Организация
Специальность
Вопросы
- Եգորովի թեորեմը չափելի ֆունկցիաների
հաջորդականության հավասարաչափ զուգամիտության մասին։ - Լուզինի թեորեմը չափելի ֆունկցիան անընդհատով մոտարկելու մասին։
- Չափերի դեկարդյան արտադրյալ: Ֆուբինիի թեորեմը։
- Մոնոտոն ֆունկցիայի դիֆերենցելիությունը։
- Լեբեգի թեորեմը ինտեգրալում սահմանային անցման մասին։
- Բացարձակ անընդհատ ֆունկցիայի միակությունը։
- Ֆունկցիայի վերականգնումն ածանցյալի միջոցով։
- Լևիի թեորեմը ինտեգրալում սահմանային անցման մասին: Ֆատուիի թեորեմը:
- Lp(1≤p ≤∞) տարածությունների լրիվությունը:
- Ամենուրեք խիտ դասեր Lp տարածություններում:
- Ֆուրյեի շարքի մասնակի գումարների բանաձևը: Չափելիության Ժորդանի և Դինիի հայտանիշները:
- Ֆաբեր-Շաուդերի համակարգի բազիսությունը C[0;1]-ում:
- L1 դասի ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխությունը: Նրա պատկանելիությունը CO(R) դասին:
- L2 դասի ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխությունը:
- Ըստ չափի և համարյա ամենուրեք զուգամիտություն: Ռիսի թեորեմն ըստ չափի զուգամետ հաջորդականությունների մասին:
- Լեբեգի ինտեգրալի համեմատումը Ռիմանի ինտեգրալի հետ:
- Ֆեյերի թեորեմը անընդհատ ֆունկցիայի (C,1) միջինների զուգամիտության մասին:
- Ռադեմախերի շարքի համարյա ամենուրեք զուգամիտության բավարար պայմանը:
- Ռադեմախերի շարքի համարյա ամենուրեք զուգամիտության անհրաժեշտ պայմանը:
- Հաարի համակարգի բազիսությունը Lp[0;1] -ում:
- Օրթոնորմավորված համակարգեր: L2 դասի ֆունկցիաների վերլուծումը ըստ օրթոգոնալ համակարգերի:
- Անընդհատ ֆունկցիայի օրինակ, որի Ֆուրյեի շարքը տարամետ է կետում:
- Հաարի համակարգ: Անընդհատ ֆունկցիայի Ֆուրյե-Հաարի շարքի հավասարաչափ զուգամիտությունը:
- L1 դասի ֆունկցիայի Ֆուրիեի ձևափոխության հակադարձելիությունը:
- Բանախյան տարածություններում բազիսության անհրաժեշտ ու բավարար պայմանները:
- Անալիտիկ ֆունկցիաների զրոները: Միակության թեորեմը:
- Կոշու թեորեմը անալիտիկ ֆունկցիայի փակ կորով ինտեգրման մասին:
- Թեորեմ միջին արժեքի մասին, մոդուլի մաքսիմումի սկզբունքը:
- Մորերայի թեորեմը:
- Անալիտիկ ֆունկցիաների հավասարաչափ զուգամետ շարքեր, Վեյրշտրասի թեորեմը:
- Արգումենտի սկզբունքը:
- Մաքսիմումի սկզբունքը հարմոնիկ ֆունկցիաների համար:
- Թեորեմ տրված զրոներով ամբողջ ֆունկցիայի գոյության մասին:
- Անալիտիկ շարունակություն: Ֆունկցիայի անալիտիկ տարր:
- Կոշու ինտեգրալային բանաձևը:
- Պուասոնի բանաձևը շրջանի համար:
- Միտագ-Լեֆլերիի թեորեմը մերոմորֆ ֆունկցիայի ներկայացման մասին:
- Կոտորակագծային արտապատկերումների տեսակները:
- Ռիման-Շվարցի սիմետրիայի սկզբունքը:
- Մեկուսացված եզակի կետեր և նրանց դասակարգումը:
- Վեյերշտրասի թեորեմը ամբողջ ֆունկցիան արտադրյալով ներկայացնելու մասին:
- Մոնոդրոմիայի մասին թեորեմը:
- Հարմոնիկ ֆունկցիաներ: Նրանց կապը անալիտիկ ֆունկցիաների հետ:
- Անալիտիկ ֆունկցիայի կառուցումը նրա անալիտիկ տարրերի միջոցով:
- Կորի երկայնքով անալիտիկ շարունակություն:
- Կոմպակտությունը մետրիկական տարածություններում, Արցելայի թեորեմը:
- Ռիմանի թեորեմը:
- Կոտորակագծային արտպատկերումների շրջանագծային հատկությունները:
- Կոշու թեորեմը մնացքների մասին:
- Սեղմող արտապատկերումների սկզբունքը:
- Կոմպակտությունը մետրիկական տարածություններում, Արցելայի թեորեմը:
- Բեռի թեորեմը:
- Հիլբերտյան տարածության ենթատարածության օրթոգոնալ լրացման թեորեմը:
- Կոմպակտության հայտանիշները Lp տարածություններում:
- Գծային ֆունկցիոնալների ընդհանուր տեսքը C[0;1]:
- Փակ գրաֆիկի մասին թեորեմը:
- Բանախ-Շտեյնհաուզի թեորեմը:
- Սպեկտր և ռեզոլվենտ:
- Թույլ տոպոլոգիա և զուգամիտություն:
- Գծային օպերատորներ: Թեորեմ բաց արտապատկերման մասին:
- Սահմանափակ ինքնահամալուծ օպերատորների սպեկտրալ տեսությունը:
- Ֆրեդհոլմի թեորեմները:
- Գծային սահմանափակ օպերատոներ, համալուծ օպերատոր:
- Մետրիկական տարածություններ: Լրիվությունը և լրիվացումը:
- Հան-Բանախի թեորեմը գծային տարածությունների համար:
- Գծային ֆունկցիոնալի ընդհանուր տեսքը Lp-ում:
- Նորմավորված տարածություններ: Եվկլիդյան տարածություններ։
- Հիլբերտյան տարածության մեջ ուռուցիկ բազմության մինիմալ նորմով տարրի գոյությունը:
- Կոմպակտ (լիովին անընդհատ) օպերատորների հիմնական հատկությունները:
- Հիլբերտյան տարածության գծային, անընդհատ ֆունկցիոնալի ընդհանուր տեսքը:
- Ինտեգրելի ֆունկցիաների ֆուրիեի գործակիցների վարքը:
- Լուզին-Դանժուայի թեորեմը եռանկյունաչափական շարքերի բացարձակ զուգամիտության մասին։
- Ֆեյերի թեորեմը:
- Ինտեգրելի ֆունկցիաների ֆուրիեի գործակիցների վարքը:
- Աբել-Պուասոնի գումարման մեթոդը:
- Կանտոր-Լեբեգի թեորեմը:
- Ֆուրիեի լակունար շարքերի հավասարաչափ զուգամիտությունը։
- Ֆուրիեի լակունար շարքերի համարյա ամենուրեք զուգամիտությունը (Կոլմոգորովի թեորեմ):
- Սինգուլյար ինտեգրալներ (հատկություններ):
- Շաուդերի համակարգի բազիսությունը C-ում:
- Հաարի համակարգի բազիսությունը C-ում: