Специальность
Подсписок
Հայ նոր գրականություն
Вопросы
- 19-րդ դարի առաջին կեսի հայ գրականության զարգացման նախադրյալներն ու միտումները:
- Հարություն Ալամդարյանի ստեղծագործությունը («Չափաբերականք»):
- Մեսրոպ Թաղիադյանի ստեղծագործության («Վեպ Վարդգեսի», «Վեպ Վարսենկա», «Թութակ Թաղիադեան», «Սոս և Սոնդիպի») ընդհանուր բնութագրությունը:
- Խաչատուր Աբովյանի կյանքը, հասարակական-մանկավարժական գործունեությունը: Աշխարհայացքը: Լուսավորական ու քաղաքական իդեալները:
- Հայ նոր գրականության զարգացման ուղիների, բովանդակության, ժանրերի ու ձևերի հիմնավորումը «Վերքի» առաջաբանում:
- Աբովյանի ստեղծագործության ժանրային բազմազանությունը («Պարապ վախտի խաղալիքը», «Առաջին սեր», «Հազարփեշե» և այլն):
- Ղևոնդ Ալիշանի տեղը հայ նոր պոեզիայի պատմության մեջ («Նուագք» ժողովածուն):
- Ղ.Ալիշանի «Երգք Նահապետի» շարքի բանաստեղծությունների արժեքավորումը:
- Միքայել Նալբանդյանի կյանքը և հանրային գործունեությունը: Աշխարհայացքը: Նալբանդյանը ազգության և ազգային-ազատագրական պայքարի մասին:
- Միքայել Նալբանդյանի արձակը («Մեռելահարցուկ»): Պոեզիան:
- Միքայել Նալբանդյանի քննադատական հայացքները («Կրիտիկա. Սոս և Վարդիթեր», «Կրիտիկա հանդես նոր հայախոսության»):
- Ռափայել Պատկանյանի կյանքը և գործունեությունը:
- «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմը, «Ազատ երգեր» շարքը:
- Ռափայել Պատկանյանի արձակը:
- Ռափայել Պատկանյանի երգիծանքը:
- Սմբատ Շահազիզի քնարերգությունը: «Լևոնի վիշտը» պոեմը:
- Մկրտիչ Պեշիկթաշլյանի քաղաքական և հայրենասիրական քնարերգությունը, սիրո և բնության տարերքը:
- Պետրոս Դուրյանի քնարերգության հիմնական մոտիվները: «Տրտունջք» և «Զղջում» բանաստեղծությունները:
- Հայ գյուղական իրականության արտացոլումը Պռոշյանի վեպերում («Հացի խնդիր», «Ցեցեր», «Հունոն», «Սոս և Վարդիթեր», «Բղդե»):
- Ղ. Աղայանն իբրև արձակագիր («Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը):
- Ղ. Աղայանի քնարերգությունը: «Տորք Անգեղ» և «Հայկանուշ Գեղեցիկ» պոեմները:
- Ղ. Աղայանի հուշագրությունը («Իմ կյանքի գլխավոր դեպքերը»):
- Սոցիալ-կենցաղային երևույթների արտացոլումը Գ.Սունդուկյանի երկերում («Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ»):
- «Պեպո» պիեսն իբրև հայ դասական գրականության նվաճումներից մեկը:
- Գ.Սունդուկյանի արձակի («Վարինկի վեչերը», «Համալի մասլահաթները», «Հադիդի մասլահաթները») մարդասիրական բնույթը:
- Րաֆֆու կյանքի և ստեղծագործության զարգացման հիմնական շրջանները: Աշխարհայացքը: Լուսավորական հայացքները:
- Րաֆֆու ծրագրային-քաղաքական վեպերը («Ջալալեդդին», «Խենթը», «Կայծեր») և նրանց ներքին զարգացումը:
- Պատմությունը Րաֆֆու երկերում («Դավիթ Բեկ», «Սամվել», «Պարույր Հայկազն», «Խամսայի մելիքությունները»):
- Հակոբ Պարոնյանի կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:
- Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը:
- Հ.Պարոնյանի «Ազգային ջոջերի» քննական վերլուծությունը:
- Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը:
- Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգությունը:
- Ծերենցի պատմավեպերը՝ «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի»:
- Կանանց ազատագրության հարցի արծարծումը Ս.Տյուսաբի «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ Վարժուհի» վեպերում:
- Ալ.Շիրվանզադեի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը:
- Գավառական քաղաքի պատկերը Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի», «Ֆաթման և Ասադը» երկերում:
- Մտավորականության պատկերը Շիրվանզադեի «Արսեն Դիմաքսյան» վեպում:
- Անհատի և հասարակության հարաբերությունը Շիրվանզադեի ստեղծագործու թյան մեջ («Վարդան Ահրումյան», «Արտիստը»):
- Շիրվանզադեի «Քաոս» վեպի կոնֆլիկտը, կերպարները:
- Շիրվանզադեի դրամատուրգիան («Եվգինե», «Ունե՞ր իրավունք», «Արմենուհի», «Պատվի համար», «Կործանվածը», «Ավերակների վրա», «Մորգանի խնամին»):
- Մուրացանի «Ռուզան» դրաման:
- Մուրացանի՝ գյուղի մասին երկերը («Խորհրդավոր միանձնուհի», «Նոյի ագռավը», «Առաքյալը»):
- Ազգային կյանքում եկեղեցու դերի գնահատությունը: «Անդրեաս երեց» պատմավեպը:
- Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, նրա տեղը հայ պատմավիպասանության և Մուրացանի ստեղծագործության մեջ:
- Ժամանակի իրականության քննադատությունը և արհեստավորության կյանքի պատկերը «Մեր թաղը» նովելաշարում:
- Մտավորականության և ընտանիքի թեման Նար-Դոսի ստեղծագործության մեջ («Աննա Սարոյան», «Սպանված աղավնին»):
- «Մշակ»-«Նոր դարյան» պայքարի արձագանքը «Պայքար» վեպում:
- Նար-Դոսի «Մահը» վեպը:
- Հովհ.Հովհաննիսյանի կյանքը, քնարերգության հիմնական տրամադրու- թյուններն ու առանձնահատկությունները:
- Վրթ.Փափազյանի «Ժայռը» դրաման:
- Արփիարյանի արձակը: «Կյանքի պատկերներ» նովելների շարքը: Վիպակները («Կարմիր ժամուց», «Մինչև ե՞րբ», «Ոսկե ապարանջան»):
- Տիգրան Կամսարականի «Վարժապետին աղջիկը» վեպն իբրև արևմտահայ ռեալիզմի ակնառու երևույթ:
- Գրիգոր Զոհրապի կյանքը և հասարակական գործունեությունը: Գրական հայացքները:
- Գր.Զոհրապի նորավեպերի առանձնահատկությունները: «Խղճմտանքի ձայներ», «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր» շարքերը:
- Հովհ.Թումանյանի քնարա-էպիկական պոեմները («Մարո», «Լոռեցի Սաքոն», «Անուշ», «Հառաչանք»):
- «Անուշ» պոեմի գեղարվեստական արժեքը:
- Հովհ.Թումանյանի քնարական պոեմները («Դեպի անհունը», «Պոետն ու մուսան»):
- Հովհ.Թումանյանի էպիկական պոեմները («Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը»):
- Հովհ.Թումանյանի լեգենդներն ու բալլադները: «Փարվանայի» արժևորումը:
- Հայրենիքի քաղաքական ողբերգությունը՝ «Հայոց վիշտը», «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ»:
- Թումանյանի քառյակները, նյութի բազմազանությունն ու արվեստի ուժը:
- Թումանյանի արձակը: «Մերոնք» նովելաշարը: «Գիքորը» և այլ պատմվածքներ:
- Թումանյանը քննադատ:
- Թումանյանի հասարակական և քաղաքական գործունեությունը:
- Ավետիք Իսահակյանի «Երգեր և վերքեր» ժողովածուն, բերած նորությունները:
- Ավետիք Իսահակյանի քնարերգության հիմնական մոտիվները: Սիրերգությունը («Ալագյազի մանիներ» պոեմը, «Ասպետի սերը», «Հավերժական սերը» բալլադները):
- Ավետիք Իսահակյանի պոեմները: «Աբու-Լալա Մահարի» պոեմի գաղափարական ուղղվածությունը, գրողի իդեալները: Պոեմի առանձնահատկությունները:
- Ավետիք Իսահակյանի գեղարվեստական արձակը («Համբերանքի չիբուխը», «Գարիբալդիականը» և այլն) :
- Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը («Հեղափոխության մակաբույծները», «Ընկեր Բ.Փանջունի»):
- Ե. Օտյանի «Ընտանիք, պատիվ, բարոյական», «Թաղականին կնիկը», «Միջնորդ տեր պապան» երկերը:
- Միսաք Մեծարենցի գրական ըմբռնումները:
- Մեծարենցի՝ սեփական ստեղծագործության գնահատությունը («Ինքնադատության փորձ մը» հոդվածը), սիմվոլիզմի բնութագրությունը:
- Մեծարենցի «Ծիածան» ժողովածուն: Բնութագրական բանաստեղծությունները: Բնապաշտությունը:
- Մեծարենցի «Նոր տաղեր» ժողովածուն: Մեծարենցի հումանիզմը:
- Սիամանթոյի ժողովածուները և բանաստեղծությունների շարքերը՝ «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգեվարքի և հույսի ջահեր», «Կարմիր լուրեր բարեկամես», «Հայրենի հրավեր»:
- Սիամանթոյի քաղաքական քնարերգության ազգային ու համամարդ- կային բովանդակությունը: «Սուրբ Մեսրոպ» պոեմը:
- Դ.Վարուժանի բանաստեղծական ժողովածուները՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր»:
- Հեթանոսականի ըմբռնումը: «Հարճը» պոեմը: «Գողգոթայի ծաղիկներ» շարքը:
- Դ.Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի բնույթը, առանձնահատկությունները:
- Տերյանի առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջները»:
- Տերյանը և սիմվոլիզմը: Սիրերգությունը:
- Հայրենիքի պատկերն ու ճակատագիրը Տերյանի «Երկիր Նաիրի» շարքում:
- Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածները:
- Արշակ Չոպանյանի կյանքի ու գրական գործունեության ընդհանուր բնութագիրը:
- Չոպանյանի՝ հայ հին և միջին դարերի գրականության արժեքավորումը (Խորենացուն, Նարեկացուն, Երզնկացուն, Թլկուրանցուն, Նաղաշ Հովնաթանին, Քուչակին նվիրված աշխատությունները):
- Ա. Չոպանյանը հայ նոր գրականության մասին:
- Նիկոլ Աղբալյանի առաջին քննադատական հոդվածները Ավ.Իսահակյանի և Լ.Շանթի մասին:
- Ն.Աղբալյանի՝ ժամանակակից գրականության և գրողների գնահատութ յունը (Սունդուկյանին, Հովհաննիսյանին, Թումանյանին, Իսահակյանին, Վարուժանին, Շանթին, Զոհրապին և այլոց նվիրված հոդվածները):
- Արսեն Տերտերյանը Մուրացանի, Նար-Դոսի, Շիրվանզադեի, Թումանյանի, Տերյանի, Հովհաննիսյանի, Նալբանդյանի մասին: