ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան (Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն)

Вопросы
  1. Արեգակը որպես աստղ։ Արեգակի հիմնական բնութագրերը։ Արեգակի անընդհատ և գծային (ֆրաունհո­ֆերյան) սպեկտրը, քիմիական բաղադրությունը և ներքին կառուցվածքը։
  2. Գալակտիկաների հաբլյան դասակարգումը։ Տարբեր դասերի գալակտիկաների հիմնական բնութագրերը՝ լուսատվությունները, զանգվածները, աստղային կազմը։ Զանգված-լուսատվություն հարաբերությունը։
  3. Արեգակի լուսոլորտը, դրա կառուցվածքը, գրանուլներ, դրանց փոփոխականությունը, ջերմաստիճանը գրանուլների ներսում և դրանց միջև։
  4. Աստղերի լուսատվությունը, էֆեկտիվ ջերմաստիճանը և գույնի ցուցիչները։
  5. Գալակտիկայի պտտման կորը։ Դրա առանձնահատկությունները կենտրոնական մասում և ծայրամասերում։ Տարբերությունները կեպլերյան օրենքներից։
  6. Արևաբծեր, դրանց չափերն ու մագնիսական դաշտը։ Գունոլորտի կառուցվածքը, գունոլորտային ջահեր, ջերմաստիճանի բաշխումը։
  7. Աստղերի քիմիական բաղադրությունը։ Ստանդարտ քիմիական բաղադրություն։ Ստանդարտից տարբերվող քիմիական բաղադրություններ։
  8. Գալակտիկաների խմբեր և կույտեր։ Կանոնավոր և անկանոն կույտեր, դրանց բնակչությունների տարբերությունը։ Տարբերությունը դաշտի և կույտերի գալակտիկաների միջև։ Գալակտիկաների տեսակների բաշխումը կույտերում։
  9. Թերմոդինամիկ հավասարակշռություն, տեղային թերմոդինամիկ հավասարակշռություն։ Բոլցմանի բաշխումն ըստ էներգետիկ մակարդակների, արագությունների մաքսվելյան բաշխում, պլանկյան ճառագայթում։
  10. Աստղերի մթնոլորտներ։ Ճառագայթման տեղափոխում մթնոլորտում։ Տեղափոխման հավասարում։
  11. Ռադիոգալակտիկաներ, վարկածներ դրանց առաջացման վերաբերյալ։
  12. Արեգակի ճառագայթումը ռադիո և ռենտգենյան տիրույթներում։ Այդ ճառագայթման փոփոխականությունը։
  13. Աստղերի բաշխումը Գալակտիկայում։ Աստղային բնակչությունները և դրանց ֆիզիկական բնութագրերը։ Մետաղականության կախումը կենտրոնից ունեցած հեռավորությունից։
  14. Ռադիոաստղադիտակներ։
  15. Տարբեր դասերի աստղերի պտույտը։ Արագ և դանդաղ պտտվող աստղեր։ Արագ պտույտի ազդեցությունը նյութի արտահոսքի վրա։
  16. Քվազարներ։ Ռադիոաղմկոտ և ռադիոլուռ քվազիաստղային օբյեկտներ։
  17. Ասղտային էվոլյուցիայի վերջնական փուլերը ըստ ժամանակակից պատկերացումների։ Սպիտակ թզուկներ, դրանց դասակարգումը։ Նեյտրոնային աստղեր, բաբախիչներ։ Բաբախիչների ճառագայթման առանձնահատկությունները։
  18. Միջաստղային գազի ֆիզիկական վիճակները։ Մութ մոլեկուլյար ամպեր, HI և HII տիրույթներ։
  19. Թաղանթով շրջապատված աստղեր՝ Վոլֆ–Ռայեի, P Կարապի և Be դասի աստղեր։ Թաղանթի լայնացում, նյութի արտահոսք։ Սպեկտրալ գծերի առաջացումն այդ աստղերում։
  20. Կրկնակի աստղեր, դրանց տեսակները։ Զանգվածների և քանակական այլ բնութագրերի որոշումը։
  21. Գիսավորներ, գեսի առաջացման մեխանիզմը։ Կարճպարբերական և երկարպարբերական գիսավորներ։ Օորտի ամպ։
  22. Ցուլի դասի աստղեր, դրանց սպեկտրալ առանձնահատկությունները, YY Օրիոնի դասի աստղեր։
  23. Գերնոր աստղեր։ Գերնորերի տեսակներն ըստ քիմիական կազմի և լուսատվության կորի։ Գերնորերի պատկանելությունը աստղային տարբեր բնակչություններին։ Ia դասի գերնորերի առանձնահատկությունները։
  24. Գերնորերի մնացորդներ, Խեցգետնակերպ միգամածություն, բաբախիչներ, դրանց ճառագայթման առանձնահատկությունները։
  25. Սպեկտրալ գծերի առաջացման մեխանիզմները։ Կլանման և առաքման գծեր։
  26. Աստղերի շառավիղների և զանգվածների որոշման մեթոդները։
  27. Աստղերի սպեկտրալ դասակարգումը որպես ջերմաստիճանային դասակարգում։ Սպեկտրալ առանձնահատկությունների կախումը ջերմաստիճանից։ Այդ դասակարգման ֆիզիկական մեկնաբանությունը։ Երկչափ սպեկտրալ դասակարգում։
  28. Անկայուն երևույթներ գալակտիկաներում։ Գալակտիկաների միջուկների ակտիվության երևույթը, արտահոսքեր, շիթեր։
  29. Արևապսակի ջերմաստիճանը և կառուցվածքի առանձնահատկությունները, սպեկտրալ բաղադրիչները, բարձր իոնացած մետաղների արգելված գծեր։ Արևապսակի ֆիզիկական վիճակը։
  30. Ջերմաստիճանի, ճնշման, պտույտի և այլ ֆիզիկական պայմանների ազդեցությունը սպեկտրների վրա։ Ջերմային և ոչ ջերմային ճառագայթում։ Արգելակային ճառագայթում, ազատ-ազատ և ազատ-կապված անցումներ։
  31. Չեզոք ջրածնի ճառագայթումը, դրա ֆիզիկական բացատրությունը։ Գալակտիկայում չեզոք ջրածնի բաշխման առանձնահատկությունները։
  32. Ակտիվ երևույթներ Արեգակի վրա, Արեգակի ակտիվության պարբերական բնույթը, արևաբծերի պարբերական փոփոխությունը, ակտիվության կապը մագնիսական դաշտերի հետ։
  33. Լույսի միջաստղային կլանումը։ Կլանող նյութի բաշխումը Գալակտիկայում։
  34. Արեգակնային քամի, դրա կազմությունը, տարեկան արտանետվող զանգվածը։
  35. Աստղերի ներքին կառուցվածքը, պատկերացումներ ճառագայթման աղբյուրների մոդելների մասին և էներգիայի տեղափոխման մեխանիզմները։
  36. Հերցշպրունգ-Ռեսելի դիագրամը։ Տարբեր դասերի աստղերը դիագրամի վրա։ Տարբեր զանգվածներով աստղերի էվոլյուցիոն ուղիները։
  37. Ֆուօրներ և էքսորներ։
  38. Կապը արեգակնային և երկրային երևույթների միջև, արեգակնային ակտիվության ազդեցությունը Երկրի մագնիսական դաշտի վրա, մագնիսական փոթորիկներ, տիեզերական եղանակ։
  39. Գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ, դրանց հայտնաբերման նպատակով կազմակերպված զանգվածային դիտումներ։
  40. Լուսաչափական դիտումների և չափումների հիմունքները։ Լուսազտիչներ, ստանդարտ գույներ։ Գույնի գնահատում, գույնի ցուցիչ։
  41. Գալակտիկաների Տեղական խումբը, գալակտիկաների տեսակները, դրանց բաշխումը և արագությունները Տեղական խմբում։
  42. Պարբերական փոփոխականներ։ Ցեֆեիդներ՝ կապը գույնի, ջերմաստիճանի և սպեկտրալ շեղման միջև։ Պարբերություն-լուսատվության կապն ու դրա կիրառումը։ Տարբերությունը աստղային տարբեր բնակչությունների պատկանող ցեֆեիդների միջև։ Վարկած ադի­բատիկ բաբախման վերաբերյալ։ Երկարպարբերական փոփոխական­ներ։
  43. Լուսինը որպես բնական արբանյակ։ Լուսնի ֆիզիկական բնութագրերը։ Արեգակի և Լուսնի խավարումներ։ Մակընթացություններ։
  44. Արեգակնային համակարգի փոքր մարմինները։ Աստղակերպեր, դրանց տեսակները։ Աստղակերպերի «առաջին» գոտի, Կոյպերի գոտի։ Ասուպներ, երկնաքարեր և դրանց առաջացրած խառնարանները Լուսնի ու Երկրի վրա։ Մոլորակների արբանյակներ և օղակներ։
  45. Նոր­ աստղեր։ Դրանց լուսատվության կորերը բարձրացման և անկման ընթացքում։ Բռնկման ամպլիտուդը, հաճախականությունը մեր Գալակտիկայում։ Կրկնվող նորեր։
  46. Անսովոր և փոխազդող գալակտիկաներ։
  47. Արտաարեգակնային մոլորակներ։ Որոնման տրանզիտի և սպեկտրալ եղանակները։ Մոլորակային համակարգի առաջացման վարկածները։ Կանտ-Լապլասյան վարկածը։
  48. Ցածր­ ջերմաստիճանային աստղեր, դարչնագույն թզուկներ։
  49. Գալակտիկայի կառուցվածքը։ Սկավառակ և հալո։ Միջուկը և պարուրաձև կառուցվածքը։
  50. Կարմիր շեղման երևույթը և Հաբլի օրենքը։ Հաբլի հաստատունի մեծության էվոլյուցիան դիտումների ճշգրտման հետևանքով։ Կարմիր շեղման այլ մեկնաբանությունները։
  51. Աստղադիտակների տեսակները, դրանց հիմնական նպատակները, կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները։
  52. Տիեզերաբանություն։ Վարկածներ գալակտիկաների առաջացման և էվոլյուցիայի վերաբերյալ։
  53. Դիտակի լուծող ուժը։ Մեծ դաշտով դիտակներ։ Ակտիվ և ադապտիվ օպտիկա։
  54. Աստղառաջացման տիրույթներ, աստղասփյուռներ։ Միջաստղային գազ և փոշի։
  55. Գալակտիկաների պտտման կորերը։
  56. Ճառագայթման ընդունիչներ։ Լուսանկարչական գրանցում, CCD մատրիցաներ։
  57. Կոմպակտ գալակտիկաներ և դրանց խմբերը։ Կապույտ կոմպակտ գալակտիկաներ։
  58. Միգամածություններ։ Դրանց դասերը՝ մութ և լուսավոր, մոլորակաձև և դիֆուզ։ Սպեկտրի առաջացումը։ Արգելված գծեր, մոլորակաձև միգամածությունների լայնացումը։
  59. Արտամթնոլորտային աստղագիտական դիտակներ, դրանց առավելությունները։ Ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան և գամմա աստղադիտարաններ։
  60. cD դասի գերհսկաներ, դրանց առանձնահատուկ դիրքը գալակտիկաների կույտերում։
  61. Վիրիալի թեորեմի կիրառումը գալակտիկաների կույտերի համար, արագությունների դիսպերսիայի չափը։ Մութ նյութի գոյության վարկածի առաջարկման հիմքը։
  62. Ցրված և գնդաձև աստղակույտեր, դրանց աստղային կազմը, ֆիզիկական բնութագրերը և բաշխումը Գալակտիկայում։ Աստղակույտերի գույն-աստղային մեծություն դիագրամի բացատրությունը։
  63. Գիսավորաձև միգամածություններ և նրանց լուսարձակման մեխանիզմը։ Երիտասարդ աստղերի արտահոսքեր, Հերբիգ-Հարոյի օբյեկտներ։
  64. Արեգակնային համակարգի ընդհանուր բնութագրերը։ Մոլորակների շարժման օրենքները։ Ներքին և արտաքին մոլորակների ընդհանուր բնութագրերը։ Երկրային դասի մոլորակներ, գազային հսկաներ։
  65. Հերբիգի Ae/Be դասի աստղեր։
  66. Տիեզերքի արագացող ընդարձակման երևույթը, դրա հայտնաբերումը: Վարկած մութ էներգիայի վերաբերյալ, դրա չափաբաժինը Տիեզերքի զանգված-էներգիա ընդհանուր պաշարում։
  67. Մազերային ճառագայթում, մազերի երևույթը։ Աստղերի լույսի բևեռացման երևույթը։
  68. BL Մողեսի դասի օբյեկտներ, սպեկտրալ առանձնահատկությունները։
  69. Գալակտիկաների գերկույտեր։ Տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքը:
  70. Սպեկտրալուսաչափական սարքավորումներ։ Տեսագծային արագության չափում։ Սպեկտրալ անալիզ։
  71. Մնացորդային ճառագայթում, դրա առաջացման ընդունված վարկածը, գիտափորձեր դրա անհամասեռությունների հայտնաբերման նպատակով։
  72. Սպեկտրալ գծերի առաջացման մեխանիզմները։ Կլանման և առաքման գծեր։