Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (Հայ միջնադարյան և նոր գրականություն)

Հարցաշար
Հայ նոր գրականություն
Հարցեր
  1. 19-րդ դարի առաջին կեսի հայ գրականության զարգացման նախադրյալներն ու միտումները:
  2. Հարություն Ալամդարյանի ստեղծագործությունը («Չափաբերականք»):
  3. Մեսրոպ Թաղիադյանի ստեղծագործության («Վեպ Վարդգեսի», «Վեպ Վարսենկա», «Թութակ Թաղիադեան», «Սոս և Սոնդիպի») ընդհանուր բնութագրությունը:
  4. Խաչատուր Աբովյանի կյանքը, հասարակական-մանկավարժական գործունեությունը: Աշխարհայացքը: Լուսավորական ու քաղաքական իդեալները:
  5. Հայ նոր գրականության զարգացման ուղիների, բովանդակության, ժանրերի ու ձևերի հիմնավորումը «Վերքի» առաջաբանում:
  6. Աբովյանի ստեղծագործության ժանրային բազմազանությունը («Պարապ վախտի խաղալիքը», «Առաջին սեր», «Հազարփեշե» և այլն):
  7. Ղևոնդ Ալիշանի տեղը հայ նոր պոեզիայի պատմության մեջ («Նուագք» ժողովածուն):
  8. Ղ.Ալիշանի «Երգք Նահապետի» շարքի բանաստեղծությունների արժեքավորումը:
  9. Միքայել Նալբանդյանի կյանքը և հանրային գործունեությունը: Աշխարհայացքը: Նալբանդյանը ազգության և ազգային-ազատագրական պայքարի մասին:
  10. Միքայել Նալբանդյանի արձակը («Մեռելահարցուկ»): Պոեզիան:
  11. Միքայել Նալբանդյանի քննադատական հայացքները («Կրիտիկա. Սոս և Վարդիթեր», «Կրիտիկա հանդես նոր հայախոսության»):
  12. Ռափայել Պատկանյանի կյանքը և գործունեությունը:
  13. «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմը, «Ազատ երգեր» շարքը:
  14. Ռափայել Պատկանյանի արձակը:
  15. Ռափայել Պատկանյանի երգիծանքը:
  16. Սմբատ Շահազիզի քնարերգությունը: «Լևոնի վիշտը» պոեմը:
  17. Մկրտիչ Պեշիկթաշլյանի քաղաքական և հայրենասիրական քնարերգությունը, սիրո և բնության տարերքը:
  18. Պետրոս Դուրյանի քնարերգության հիմնական մոտիվները: «Տրտունջք» և «Զղջում» բանաստեղծությունները:
  19. Հայ գյուղական իրականության արտացոլումը Պռոշյանի վեպերում («Հացի խնդիր», «Ցեցեր», «Հունոն», «Սոս և Վարդիթեր», «Բղդե»):
  20. Ղ. Աղայանն իբրև արձակագիր («Արություն և Մանվել», «Երկու քույր» վեպերը):
  21. Ղ. Աղայանի քնարերգությունը: «Տորք Անգեղ» և «Հայկանուշ Գեղեցիկ» պոեմները:
  22. Ղ. Աղայանի հուշագրությունը («Իմ կյանքի գլխավոր դեպքերը»):
  23. Սոցիալ-կենցաղային երևույթների արտացոլումը Գ.Սունդուկյանի երկերում («Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ»):
  24. «Պեպո» պիեսն իբրև հայ դասական գրականության նվաճումներից մեկը:
  25. Գ.Սունդուկյանի արձակի («Վարինկի վեչերը», «Համալի մասլահաթները», «Հադիդի մասլահաթները») մարդասիրական բնույթը:
  26. Րաֆֆու կյանքի և ստեղծագործության զարգացման հիմնական շրջանները: Աշխարհայացքը: Լուսավորական հայացքները:
  27. Րաֆֆու ծրագրային-քաղաքական վեպերը («Ջալալեդդին», «Խենթը», «Կայծեր») և նրանց ներքին զարգացումը:
  28. Պատմությունը Րաֆֆու երկերում («Դավիթ Բեկ», «Սամվել», «Պարույր Հայկազն», «Խամսայի մելիքությունները»):
  29. Հակոբ Պարոնյանի կյանքի և ստեղծագործության ընդհանուր բնութագիրը:
  30. Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունը:
  31. Հ.Պարոնյանի «Ազգային ջոջերի» քննական վերլուծությունը:
  32. Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը:
  33. Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգությունը:
  34. Ծերենցի պատմավեպերը՝ «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու», «Թեոդորոս Ռշտունի»:
  35. Կանանց ազատագրության հարցի արծարծումը Ս.Տյուսաբի «Մայտա», «Սիրանույշ», «Արաքսիա կամ Վարժուհի» վեպերում:
  36. Ալ.Շիրվանզադեի կյանքն ու գրական-հասարակական գործունեությունը:
  37. Գավառական քաղաքի պատկերը Շիրվանզադեի «Նամուս», «Չար ոգի», «Ֆաթման և Ասադը» երկերում:
  38. Մտավորականության պատկերը Շիրվանզադեի «Արսեն Դիմաքսյան» վեպում:
  39. Անհատի և հասարակության հարաբերությունը Շիրվանզադեի ստեղծագործու թյան մեջ («Վարդան Ահրումյան», «Արտիստը»):
  40. Շիրվանզադեի «Քաոս» վեպի կոնֆլիկտը, կերպարները:
  41. Շիրվանզադեի դրամատուրգիան («Եվգինե», «Ունե՞ր իրավունք», «Արմենուհի», «Պատվի համար», «Կործանվածը», «Ավերակների վրա», «Մորգանի խնամին»):
  42. Մուրացանի «Ռուզան» դրաման:
  43. Մուրացանի՝ գյուղի մասին երկերը («Խորհրդավոր միանձնուհի», «Նոյի ագռավը», «Առաքյալը»):
  44. Ազգային կյանքում եկեղեցու դերի գնահատությունը: «Անդրեաս երեց» պատմավեպը:
  45. Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, նրա տեղը հայ պատմավիպասանության և Մուրացանի ստեղծագործության մեջ:
  46. Ժամանակի իրականության քննադատությունը և արհեստավորության կյանքի պատկերը «Մեր թաղը» նովելաշարում:
  47. Մտավորականության և ընտանիքի թեման Նար-Դոսի ստեղծագործության մեջ («Աննա Սարոյան», «Սպանված աղավնին»):
  48. «Մշակ»-«Նոր դարյան» պայքարի արձագանքը «Պայքար» վեպում:
  49. Նար-Դոսի «Մահը» վեպը:
  50. Հովհ.Հովհաննիսյանի կյանքը, քնարերգության հիմնական տրամադրու- թյուններն ու առանձնահատկությունները:
  51. Վրթ.Փափազյանի «Ժայռը» դրաման:
  52. Արփիարյանի արձակը: «Կյանքի պատկերներ» նովելների շարքը: Վիպակները («Կարմիր ժամուց», «Մինչև ե՞րբ», «Ոսկե ապարանջան»):
  53. Տիգրան Կամսարականի «Վարժապետին աղջիկը» վեպն իբրև արևմտահայ ռեալիզմի ակնառու երևույթ:
  54. Գրիգոր Զոհրապի կյանքը և հասարակական գործունեությունը: Գրական հայացքները:
  55. Գր.Զոհրապի նորավեպերի առանձնահատկությունները: «Խղճմտանքի ձայներ», «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր» շարքերը:
  56. Հովհ.Թումանյանի քնարա-էպիկական պոեմները («Մարո», «Լոռեցի Սաքոն», «Անուշ», «Հառաչանք»):
  57. «Անուշ» պոեմի գեղարվեստական արժեքը:
  58. Հովհ.Թումանյանի քնարական պոեմները («Դեպի անհունը», «Պոետն ու մուսան»):
  59. Հովհ.Թումանյանի էպիկական պոեմները («Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը»):
  60. Հովհ.Թումանյանի լեգենդներն ու բալլադները: «Փարվանայի» արժևորումը:
  61. Հայրենիքի քաղաքական ողբերգությունը՝ «Հայոց վիշտը», «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ»:
  62. Թումանյանի քառյակները, նյութի բազմազանությունն ու արվեստի ուժը:
  63. Թումանյանի արձակը: «Մերոնք» նովելաշարը: «Գիքորը» և այլ պատմվածքներ:
  64. Թումանյանը քննադատ:
  65. Թումանյանի հասարակական և քաղաքական գործունեությունը:
  66. Ավետիք Իսահակյանի «Երգեր և վերքեր» ժողովածուն, բերած նորությունները:
  67. Ավետիք Իսահակյանի քնարերգության հիմնական մոտիվները: Սիրերգությունը («Ալագյազի մանիներ» պոեմը, «Ասպետի սերը», «Հավերժական սերը» բալլադները):
  68. Ավետիք Իսահակյանի պոեմները: «Աբու-Լալա Մահարի» պոեմի գաղափարական ուղղվածությունը, գրողի իդեալները: Պոեմի առանձնահատկությունները:
  69. Ավետիք Իսահակյանի գեղարվեստական արձակը («Համբերանքի չիբուխը», «Գարիբալդիականը» և այլն) :
  70. Երվանդ Օտյանի քաղաքական երգիծանքը («Հեղափոխության մակաբույծները», «Ընկեր Բ.Փանջունի»):
  71. Ե. Օտյանի «Ընտանիք, պատիվ, բարոյական», «Թաղականին կնիկը», «Միջնորդ տեր պապան» երկերը:
  72. Միսաք Մեծարենցի գրական ըմբռնումները:
  73. Մեծարենցի՝ սեփական ստեղծագործության գնահատությունը («Ինքնադատության փորձ մը» հոդվածը), սիմվոլիզմի բնութագրությունը:
  74. Մեծարենցի «Ծիածան» ժողովածուն: Բնութագրական բանաստեղծությունները: Բնապաշտությունը:
  75. Մեծարենցի «Նոր տաղեր» ժողովածուն: Մեծարենցի հումանիզմը:
  76. Սիամանթոյի ժողովածուները և բանաստեղծությունների շարքերը՝ «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգեվարքի և հույսի ջահեր», «Կարմիր լուրեր բարեկամես», «Հայրենի հրավեր»:
  77. Սիամանթոյի քաղաքական քնարերգության ազգային ու համամարդ- կային բովանդակությունը: «Սուրբ Մեսրոպ» պոեմը:
  78. Դ.Վարուժանի բանաստեղծական ժողովածուները՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր»:
  79. Հեթանոսականի ըմբռնումը: «Հարճը» պոեմը: «Գողգոթայի ծաղիկներ» շարքը:
  80. Դ.Վարուժանի «Հացին երգը» ժողովածուի բնույթը, առանձնահատկությունները:
  81. Տերյանի առաջին ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջները»:
  82. Տերյանը և սիմվոլիզմը: Սիրերգությունը:
  83. Հայրենիքի պատկերն ու ճակատագիրը Տերյանի «Երկիր Նաիրի» շարքում:
  84. Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածները:
  85. Արշակ Չոպանյանի կյանքի ու գրական գործունեության ընդհանուր բնութագիրը:
  86. Չոպանյանի՝ հայ հին և միջին դարերի գրականության արժեքավորումը (Խորենացուն, Նարեկացուն, Երզնկացուն, Թլկուրանցուն, Նաղաշ Հովնաթանին, Քուչակին նվիրված աշխատությունները):
  87. Ա. Չոպանյանը հայ նոր գրականության մասին:
  88. Նիկոլ Աղբալյանի առաջին քննադատական հոդվածները Ավ.Իսահակյանի և Լ.Շանթի մասին:
  89. Ն.Աղբալյանի՝ ժամանակակից գրականության և գրողների գնահատութ յունը (Սունդուկյանին, Հովհաննիսյանին, Թումանյանին, Իսահակյանին, Վարուժանին, Շանթին, Զոհրապին և այլոց նվիրված հոդվածները):
  90. Արսեն Տերտերյանը Մուրացանի, Նար-Դոսի, Շիրվանզադեի, Թումանյանի, Տերյանի, Հովհաննիսյանի, Նալբանդյանի մասին: