Speciality
Questions
- Արեգակը որպես աստղ։ Արեգակի հիմնական բնութագրերը։ Արեգակի անընդհատ և գծային (ֆրաունհոֆերյան) սպեկտրը, քիմիական բաղադրությունը և ներքին կառուցվածքը։
- Գալակտիկաների հաբլյան դասակարգումը։ Տարբեր դասերի գալակտիկաների հիմնական բնութագրերը՝ լուսատվությունները, զանգվածները, աստղային կազմը։ Զանգված-լուսատվություն հարաբերությունը։
- Արեգակի լուսոլորտը, դրա կառուցվածքը, գրանուլներ, դրանց փոփոխականությունը, ջերմաստիճանը գրանուլների ներսում և դրանց միջև։
- Աստղերի լուսատվությունը, էֆեկտիվ ջերմաստիճանը և գույնի ցուցիչները։
- Գալակտիկայի պտտման կորը։ Դրա առանձնահատկությունները կենտրոնական մասում և ծայրամասերում։ Տարբերությունները կեպլերյան օրենքներից։
- Արևաբծեր, դրանց չափերն ու մագնիսական դաշտը։ Գունոլորտի կառուցվածքը, գունոլորտային ջահեր, ջերմաստիճանի բաշխումը։
- Աստղերի քիմիական բաղադրությունը։ Ստանդարտ քիմիական բաղադրություն։ Ստանդարտից տարբերվող քիմիական բաղադրություններ։
- Գալակտիկաների խմբեր և կույտեր։ Կանոնավոր և անկանոն կույտեր, դրանց բնակչությունների տարբերությունը։ Տարբերությունը դաշտի և կույտերի գալակտիկաների միջև։ Գալակտիկաների տեսակների բաշխումը կույտերում։
- Թերմոդինամիկ հավասարակշռություն, տեղային թերմոդինամիկ հավասարակշռություն։ Բոլցմանի բաշխումն ըստ էներգետիկ մակարդակների, արագությունների մաքսվելյան բաշխում, պլանկյան ճառագայթում։
- Աստղերի մթնոլորտներ։ Ճառագայթման տեղափոխում մթնոլորտում։ Տեղափոխման հավասարում։
- Ռադիոգալակտիկաներ, վարկածներ դրանց առաջացման վերաբերյալ։
- Արեգակի ճառագայթումը ռադիո և ռենտգենյան տիրույթներում։ Այդ ճառագայթման փոփոխականությունը։
- Աստղերի բաշխումը Գալակտիկայում։ Աստղային բնակչությունները և դրանց ֆիզիկական բնութագրերը։ Մետաղականության կախումը կենտրոնից ունեցած հեռավորությունից։
- Ռադիոաստղադիտակներ։
- Տարբեր դասերի աստղերի պտույտը։ Արագ և դանդաղ պտտվող աստղեր։ Արագ պտույտի ազդեցությունը նյութի արտահոսքի վրա։
- Քվազարներ։ Ռադիոաղմկոտ և ռադիոլուռ քվազիաստղային օբյեկտներ։
- Ասղտային էվոլյուցիայի վերջնական փուլերը ըստ ժամանակակից պատկերացումների։ Սպիտակ թզուկներ, դրանց դասակարգումը։ Նեյտրոնային աստղեր, բաբախիչներ։ Բաբախիչների ճառագայթման առանձնահատկությունները։
- Միջաստղային գազի ֆիզիկական վիճակները։ Մութ մոլեկուլյար ամպեր, HI և HII տիրույթներ։
- Թաղանթով շրջապատված աստղեր՝ Վոլֆ–Ռայեի, P Կարապի և Be դասի աստղեր։ Թաղանթի լայնացում, նյութի արտահոսք։ Սպեկտրալ գծերի առաջացումն այդ աստղերում։
- Կրկնակի աստղեր, դրանց տեսակները։ Զանգվածների և քանակական այլ բնութագրերի որոշումը։
- Գիսավորներ, գեսի առաջացման մեխանիզմը։ Կարճպարբերական և երկարպարբերական գիսավորներ։ Օորտի ամպ։
- Ցուլի դասի աստղեր, դրանց սպեկտրալ առանձնահատկությունները, YY Օրիոնի դասի աստղեր։
- Գերնոր աստղեր։ Գերնորերի տեսակներն ըստ քիմիական կազմի և լուսատվության կորի։ Գերնորերի պատկանելությունը աստղային տարբեր բնակչություններին։ Ia դասի գերնորերի առանձնահատկությունները։
- Գերնորերի մնացորդներ, Խեցգետնակերպ միգամածություն, բաբախիչներ, դրանց ճառագայթման առանձնահատկությունները։
- Սպեկտրալ գծերի առաջացման մեխանիզմները։ Կլանման և առաքման գծեր։
- Աստղերի շառավիղների և զանգվածների որոշման մեթոդները։
- Աստղերի սպեկտրալ դասակարգումը որպես ջերմաստիճանային դասակարգում։ Սպեկտրալ առանձնահատկությունների կախումը ջերմաստիճանից։ Այդ դասակարգման ֆիզիկական մեկնաբանությունը։ Երկչափ սպեկտրալ դասակարգում։
- Անկայուն երևույթներ գալակտիկաներում։ Գալակտիկաների միջուկների ակտիվության երևույթը, արտահոսքեր, շիթեր։
- Արևապսակի ջերմաստիճանը և կառուցվածքի առանձնահատկությունները, սպեկտրալ բաղադրիչները, բարձր իոնացած մետաղների արգելված գծեր։ Արևապսակի ֆիզիկական վիճակը։
- Ջերմաստիճանի, ճնշման, պտույտի և այլ ֆիզիկական պայմանների ազդեցությունը սպեկտրների վրա։ Ջերմային և ոչ ջերմային ճառագայթում։ Արգելակային ճառագայթում, ազատ-ազատ և ազատ-կապված անցումներ։
- Չեզոք ջրածնի ճառագայթումը, դրա ֆիզիկական բացատրությունը։ Գալակտիկայում չեզոք ջրածնի բաշխման առանձնահատկությունները։
- Ակտիվ երևույթներ Արեգակի վրա, Արեգակի ակտիվության պարբերական բնույթը, արևաբծերի պարբերական փոփոխությունը, ակտիվության կապը մագնիսական դաշտերի հետ։
- Լույսի միջաստղային կլանումը։ Կլանող նյութի բաշխումը Գալակտիկայում։
- Արեգակնային քամի, դրա կազմությունը, տարեկան արտանետվող զանգվածը։
- Աստղերի ներքին կառուցվածքը, պատկերացումներ ճառագայթման աղբյուրների մոդելների մասին և էներգիայի տեղափոխման մեխանիզմները։
- Հերցշպրունգ-Ռեսելի դիագրամը։ Տարբեր դասերի աստղերը դիագրամի վրա։ Տարբեր զանգվածներով աստղերի էվոլյուցիոն ուղիները։
- Ֆուօրներ և էքսորներ։
- Կապը արեգակնային և երկրային երևույթների միջև, արեգակնային ակտիվության ազդեցությունը Երկրի մագնիսական դաշտի վրա, մագնիսական փոթորիկներ, տիեզերական եղանակ։
- Գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ, դրանց հայտնաբերման նպատակով կազմակերպված զանգվածային դիտումներ։
- Լուսաչափական դիտումների և չափումների հիմունքները։ Լուսազտիչներ, ստանդարտ գույներ։ Գույնի գնահատում, գույնի ցուցիչ։
- Գալակտիկաների Տեղական խումբը, գալակտիկաների տեսակները, դրանց բաշխումը և արագությունները Տեղական խմբում։
- Պարբերական փոփոխականներ։ Ցեֆեիդներ՝ կապը գույնի, ջերմաստիճանի և սպեկտրալ շեղման միջև։ Պարբերություն-լուսատվության կապն ու դրա կիրառումը։ Տարբերությունը աստղային տարբեր բնակչությունների պատկանող ցեֆեիդների միջև։ Վարկած ադիբատիկ բաբախման վերաբերյալ։ Երկարպարբերական փոփոխականներ։
- Լուսինը որպես բնական արբանյակ։ Լուսնի ֆիզիկական բնութագրերը։ Արեգակի և Լուսնի խավարումներ։ Մակընթացություններ։
- Արեգակնային համակարգի փոքր մարմինները։ Աստղակերպեր, դրանց տեսակները։ Աստղակերպերի «առաջին» գոտի, Կոյպերի գոտի։ Ասուպներ, երկնաքարեր և դրանց առաջացրած խառնարանները Լուսնի ու Երկրի վրա։ Մոլորակների արբանյակներ և օղակներ։
- Նոր աստղեր։ Դրանց լուսատվության կորերը բարձրացման և անկման ընթացքում։ Բռնկման ամպլիտուդը, հաճախականությունը մեր Գալակտիկայում։ Կրկնվող նորեր։
- Անսովոր և փոխազդող գալակտիկաներ։
- Արտաարեգակնային մոլորակներ։ Որոնման տրանզիտի և սպեկտրալ եղանակները։ Մոլորակային համակարգի առաջացման վարկածները։ Կանտ-Լապլասյան վարկածը։
- Ցածր ջերմաստիճանային աստղեր, դարչնագույն թզուկներ։
- Գալակտիկայի կառուցվածքը։ Սկավառակ և հալո։ Միջուկը և պարուրաձև կառուցվածքը։
- Կարմիր շեղման երևույթը և Հաբլի օրենքը։ Հաբլի հաստատունի մեծության էվոլյուցիան դիտումների ճշգրտման հետևանքով։ Կարմիր շեղման այլ մեկնաբանությունները։
- Աստղադիտակների տեսակները, դրանց հիմնական նպատակները, կառուցվածքը և աշխատանքի առանձնահատկությունները։
- Տիեզերաբանություն։ Վարկածներ գալակտիկաների առաջացման և էվոլյուցիայի վերաբերյալ։
- Դիտակի լուծող ուժը։ Մեծ դաշտով դիտակներ։ Ակտիվ և ադապտիվ օպտիկա։
- Աստղառաջացման տիրույթներ, աստղասփյուռներ։ Միջաստղային գազ և փոշի։
- Գալակտիկաների պտտման կորերը։
- Ճառագայթման ընդունիչներ։ Լուսանկարչական գրանցում, CCD մատրիցաներ։
- Կոմպակտ գալակտիկաներ և դրանց խմբերը։ Կապույտ կոմպակտ գալակտիկաներ։
- Միգամածություններ։ Դրանց դասերը՝ մութ և լուսավոր, մոլորակաձև և դիֆուզ։ Սպեկտրի առաջացումը։ Արգելված գծեր, մոլորակաձև միգամածությունների լայնացումը։
- Արտամթնոլորտային աստղագիտական դիտակներ, դրանց առավելությունները։ Ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան և գամմա աստղադիտարաններ։
- cD դասի գերհսկաներ, դրանց առանձնահատուկ դիրքը գալակտիկաների կույտերում։
- Վիրիալի թեորեմի կիրառումը գալակտիկաների կույտերի համար, արագությունների դիսպերսիայի չափը։ Մութ նյութի գոյության վարկածի առաջարկման հիմքը։
- Ցրված և գնդաձև աստղակույտեր, դրանց աստղային կազմը, ֆիզիկական բնութագրերը և բաշխումը Գալակտիկայում։ Աստղակույտերի գույն-աստղային մեծություն դիագրամի բացատրությունը։
- Գիսավորաձև միգամածություններ և նրանց լուսարձակման մեխանիզմը։ Երիտասարդ աստղերի արտահոսքեր, Հերբիգ-Հարոյի օբյեկտներ։
- Արեգակնային համակարգի ընդհանուր բնութագրերը։ Մոլորակների շարժման օրենքները։ Ներքին և արտաքին մոլորակների ընդհանուր բնութագրերը։ Երկրային դասի մոլորակներ, գազային հսկաներ։
- Հերբիգի Ae/Be դասի աստղեր։
- Տիեզերքի արագացող ընդարձակման երևույթը, դրա հայտնաբերումը: Վարկած մութ էներգիայի վերաբերյալ, դրա չափաբաժինը Տիեզերքի զանգված-էներգիա ընդհանուր պաշարում։
- Մազերային ճառագայթում, մազերի երևույթը։ Աստղերի լույսի բևեռացման երևույթը։
- BL Մողեսի դասի օբյեկտներ, սպեկտրալ առանձնահատկությունները։
- Գալակտիկաների գերկույտեր։ Տիեզերքի մեծամասշտաբ կառուցվածքը:
- Սպեկտրալուսաչափական սարքավորումներ։ Տեսագծային արագության չափում։ Սպեկտրալ անալիզ։
- Մնացորդային ճառագայթում, դրա առաջացման ընդունված վարկածը, գիտափորձեր դրա անհամասեռությունների հայտնաբերման նպատակով։
- Սպեկտրալ գծերի առաջացման մեխանիզմները։ Կլանման և առաքման գծեր։