Organization
Speciality
Questions
- Հնագիտության առարկան, նպատակը, խնդիրները:
- Փոխադրամիջոցները և առևտուրն ուշ բրոնզի դարում:
- Հին հայկական դրամներ: Հայաստանում գտնված օտար երկրների դրամները:
- Հնագիտական հուշարձանների հիմնական տեսակները: Հնագիտության հիմնական հասկացությունները:
- Հարավային Կովկասն ուշ բրոնզի դարում. տեղական թագավորությունների առաջացումը (Հայասա), մշակութային, առևտրական և քաղաքական հարաբերությունները խեթական և միջագետքյան կենտրոնների հետ:
- Քրիստոնեության մուտքը Հայաստան:
- Հնագիտական ժառանգության պահպանության և օգտագործման օրենսդրական նորմերը (միջազգային կոնվենցիաներ, ՀՀ օրենսդրություն):
- Լճաշեն-մեծամորյան մշակույթի բնորոշ գծերը վաղ երկաթի դարաշրջանում:
- Վաղ միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը. միանավ (Գառնի, Դվին, Եղվարդ) և եռանավ (Երերույք, Տեկոր, Աշտարակ, Քասախ, Ծիծեռնավանք) կառույցները:
- Հայկական լեռնաշխարհը որպես մարդագոյացման ինքնուրույն օջախ:
- Հասարակության ռազմականացումը վաղ երկաթի դարում: «Կիկլոպյան ամրոցներ»-ի ծաղկման շրջանը:
- Կենտրոնագմբեթ բազիլիկ հորինվածքը և զարգացումը (Տեկոր, Օձուն, Մրեն, Սիսիան, Ավան, Հռիփսիմե):
- Հայկական լեռնաշխարհի քարի դարի (պալեոլիթի) պարբերացումը և հուշարձանները:
- Արարտյան դաշտի վաղերկաթեդարյան հուշարձանները (Մեծամոր, Դվին, Կարմիր բլուր):
- Վաղ միջնադարյան Հայաստանի պալատական շենքերը (Դվին, Զվարթնոց, Ավան, Արուճ):
- Պրոտոնեոլիթ և նախակերամիկական նեոլիթ:
- Վաղերկաթեդարյան տնտեսության (երկրագործություն, անասնապահություն, արհեստներ) ընդհանուր բնութագիրը:
- IV-VII դարերի կոթողային արվեստը:
- Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի մեզոլիթ/ պրոտոնեոլիթյան հուշարձանները. որսորդ-հավաքչարարներ:
- Թաղման ծեսը վաղ երկաթի դարաշրջանում:
- Դվինի պեղումները:
- Ագրարային (նեոլիթյան) հեղափոխության հիմնական փուլերը` նախակերամիկական նեոլիթ, զարգացած նեոլիթ:
- Արվեստն ու հավատալիքները ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում:
- Միջնադարյան ամրոցները (Ամբերդ, Մաղասբերդ, Տիգնիս):
- Առաջավոր Ասիայի մինչքաղաքային ուրբանիզացիան, Ք.ա. VII-VI հազարամյակների վաղ երկրագործական մշակույթները:
- Գեղարոտի. Մեծամորի, Դվինի սրբատեղիներն ու կոթողները:
- Սյունիքի ճարտարապետական դպրոցը (Տաթև, Սևանավանք, Գնդեվանք, Վահանավանք, Որոտնավանք):
- Առատաշեն-Շուլավերի-Շոմութեփե մշակույթը. հիմնական հուշարձանները, ընդհանուր բնութագիրը, տեղական տարբերակները: Բնակավայրերի տիպերը, բնակելի շինությունները, թաղման պրակտիկան:
- Վանի, Թոփրակ-Կալեյի, Էրեբունիի պեղումների հիմնական արդյունքները:
- Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցը (Անիի Մայր տաճար, Խծկոնք,Մարմաշեն, Հոռոմոս, Հառիճավանք):
- Առաջավոր Ասիայի պղնձի-քարի դարի փուլաբաժանումը և ժամանակագրական շրջանակները:
- Արգիշտիխինիլիի պեղումները:
- Գուգարքի ճարտարապետական դպրոցը (Սանահին, Հաղբատ):
- Պղնձի-քարի դարի բնակավայրերի տիպերը: Երկրագործություն: Անասնապահություն: Արհեստներ: Մշակութային կապերն Առաջավոր Ասիայի հետ:
- Թեյշեբաինիի պեղումները:
- Բջնիի, Կեչառիսի և Գեղարդավանքի հուշարձանախմբերը:
- Նեոլիթի և էնեոլիթի արվեստն ու պաշտամունքը: Հնագույն ժայռապատկերները:
- Շինարվեստը Վանի թագավորությունում:
- Միջնադարյան քարանձավային բնակավայրերի ուսումնասիրություն և պեղումներ (Անի, Սպիտակ):
- Վաղ բրոնզի դարի պարբերացումը և ժամանակագրությունը: Տեսակետների վերլուծություն:
- Թաղման ձևերը և ծեսերը Վանի թագավորության շրջանում:
- Խաչքարային և տապանաքարային արվեստը, ժամանակագրական առանձնահատկությունները:
- Կուր-արաքսյան մշակույթի աշխարհագրությունը, նրա տարածման հիմնական ուղղությունները և հուշարձանները:
- Վանի թագավորության տնտեսության հիմնական ճյուղերը. երկրագործություն և անասնապահություն, արհեստներ:
- Միջնադարյան քաղաքի ձևավորումը և զարգացումը (Դվին, Անի, Կարս, Կարին Երզնկա): Առևտուր, արհեստներ:
- Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզեդարյան բնակատեղիները:
- Ուրարտուի արվեստը:
- Միջնադարյան Հայաստանի արտադրական-առևտրական կառույցները (հնձան, ձիթհան, ջրաղաց, կուղպակ):
- Վաղ բրոնզի դարի դամբարանների տիպերը և թաղման ծեսը:
- Ուրարտուի պանթեոնը:
- Միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետները և քարգործ վարպետները (Մանուել, Տրդատ, Մխիթար հյուսն, Վեցիկ, Աղբայրիկ, Սիրանես, Շահեր, Մոմիկ, Գալձակ, Պողոս, Քաղաք, Մելիքսեթ, Քիրամ):
- Վաղ բրոնզի դարի նյութական և հոգևոր մշակույթը:
- Ուրարտուի սեպագիր արձանագրությունները, նրանց լեզուն և բովանդակությունը:
- Հայերեն վիմագրերի ուսումնասիրության պատմությունը, գիտական վերծանության սկզբունքները:
- Վաղ բրոնզի դարի պաշտամունքային կառույցները, օջախները, մարդակերպ և կենդանակերպ արձաններն ու արձանիկները:
- Մշակութային փոխառնչություններն ու առևտուրը Վանի թագավորությունում:
- Հայերեն վիմագրերի ժամանակագրական առանձնահատկությունները և տեսակներն ըստ բնույթի:
- Կուր-արաքսյան մշակույթի սոցիալ-տնտեսական բնութագիրը:
- Հայաստանը Ք.ա. VI-IV դարերում` դարաշրջանի պատմամշակութային բնութագիրը և առանձնահատկությունները:
- Միջնադարյան վանական համալիրների պեղումները (Ուշի, Վահանավանք, Ցաղաց քար, Թեղենյաց վանք):
- Միջին բրոնզի Կուրգանային, Թռեղքյան, Սևան-արցախյան, Կարմիր-բերդյան, Կարմիր-վանքյան հնագիտական մշակույթները (մշակույթային խմբերը) և դրանց ժամանակագրական հարաբերակցության խնդիրը:
- Հայաստանը մ.թ.ա. VI-IV դարերում. քաղաքները, ամրոցները, ավանները, գյուղերը, տաճարային կենտրոնները:
- Միջնադարյան Հայաստանի ջնարակած խեցեղենը:
- Հարավային Կովկասը միջին բրոնզի դարաշրջանում:
- Ուրարտական շրջանի և VI-IV դարերի Հայաստանի մշակութային ժառանգականության խնդիրը:
- Միջնադարյան Հայաստանի ապակին:
- Միջին բրոնզի դարի արհեստները: Մետաղագործություն: Ոսկերչություն: Խեցեգործություն: Գունազարդ խեցեղենի բնորոշ գծերը:
- Հայաստանը մ.թ.ա. III-I դարերում. հելլենիստական դարաշրջանի բնորոշ գծերը:
- Միջնադարյան Հայաստանի հասարակ խեցեղենը:
- Սոցիալական շերտավորման խորացումը միջին բրոնզի դարում:
- Հայաստանի մ.թ.ա. III-I դարերի հուշարձանները և նրանց ուսումնասիրման պատմությունը:
- XIV-XVIII դարերի վանական համակառույցները (Մուղնիի Ս. Գևորգ, Շողակաթ, Երևանի եկեղեցիները, Խոր Վիրապ, Մեղրիի եկեղեցիները, Շատինի վանք):
- Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի պարբերացումը և ժամանակագրությունը: Լճաշեն-մեծամորյան մշակույթ:
- Հայաստանի հելլենիստական դարաշրջանի ճարտարապետությունը: Դամբարանների տիպերը և թաղման ծեսը:
- XVII-XVIII դարերի Ճարտարապետական հուշարձանների ոճական և հորինվածքային առանձնահատկությունները:
- Ուշ բրոնզի դարի բնակատեղիները և դամբարանադաշտերը, թաղման ծեսը:
- Հայաստանի Ք.ա. III-I դարերի խեցեգործությունը, մետաղագործությունը, ոսկերչությունը, ապակեգործությունը, կնքագործությունը:
- Ուշ միջնադարյան նշանավոր ճարտարապետներն ու քարգործ վարպետները:
- Ուշ բրոնզի դարի բնակատեղիները և դամբարանադաշտերը, թաղման ծեսը:
- Հայաստանի առևտրական կապերը Ք.ա. III-I դարերում:
- Ուշ միջնադարի խաչքարային և տապանաքարային արվեստը: Ջուղայի խաչքարերը:
- Ուշ բրոնզի դարի տնտեսությունը:
- Հայաստանի Ք.հ. I դարի հուշարձանները և նրանց հնագիտական ուսումնասիրության պատմությունը (Արտաշատի և Վաղարշապատի պեղումները: Գառնի ամրոցի ճարտարապետական համալիրը):
- Հայկական գաղթօջախների պատմաճարտարապետական հուշարձանները:
- Մետաղագործությունը. տեխնոլոգիաները, տեսականին ուշ բրոնզի դարում:
- Հայաստանի անտիկ դարաշրջանի քաղաքները:
- Միջնադարյան հուշարձանների վերականգնմանը նախընթաց պեղումները:
- Ուշբրոնզեդարյան գեղարվեստական մետաղը, ոսկերչությունը:
- Հայաստանում իրականացված հնագիտական պեղումների պատմությունից (XIX դար):
- Պեղումներից հայտնաբերված ձիթաճրագները: