Публикации Нуне Агасян
Статья
No. 2 pp. 168-175 (2017)
URL: https://paara.am/wp-content/uploads/2012/04/HK-2017-2.pdf
Описание:
Հոդվածի շրջանակներում ուսումնասիրվել են սպառողական վար-քի վրա ազդող տարբեր գործոններ՝ մշակութաբանական, տնտեսա-գիտական, հոգեբանական դիտակետերից: Ներկայացված է գիտա-կան մոդելների զարգացումը, որի արդյունքում առավել մեծ ուշադ-րություն է հատկացվում սպառողների հոգեբանական բնութագրերին, առավել կարևորվում է սպառողների որոշման կայացման վրա մոտի-վացիոն և անձնային գործոնների դերը: Որպես ընդհանրացում առանձնացվել են սպեցիֆիկ գործոններ (անհատական առանձնա-հատկություններ, կոմունիկատիվ հատկություններ, հույզեր), որոնք բավարար կերպով հետազոտված չեն՝ չնայած վերջիններիս էական ազդեցությանը մարքեթինգային գործունեության հաջողության և սպառողական շուկայի սեգմենտավորման համար:
No. /3-4/ pp. 239-247 (2017)
URL: https://paara.am/wp-content/uploads/2012/04/HK-2017-3-4.pdf
Описание: Մեր հետազոտության շրջանակներում իրականացրել ենք հուզական ինտելեկտի հետազոտություն ցանցային մարքեթինգի սպառողների, դիստրիբյուտորների և վաճառքի այս տեսակից ընդհանրապես չօգտվող մարդկանց շրջանում: Հետազոտության արդյունքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, չնայած հուզական ինտելեկտի ցուցանիշները ցանցային մարքեթինգի օգտվողներիև չօգտվողների պարագայում է ական տարբերություններ չգրանցեց, սակայն ակնհայտ էր վաճառքի խորհրդատուների և սպառողների մոտ առկա ցուցանիշների տարբերությունները, որը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ սեփական հույզերի մասին տեղեկացված լինելը ինչպես նաև ինքնամոտիվացիայի և ապրումակցման մակարդակը այն հուզական որակներն են, որոնք բնութագրում են վաճառքի խորհրդատուներին, ազդում վերջինների սաշխատանքի արդյունավետության և սպառողների հուզական վիճակի վրա ներազդելո ւունակության վրա:
No. 1(18) pp. 286-295 (2018)
URL: http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2011/08/collection-of-scientific-articl…
Описание:
Սույն հոդվածի շրջանակներում իրականացվել է ցանցային մարքեթինգի վաճառողների հոգեբանական դիմանկա-ի փորձարարական վերլուծությունը: Հետազոտության արդյունքները դուրս են բերել այն հիմնական անձնային հոգեբանական առանձնահատկությունները՝ հուզական, անձնային, վարքային,որոնք կարող են նպաստել մասնագիտական ընտրության և մասնագիտական հոգեբանական որակների զարգացման հիմնախնդիրների լուծմանը:
Վաճառողի մասնագիտական հոգեբանական առանձնահատկույթյունների հոգեբանական վերլուծությունը ցանցային մարքեթինգում
Том. 9 No. 1 pp. 51-55 (2018)
Описание:
Սույն հոդվածի շրջանակներում իրականացվել է ցանցային մարքեթինգի վաճառողների հոգեբանական
առանձնահատկությունների փորձարարական վերլուծությունը: Վերլուծության ընթացքում կիրառել ենք
թեստավորման մեթոդը մասնավորապես՝ Կետտելի անձնային գործոնների, Հոլլի Հուզական Ինտելեկտի
Ջ.Ռոտտերի Անձի սուբյեկտիվ վերահսկողության լոկուսի բացայատման վերաբերյալ թեստը:
Հետազոտության արդյունքներով բացահայտվել են հիմնական անձնային և հուզական առանձ-
նահատկությունները, որոնք կարող են նպաստել մասնագիտական ընտրության և մասնագիտական
հոգեբանական որակների զարգացման հիմնախնդիրների լուծմանը:
No. 1-2 pp. 270-278 (2018)
URL: https://paara.am/wp-content/uploads/2012/04/HK-2018_1-2.pdf
Описание: Հոդվածի շրջանակներում ներկայացված է ցանցային մարքե-թինգում ընդգրկված սպառողների ու վաճառողների և տվյալ ոլոր-տից չօգտվող սպառողների սուբյեկտիվ հսկողության մակարդակի (ինտեռնալություն–էքստեռնալություն) փորձարարական տվյալների համեմատական վերլուծությունը:
Սպառողի և վաճառքի խորհրդատուի անձնային առանձնահատկությունների դրսևորման յուրահատկությունները ցանցային մարքեթինգում
pp. 157-165 (2019)
URL: http://alternative.am/այլընտրանք-գիտական-հանդես-2-2019
Описание:
Սույն հոդվածում ներկայացված են ցանցային մարքեթինգում ընդգրկված
սպառողների և վաճառքի խորհրդատուների անձնային առանձնահատկու-
թյունների փորձարարական հետազոտության համեմատական վերլուծու-
թյան տվյալները փաստում են, որ անձնային առանձնահատկություններից
հատկապես հաղորդակցման, վարքի վերահսկման և հուզական կայունու-
թյան հատկանիշների դրսևորման յուրահատկություններ են ազդում վա-
ճառքի իրականացման և վերջիններիս արդյունավետ փոխազդեցության
ձևավորման վրա: Հետազոտության արդյունքները կարող են ընդգրկվել
մարքեթինգային ռազմավարությունների մշակման, համապատասխան
սպառողական շուկայի հատվածավորման գործընթացում:
Материал конфиренции
Ցանցային մարքեթինգի դրսևորման առանձնահատկությունները հայ իրականության մեջ
«Հանրային կառավարում» գիտական հանդես /Միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածու
No. 3-4 pp. 238-245, (2014)
URL: https://paara.am/wp-content/uploads/2012/04/HK-2014_-3-4.pdf
Описание: Սույն հոդվածում կատարվել է հայ իրականության մեջ սպառողի էթնոհոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրման արդյունքում ցանցային մարքեթինգի տարածման եւ դրսևորման կառուցակարգերի վերլուծությու ն: Որպես ցանցային մարքեթինգի ուսումնասիրման հոգեբանական կողմեր ներկայացված են հայ սպառողի անհատական առանձնահատկությունները, հաղորդակց-ման ներուժի առկայությունը, միջանձնային կապերի ծավալն ու խորությունը, շփման ոչ ձևական մոդելի նախընտրումը, աշխատասիրությու նը` այն հիմնական հատկանիշները, որոնք բնութագրում են նաև հայ սպառողին:
Սպառողի ահանջմունքների բավարարումը որպես մարքեթինգային ռազմավարության արդյունավետության ապահովման գործոն
«Տեսական և Կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները V-րդ միջազգային գիտաժողովի նյութեր
No. 5 pp. 13-16, (2015)
URL: http://psyarm.com/wp-content/uploads/2017/03/Conference-Psychology-Armenia-2015…
Описание:
Հոդվածի շրջանակներում քննարկվել են մարքեթինգային գործունեության ապահովման հիմնական գործոններից մեկի` սպառողի պահանջմունքների բավա-րարման և վերջինիս գնահատման մեխամիզմների առանձնահատկությունները մարքեթինգում: Տեսական և գործնական հետազոտությունների վերլուծության հի-ման վրա նշվում է հոգեբանական և տնտեսագիտական մոտեցումների ընդհանրաց-ման կարևորությունը պահանջմունքների ճանաչման, դրանց բավարարվածության գնահատման ուղղությամբ, որը կօգնի յուրաքանչյուր ընկերության ստեղծել մրցու-նակ մարքեթինգային ռազմավարություն:
Հանգուցային բառեր. սպառողական վարք, մարքեթինգային ռազմավարություն,