Speciality
Sub List
Էնդոկրինոլոգիա
Questions
- Շաքարային դիաբետի դասակարգումը, ծանրության աստիճանները, կոմպենսացիայի և դեկոմպենսացիայի չափանիշները:
- Տիպ 1 շաքարային դիաբետի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը:
- Տիպ 2 շաքարային դիաբետի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները: Կանխարգելումը (առողջ ապրելակերպի դերը):
- Տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի տարբերակիչ ախտորոշումը: Ախտորոշման ընթացքում թույլ տրված սխալները:
- MODY դիաբետի տեսակները, ախտորոշման և բուժման առանձնահատկությունները:
- Դիաբետի ուշ բարդությունները: Դիաբետիկ անգիոպաթիայի դասակարգումը և պաթոգենեզը:
- Դիաբետիկ նեյրոպաթիայի դասակարգումը, պաթոգենեզը, կլինիկական դրսևորումները : Ավտոնոմ նեյրոպաթիայի կլինիկական դրսևորումները:
- Էրեկտիլ դիսֆունկցիա: Դասակարգում, պաթոգենեզ և բուժման ժամանակակից մեթոդները:
- Դիաբետի ուշ բարդությունների բուժումը:
- Դիաբետի սուր բարդությունները՝ դասակարգումը: Կետոացիդոտիկ կոմայի էթիոպաթոգենեզը, զարգացման փուլերը, կլինիկական ընթացքի ձևերը:
- Դիաբետիկ կետոացիդոտիկ կոմայի ախտորոշումը և բուժումը:
- Հիպերօսմոլյար կոմայի կլինիկական դրսևորումները, ախտորոշումը, բուժումը:
- Լակտացիդեմիկ կոմայի պաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը, բուժումը:
- Հիպոգլիկեմիկ կոմայի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, բուժումը, կանխարգելումը:
- Հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ կոմաների տարբերակիչ ախտորոշումը:
- Դիաբետիկ ոտնաթաթի պաթոգենեզը, կլինիկական ձևերը, բուժման սկզբունքները:
- Տիպ 2 շաքարային դիաբետի բուժու+A20:A24մը: Շաքարիջեցնող պերօրալ դեղահաբեր՝ սուլֆանիլմիզանյութի ածանցյալները և բիգուանիդները, ազդեցության մեխանիզմը, ցուցումները և հակացուցումները, կողմնակի ազդեցությունը:
- Տիպ 2 շաքարային դիաբետի բուժումը: Շաքարիջեցնող պերօրալ դեղահաբեր՝ գլինիդներ, տիազոլիդինդիոններ, ինկրետիններ, α-գլյուկոզիդազայի ինհիբիտորներ:
- Տիպ 2 շաքարային դիաբետի բուժումը: Շաքարիջեցնող պերօրալ դեղահաբեր՝ վերջին սերնդի դեղորայքային խմբերը: Այդ դեղամիջոցների տեղը և դերը տիպ 2 շաքարային դիաբետի բուժման մեջ:
- Ժամանակակից ինսուլինոթերապիան տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ: Երբ սկսել ինսուլինոթերապիան տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ: Ինսուլինոթերապիան վիրահատական միջամտությունների դեպքում:
- Տիպ 1 շաքարային դիաբետի բուժումը, ժամանակակից ինսուլինոթերապիայի սկզբունքները, կիրառվող սխեմաները:
- Շաքարային դիաբետի բուժման հեռանկարները: Պոմպային ինսուլինոթերապիայի ցուցումները և հակացուցումները: Գլուկոզայի շուրջօրյա մոնիտորինգի համակարգը որպես դիաբետի ախտորոշման և վերահսկման ժամանակակից մեթոդ:
- Սննդակարգը շաքարային դիաբետի ժամանակ: Սննդակարգի առանձնահատկությունները տիպ 1 և տիպ 2 շաքարային դիաբետի ժամանակ: Հացային Միավորների հասկացությունը:
- Շաքարային դիաբետ և հղիություն: Հղիության պահպանման հակացուցումները շաքարային դիաբետի ժամանակ: Հղիների վարման առանձնահատկությունները շաքարային դիաբետի ժամանակ:
- Գեստացիոն շաքարային դիաբետ, ռիսկի գործոնները, ախտորոշումը և բուժումը:
- Գլյուկոզայի նկատմամբ տոլերանտության խանգարում ունեցող հիվանդների վարումը
- Էնդոկրին համակարգ, հորմոնները և նրանց ազդեցության մեխանիզմը: Նյութափոխանակության հորմոնալ կարգավորումը: Հիպոթալամո-հիպոֆիզար կարգավորումը հետադարձ բացասական կապի սկզբունքով:
- Հիպոպիտուիտար համախտանիշի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը և բուժումը:
- Հիպոպիտուիտարիզմի բուժումը երեխաների, պատանիների և մեծահասակների մոտ, առանձնահատկությունները:
- Ոչ շաքարային դիաբետի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը և բուժումը:
- Պարխոնի համախտանիշ էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը և բուժումը:
- Հիպերպրոլակտինեմիայի համախտանիշի դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը և բուժման տակտիկան:
- Ակրոմեգալիա ՝ էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, դիագնոստիկ ֆունկցիոնալ փորձեր, բուժումը:
- Գիգանտիզմ՝ էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը , բուժումը:
- Հիպոֆիզար նանիզմի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, բուժումը:
- Ֆարմակոլոգիական փորձեր հիպոֆիզար նանիզմի ախտորոշման համար:
- Կարճահասակության տարբերակիչ ախտորոշումը:
- Իդիոպաթիկ կարճահասակություն՝ դասակարգում, բուժում:
- Ոսկրային համակարգի հասունացումը: Ոսկրային տարիքը որպես ախտորոշման կողմնորոշիչ:
- Իցենկո-Կուշինգ հիվանդություն և համախտանիշ՝ պաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, տարբերակիչ ախտորոշումը:
- Իցենկո-Կուշինգ հիվանդության բուժման տակտիկան: Նելսոնի համախտանիշ՝ էթիոլոգիա, կլինիկական դրսևորումները, բուժումը:
- Նյարդային անոռեքսիա՝ էնդոկրին դրսևորումները:
- "Դատարկ թրքական թամբի" համախտանիշ՝ էթիոլոգիա, կլինիկական դրսևորումները, ախտորոշման լաբորատոր-գործիքային մեթոդները, վարման տակտիկան:
- Գլխուղեղի և հիպոֆիզի հորմոնալ ոչ ակտիվ ուռուցքները: Տեսողական, նյարդային և սեռական խանգարումները: Ախտորոշման սկզբունքները և բուժումը:
- Ֆեոխրոմոցիտոմա՝ կլինիկական դրսևորումները, տարբերակիչ ախտորոշումը, բուժումը
- Առաջնային ալդոստերոնիզմի կլինիկական դրսևորումները, ախտորոշումը, բուժումը:
- Առաջնային և երկրորդային հիպերալդոստերոնիզմի տարբերակիչ ախտորոշումը:
- Մակերիկամների կեղևի բնածին դիսֆւնկցիա` 21-հիդրոքսիլազայի դեֆիցիտ, էթիոպաթոգենեզը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը
- Մակերիկամների կեղևի բնածին դիսֆւնկցիա`մակերիկամների լիպոիդ հիպերպլազիա, 3b-հիդրոքսիստերոիդդեհիդրոգենազայի, 17a-հիդրոքսիլազայի, 11bհիդրոքսիլազայի դեֆիցիտ, էթիոպաթոգենեզը, կլինիկան, ախտորոշումը, բուժումը
- Ադիսոնի հիվանդության պաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, բուժումը:
- Սուր մակերիկամային անբավարարություն, պատճառները, կլինիկական դրսևորումները, անհետաձգելի օգնություն:
- Առաջնային և երկրորդային հիպոկորտիցիզմի տարբերակիչ ախտորոշումը:
- Ինցեդենտալոմա (մակերիկամների հորմոնալ ոչ ակտիվ ուռուցքներ) , տարբերակիչ ախտորոշում: Բուժման մոտեցումները:
- Վահանագեղձի ֆիզիոլոգիան: Վահանագեղձի հիվանդությունների լաբորատոր և գործիքային ախտորոշումը:
- Յոդային անբավարարության հետևանքով առաջացած հիվանդություններ՝ էպիդեմիոլոգիան, պաթոգենեզը: Անհատական և զանգվածային կանխարգելումը:
- Վահանագեղձի հիվանդություններ ինդուկցված յոդով: Կլինիկական դրսևորումները, ախտորոշումը, բուժումը, կանխարգելումը:
- Հիպոթիրեոզի համախտանիշ՝ էթիոլոգիական դասակարգումը, տարբերակիչ ախտորոշումը: Հիպոթիրեոզի թերապևտիկ "դիմակները":
- Հիպոթիրեոզի լաբորատոր ախտորոշումը և բուժումը: Ընթացքի, ախտորոշման և բուժման առանձնահատկությունները տարեց հիվանդների մոտ:
- Հիպոթիրեոիդային կոմա՝ էթիոպաթոգենեզը, բուժումը:
- Վահանագեղձի հիվանդություններ և հղիություն: Հիպոթիրեոզի և թիրեոտոկսիկոզի ախտորոշման և բուժման սկզբունքները հղիության ժամանակ:
- Բնածին հիպոթիրեոզի էթիոլոգիան, պաթոգենեզը, կլինիկական դրսևորումները: Բնածին հիպոթիրեոզի սկրինինգը և բուժումը:
- Առաջնային և երկրորդային հիպոթիրեոզի տարբերակիչ ախտորոշումը:
- Հիպերթիրեոզի համախտանիշ՝ էթիոլոգիական դասակարգումը, տարբերակիչ ախտորոշումը:
- Դիֆուզ տոքսիկ խպիպի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները: Լաբորատոր և գործիքային ախտորոշումը:
- Դիֆուզ տոքսիկ խպիպի բուժման մեթոդները:
- Հիպերթիրեոզի ռադիոակտիվ յոդով բուժման ցուցումները, հակացուցումները, բարդությունները:
- Թիրեոտոքսիկ կրիզ՝ կլինիկական դրսևորումները, ախտորոշումը, անհետաձգելի օգնությունը:
- Էնդոկրին օֆթալմոպաթիա՝ էթիոլոգիա, պաթոգենեզ, կլինիկական և գործիքային ախտորոշման սկզբունքները, բուժումը:
- Հանգուցավոր և բազմահանգուցավոր խպիպ: Հասկացողություն վահանագեղձի ֆունկցիոնալ ավտոնոմիայի մասին: Էթիոլոգիա, պաթոգենեզ: Կլինիկական դրսևորումների առանձնահատկությունները տարեց հիվանդների մոտ, բուժում:
- Հանգուցավոր և բազմահանգուցավոր էութիրեոիդ կոլոիդ պրոլիֆերատիվ խպիպ:
- Ախտորոշման սկզբունքները, բուժման տարբեր եղանակների ցուցումները և հակացուցումները:
- Վահանագեղձի քաղցկեղ՝ դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը և բուժման սկզբունքները:
- Քրոնիկական աուտոիմուն թիրեոիդիտ՝ էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները,ախտորոշումը, բուժումը:
- Ենթասուր թիրեոիդիտ՝ էթիոպաթոգենեզը կլինիկական դրսևորումները, բուժումը
- Թարախային , ֆիբրոզ և հետծննդաբերական թիրեոիդիտ, տարբերակիչ ախտորոշումը:
- Վահանաձև գեղձի տոքսիկ ադենոմայի տարբերակիչ ախտորոշումը և բուժումը:
- Հիպոկալցեմիայի համախտանիշ՝ դասակարգումը և ախտորոշման ալգորիթմը:
- Հիպոպարաթիրեոզի էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները և բուժումը:
- Հիպերկալցեմիայի համախտանիշ՝ էթիոլոգիական դասակարգումը և ախտորոշման ալգորիթմը:
- Հիպերպարաթիրեոզի կլինիկական ձևերը և բուժման սկզբունքները: Ծանր հիպերկալցեմիայի անհետաձգելի բուժման սկզբունքները:
- Վաղաժամ սեռական զարգացում` դասակարգում, էթիոպաթոգենեզ, կլինիկական և հորմոնային բնութագիրը:
- Վաղաժամ սեռական զարգացում՝ տարբերակիչ ախտորոշումը, բուժման սկզբունքները:
- Հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ, դասակարգումը, կլինիկական դրսևորումները
- Հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմի բուժման սկզբունքները:
- Հիպերգոնադոտրոպ հիպոգոնադիզմ՝ դասակարգումը, կլինիկական դրսևորումները
- Հիպերգոնադոտրոպ հիպոգոնադիզմի բուժման սկզբունքները:
- Առաջնային և երկրորդային հիպոգոնադիզմի տարբերակիչ ախտորոշումը:
- Սեռի տարբերակման խանգարումներ՝ հերմաֆրոդիտիզմի տարբեր տեսակների վաղ տարբերակիչ ախտորոշման սկզբունքները: Սեռի պատկանելիության ընտրությունը:
- Գինեկոմաստիա, դասակարգումը,էթիոպաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, բուժումը:
- Հիպերանդրոգենիայի համախտանիշ, ախտորոշման ալգորիտմ, բուժում:
- Զվարանների պոլիկիստոզ՝ էթիոպատոգենեզ, առաջնային և երկրորդային պոլիկիստոզի տարբերակիչ ախտորոշումը, բուժում:
- Սեռական ստերոիդային հորմոնների կիրառման սկզբունքները կլինիկական պրակտիկայում և նրանց համակարգային ազդեծությունը:
- Մենոպաւզայի համախտանիշ, կլինիկական ձևերի արտահայտումը: Փոխարինող հորմոնալ թերապիայի ցուցումները:
- Օստեոպորոզ, պաթոգենեզը, կլինիկական դրսևորումները, ախտորոշումը:
- Օստեոպորոզի զարգացման ռիսկի գործոները, բուժման ժամանակակից մեթոդները:
- Ճարպակալում՝ էթիոպաթոգենետիկ դասակարգումը, տարբերակիչ ախտորոշումը:
- Ճարպակալման տարբեր ձևերի բուժման սկզբունքները: Սննդակարգի և ապրելակերպի դերը: Դեղորայքային բուժման տարբերակները:
- Մետաբոլիկ համախտանիշ, պաթոգենեզ, կլինիկա, ախտորոշում, բուժում:
- Աուտոիմուն պոլիգլանդուլյար համախտանիշներ՝ դասակարգումը, տարբեր տիպերի կլինիկական դրսևորումները:
- Աուտոիմուն պոլիգլանդուլյար համախտանիշներ՝ ախտորոշման մեթոդներ, բուժում:
- Բազմակի նեոպլազիաների համախտանիշ՝ տեսակները, ախտորոշում և բուժում: