Organization
Speciality
Questions
- Պարզ ֆերմենտային ռեակցիաների կինետիկան: Մրցակցային, ոչ մրցակցային, անմրցակցային և խառը արգելակումների բնութագիրը:
- Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքը պայմանավորող ուժերը: Ջրածնային կապեր, իոնական ուժեր, վան դեր-վաալսյան ուժեր, հիդրոֆոբ փոխազդեցություններ:
- Ֆերմենտի ներգործությամբ ռեակցիայի արագացման մոլեկուլային գործընթացների բնույթը, մոլեկուլային դինամիկ մոդելավորում:
- Թերմոդինամիկայի առաջին և երկրորդ օրենքների կիրառելիությունը կենսաբանության մեջ: Էնթրոպիա, նրա փոփոխությունները բաց համակարգում:
- Բարդ ֆերմենտային ռեակցիաներ: Բազմասուբստրսատ ռեակցիաներ: Բազմաֆերմենտային համալիրներ:
- Ստացիոնար վիճակը և էնթրոպիայի աճման մինիմումի պայմանը` Պրիգոժինի սկզբունքը:
- Ջրի կառուցվածքային առանձնահատկությունները, անոմալիաները:
- Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրման հիմնական մեթոդները (սպեկտրասկոպիկ, հիդրոդինամիկական, ռենտգենակառուցվածքային), էլեկտրաֆորեզ, քրոմատոգրաֆիա:
- Կոոպերատիվության երևույթը, առավելագույն կոոպերատիվություն, Խիլի հավասարումը: Սպիտակուցները և նուկլեինաթթուները որպես տիպիկ կոոպերատիվ համակարգեր:
- Երկշերտ թաղանթներ: Թաղանթների կայունության ֆիզիկաքիմիական մեխանիզմները: Ֆլիպ-ֆլոպ անցումներ: Թաղանթային սպիտակուցների շարժունակությունը:
- Սպիտակուցների կառուցվածքի տարբեր մակարդակները (առաջնային, երկրորդային, գերերկրորդային, դոմենային, երրորդային և չորրորդային):
- Թաղանթները որպես կենսահամակարգերի ունիվերսալ բաղադրամաս: Թաղանթների կառուցվածքային առանձնահատկությունները: Թաղանթային սպիտակուցների և լիպիդների բնութագիրը, սպիտակուց-լիպիդ փոխհարաբերությունը:
- Էներգիայի մինիմիզացման և դարսվածքի ձևավորման կինետիկայի գործոնները սպիտակուցների ֆոլդինգի պրոցեսում: Միսֆոլդինգը կանխող գործոնները, շապերոններ: Միսֆոլդինգի հետևանքները:
- Թաղանթների միջով նյութերի պասիվ և ակտիվ տեղափոխման առանձնահատկությունները: Ներնստի-Պլանկի հավասարում, Գոլդմանի հավասարումը պոտենցիալի և իոնային հոսքի համար:
- Նուկլեինաթթուների կառուցվածքային մակարդակները: ԴՆԹ-ի կոնֆորմացիոն առանձնահատկությունները: ԴՆԹ-ի հալման կորերի բնութագիրը: ԴՆԹ-լիգանդ տարաբնույթ փոխազդեցությունների բնութագիրը:
- Կենսաթաղանթների մասնակցությունը տեղեկատվության (ինֆորմացիայի) բջջի ներս տեղափոխման գործընթացներում: Արտաքին ազդանշանի բջջի ներս տեղափոխման կասկադի բաղադրամասերի բնութագիրը. Տեղափոխման հիմնական ուղիները:
- Ալգորիթմ հասկացությունը և տիպերը: Ծրագրերի կառուցվածքային նախագծումը և ծրագրային կառավարման սկզբունքները:
- Կենսաբժշկական հիմնարար և կիրառական հետազոտությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները: Տվյալների հենակետեր և բանկեր:
- Տվյալների մշակում: Տվյալների կառուցվածքի դասերըª ստորակարգված (հիերարխիկ), ցանցային, ռելյացիոն: Տվյալների ներկայացման մակարդակները:
- Կենդանի համակարգերի ուսումնասիրման մեթոդոլոգիան: Կենսաբանական տվյալների բազաներ: BLAST ինտերնետային տվյալների բազա:
- Տվյալների նկարագրման և օգտագործման լեզուները: Տվյալների հենակետի կառավարման համակարգերը: ՏՀԿՀ-ի կառուցվածքը (ճարտարապետությունը):
- Կենսաբանական պրոցեսների ներկայացումը ալգորիթմների տեսքով: ԴՆԹ/ՌՆԹ հաջորդականությունների համադրման ալգորիթմներ:
- Դինամիկ ծրագրավորման ալգորիթմների կիրառությունը ՌՆԹ երկրորդային և երրորդային կառուցվածքների որոշման համար: Նուսինովի ալգորիթմ:
- Տեղեկատվական-փնտրողական լեզուներ: Պերտինենտության, իմաստային և ձևական ռելևանտության հասկացությունները:
- Որոնման մոդելները: Որոնման ռազմավարությունը: Որոնման գործառական արդյունավետությունը: Որոնման զանգվածներ, դրանց կազմավորման եղանակները: Հասկացություններ միավորված (ասոցիատիվ) որոնման և դրա իրականացման պայմանների մասին:
- Ֆերմենտային ռեակցիաների կինետիկայի մաթեմատիկական մոդելավորում: Համակարգչային մոդելավորման փաթեթներ, դրանց կիրառությունը կենսաբանական ռեակցիաների կինետիկայի մոդելավորման մեջ:
- Հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ: Ինտերնետ (արտացանց): Web-անցուղի, Web-էջեր, գերհղումներ և այլ հասկացություններ:
- Օրգանիզմների համակեցությունները: Էկոլոգիական համակարգեր: Պոպուլյացիաներ: Կենսերկրացենոզներ: Համակեցությունների հաշվարկման դինամիկայի մոդելավորում:
- Փորձագիտական գիտելիքների ստացումը: Գիտելիքների հենակետերը: Դասակարգման համակարգեր. աստիճանային, ֆասետային, այբբենական-առարկայական դասակարգումներ:
- Էլեկտրոնային փոստ: Հեռագիտաժողովներ: Ինտերնետը որպես կենսաբանության և բժշկության կոնկրետ խնդիրների որոշման և մասնագիտական հաղորդակցման միջոց:
- Գերտեքստային համակարգեր: Գերմիջնորդված համակարգեր: Տեսողական և ձայնային տեղեկույթի ներկայացումը թվային տեքստով: Փորձագիտական համակարգերի կառուցումը:
- Համակարգչի ճարտարապետությունը (կառուցվածքը), բաղադրիչների կազմը, դրանց նշանակությունը: Թվերի ներկայացման եղանակները և տեղեկույթի վերափոխման մեթոդները: Արտաքին հիշող սարքեր, դրանց կիրառության ոլորտները: Ներմուծման-արտամուծման սարքավորումներ: Ինտերֆեյսներ: