Հայաստանի ազգային ագրարային համալսարան (Անասնաբուժություն)

Специальность
Вопросы
  1. Կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ընդհանուր հիմունքները:
  2. Ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ. դիսպանսերացում, կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերլուծություն:
  3. Ընդհանուր թերապիայի հիմունքներ. պատճառային, պաթոգենետիկ (ախտածնային), նշանային:
  4. Կրուպոզ և օջախային պնևմոնիաներ:
  5. Թոքերի էմֆիզեմա, թոքամիզի բորբոքում:
  6. Որոճողների նախաստամոքսների, ստամոքսի և աղիքների հիվանդություններ:
  7. Երիկամների հիվանդություններ:
  8. Սրտի բորբոքային հիվանդություններ:
  9. Նյութափոխանակության հիվանդություններ:
  10. Նորածին մատղաշի դիսպեպսիա:
  11. Հակամիկրոբային պատրաստուկներ:
  12. Կենտրոնական նյարդային համակարգը գրգռող և ընկճող դեղամիջոցներ:
  13. Առավելապես կենտրոնախույս նյարդավերջույթների հատվածում ազդող (խոլինոմիմետիկ, խոլինոլիտիկ, ադրենոմիմետիկ, ադրենոլիտիկ) դեղեր:
  14. Սեռական ցիկլ, դրա փուլերը և ֆենոմենները, սեռական ցիկլի տեսակային առանձնահատկությունները, դրա նյարդա-հումորալ կարգավորումը, սերմնավորման օպտիմալ ժամանակի որոշումը:
  15. Սերմնահեղուկի ստացումը, դրա սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատումը:
  16. Սաղմի փոխպատվաստում:
  17. Հղիության ֆիզիոլոգիան:
  18. Պտղաթաղանթներ, պտղաջրեր, նրանց կենսաբանական նշանակությունը: Մայրական և պտղային պլացենտա:
  19. Վիժումներ:
  20. Ծննդաբերական ակտ, դրա փուլերը և տեսակային առանձնահատկությունները:
  21. Ծննդօգնություն: Կեսարյան հատում, արգանդի պարանոցի և շեքահատում:
  22. Հետծննդյան վեստիբուլտներ, վագինիտներ, մետրիտներ:
  23. Մաստիտներ, դրանց դասակարգումը` շճային, կատարային, թարախային, արյունային և ֆիբրինոզային: Հատուկ մաստիտներ: Մաստիտների ախտորոշումը և բուժումը:
  24. Անպտղության դասակարգումը: Բնածին, ծերունական, շահագործական, կլիմայական, կերային և արհեստական անպտղություններ:Սիմպտոմատիկ անպտղություն:
  25. Միզասեռական նախադռան, հեշտոցի, արգանդի և ձվարանների խրոնիկ հիվանդություններ:
  26. Ձվարանների ֆունկցիոնալ խանգարումները: Ձվարանների ատրոֆիան, սկլերոզը:
  27. Կայուն դեղին մարմին, անաֆրոդիզիա: Ձվարանների կիստա (ֆոլիկուլային և լյուտեինային), նիմֆոմանիա:
  28. Օրգանիզմի ընդհանուր և տեղային ռեակցիաները տրավմայի նկատմամբ, ջերմային և քիմիական վնասվածքներ:
  29. Փակ և բաց մեխանիկական վնասվածքներ, ճողվածքներ:
  30. Օտար մարմիններն օրգանիզմում, մեռուկներ, խոցեր և խուղակներ:
  31. Արյունատար և ավշային անոթների, հանգույցների հիվանդություններ:
  32. Մաշկի և մկանների հիվանդություններ:
  33. Նյարդերի հիվանդություններ, նորագոյացություններ:
  34. Վիրաբուժական ինֆեկցիա:
  35. Գլխի և ծոծրակի հատվածի հիվանդություններ:
  36. Պարանոցի, մնդավի և կրծքի հատվածի հիվանդություններ:
  37. Հոդերի, որովայնի պատի և խոռոչի օրգանների հիվանդություններ:
  38. Անասնաբուժական օրթոպեդիա:
  39. Անասնաբուժական օֆթալմոլոգիա:
  40. Ոսկրի անատոմիական, հյուսվածաբանական կառուցվածքը և դրա դերն ու նշանակությունը օրգանիզմում:
  41. Գլխի կմախքի ոսկրների սաղմնային զարգացումը: Գանգի խոռոչի ձևավորումը և այդ ոսկրների կառուցվածքի նկարագրությունը:
  42. Մկանի անատոմիական և հյուսվածաբանական կառուցվածքը, դրանց դերն ու գործունեությունը կենդանիների կանգնած և շարժման ժամանակ:
  43. Մաշկային ծածկույթի և դրանց ածանցյալների մորֆոֆունկցիոնալ բնութագիրը: Մաշկայի գեղձերի և զգացողության կառուցվածքի նկարագրությունը:
  44. Մարսողական օրգանների կառուցվածքի, տեղադրվածության, գործունեության նկարագրությունը և դրանց տեսակային ու հասակային առանձնահատկությունները:
  45. Շնչառական ապարատի օրգանների անատոմիական կառուցվածքը, օրինաչափությունները կախված կատարած գործառույթներից և փոխկապվածությունը շրջակա միջավայրի հետ:
  46. Միզային ապարատի օրգանների անատոմիական կառուցվածքի և ֆունկցիոնալ օրինաչափությունները կապված դրանց կատարած գործառույթներից: Նեֆրոնի մակրոմիկրոսկոպիկ կառուցվածքի համեմատական նկարագրությունը:
  47. Արյան և ավշային շրջանառության օրգանների անատոմիական կառուցվածքը: Սրտի կառուցվածքը և տեղադրվածությունը:
  48. Արյունաստեղծ օրգանների և ավշային հանգույցների կառուցվածքը, դրանց նշանակությունը օրգանիզմում:
  49. Գանգուղեղի և ողնուղեղի ընդհանուր բնութագիրը: Կիսագնդերի կեղևի հյուսվածաբանական կառուցվածքը:
  50. Վեգետատիվ նյարդային համակարգի ընդհանուր բնութագիրը: Սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային կենտրոնների տեղադրվածությունը և դրանց նշանակությունը:
  51. Զգայարանների (տեսողական, լսողական) ընդհանուր բնութագրությունը և դրանց դերն ու նշանակությունը օրգանիզմում:
  52. Թռչունների մարսողական, շնչառական և սեռական ապարատների նկարագրությունը և կառուցվածքային առանձնահատկությունները կաթնասունների համեմատ:
  53. Նեկրոզի և ապոպտոզի պաթոմորֆոլոգիան: Դիստրոֆիաների պաթոմորֆոլոգիան:
  54. Արյան և ավշային շրջանառության խանգարումներ:
  55. Սուր և խրոնիկական բորբոքումների ախտածնությունը:
  56. Ուռուցքների հյուսվածքագոյացում: Իմունաբանական ռեակցիան ուռուցքի հակածինների նկատմամբ: Ուռուցքների ձևաբանությունը:
  57. Փոխհատուցման և հարմարողական պրոցեսներ:
  58. Սուր բակտերիալ ինֆեկցիաների ախտաբանական ձևակազմագիտությունը:
  59. Վիրուսային և սնկային հիվանդությունների ախտաբանական ձևակազմագիտությունը:
  60. Խրոնիկական հիվանդությունների ախտաբանական ձևակազմագիտությունը:
  61. Պարազիտային հիվանդությունների ախտաբանական ձևակազմագիտությունը:
  62. Ինֆեկցիայի և իմունիտետի համաճարակաբանական ասպեկտները, համաճարակաբանական պրոցես և դրա կենսաբանական շարժիչ ուժերը:
  63. Ինֆեկցիոն հիվանդությունների էվոլյուցիան և դասակարգումը, հիվանդությունների համաճարակային օջախավորումը:
  64. Սիբիրախտ:
  65. Բոտուլիզմ:
  66. Տուբերկուլոզ:
  67. Բրուցելոզ:
  68. Դաբաղ:
  69. Կատաղություն:
  70. Ծաղիկ:
  71. Խշխշան պալար:
  72. Խոզերի դասական և աֆրիկական ժանտախտներ:
  73. Սալմոնելոզ, կոլիբակտերիոզ, անաերոբային դիզենտերիա:
  74. Թռչունների հիվանդություններ՝ գրիպ, ծաղիկ, Նյու-կասլյան հիվանդություն, լեյկոզներ, Մարեկի հիվանդություն:
  75. Պարազիտիզմի առաջացումը և բնության մեջ տարածումը: Մակաբույծների տեսակները՝ արտաքին և ներքին մակաբույծներ, ժամանակավոր և մշտական մակաբույծներ:
  76. Բնության մեջ օրգանիզմների փոխհարաբերության ձևերը: Տիրոջ օրգանիզմի վրա մակաբույծի ազդեցության տեսակները: Ինվազիոն հիվանդությունների համաճարակաբանական արտահայտման ձևերը:
  77. Ֆասցելիոզներ, դիկրոցելիոզ:
  78. Տավարի և խոզերի ցիստիցերկոզներ:
  79. Էխինոկոկոզ և ալվեոկոկոզ: Ուղեղային ցենուրոզ, մոնեզիոզներ:
  80. Մսակերների դիֆլոբոթրիոզ, ձկների լիգուլիդոզներ:
  81. Կենդանիների ասկարիդոզներ: Տրիխինելոզ:
  82. Պիրոպլազմիդիոզներ:
  83. Պարազիտոֆորմային տզեր և դրանց նկատմամբ իրականացվող պայքարի միջոցառումները:
  84. Մսի արդյունաբերության հումքը, սպանդի ենթակա կենդանիների ընդհանուր բնութագրությունը, սպանդի ենթակա կենդանիների բտվածության որոշումը, կենդանիների նախապատրաստումը սպանդի համար:
  85. Կենդանիների սպանդը, կենդանիների շշմեցումը և արյունաքամելը: Սպանդի ենթակա կենդանիների ընդունումը, նախասպանդային պահվածքը և անասնաբուժասանիտարական զննումը:
  86. Վակցինացված կենդանիներին սպանդի թույլ տալու անասնաբուժական կարգը: Նախասպանդային զննման հաշվառումը:
  87. Մսի դասակարգումն ըստ կենդանատեսակների, կենդանիների հասակի, սեռի, բտվածության, ջերմային վիճակի, սննդային նշանակության: Մսի կարգերի որոշումը:
  88. Մսեղիքի և օրգանների հետսպանդային փորձաքննության կազմակերպումը և մեթոդիկան: Ավշային համակարգի դերը մսի փորձաքննության ժամանակ:
  89. Մսեղիքի և օրգանների անասնաբուժասանիտարական զննման մեթոդիկան: Մսի պիտակավորումը: Հետսպանդային փորձաքննության արդյունքների գրանցումը:
  90. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (սիբիրախտ, տուբերկուլոզ, բրուցելոզ, լեպտոսպիրոզ, տուլարեմիա, լիստերիոզ, քյու- տենտ, խլախտ, պսևդոտուբերկուլոզ, չարորակ այտուց, պաստերելոզ, նեկրոբակտերիոզ, կարկամախտ):
  91. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (դաբաղ, ծաղիկ, ակտինոմիկոզ, բոտրիոմիկոզ):
  92. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ ( տավարի ժանտախտ, խշխշան պալար, թոքատապ, տավարի պարատուբերկուլոզային էնտերիտ, տավարի չարորակ հարբուխային տենդ, կոլիբակտերիոզ, հորթերի պարատիֆ):
  93. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ ( խոզերի ժանտախտ,խոզերի կարմրախտ, խոզերի վարակիչ ատրոֆիկ ռինիտ, խոճկորների պարատիֆ, Աուեսկի հիվանդություն, Տեշենի հիվանդություն, խոզերի գրիպ):
  94. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (ոչխարների և այծերի ինֆեկցիոն ագալակտիա, ոչխարների բրադզոդ, ոչխարների ինֆեկցիոն էնտերոտոքսեմիա):
  95. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (ճագարների պնևմոնիա, ճագարների թարախային պլևրիտ, թռչունների ժանտախտ, թռչունների սպիրոխետոզ, թռչունների ծաղիկ, թռչունների պարատիֆ, հավերի ինֆեկցիոն լարինգոտրախեիտ, թռչունների տիֆ):
  96. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը մակաբուծային հիվանդությունների ժամանակ (տրիխինելոզ, տավարի ցիստիցերկոզ, խոզերի ցիստիցերկոզ, էխինոկոկոզ, ֆասցելոզ, դիկրոցելոզ, սարկոսպորիդոզ, լիգվատալիոզ, նրբավիզ ցիստիցերկոզ, ոչխարների ցիստիցերկոզ, եղջերունների ցիստիցերկոզ, պտտախտ, նեմատոդոզներ):
  97. Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը մակաբուծային հիվանդությունների ժամանակ (պիրոպլազմոզ, բաբեզիլիոզ, նոտալիոզ, թեյլերիոզ, անապլազմոզ, կոկցիդիոզ):
  98. Մսի պահածոյացման ջերմաստիճանային և աղային եղանակները: Մսի պահածոյացման նոր ֆիզիկական մեթոդները:
  99. Երշիկային մթերքների անասնաբուժական սանիտարական փորձաքննությունը, դրանց արտադրման հիգիենան:
  100. Կաթի կազմը և հատկությունները, կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը:
  101. Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը
  102. Ձկան վերամշակման տեխնոլոգիայի հիմունքները և անասնաբուժասանիտարական փորձաքննությունը: Ձկների հիվանդությունները և անասնաբուժասանիտարական գնահատականը:
  103. Բուսական ծագման սննդանյութերի սանիտարական փորձաքննությունը: Թարմ և չորացված արմատապալարապտուղների, բանջարեղենի, մրգերի սանիտարական փորձաքննությունը:
  104. Աղադրված բուսական սննդամթերքների և սնկերի փորձաքննությունը:
  105. Մեղրի սանիտարական փորձաքննությունը: