ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (Հնագիտություն)

Специальность
Вопросы
  1. Հնագիտության առարկան, նպատակը, խնդիրները:
  2. Փոխադրամիջոցները և առևտուրն ուշ բրոնզի դարում:
  3. Հին հայկական դրամներ: Հայաստանում գտնված օտար երկրների դրամները:
  4. Հնագիտական հուշարձանների հիմնական տեսակները: Հնագիտության հիմնական հասկացությունները:
  5. Հարավային Կովկասն ուշ բրոնզի դարում. տեղական թագավորությունների առաջացումը (Հայասա), մշակութային, առևտրական և քաղաքական հարաբերությունները խեթական և միջագետքյան կենտրոնների հետ:
  6. Քրիստոնեության մուտքը Հայաստան:
  7. Հնագիտական ժառանգության պահպանության և օգտագործման օրենսդրական նորմերը (միջազգային կոնվենցիաներ, ՀՀ օրենսդրություն):
  8. Լճաշեն-մեծամորյան մշակույթի բնորոշ գծերը վաղ երկաթի դարաշրջանում:
  9. Վաղ միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը. միանավ (Գառնի, Դվին, Եղվարդ) և եռանավ (Երերույք, Տեկոր, Աշտարակ, Քասախ, Ծիծեռնավանք) կառույցները:
  10. Հայկական լեռնաշխարհը որպես մարդագոյացման ինքնուրույն օջախ:
  11. Հասարակության ռազմականացումը վաղ երկաթի դարում: «Կիկլոպյան ամրոցներ»-ի ծաղկման շրջանը:
  12. Կենտրոնագմբեթ բազիլիկ հորինվածքը և զարգացումը (Տեկոր, Օձուն, Մրեն, Սիսիան, Ավան, Հռիփսիմե):
  13. Հայկական լեռնաշխարհի քարի դարի (պալեոլիթի) պարբերացումը և հու­շար­ձանները:
  14. Արարտյան դաշտի վաղերկաթեդարյան հուշարձանները (Մեծամոր, Դվին, Կարմիր բլուր):
  15. Վաղ միջնադարյան Հայաստանի պալատական շենքերը (Դվին, Զվարթնոց, Ավան, Արուճ):
  16. Պրոտոնեոլիթ և նախակերամիկական նեոլիթ:
  17. Վաղերկաթեդարյան տնտեսության (երկրագործություն, անասնապահություն, արհեստներ) ընդհանուր բնութագիրը:
  18. IV-VII դարերի կոթողային արվեստը:
  19. Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի մեզոլիթ/ պրոտոնեոլիթյան հուշարձանները. որսորդ-հավաքչարարներ:
  20. Թաղման ծեսը վաղ երկաթի դարաշրջանում:
  21. Դվինի պեղումները:
  22. Ագրարային (նեոլիթյան) հեղափոխության հիմնական փուլերը` նախակերամիկական նեոլիթ, զարգացած նեոլիթ:
  23. Արվեստն ու հավատալիքները ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում:
  24. Միջնադարյան ամրոցները (Ամբերդ, Մաղասբերդ, Տիգնիս):
  25. Առաջավոր Ասիայի մինչքաղաքային ուրբանիզացիան, Ք.ա. VII-VI հազարամյակների վաղ երկրա­գոր­ծական մշակույթները:
  26. Գեղարոտի. Մեծամորի, Դվինի սրբատեղիներն ու կոթողները:
  27. Սյունիքի ճարտարապետական դպրոցը (Տաթև, Սևանավանք, Գնդեվանք, Վահանավանք, Որոտնավանք):
  28. Առատաշեն-Շուլավերի-Շոմութեփե մշակույթը. հիմնական հուշարձաննե­րը, ընդհա­նուր բնութագիրը, տեղական տարբերակները: Բնակավայրերի տիպերը, բնակելի շինությունները, թաղման պրակտիկան:
  29. Վանի, Թոփրակ-Կալեյի, Էրեբունիի պեղումների հիմնական արդյունքները:
  30. Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցը (Անիի Մայր տաճար, Խծկոնք,Մարմաշեն, Հոռոմոս, Հառիճավանք):
  31. Առաջավոր Ասիայի պղնձի-քարի դարի փուլաբաժանումը և ժամա­նակա­գրա­կան շրջանակները:
  32. Արգիշտիխինիլիի պեղումները:
  33. Գուգարքի ճարտարապետական դպրոցը (Սանահին, Հաղբատ):
  34. Պղնձի-քարի դարի բնակավայրերի տի­պե­րը: Երկրագործություն: Անասնապահություն: Արհեստներ: Մշակութային կապերն Առաջավոր Ասիայի հետ:
  35. Թեյշեբաինիի պեղումները:
  36. Բջնիի, Կեչառիսի և Գեղարդավանքի հուշարձանախմբերը:
  37. Նեոլիթի և էնեոլիթի արվեստն ու պաշտամունքը: Հնագույն ժայռապատ­կերները:
  38. Շինարվեստը Վանի թագավորությունում:
  39. Միջնադարյան քարանձավային բնակավայրերի ուսումնասիրություն և պեղում­ներ (Անի, Սպիտակ):
  40. Վաղ բրոնզի դարի պարբերացումը և ժամանակագրությունը: Տեսակետնե­րի վերլուծություն:
  41. Թաղման ձևերը և ծեսերը Վանի թագավորության շրջանում:
  42. Խաչքարային և տապանաքարային արվեստը, ժամանակագրական առանձնահատկությունները:
  43. Կուր-արաքսյան մշակույթի աշխարհագրությունը, նրա տարածման հիմնական ուղղությունները և հուշարձանները:
  44. Վանի թագավորության տնտեսության հիմնական ճյուղերը. երկրագործու­թյուն և անասնապահություն, արհեստներ:
  45. Միջնադարյան քաղաքի ձևավորումը և զարգացումը (Դվին, Անի, Կարս, Կարին Երզն­կա): Առևտուր, արհեստներ:
  46. Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզեդարյան բնակատեղիները:
  47. Ուրարտուի արվեստը:
  48. Միջնադարյան Հայաստանի արտադրական-առևտրական կառույցները (հնձան, ձիթ­հան, ջրաղաց, կուղպակ):
  49. Վաղ բրոնզի դարի դամբարանների տիպերը և թաղման ծեսը:
  50. Ուրարտուի պանթեոնը:
  51. Միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետները և քարգործ վարպետները (Մանուել, Տրդատ, Մխիթար հյուսն, Վեցիկ, Աղբայրիկ, Սիրանես, Շահեր, Մոմիկ, Գալձակ, Պողոս, Քաղաք, Մելիքսեթ, Քիրամ):
  52. Վաղ բրոնզի դարի նյութական և հոգևոր մշակույթը:
  53. Ուրարտուի սեպագիր արձանագրությունները, նրանց լեզուն և բովանդակությունը:
  54. Հայերեն վիմագրերի ուսումնասիրության պատմությունը, գիտական վերծանու­թյան սկզբունքները:
  55. Վաղ բրոնզի դարի պաշտամունքային կառույցները, օջախները, մարդակերպ և կենդանակերպ արձաններն ու արձանիկները:
  56. Մշակութային փոխառնչություններն ու առևտուրը Վանի թագավորությունում:
  57. Հայերեն վիմագրերի ժամանակագրական առանձնահատկությունները և տեսակներն ըստ բնույթի:
  58. Կուր-արաքսյան մշակույթի սոցիալ-տնտեսական բնութագիրը:
  59. Հայաստանը Ք.ա. VI-IV դարերում` դարաշրջանի պատմամշակութային բնութա­գի­րը և առանձնահատկությունները:
  60. Միջնադարյան վանական համալիրների պեղումները (Ուշի, Վահանավանք, Ցաղաց քար, Թեղենյաց վանք):
  61. Միջին բրոնզի Կուրգանային, Թռեղքյան, Սևան-արցախյան, Կարմիր-բերդյան, Կարմիր-վանքյան հնագիտական մշակույթները (մշակույթային խմբերը) և դրանց ժամանակագրական հարաբերակցության խնդիրը:
  62. Հայաստանը մ.թ.ա. VI-IV դարերում. քաղաքները, ամրոցները, ավանները, գյուղերը, տաճարային կենտրոնները:
  63. Միջնադարյան Հայաստանի ջնարակած խեցեղենը:
  64. Հարավային Կովկասը միջին բրոնզի դարաշրջանում:
  65. Ուրարտական շրջանի և VI-IV դարերի Հայաստանի մշակութային ժառանգականության խնդիրը:
  66. Միջնադարյան Հայաստանի ապակին:
  67. Միջին բրոնզի դարի արհեստները: Մետաղագործություն: Ոսկերչություն: Խեցեգործություն: Գունազարդ խեցեղենի բնորոշ գծերը:
  68. Հայաստանը մ.թ.ա. III-I դարերում. հելլենիստական դարաշրջանի բնորոշ գծերը:
  69. Միջնադարյան Հայաստանի հասարակ խեցեղենը:
  70. Սոցիալական շերտավորման խորացումը միջին բրոնզի դարում:
  71. Հայաստանի մ.թ.ա. III-I դարերի հուշարձանները և նրանց ուսումնասիրման պատմությունը:
  72. XIV-XVIII դարերի վանական համակառույցները (Մուղնիի Ս. Գևորգ, Շողակաթ, Երևանի եկեղեցիները, Խոր Վիրապ, Մեղրիի եկեղեցիները, Շատինի վանք):
  73. Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի պարբերացումը և ժամանակագրու­թյունը: Լճաշեն-մեծամորյան մշակույթ:
  74. Հայաստանի հելլենիստական դարաշրջանի ճարտարապետությունը: Դամբարանների տիպերը և թաղման ծեսը:
  75. XVII-XVIII դարերի Ճարտարապետական հուշարձանների ոճական և հորինվածքային առանձնահատկությունները:
  76. Ուշ բրոնզի դարի բնակատեղիները և դամբարանադաշտերը, թաղման ծեսը:
  77. Հայաստանի Ք.ա. III-I դարերի խեցեգործությունը, մետաղագործությունը, ոսկերչությունը, ապակեգործությունը, կնքագործությունը:
  78. Ուշ միջնադարյան նշանավոր ճարտարապետներն ու քարգործ վարպետները:
  79. Ուշ բրոնզի դարի բնակատեղիները և դամբարանադաշտերը, թաղման ծեսը:
  80. Հայաստանի առևտրական կապերը Ք.ա. III-I դարերում:
  81. Ուշ միջնադարի խաչքարային և տապանաքարային արվեստը: Ջուղայի խաչքարերը:
  82. Ուշ բրոնզի դարի տնտեսությունը:
  83. Հայաստանի Ք.հ. I դարի հուշարձանները և նրանց հնագիտական ուսումնասիրության պատմությունը (Արտաշատի և Վաղարշապատի պեղումները: Գառնի ամրոցի ճարտարապետական համալիրը):
  84. Հայկական գաղթօջախների պատմաճարտարապետական հուշարձանները:
  85. Մետաղագործությունը. տեխնոլոգիաները, տեսականին ուշ բրոնզի դարում:
  86. Հայաստանի անտիկ դարաշրջանի քաղաքները:
  87. Միջնադարյան հուշարձանների վերականգնմանը նախընթաց պեղումները:
  88. Ուշբրոնզեդարյան գեղարվեստական մետաղը, ոսկերչությունը:
  89. Հայաստանում իրականացված հնագիտական պեղումների պատմությունից (XIX դար):
  90. Պեղումներից հայտնաբերված ձիթաճրագները: