News

Հուլիսի 10-ին ժամը 13:00-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող 037 Ինֆորմատիկայի մասնագիտական խորհրդում տեղի կունենա Սարգիս Անդրեասի Հովհաննիսյանի և Հայկ Առնակի Գասպարյանի թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունները։
Հուլիսի 8-ին ժամը 13:00-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող 037 Ինֆորմատիկայի մասնագիտական խորհրդում տեղի կունենա Վահագն Նորիկի Ալթունյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Հուլիսի 17-ին ժամը 12:00-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործող 032 Կառավարման և ավտոմատացման մասնագիտական խորհրդում տեղի կունենա Դավիթ Վարդանի Ռևազյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը։
Մասնագիտական խորհուրդների ժամկետը լրանալու կապակցությամբ անհրաժեշտ է մինչև 2025 թվականի հունվարի 31-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե ներկայացնել համապատասխան հայտեր՝ կցելով խորհրդի անդամների մասին 2024թ., իսկ նոր անդամներ ընդգրկելու դեպքում՝ 2020-2024թթ. տվյալները` հիմք ընդունելով «ՀՀ-ում գիտական աստիճանների շնորհման կարգի» 16-րդ կետի պահանջները:
Ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը հաստատելու մասին» N 30-Ա հրամանը: Հաստատել գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը՝ համաձայն Հավելվածի: 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 56-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 61-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը հաստատելու մասին» N 33-Ա հրամանը: Հաստատել գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը՝ համաձայն Հավելվածի: 
ՀՀ ԲՈԿ-ի նախագահի (պարտականությունները կատարող) 10.03.2023թ. N 63-Ա հրամանով հաստատվել է ՀՀ-ում ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակը: Հրամանի հավելվածը տես կից ֆայլում: