Организация
Специальность
Вопросы
- Ամինաթթուները որպես սպիտակուցների կառուցվածքային միավորներ, ամինաթթուների դասակարգումը
- Պարզ և բարդ սպիտակուցներ, սպիտակուցների և պեպտիդների կենսաբանական ֆունկցիաները
- Ֆերմենտների դասակարգումը
- Ֆերմենտների ակտիվության կարգավորումը, բազմաֆերմենտային համալիրներ
- Սպիտակուցների առաջնային կառուցվածքը
- Սպիտակուցների երկրորդային կառուցվածքը
- Սպիտակուցների երրորդային կառուցվածքը
- α-դոմենային կառուցվածքներ: Դոմենների ձևավորումը չորս α-պարույրներից
- α/β-դոմենային կառուցվածքներ: β-պարուրաձև դոմեններով սպիտակուցներ
- Պրոկարիոտային համակարգեր
- ԴՆԹ-ի ճանաչումը տրանսկրիպցիայի էուկարիոտային գործոններով
- Էուկարիոտների սպեցիֆիկ տրանսկրիպցիոն գործոնները
- Բջջում ազդակի փոխանցմանը մասնակցող սպիտակուցների կառուցվածքը
- Սպիտակուցային սինթեզի գործոնները
- Հակամարմինների կառուցվածքը: Հակածին-հակամարմին փոխազդեցություններ, իմունային համալիրներ
- Ցիտոկիններ և դրանց ֆունկցիոնալ դերը
- Կոմպլեմենտի համակարգի ֆունկցիոնալ դերը, հիմնական բաղադրիչները և ակտիվացման ուղիները
- Սպիտակուցների հիդրօքսիլացում, ացետիլացում և ADP-ռիբոզիլացում, ֆոսֆորիլացում, գլիկոզիլացում
- Լիպոպրոտեիդներ
- Սպիտակուց-սպիտակուցային փոխազդեցություններ
- Սպիտակուցների ստացումը սայտ-սպեցիֆիկ մուտագենեզի միջոցով: Սպիտակուցների de novo սինթեզ
- Պրոտեոմիկա. բնորոշումը, նպատակները և խնդիրները, հիմնական մեթոդական մոտեցումները
- Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիաները և կենսասինթեզը
- ՌՆԹ և ԴՆԹ: ՌՆԹ-ի տեսակները
- Վիրուսային նուկլեինաթթուներ, պրո- և էուկարիոտների նուկլեինաթթուները
- ԴՆԹ-ի կառուցվածքային կազմավորումը
- ԴՆԹ ռեպլիկացիա, ռեպլիկացիային մասնակցող պոլիմերազները, դրանց ֆերմենտային ակտիվությունը
- Էուկարիոտների ԴՆԹ-պոլիմերազների առանձնահատկությունները
- Ռեպլիկացիայի արձակումը (ինիցիացիա): Ռեպլիկացիայի ստարտ (օրիջին) տեղամասի կառուցվածքը: Ռեպլիկացիայի ավարտը (տերմինացիա)
- ԴՆԹ ռեպարացիա, մասնակցող ֆերմենտները
- Հասկացություն ընդհանուր (հոմոլոգ) և սայտ-սպեցիֆիկ ռեկոմբինացիայի մասին
- Գենային կոնվերսիա, գենային կոնվերսիայի անհամաչափությունը
- Սայտ-սպեցիֆիկ ռեկոմբինացիա: Ռեկոմբինացիայի էնզիմաբանությունը E. coli մոտ
- Պրո- և էուկարիոտների գենոմների շարժուն տարրերը: IS-հաջորդականություններ, կառուցվածքը
- Բակտերիաների տրանսպոզոններ (Tn3, Tn5, Tn9, Tn10), տրանսպոզիցիայի մեխանիզմը
- Էուկարիոտների տրանսպոզոնները: Տրանսպոզոնի հորիզոնական փոխանցման վերաբերյալ պատկերացում
- Նորմալ բջջից քաղցկեղայինի անցումը բնութագրող փոփոխությունները մոլեկուլային և կառուցվածքաֆունկցիոնալ մակարդակներով
- Պրոկարիոտների տրանսկրիպցիա, կարգավորումը: ՌՆԹ-պոլիմերազի կառուցվածքի առանձնահատկությունները
- Էուկարիոտների տրանսկրիպցիա: Պրոմոտորը էուկարիոտների մոտ: Տրանսկրիպցիայի գործոնները
- Գեների տրանսկրիպցիան ակտիվացնող արտաքին ազդակները: Ազդակների հաղորդման համակարգը: Պրոտոօնկոծինների ընտանիքները որպես տրանսկրիպցիայի գործոններ
- Նուկլեոսոմների կառուցվածքային կազմավորումը: Նուկլեոսոմներ և տրանսկրիպցիա
- Տարբեր սեռերի մոտ X-քրոմոսոմի գեների քանակի տարբերությունների փոխհատուցման հետ կապված սեռական քրոմոսոմների քրոմատինի կառուցվածքի առանձնահատկությունները
- ՌՆԹ-պրոցեսինգ, բնորոշումը: Ինտրոններ, սպլայսինգ: Ինտրոնների դասակարգումը
- Հակադարձ տրանսկրիպցիա, դերը գենոմի էվոլյուցիայի և փոփոխականության մեջ: Կեղծ գեներ
- Բջջային և վիրուսային ՌՆԹ-ների հիմնական տեսակները և ֆունկցիաները
- Գենետիկական կոդ, հատկությունները, ապակոդավորումը: Գենետիկական կոդի համապարփակությունից շեղումները
- տՌՆԹ, ֆունկցիաները: տՌՆԹ-ի երկրորդային և երրորդային կառուցվածքը
- Էուկարիոտային և պրոկարիոտային ռիբոսոմների մորֆոլոգիան և կազմը
- Ռիբոսոմային սպիտակուցներ` անվանակարգումը, բազմազանությունը, կառուցվածքի սկզբունքները և տեղակայումը ռիբոսոմում
- Գենետիկական քարտեզավորում: Գենոմների պոլիմորֆիզմ: Անձի նույնականացման մոլեկուլագենետիկական հիմունքները
- Տրանսլյացիայի կարգավորումը
- Սպիտակուցի կենսասինթեզ: Տրանսլյացիայի փուլերը: Տրանսլյացիայի պրոկարիոտային և էուկարիոտային տեսակները
- Գենոմիկա, բնորոշումը: Նուկլեոտիդային հաջորդականությունների համեմատումը որպես գեների ֆունկցիաների հետազոտման միջոց
- Գենոմիկային ծառայող նանոտեխնոլոգիաները` ԴՆԹ/ՌՆԹ սեկվենատորների նոր սերունդ, ԴՆԹ/ՌՆԹ միկրոչիպեր, ինքնարտադրվող գենոմներ
- Քրոմոսոմային աբերացիաներ
- Եզակի և կրկնվող նուկլեոտիդային հաջորդականություններ: ՌՆԹ կոդավորող գեներ: Սպիտակուց կոդավորող գեներ
- Մուտացիաներ, պատճառները: ԴՆԹ-ի վնասման տեսակները: Մուտացիաներից գենոմի պաշտպանվածության համակարգերը
- p53 սպիտակուցի գենը, դերը ռեպարացիայում և ապոպտոզում: p53-ի ինակտիվացիան ուռուցքային բջիջներում
- Ցողունային բջիջներ, բնորոշումը, հիմնական բնութագրերը, դասակարգումը: Օրգանիզմում ցողունային բջիջների աղբյուրները: Ցողունային բջիջների կիրառումը բժշկության մեջ
- Տրանսֆորմացված բջիջների և չարորակ նորագոյացությունների բնորոշ առանձնահատկությունները: Կանցերոգեններ և կանցերոգենեզի պրոմոտորներ
- Բջջային տեսության հիմնական դրույթները
- Հասկացություն բջջի որպես կենդանի օրգանիզմի հիմնական միավորի, մասին: Բջջի կառուցվածքը: Բջիջների ձևերի և չափերի փոխկապակցվածությունը դրանց ֆունկցիոնալ մասնագիտացման հետ
- Կենսաբանական թաղանթներ: Կառուցվածքը, հիմնական հատկությունները և ֆունկցիաները
- Բջջաթաղանթ: Կառուցվածքաքիմիական առանձնահատկությունները, ֆունկցիաները
- Բջիջների փոխազդեցության կառուցվածքային և քիմիական մեխանիզմները: Բջջային ադհեզիա և հիմնական տեսակները: Միջբջջային փոխազդեցությունների ընդհանուր բնութագիրը
- Ցիտոպլազմա: Օրգանելներ (օրգանոիդներ): Օրգանելների բնորոշումը, դասակարգումը: Ընդհանուր և հատուկ նշանակության օրգանելներ: Թաղանթային և ոչ թաղանթային օրգանելներ
- Էնդոպլազմային ցանց: Կառուցվածքը և ֆունկցիաները
- Գոլջիի համալիր: Կառուցվածքը և ֆունկցիաները
- Լիզոսոմներ: Կառուցվածքը, քիմիական կազմը, ֆունկցիաները
- Պերօքսիսոմներ: Կառուցվածքը, քիմիական կազմը, ֆունկցիաները
- Միտոքոնդրիումներ: Կառուցվածքը, ֆունկցիաները
- Ռիբոսոմներ: Կառուցվածքը, քիմիական կազմը, ֆունկցիաները: Դերը սպիտակուցների կենսասինթեզում
- Ծերացում և ապոպտոզ: Ծերացումը կանխող միջոցները
- Բջջակմախք, հիմնական բաղադրիչները
- Բջջակորիզ, կառուցվածքը: Դերը գենետիկական ինֆորմացիայի պահպանման ու փոխանցման և սպիտակուցի սինթեզի մեջ
- Քրոմատին: Կառուցվածքը և քիմիական կազմը: Հիմնական և թթու սպիտակուցների դերը քրոմատինի մեթաբոլիկ ակտիվության կարգավորման և կառուցվածքակազմավորման մեջ
- Հասկացություն նուկլեոսոմների մասին` քրոմատինային թելիկների կոմպակտիզացիայի մեխանիզմը
- Քրոմոսոմի կառուցվածքը: Սեռական քրոմոսոմ
- Կորիզակ: Քիմիական կազմը, կառուցվածքը և ֆունկցիան
- Կորիզաթաղանթ: Կառուցվածքը և ֆունկցիաները
- Կարիոպլազմա (նուկլեոպլազմա): Ֆիզիկաքիմիական հատկությունները, քիմիական կազմը: Նշանակությունը կորիզի կենսագործունեության մեջ
- Սինթետիկ գործընթացները բջջում: Բջջի բաղադրիչների փոխկապակցվածությունը անաբոլիզմի և կատաբոլիզմի գործընթացներում
- Ներբջջային ռեգեներացիա: Ընդհանուր բնութագիրը և կենսաբանական նշանակությունը
- Բջիջների և առանձին բջջային բաղադրիչների կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխությունները ռեակտիվության և հարմարվողականության գործընթացներում
- Բջջային ցիկլ, փուլերը: Թելոմերներ և թելոմերազ
- Միտոտիկ ցիկլ, փուլերը (ինտերֆազ, միտոզ): Միտոզի կենսաբանական նշանակությունը: Մեխանիզմը
- Մեյոզ: Մեխանիզմը և կենսաբանական նշանակությունը
- Ծերացման մոլեկուլային մեխանիզմների բնութագիրը և հիմնական գործոնները
- Գենետիկական մուտացիաների դերը ծերացման գործընթացում: Ծերացման գենետիկական մեխանիզմների վերաբերյալ վարկածները: p53 գենը և բջիջների ծերացումը
- Բջիջների մահ: Դեգեներացիա, նեկրոզ: Կենսաբանական նշանակությունը
- Սպիտակուցների պարունակության որոշման մեթոդները
- Սպիտակուցների մաքրման մեթոդները (անջատում, բաժանում), դրանց մոլեկուլային կշռի և իզոէլեկտրական կետի որոշումը
- Սպիտակուցի ամինաթթվային կազմի որոշումը
- Սպիտակուցների առաջնային կառուցվածքի որոշման մեթոդները
- Պոլիպեպտիդային շղթայի հատվածավորման ֆերմենտային մեթոդները
- Պեպտիդային կապերի սպեցիֆիկ ճեղքման քիմիական մեթոդները
- N-ծայրային ամինաթթուների և հաջորդականությունների որոշումը
- Պեպտիդային քարտեզավորում
- Կենսաբանական մոլեկուլների ռենտգեն-կառուցվածքային հետազոտության մեթոդները
- Մասս-սպեկտրոմետրիայի մեթոդը
- Սպիտակուցների էքստրակցիա և ֆրակցիոնում
- ԴՆԹ-ի անջատման և մաքրման մեթոդները
- Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ)
- Իոնափոխանակման, նուրբ-շերտային, կենսասպեցիֆիկ և ադսորբցիոն քրոմատոգրաֆիա
- Սպիտակուց-սպիտակուցային փոխազդեցությունների ուսումնասիրման մեթոդները
- Անհատական լիպիդների ֆրակցիաների ստացումը կենսաբանական թաղանթներից
- Նուկլեինաթթուների էքստրակցիա, ԴՆԹ և ՌՆԹ տարանջատում
- Սպիտակուցային պատրաստուկների մաքրության գնահատման չափանիշները
- Իմունաֆերմենտային հետազոտություն
- Լիպոսոմների ստացումը անհատական լիպիդներից և խառնուրդներից
- Ֆլուորեսցենցիայի կիրառումը կենսաբանական հետազոտություններում
- ԴՆԹ և ՌՆԹ անջատման մեթոդները
- Սպիտակուցային ռենտգեն-կառուցվածքային հետազոտության մեթոդը
- ԴՆԹ հիբրիդիզացիա
- Նուկլեինաթթուների քանակական որոշման մեթոդները
- Նուկլեինաթթուների նուկլեոտիդային հաջորդականության որոշումը
- Գեների պոզիցիոն քարտեզավորում
- Գեների գրադարանների ստեղծման սկզբունքները
- Վեկտորներ:
- Գեների գրադարանների սկրինինգի մեթոդները