Organization
Speciality
Questions
- Կենդանիների ներքին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ընդհանուր հիմունքները:
- Ընդհանուր կանխարգելիչ միջոցառումներ. դիսպանսերացում, կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերլուծություն:
- Ընդհանուր թերապիայի հիմունքներ. պատճառային, պաթոգենետիկ (ախտածնային), նշանային:
- Կրուպոզ և օջախային պնևմոնիաներ:
- Թոքերի էմֆիզեմա, թոքամիզի բորբոքում:
- Որոճողների նախաստամոքսների, ստամոքսի և աղիքների հիվանդություններ:
- Երիկամների հիվանդություններ:
- Սրտի բորբոքային հիվանդություններ:
- Նյութափոխանակության հիվանդություններ:
- Նորածին մատղաշի դիսպեպսիա:
- Հակամիկրոբային պատրաստուկներ:
- Կենտրոնական նյարդային համակարգը գրգռող և ընկճող դեղամիջոցներ:
- Առավելապես կենտրոնախույս նյարդավերջույթների հատվածում ազդող (խոլինոմիմետիկ, խոլինոլիտիկ, ադրենոմիմետիկ, ադրենոլիտիկ) դեղեր:
- Սեռական ցիկլ, դրա փուլերը և ֆենոմենները, սեռական ցիկլի տեսակային առանձնահատկությունները, դրա նյարդա-հումորալ կարգավորումը, սերմնավորման օպտիմալ ժամանակի որոշումը:
- Սերմնահեղուկի ստացումը, դրա սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատումը:
- Սաղմի փոխպատվաստում:
- Հղիության ֆիզիոլոգիան:
- Պտղաթաղանթներ, պտղաջրեր, նրանց կենսաբանական նշանակությունը: Մայրական և պտղային պլացենտա:
- Վիժումներ:
- Ծննդաբերական ակտ, դրա փուլերը և տեսակային առանձնահատկությունները:
- Ծննդօգնություն: Կեսարյան հատում, արգանդի պարանոցի և շեքահատում:
- Հետծննդյան վեստիբուլտներ, վագինիտներ, մետրիտներ:
- Մաստիտներ, դրանց դասակարգումը` շճային, կատարային, թարախային, արյունային և ֆիբրինոզային: Հատուկ մաստիտներ: Մաստիտների ախտորոշումը և բուժումը:
- Անպտղության դասակարգումը: Բնածին, ծերունական, շահագործական, կլիմայական, կերային և արհեստական անպտղություններ:Սիմպտոմատիկ անպտղություն:
- Միզասեռական նախադռան, հեշտոցի, արգանդի և ձվարանների խրոնիկ հիվանդություններ:
- Ձվարանների ֆունկցիոնալ խանգարումները: Ձվարանների ատրոֆիան, սկլերոզը:
- Կայուն դեղին մարմին, անաֆրոդիզիա: Ձվարանների կիստա (ֆոլիկուլային և լյուտեինային), նիմֆոմանիա:
- Օրգանիզմի ընդհանուր և տեղային ռեակցիաները տրավմայի նկատմամբ, ջերմային և քիմիական վնասվածքներ:
- Փակ և բաց մեխանիկական վնասվածքներ, ճողվածքներ:
- Օտար մարմիններն օրգանիզմում, մեռուկներ, խոցեր և խուղակներ:
- Արյունատար և ավշային անոթների, հանգույցների հիվանդություններ:
- Մաշկի և մկանների հիվանդություններ:
- Նյարդերի հիվանդություններ, նորագոյացություններ:
- Վիրաբուժական ինֆեկցիա:
- Գլխի և ծոծրակի հատվածի հիվանդություններ:
- Պարանոցի, մնդավի և կրծքի հատվածի հիվանդություններ:
- Հոդերի, որովայնի պատի և խոռոչի օրգանների հիվանդություններ:
- Անասնաբուժական օրթոպեդիա:
- Անասնաբուժական օֆթալմոլոգիա:
- Ոսկրի անատոմիական, հյուսվածաբանական կառուցվածքը և դրա դերն ու նշանակությունը օրգանիզմում:
- Գլխի կմախքի ոսկրների սաղմնային զարգացումը: Գանգի խոռոչի ձևավորումը և այդ ոսկրների կառուցվածքի նկարագրությունը:
- Մկանի անատոմիական և հյուսվածաբանական կառուցվածքը, դրանց դերն ու գործունեությունը կենդանիների կանգնած և շարժման ժամանակ:
- Մաշկային ծածկույթի և դրանց ածանցյալների մորֆոֆունկցիոնալ բնութագիրը: Մաշկայի գեղձերի և զգացողության կառուցվածքի նկարագրությունը:
- Մարսողական օրգանների կառուցվածքի, տեղադրվածության, գործունեության նկարագրությունը և դրանց տեսակային ու հասակային առանձնահատկությունները:
- Շնչառական ապարատի օրգանների անատոմիական կառուցվածքը, օրինաչափությունները կախված կատարած գործառույթներից և փոխկապվածությունը շրջակա միջավայրի հետ:
- Միզային ապարատի օրգանների անատոմիական կառուցվածքի և ֆունկցիոնալ օրինաչափությունները կապված դրանց կատարած գործառույթներից: Նեֆրոնի մակրոմիկրոսկոպիկ կառուցվածքի համեմատական նկարագրությունը:
- Արյան և ավշային շրջանառության օրգանների անատոմիական կառուցվածքը: Սրտի կառուցվածքը և տեղադրվածությունը:
- Արյունաստեղծ օրգանների և ավշային հանգույցների կառուցվածքը, դրանց նշանակությունը օրգանիզմում:
- Գանգուղեղի և ողնուղեղի ընդհանուր բնութագիրը: Կիսագնդերի կեղևի հյուսվածաբանական կառուցվածքը:
- Վեգետատիվ նյարդային համակարգի ընդհանուր բնութագիրը: Սիմպաթիկ և պարասիմպաթիկ նյարդային կենտրոնների տեղադրվածությունը և դրանց նշանակությունը:
- Զգայարանների (տեսողական, լսողական) ընդհանուր բնութագրությունը և դրանց դերն ու նշանակությունը օրգանիզմում:
- Թռչունների մարսողական, շնչառական և սեռական ապարատների նկարագրությունը և կառուցվածքային առանձնահատկությունները կաթնասունների համեմատ:
- Նեկրոզի և ապոպտոզի պաթոմորֆոլոգիան: Դիստրոֆիաների պաթոմորֆոլոգիան:
- Արյան և ավշային շրջանառության խանգարումներ:
- Սուր և խրոնիկական բորբոքումների ախտածնությունը:
- Ուռուցքների հյուսվածքագոյացում: Իմունաբանական ռեակցիան ուռուցքի հակածինների նկատմամբ: Ուռուցքների ձևաբանությունը:
- Փոխհատուցման և հարմարողական պրոցեսներ:
- Սուր բակտերիալ ինֆեկցիաների ախտաբանական ձևակազմագիտությունը:
- Վիրուսային և սնկային հիվանդությունների ախտաբանական ձևակազմագիտությունը:
- Խրոնիկական հիվանդությունների ախտաբանական ձևակազմագիտությունը:
- Պարազիտային հիվանդությունների ախտաբանական ձևակազմագիտությունը:
- Ինֆեկցիայի և իմունիտետի համաճարակաբանական ասպեկտները, համաճարակաբանական պրոցես և դրա կենսաբանական շարժիչ ուժերը:
- Ինֆեկցիոն հիվանդությունների էվոլյուցիան և դասակարգումը, հիվանդությունների համաճարակային օջախավորումը:
- Սիբիրախտ:
- Բոտուլիզմ:
- Տուբերկուլոզ:
- Բրուցելոզ:
- Դաբաղ:
- Կատաղություն:
- Ծաղիկ:
- Խշխշան պալար:
- Խոզերի դասական և աֆրիկական ժանտախտներ:
- Սալմոնելոզ, կոլիբակտերիոզ, անաերոբային դիզենտերիա:
- Թռչունների հիվանդություններ՝ գրիպ, ծաղիկ, Նյու-կասլյան հիվանդություն, լեյկոզներ, Մարեկի հիվանդություն:
- Պարազիտիզմի առաջացումը և բնության մեջ տարածումը: Մակաբույծների տեսակները՝ արտաքին և ներքին մակաբույծներ, ժամանակավոր և մշտական մակաբույծներ:
- Բնության մեջ օրգանիզմների փոխհարաբերության ձևերը: Տիրոջ օրգանիզմի վրա մակաբույծի ազդեցության տեսակները: Ինվազիոն հիվանդությունների համաճարակաբանական արտահայտման ձևերը:
- Ֆասցելիոզներ, դիկրոցելիոզ:
- Տավարի և խոզերի ցիստիցերկոզներ:
- Էխինոկոկոզ և ալվեոկոկոզ: Ուղեղային ցենուրոզ, մոնեզիոզներ:
- Մսակերների դիֆլոբոթրիոզ, ձկների լիգուլիդոզներ:
- Կենդանիների ասկարիդոզներ: Տրիխինելոզ:
- Պիրոպլազմիդիոզներ:
- Պարազիտոֆորմային տզեր և դրանց նկատմամբ իրականացվող պայքարի միջոցառումները:
- Մսի արդյունաբերության հումքը, սպանդի ենթակա կենդանիների ընդհանուր բնութագրությունը, սպանդի ենթակա կենդանիների բտվածության որոշումը, կենդանիների նախապատրաստումը սպանդի համար:
- Կենդանիների սպանդը, կենդանիների շշմեցումը և արյունաքամելը: Սպանդի ենթակա կենդանիների ընդունումը, նախասպանդային պահվածքը և անասնաբուժասանիտարական զննումը:
- Վակցինացված կենդանիներին սպանդի թույլ տալու անասնաբուժական կարգը: Նախասպանդային զննման հաշվառումը:
- Մսի դասակարգումն ըստ կենդանատեսակների, կենդանիների հասակի, սեռի, բտվածության, ջերմային վիճակի, սննդային նշանակության: Մսի կարգերի որոշումը:
- Մսեղիքի և օրգանների հետսպանդային փորձաքննության կազմակերպումը և մեթոդիկան: Ավշային համակարգի դերը մսի փորձաքննության ժամանակ:
- Մսեղիքի և օրգանների անասնաբուժասանիտարական զննման մեթոդիկան: Մսի պիտակավորումը: Հետսպանդային փորձաքննության արդյունքների գրանցումը:
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (սիբիրախտ, տուբերկուլոզ, բրուցելոզ, լեպտոսպիրոզ, տուլարեմիա, լիստերիոզ, քյու- տենտ, խլախտ, պսևդոտուբերկուլոզ, չարորակ այտուց, պաստերելոզ, նեկրոբակտերիոզ, կարկամախտ):
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (դաբաղ, ծաղիկ, ակտինոմիկոզ, բոտրիոմիկոզ):
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ ( տավարի ժանտախտ, խշխշան պալար, թոքատապ, տավարի պարատուբերկուլոզային էնտերիտ, տավարի չարորակ հարբուխային տենդ, կոլիբակտերիոզ, հորթերի պարատիֆ):
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ ( խոզերի ժանտախտ,խոզերի կարմրախտ, խոզերի վարակիչ ատրոֆիկ ռինիտ, խոճկորների պարատիֆ, Աուեսկի հիվանդություն, Տեշենի հիվանդություն, խոզերի գրիպ):
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (ոչխարների և այծերի ինֆեկցիոն ագալակտիա, ոչխարների բրադզոդ, ոչխարների ինֆեկցիոն էնտերոտոքսեմիա):
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը վարակիչ հիվանդությունների ժամանակ (ճագարների պնևմոնիա, ճագարների թարախային պլևրիտ, թռչունների ժանտախտ, թռչունների սպիրոխետոզ, թռչունների ծաղիկ, թռչունների պարատիֆ, հավերի ինֆեկցիոն լարինգոտրախեիտ, թռչունների տիֆ):
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը մակաբուծային հիվանդությունների ժամանակ (տրիխինելոզ, տավարի ցիստիցերկոզ, խոզերի ցիստիցերկոզ, էխինոկոկոզ, ֆասցելոզ, դիկրոցելոզ, սարկոսպորիդոզ, լիգվատալիոզ, նրբավիզ ցիստիցերկոզ, ոչխարների ցիստիցերկոզ, եղջերունների ցիստիցերկոզ, պտտախտ, նեմատոդոզներ):
- Մսեղիքի և սպանդի այլ մթերքների սանիտարական փորձաքննությունը մակաբուծային հիվանդությունների ժամանակ (պիրոպլազմոզ, բաբեզիլիոզ, նոտալիոզ, թեյլերիոզ, անապլազմոզ, կոկցիդիոզ):
- Մսի պահածոյացման ջերմաստիճանային և աղային եղանակները: Մսի պահածոյացման նոր ֆիզիկական մեթոդները:
- Երշիկային մթերքների անասնաբուժական սանիտարական փորձաքննությունը, դրանց արտադրման հիգիենան:
- Կաթի կազմը և հատկությունները, կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը:
- Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը
- Ձկան վերամշակման տեխնոլոգիայի հիմունքները և անասնաբուժասանիտարական փորձաքննությունը: Ձկների հիվանդությունները և անասնաբուժասանիտարական գնահատականը:
- Բուսական ծագման սննդանյութերի սանիտարական փորձաքննությունը: Թարմ և չորացված արմատապալարապտուղների, բանջարեղենի, մրգերի սանիտարական փորձաքննությունը:
- Աղադրված բուսական սննդամթերքների և սնկերի փորձաքննությունը:
- Մեղրի սանիտարական փորձաքննությունը: