Публикации Наре Карапетян

Сортировать по
Год
Publication year (field_publication_year)

Статья

Կրեատիվության հիմնախնդիրը կառավարման հոգեբանության մեջ

No. 5 pp. 235-239 (2014)

URL: http://paara.am/science/science-journal/

Описание: Հոդվածում ներկայացվում են կառավարման ոլորտում կրեատիվության դրսևորման առանձնահատկությունները` մենեջերների
գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:
Նշվում է, որ կրեատիվությունն ուղիղ համեմատական է ռիսկի հակվածությանը և նպաստում է տարբեր կարծրատիպերի հաղթահարելուն: Կառավարման արդյունավետության բարձրացումը պայմանավորված է անձի հոգեբանական առանձնահատկություններով:
Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հիմնավորել կրեատիվության կարևորությունը կառավարման ոլորտում:


Анализ методологических подходов исследования копинг стратегий поведения сотрудников организации
ВЫСШАЯ ШКОЛА: ОПЫТ, ПРОБЛЕМЫ И ПЕРСПЕКТИВЫ

Том. 1 pp. 490-494 (2016)

URL: https://www.elibrary.ru/item.asp?id=27221641

Описание: Статья посвящена анализу различных методологических подходов исследования копинг стратегий поведения управленца. Приведены примеры исследований в связи с возрастом, специальностью, профессией и другими факторами в структуре управления человеческими ресурсами. Разработан диагностический комплекс включающий шкалу оценки экзистенциальных свойств личности


ՂԵԿԱՎԱՐԻ ՎԱՐՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԱՆՁՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

No. 1 pp. 205-210 (2017)

URL: http://paara.am/science/science-journal/

Описание: Հոդվածը նվիրված է կառավարման միջին օղակի ղեկավարների վարքային ռազմավարությունները պայմանավորող անձնային
առանձնահատկությունների ուսումնասիրմանը: Այն ներառում է
փորձարարական մաս, որում վեր է հանվել միջին օղակի քոփինգ
վարքի ընտրության և անձնային առանձնահատկությունների միջև
կապը, որը զուգակցվում է նաև զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային փորձի հետ:


ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԱՐՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐՐԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

No. 3 pp. 251-255 (2017)

URL: http://alternative.am/

Описание: Սույն հոդվածում քննարկվում են կառավարման միջին և ցածր օղակների
աշխատակիցների արդյունավետ վարքային ռազմավարությունը և դրա
կապը նրանց սոցիալական ակտիվության, սոցիալական ինքնավերահսկման
հետ: Ներկայացված են կառավարիչների պրոեակտիվ քոփինգի և սոցիալական վերահսկողության թեստավորման արդյունքների վիճակագրական վերլուծությունը: Պիլոտաժային հետազոտությունը թույլ է տվել եզրակացնել, որ մեթոդիկաների համադրությունը նպատակահարմար է ներմուծել
աշխատակազմի կառավարման գործընթաց, ինչպես նաև՝ դուրս է բերվել
դրական կոռելյացիոն կապ սոցիալական ակտիվության և ինքնակազմակերպման հատկությունների միջև:


ՔՈՓԻՆԳ ՎԱՐՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Том. 1 No. 1 pp. 57-62 (2018)

URL: http://www.ysu.am/files/6-1548143325-.pdf

Описание: Սույն հոդվածը նվիրված է ղեկավար-աշխատող փոխհարաբերություններում աշխատակցի քոփինգ վարքի դրսևորման առանձնահատկությունների վերլուծությանը: Այդ նպատակով կատարվել է պիլոտաժային
հետազոտություն, որին մասնակցել են 23-65 տարեկան աշխատանքային
փորձ ունեցող անձիք: Բացահայտվել են աշխատողների քոփինգ վարքի և
սոցիալական ինքնավերահսկման կապը՝ կախված աշխատանքային
փորձի և տարիքային առանձնահատկությունների հետ:


ԱՆՁԻ ՎԱՐՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ

No. 2 pp. 49-55 (2018)

URL: https://drive.google.com/file/d/16WmZrJBLTzKcwXhkXTDjK_-17ISBK5AS/view

Описание: Սույն հոդվածը նվիրված է կառավարչական ներգործության և
աշխատակիցների վարքային ռազմավարության ընտրության փոխկապակցվածության բացահայտմանը: Հոդվածում զետեղված են խնդրին
նվիրված հետազոտության արդյունքները, որոնք ենթարկվել են որակական և քանակական վերլուծության: Դիտարկվել են չորս տարբեր կառավարման մոդելներով կազմակերպություններ, դուրս են բերվել դրանց
բնորոշ կառավարման ոճերը և աշխատակազմի քոփինգ ռազմավարությունները:
Բացահայտվել են ղեկավարի կառավարման ոճի և աշխատակցի
քոփինգ ռազմավարության ընտրության կապը՝ կախված կազմակերպության արդյունավետությունից, աշխատաշուկայում նրա դիրքից և
կորպորատիվ մշակույթից:


Материал конфиренции

ՔՈՓԻՆԳ ԵԶՐՈՒՅԹԻ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» V միջազգային գիտաժողով

pp. 128-132 , (2015)

URL: http://psyarm.com/

Описание: Հոդվածում ներկայացված են քոփինգ հասկացության ռուսական և արևմտյան հոգեբանական դպրոցների մեկնաբանությունները: Կատարվել է քոփինգի մեթոդա բանական մոտեցումների տեսական վերլուծություն, որի հիման վրա դուրս է բերվել թեմայի ուսումնասիրվածության համապատասխան ոլորտները և մշակվածության աստիճանը: