ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն (Կենդանաբանություն. մակաբուծաբանություն. էկոլոգիա)

Sub List
Կենդանաբանություն
Questions
  1. Կենդանի նյութի կազմավորման մակարդակները, հատկությունները և ֆունկցիաները: Գրգռականությունը որպես կենդանի նյութի կարևորագույն և համընդհանուր հատկություն, դրա դրսևորումները կենդանի օրգանիզմների տարբեր խմբերում:
  2. Կենդանիների ընդհանուր բնութագիրը: Կենդանիների դերը երկրագնդի էկոհամակարգերում: Կենդանիների երկրաբանական նշանակությունը:
  3. Կենդանիների բազմազանությունը և դասակարգման ընդհանուր սկզբունքներն ու խնդիրները: Ֆիլետիկ և ‎ֆենետիկ դասակարգում: Կենդանական աշխարհի հիմնական ‎ֆիլոգենետիկ ճյուղերը և ընդհանուր դասակարգումը: Կենդանական աշխարհի ընդհանուր ֆիլոգենետիկ ծառը:
  4. Երկրագնդի կենդանաշխարհագրական բաժանումը: Կենդանաշխարհագրական շրջանները:
  5. Հասկացություն լանդշաֆտների մասին: Հայաստանի ցամաքային էկոհամակարգերն ու լանդշաֆտները: Հայաստանի վերընթաց լանդշաֆտային գոտիները:
  6. Կենդանիների գոյության միջավայր: Օրգանիզմների հարմարողականությունը միջավայրի պայմաններին: Շրջակա միջավայրի որակ: Կենդանի օրգանիզմները որպես կենսաբացահայտիչներ:
  7. Օրգանիզմների վրա էկոլոգիական գործոնների ազդեցության ընդհանուր օրինաչափությունները (օպտիմումի կանոն, էկոլոգիական տոլերանտություն, գործոնների փոխազդեցություն): Կենսաձևեր։
  8. Կենսացիկլերը և միջավայրի պայմանների սեզոնայնությունը` ձմեռային և ամառային քուն, դիապաուզա, չու, այլն: Լուսապարբերականություն:
  9. Կենդանիների հիմնական կերային խմբերը` բուսակեր, գիշատիչ, սապրո‎ֆագ, նեկրո‎ֆագ և այլն: Կենդանիների տրո‎ֆոէներգետիկ դերի քանակական գնահատումը էկոհամակարգերում:
  10. Կենդանիների տարածումը պայմանավորող գործոնները: Սահմանափակող գործոն: Հասկացություն արեալի մասին: Էնդեմիկ, ռելիկտային, կոսմոպոլիտ կենդանատեսակներ:
  11. Արեալի ձևավորման երկրաբանական նախադրյալները: Արեալների ձևերը: Արեալների Էվոլյուցիոն փոփոխությունները:
  12. Կենդանիների հաղորդակցման ձևերը պոպուլյացիայում՝ տեսողության, լսողության, հոտառության, հպումների միջոցով: Վարքը և հարմարվածությունը:
  13. Վարքի տեսակները՝ բնածին և ձեռքբերովի, անհատական և խմբային վարք:
  14. Կենդանիների կերային և տարածական փոխհարաբերություններով պայմանավորված վարքի առանձնահատկությունները:
  15. Վերարտադրողական վարք: Բեղունություն և սերնդի պահպանում: Սերնդի խնամք:
  16. Բնական պաշարները և դրանց դասակարգումը: Ռեսուրսների ճգնաժամ: Էկոլոգիական անվտանգություն:
  17. Վնասակար և օգտակար կենդանիներ: «Վնասատու» հասկացության համեմատական բնույթը: Կենդանիները որպես մարդու առողջության ռիսկի գործոն:
  18. Վնասատուների դեմ պայքարի բացասական հետևանքները: Պայքարի անվտանգ միջոցներ` հասկացություն կենսաբանական պայքարի մասին: Գիշատիչների և մակաբույծների դերը կենսաբանական պայքարում:
  19. Օտարածին և ինվազիվ տեսակներ՝ տարբերությունները և վտանգները բնիկ տեսակների համար: Կենդանիների կլիամայավարժեցում` արդյունքները և հետևանքները: Հայաստանում կլիամայավարժեցրած կենդանիները:
  20. Կենսաբազմազանությունը որպես կենսոլորտի հիմք: Կենդանական աշխարհի արդի վիճակը, պահպանության խնդիրները: Կարմիր գիրք: Հայաստանի Կարմիր գիրքը: Բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ-ներ): Հայաստանի ԲՀՊՏ-ները:
  21. Հայաստանի ‎ֆաունայի ձևավորման պատմությունը, առանձնահատկություններն ու համառոտ բնութագիրը: Կենդանիների տարածումը` կապված ժամանակակից աշխարհագրական և ուղղաձիգ գոտիականության հետ:
  22. Մթնոլորտային օդի պահպանության հիմնախնդիրը համամոլորակային համատեքստում և Հայաստանի Հանրապետությունում:
  23. Ջրային ռեսուրսներն ու դրանց պահպանության հիմնախնդիրը համամոլորակային համատեքստում և Հայաստանում: Սևանի հիմնախնդիրը:
  24. Հողային ծածկույթը և նրա պահպանության հիմնախնդիրները աշխարհում համամոլորակային համատեքստում և Հայաստանում:
  25. Անտառային էկոհամակարգերի պահպանության խնդիրները համամոլորակային համատեքստում և Հայաստանում:
  26. Շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված առողջապահական հիմնախնդիրները համամոլորակային համատեքստում և Հայաստանի Հանրապետությունում :
  27. Բնության և հասարակության փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Նոոսֆերայի իդեալական և կայուն զարգացման հիմնախնդիրը:
  28. Կենսաերկրաքիմիական ցիկլեր: Կենսական տարրերի շրջապտույտը կենսոլորտում (ածխածնի, թթվածնի, ազոտի, ֆոսֆորի և ծծումբի շրջապտույտներ): Կենդանի օրգանիզմների դերը այդ գործընթացներում:
  29. Կենդանաբանության ուսումնասիրության ավանդական և ժամանակակից մեթոդները: Աշխարհագրական Տեղեկատվական Համակարգերի (GIS) կիրառությունը կենդանաբանության հիմնախնդիրների ուսումնասիրության գործում:
  30. Միջազգային համագործակցությունը էկոլոգիական հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ: Կազմակերպություններ և միջազգային համաձայնագրեր:
  31. Օրգանական աշխարհի զարգացման ապացույցները՝ հնէաբանական, ձևաբանական, սաղմնաբանական, բջջաբանական, կենսաքիմիական, կենդանաշխարհագրական:
  32. Օրգանական աշխարհի զարգացման հիմնական ուղղությունները /կենսաբանական առաջադիմություն, կենսաբանական հետադիմություն/ և ուղիները /արոմոր‎ֆոզ, իիոադապտացիա, դեգեներացիա/:
  33. Տեսակը որպես կարգաբանության հիմնական միավոր: Տեսակի չափանիշները: Ներ- և վերտեսակային խմբեր: Տեսակի կենսաբանական և տիպոլոգիական կոնցեպցիան: Կենդանաբանական նոմենկլատուրայի հիմունքները: Անվանումներ: Ախտորոշում: Տիպային տեսակ: Տիպային սերիա: Նոմենկլատուրային էթիկա:
  34. Միկրոէվոլյուցիա: Տեսակառաջացման հիմնական ձևերը. Դիվերգենտ տեսակառաջացում (սիմպատրիկ և ալոպատրիկ): Հիբրիդացման դերը տեսակառաջացման գործընթացներում:
  35. Պոպուլյացիա: Պոպուլյացիայի գենետիկական և էկոլոգիական բնութագիրը: Էվոլյուցիոն գործընթացները պոպուլյացիայում:
  36. Մակրոէվոլյուցիա: Տարամիտում (դիվերգենցիա), համամիտում (կոնվերգենցիա), էվոլյուցիայի զուգահեռ ընթացք: Ժամանակակից կարգաբանական համակարգը որպես օրգանական աշխարհի զարգացման արտացոլում:
  37. Միաբջիջ և բազմաբջիջ կենդանիներ: Բազմաբջջայնության առաջացման տեսությունները: Բազմաբջջայնության կենսաբանական նշանակությունը:
  38. Կենդանիների համաչափության հիմնական ձևերը, դրանց հարմարողական նշանակությունը: Ասիմետրիայի երևույթը էմբրիոգենեզում: Մետամերիան որպես համաչափության հատուկ ձև:
  39. Բազմացման հիմնական ձևերը (անսեռ, սեռական) և դրանց տարատեսակները: Սեռական պրոցեսի էվոլյուցիա:
  40. Բաժանասեռության և հերմա‎ֆրոդիտիզմի երևույթը, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելություններն ու թերությունները:
  41. Սեռական բջիջներ: Կառուցվածքը, ֆունկցիաները: Գամետոգենեզ:
  42. Սեռի որոշման գենետիկական մեխանիզմները՝ քրոմոսոմային, գենոտիպային, ֆենոտիպային:
  43. Բեղմնավորման ձևերը: Զարգացում առանց բեղմնավորման՝ կուսածնություն: Կուսածնության տեսակները և կենսաբանական նշանակությունը:
  44. Բազմացման ձևերի հերթափոխման երևույթը կենդանիների կենսացիկլում, դրա կենսաբանական նշանակությունը:
  45. Օնտոգենեզ: Օնտոգենեզի փուլերը և դրանց բնութագիրը:
  46. Սաղմնային զարգացում: Տրոհում: Գաստրուլացում: Մեզոդերմի առաջացում: Հյուսվածքների ձևավորում: Առաջնային օրգանոգենեզ:
  47. Մարմնի խոռոչի զարգացումը և ձևափոխությունները, հիմնական ֆունկցիաները և էվոլյուցիան: Պարենքիմատոզ, առաջնային և երկրորդային խոռոչ ունեցող կենդանիներ:
  48. Ուսմունք սաղմնային թերթիկների մասին: Կինոբլաստ, ‎ֆագոցիտոբլաստ: Երկշերտ, եռաշերտ կենդանիներ:
  49. Սաղմնային թաղանթներ: Անամնիաներ և ամնիոտներ` նրանց համեմատական բնութագիրը, ներկայացուցիչները:
  50. Կենդանիների ցամաք դուրս գալը և դրա հետ կապված մոր‎ֆոֆունկցիոնալ ձևափոխությունները:
  51. Թռչունների հարմարվածության առանձնահատկությունները` կապված թռիչքի հետ:
  52. Ձկների հարմարվածությունը ջրային կենսակերպին: Ձկների բազմացման առանձնահատկությունները:
  53. Հետսաղմնային զարգացման ձևերը: Զարգացման ուղիղ և անուղղակի ձևեր: Աճի տեսակները (իզոմետրիկ, ալոմետրիկ): Կերպարանափոխություն՝ ձևերը և կենսաբանական նշանակությունը: Թրթուրային փուլ, թրթուրների ձևերը և կենսաբանական նշանակությունը կենսացիկլում: Նեոտենիա:
  54. Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Ներտեսակային փոխհարաբերություններ. Մրցակցություն, փոխօգնություն, մակաբուծություն, կանիբալիզմ:
  55. Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Միջտեսակային փոխհարաբերություններ. Մրցակցություն, սիմբիոզ (մուտուալիզմ, կոոպերացիա, կոմենսալիզմ, ամենսալիզմ, մակաբուծություն):
  56. Կենդանի օրգանիզմների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները: Գիշատչություն: Գիշատիչ-զոհ փոխհարաբերությունները և հարմարանքները՝ կապված կենսակերպի հետ:
  57. Մակաբուծությունը որպես կենդանի օրգանիզմների փոխհարաբերույթունների ձև: Մակաբուծության ծագումը և էվոլյուցիան: Հասկացություն հիպերմակաբուծության մասին: Մակաբույծների կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված մակաբուծային կենսակերպի հետ:
  58. Մակաբույծների տարածվածությունը բնության մեջ: Մակաբույծի տիրոջ օրգանիզմ մուտք գործելու ուղիները: Տիրոջ օրգանիզմում մակաբույծի տեղափոխությունը և տեղակայումը տարբեր օրգաններում:
  59. Մակաբույծների տեսակները ըստ տեղակայման վայրի և մակաբուծության տևողության /էկտո- և էնդոմակաբույծներ, ժամանակավոր և մշտական մակաբույծներ/:
  60. Մակաբույծների զարգացումը տիրափոխությամբ: Մակաբույծների տերերի տեսակները /վերջնական, միջնորդ, լրացուցիչ միջնորդ, պահեստային/: Հասկացություն բիո- և գեոհելմինթների մասին:
  61. Նախակենդանիների ընդհանուր բնութագիրը, բազմազանությունը, ֆիլոգենետիկ փոխհարաբերությունները, դասակարգումը, դերը բնության մեջ և մարդու կյանքում:
  62. Աղեխորշավորների և Ctenophora տիպի ընդհանուր բնութագրերը, բազմազանությունը, դասակարգումը, ‎ֆիլոգենետիկ փոխհարաբերությունները, դերը կենդանական աշխարհի Էվոլյուցիայում:
  63. Տափակ որդերի ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  64. Կլոր որդերի ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը: Նեմերտինների և կլոր որդերի ‎ֆիլոգենետիկ փոխհարաբերությունները:
  65. Օղակավոր որդերի ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը և էվոլյուցիոն նշանակությունը:
  66. Փափկամարմինների ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  67. Փշամորթների ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  68. Հոդվածոտանիների ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  69. Խեցգետնակերպեր՝ ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  70. Սարդակերպեր` ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  71. Բազմոտանիներ` ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  72. Միջատներ` ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  73. Քորդավորների ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  74. Նշտարիկ: Նստակյաց կենսակերպը և դեգեներացիան նշտարիի օրինակով: Անգանգերի ծագումը: Էկտո- և էնդոբրոնխիատա:
  75. Ողնաշարավորների ենթատիպ՝ ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  76. Ձկներ` ընդհանուր բնութագիրը, ծագումը, բազմազանությունը, դասակարգումը:
  77. Երկկենցաղները որպես առաջին ցամաքային կենդանիներ: Երկկենցաղների ծագումը, ընդհանուր բնութագիրը, բազմազանությունը, դասակարգումը:
  78. Սողունների ընդհանուր բնութագիրը, բազմազանությունը, դասակարգումը, ծագումը, էվոլյուցիոն նշանակությունը:
  79. Թռչունների ծագումը, ընդհանուր բնութագիրը, բազմազանությունը, դասակարգումը:
  80. Կաթնասունների ընդհանուր բնութագիրը, բազմազանությունը, դասակարգումը, ծագումը և էվոլյուցիան:
  81. Ծածկույթներ: Ծածկույթների առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր կարգաբանական խմբերում:
  82. Կմախք: Կմախքի առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր կարգաբանական խմբերում:
  83. Շարժման ձևերի և շարժողական ապարատի առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր կարգաբանական խմբերում:
  84. Մարսողական համակարգ: Մարսողական համակարգի առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր կարգաբանական խմբերում:
  85. Շնչառական համակարգ: Շնչառական համակարգի առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր կարգաբանական խմբերում:
  86. Արյունատար համակարգ: Արյունատար համակարգի հիմնական ձևերը, առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տաքսոնոմիական խմբերում:
  87. Արտաթորության համակարգ: Արտաթորության համակարգի կառուցվածքի առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր խմբերում:
  88. Սեռական օրգանների կառուցվածքը, առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տաքսոնոմիական խմբերում: Սեռական և արտաթորության համակարգերի փոխհարաբերությունները և կապը ողնաշարավոր կենդանիների տարբեր դասերում:
  89. Նյարդային համակարգ: Նյարդային համակարգի կառուցվածքի առանձնահատկությունները, էվոլյուցիոն փոփոխությունները անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տաքսոնոմիական խմբերում:
  90. Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների զգայարանները (շոշափելիքի, համի, հոտառության, լսողության և հավասարակշռության, տեսողության), դրանց կառուցվածքի առանձնահատկությունները և էվոլյուցիոն փոփոխությունները: