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները:
- Կարտոֆիլի ագրոկենսաբանական առանձնահատկությունները, մշակության տեխնոլոգիան: Կարտոֆիլի պալարների այլասերումը, պայքարի միջոցառումները: Կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրությունը:
- Յուղատու և եթերայուղատու մշակաբույսերի ագրեկենսաբանական բնութագրերը և մշակության առանձնահատկությունները:
- Բակլազգի բազմամյա (առվույտ և կորնգան), միամյա (շաբդար, վիկ) խոտաբույսերի ագրոկենսաբանական և մշակության առանձնահատկությունները:
- Պաշտպանված գրունտի կառույցների տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները: Լուսաթափանց ծածկոցների օգտագործումը բանջարաբուծությունում:
- Ջերմատներում միկրոկլիմայի կարգավորման համակարգերը, շահագործման առանձնահատկությունները: Սածիլների աճեցման առանձնահատկություները բաց և պաշտպանված գրունտների համար:
- Բանջարային բույսերի հիդրոպոնիկ և գրունտային մշակության առանձնահատկությունները և նրանցից յուրաքանչյուրի արդյունավետությունը:
- Պոմիդորի, տաքդեղի և բադրիջանի ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները բաց և պաշտպանված գրունտներում:
- Վարունգի ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները բաց դաշտում և պաշտպանված գրունտում:
- Ձմերուկի և սեխի ագրոկենսաբանական բնութագիրը և մշակության առանձնահատկությունները բաց դաշտում և ջերմատներում:
- Կաղամբների խմբի ագրոկենսաբանական բնութագրերը և մշակության առանձնահատկությունները:
- Բանջարային լոբու, ոլոռի և բամիայի ագրոկենսաբանական առանձնահատկությունները և մշակությունը:
- Տերևաբանջարների (նաև կանաչեղենների) ներկայացուցիչների ագրոկենսաբանական բնութագրերը և ագրոտեխնիկայի յուրահատկությունները:
- Բազմամա բանջարաբույսերի ագրոկենսաբանական բնութագրերը և ագրոտխնիկայի յուրահատկությունները:
- Շամպինյոնի և կախասնկի կենսաբանական բնութագրերը և մշակության առանձնահատկությւոնները:
- Դաշտային և բանջարային ցանքաշրջանառությունների առանձնահատկությունները, կիրառման նպատակներն ու խնդիրները:
- Բանջարային և դաշտային մշակաբույսերի սերմնաբուծության առանձնահատկությունները: Սերմերի սորտային մաքրության հսկողությունը, դաշտային ապրոբացիան: Սերմերի հետբերքահավաքային մշակման, մաքրման և պահպանման տեխնոլոգիան:
- Բարձրորակ սերմանյութի դերը բերքատվության բարձրացման գործում, նրա ցանքային և սորտային որակը բնորոշող ցուցանիշները: Սորտափոխանակում և սորտաթարմացում: Սելեկցիոն սորտերի բնորոշումը:
- Սուպերէլիտայի և էլիտայի բնորոշումները, դրանց արտադրության մեթոդները (սխեմաները):
- Հետերոզիս և մուտագենեզ, կիրառումը սելեկցիայում: Մուտագեն գործոնների օգտագործման առանձնահատկությունները: Ինքնափոշոտվող և խաչաձև փոշոտվող մշակաբույսերի սերմնաբուծության առանձնահատկությունները:
- Ելանյութ՝ բնորոշումը, ձևերը, սելեկցիայում և դրանց օգտագործման առանձնահատկությունները: Սեռական հիբրիդիզացիայի ձևերը: Կարգաբանական տեսակետից մոտիկ և հեռավոր հիբրիդիզացիայի տարբերությունները:
- Խաղողի վազի ագրոկենսաբանական առանձնահատկությունները: Խաղողի վազի էկոլոգիան:
- Խաղողի այգու հիմնադրման առանձնահատկությունները Հյուսիս-արևելյան և Արարատյան հարթավայրի գոտիների պայմաններում:
- Վազի բազմացման տարբերակները: Պատվաստված տնկանյութի աճեցումը: Շպալերայի հիմնադրումը խաղողի այգում:
- Խաղողի վազերի էտի և ձևավորման տարբերակները, առանձնահատկությունները ՀՀ տարբեր գոտիներում: Բերքատու վազերի էտը` կատարման ժամկետը, տեխնիկան:
- Խաղողի այգիների խնամքի միջոցառումները՝ այգեթաղ և այգեբաց, էտ, չոր և կանաչ կապ, կանաչ հատումները, հողի մշակությունը, պարարտացումը, ջրումները և պայքարի միջոցառումները:
- ՀՀ տարբեր հողակլիմայական պայմաններում այգիների մշակության առանձնահատկությունները: Խաղողի վազի բերքահավաքը
- Խաղողագործության մասնագիտացումը և սորտերի տեղաբաշխումը ՀՀ գյուղատնտեսական գոտիներում:
- Պտղաբուծության մասնագիտացումն ու տեղաբաշխումն ըստ գյուղատնտեսական գոտիների:
- Պտղատու բույսերի բազմացման կենսաբանական հիմունքները: Պատվաստակալների ընտրության սկզբունքները:
- Պտղատու տնկարանի կազմակերպումը:
- Պտղատու բույսերի սորտերի և պատվաստակալների բազմացման արագացված եղանակները, վիրուսազերծ տնկանյութի աճեցման տեխնոլոգիան:
- Պտղատու ինտենսիվ այգիների և տնկարկների տիպերը: Ինտենսիվ պտղաբուծության առանձնահատկությունները և վարման ուղիները:
- Պտղատու այգի հիմնելու համար տարածքի ընտրությունը և հատակագծումը:
- Սնման մակերեսների սահմանումն ու փոշոտիչների տեղադրման կարգը պտղատու այգում:
- Երիտասարդ և բերքատու այգիների հողի պահպանման համակարգերը, ոռոգումը և պարարտացումը (նորմաները, ժամկետները և եղանակները):
- Պտղատու բույսերի էտի կենսաբանական հիմունքները, ձևերը, եղանակները և կատարման ժամկետները:
- Պտղատու այգու բերքահավաքը և բերքի պահպանությունը:
- Պտղատու բույսերի պտղաբերման օրինաչափությունները և պտղաբերությունն արագացնող ու կանոնավորող պայմանները:
- Պտղատու բույսերի վեգետացիայի և հանգստի շրջանները: Ֆենոլոգիական փուլերի բնութագրումը և գլխավոր ագրոմիջոցառումները:
- Պտղատու բույսերի վրա ազդող էկոլոգիական գործոնները և նրանց կանոնավորումը պտղատու տնկարկներում:
- Հնդավորների խմբին պատկանող տեսակների բնութագրումը և սորտերի դասակարգումը, մշակության տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
- Կորիզավորների խմբին պատկանող տեսակների բնութագրումը և սորտերի դասակարգումը, մշակության տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
- Ընկուզավորների խմբին պատկանող տեսակների բնութագրումը և ձևերի դասակարգումը, մշակության տեխնոլոգիայի առանձնահատկությունները:
- Հատապտղայինների խմբի ագրոկենսաբանական - արտադրական առանձնահատկությունները և ՀՀ-ում մշակվող սորտերի դասակարգումը:
- Չոր մերձարևադարձայինների խմբի ագրոկենսաբանական - արտադրական առանձնահատկությունները և ՀՀ-ում մշակվող սորտերի դասակարգումը:
- Պայքարի ագրոտեխնիկական մեթոդ, էությունն ու կիրառումը:
- Պայքարի կենսաբանական մեթոդ, էությունն ու կիրառումը:
- Պայքարի ինտեգրացված մեթոդ, էությունն ու կիրառումը:
- Աշնանացանի բվիկի և տզրուկաթրթուրի կենսակերպը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Ցանքի և զոլավոր չրխկանների կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Լոլիկի ցեցի և կոլորադյան բզեզի կենսակերպը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Խնձորենու և արևելյան պտղակերների կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Խաղողի ողկուզակերի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրա դեմ:
- Խաղողի ֆիլոքսերայի կենսակերպը և պայքարը դրա դեմ:
- Կալիֆորնյան վահանակրի և սալորենու պտղակերի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Ջերմատնային սպիտակաթևիկի և կաղամբի ճերմակաթիթեռի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Արևմտյան ծաղկային կամ կալիֆորնյան թրիպսի և խնձորենու կանաչ լվիճի կենսակերպն ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Կորիզավորների մոնիլիոզը և ծակոտկեն բծավորությունը ու պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Դեղձենու ալրացողը, տերևների գանգրոտությունը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Խնձորենու ալրացողը, քոսեր և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Խաղողի միլդիու, օիդիում հիվանդությունները և պայքարի միջոցառումները դրանց դեմ:
- Պոմիդորի ալրացող, կեղծ ալրացող և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Պոմիդորի բակտերիալ, վիրուսային և ֆիտոպլազմային հիվանդությունները և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Կարտոֆիլի ֆիտոֆտորոզ, քոսերը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Կարտոֆիլի բակտերիալ և վիրուսային հիվանդությունները և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Ցորենի ցողունային և տերևային ժանգերը և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Ցորենի մրիկները և պայքարի համալիր միջոցառումները դրանց դեմ:
- Պեստիցիդներ, դասակարգման հիմունքները, պատրաստուկային ձևերը /հապավումները/:
- Վնասատուների դիմադրողականությունը կամ կայունությունը /բնական, ձեռք բերովի/ պեստիցիդների նկատմամբ և հաղթահարման ուղիները:
- Մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների /լեպիդոցիդ, բիտօքսիբացիլին, ինսեկտին/ ֆիզիկոքիմիական հատկություններն ու կիրառման առանձնահատկությունները: