Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում)

Sub List
Բնօգտագործման տնտեսագիտություն
Questions
  1. Էգոլոգիական ճգնաժամերի տեսակները` պայթունային, սողացող և դրանց բացասական հետևանքները(էկոլոգիական, սոցիալական, տնտեսական քաղաքական):
  2. Էկոլոգիական ճգնաժամից դուրս գալու այլընտրանքային տարբերակները /Սևանա լճի ճգնաժամի օրինակով/:
  3. Գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներ, այդ թվում` օզոնային շերտի քայքայում, թթվային անձրևներ:
  4. Գլոբալ էկոլոգիական խնդիրներ, այդ թվում` հումքային անբավարարվածություն, խմելու ջրի դիֆիցիտ:
  5. Գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրներ, այդ թվում` համաշխարհային օվկիանոսի աղտոտում, բնական և կենդանական աշխարհի տեսակների անհետացում:
  6. Հռոմի ակումբի զեկույցները՝ «Աճի սահմանը», «Զրոյական աճի տեսությունը» և կանխատեսումները:
  7. Փոխադարձ փոխարինման և լրացման գործոնը արտադրությունում:
  8. «Կրիտիկական» բնական կապիտալ հասկացությունը:
  9. Բնատարողունակությունը, որպես կայուն զարգացման չափանիշ:
  10. Ռազմավարական ծրագրերի գնահատման չափանիշները: էկոլոգիական գործոնի գնահատումը, հաշվարկը զուտ /բերված/ արժեքում:
  11. Էկոլոգիական ներգործության գնահատման մոտեցումները` շուկայական գների օգտագործում, ծախսային մոտեցում:
  12. ՀՀ տնտեսության կայուն զարգացման անցման անհրաժեշտությունը:
  13. Անտառային ռեսուրսների գնահատման հիմնախնդիրները:
  14. Անտառային ռեսուրսների դասակարգումը և տեղաբաշխումը ՀՀ-ում:
  15. Անտառօգտագործումը և գլոբալ էկոլոգիական խնդիրները:
  16. Ջրային ռեսուրսների կառուցվածքը, օգտագործման դինամիկան, ջրաապահովվածության աստիճանը:
  17. Ջրային ռեսուրսների արտահոսքերի կառավարումը։
  18. Վառելիքա-էներգետիկ ռեսուրսները և վառելիքա-էներգետիկ համալիրը:
  19. Էլեկտրաէներգիայի արտադրության ավանդական և ոչ ավանդական /վերականգնվող/ աղբյուրները։
  20. Սպառվող էներգետիկ ռեսուրսների` նավթ, գազ, քարածուխ,պաշարների և գների գնահատման համակարգը:
  21. Էներգետիկ ռեսուրսների պաշարների գնահատումը, նրանց արդյունահանումը և օգտագործումը:
  22. Ատոմային էներգետիկա, զարգացման հեռանկարները և անվտանգության ապահովումը, թափոնների թաղման խնդիրները:
  23. Մեծամոր քաղաքի էկոլոգոտնտեսական հիմնախնդիրները։
  24. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսները, որպես էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր:
  25. Տարածաշրջանային էներգետիկ համակարգը, դրա ձևավորումը և անվտանգության ապահովումը:
  26. Էներգետիկայի բնագավառը սպասարկող ենթակառուցվածքները, դրանց տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը։
  27. էներգետիկ խնդիրների լուծման համալիր մոտեցումը, ուղղվածությունը դեպի վերջնական արդյունքները:
  28. ՀՀ Էներգետիկ համակարգում իրականացված բարեփոխումները, որի արդյունքում փաստացի հաշվառվող կորուստները նվազեցին։
  29. Արեգակնային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկան առաջիկա տասնամյակում (հայ և միջազգային գիտնականների կանխատեսումներ)։
  30. Արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպող սարքերի և ջրատաքացուցիչների ու նման այլ բարձր տեխնոլոգիաների արտադրությունը, որպես երկրի մրցակցային առավելություն:
  31. Բնական ռեսուրների գնահատման մեթոդները և ՀՀ-ում իրականցվող քաղաքականությունը։
  32. Աղտոտվածության ռեգիոնալ խնդիրները: Էկոլոգիական իրավիճակի գործակիցը:
  33. Օդային ավազանի աղտոտվածությունը և գնահատման կառուցակարգերը:
  34. Օդի որակի կառավարման համակարգի հիմնախնդիրները և ընթացիկ զարգացումները։
  35. Շրջակա միջավայրի աղտոտվածության հսկողական մեխանիզմները:
  36. Շրջակա բնական միջավայրի աղտոտվածության համար վճարի սահմանման մոտեցումները:
  37. Բնական ռեսուրսների շուկան և էկոլոգիական գործոնի հիման վրա գնագոյացման կատարելագործումը:
  38. Էկոլոգիական ապահովագրության ինստիտուտի ձևավորումը:
  39. Էկոլոգիական ռիսկեր, էկոլոգիական պատահար, էկոլոգիական ապահովագրական ֆոնդ հասկացությունները։
  40. Էկոլոգիական ապահովագրության օբյեկտը, որպես ապահովադրի գույքային պատասխանատվության ռիսկ։
  41. Էկոլոգիական ապահովագրության առարկան, որպես ապահովագրողի, ապահովադրի և շահառուների գույքային շահ։
  42. Ռիսկերի ֆինանսավորումը, որպես ապահովագրական պատահարի հատուցմանն ուղղված միջոցառումների ամբողջություն։
  43. Բնապահպանական վերահսկողության համակարգը ՀՀ-ում:
  44. ՀՀ շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողությունների ծրագիըը:
  45. Բնօգտագործման կառավարումը և կազմակերպումը զարգացած երկրներում:
  46. Շրջակա միջավայրի պահպանության վարչական և շուկայական մեխանիզմները:
  47. Բնօգտագործման կազմակերպումը և կառավարումը շուկայական տնտեսության անցման երկրներում:
  48. Էկոլոգիական խնդրի սրման պատճառները զարգացող երկրներում:
  49. Բնության վրա անթրոպոգեն ներգործության տեսակները, դասակարգումը և հետևանքները:
  50. Կայուն զարգացման հիմնական չափանիշները: Կայուն զարգացման ժամանակ պահանջարկի և սահմանափակումների հաշվարկը:
  51. Ընդունվող որոշումների երկարաժամկետ հետևանքների հաշվառման անհրաժեշտությունը: Թույլ և ուժեղ կայունություն:
  52. Արտաքին էֆեկտների հասկացությունը (էքստերնալներ), դրանց հաշվարկը տնտեսական զարգացման ժամանակ:
  53. Արտաքին էֆեկտները և շուկայի անարդյունավետություն։ Բացասական և դրական արտաքին էֆեկտներ(Պիգուվյան հարկ):
  54. Հասարակական և մասնավոր ծախսեր:
  55. Արտաքին Էֆեկտների տեսակները` ժամանակավոր, գլոբալ, ոլորտային, միջռեգիոնալ, լոկալ:
  56. Տնտեսության էկոլոգացման հիմնական ուղղությունները:
  57. Վերջնական արդյունքները և բնօգտագործումը: Բնաապրանքային ուղղահայաց:
  58. Փոխադարձ փոխարինման և լրացման գործոնը արտադրությունում: Կրիտիկական բնական կապիտալի հասկացությունը:
  59. Բնատարողունակությունը և նրա ցուցանիշները:
  60. Բնատարողունակությունը որպես կայուն զարգացման չափանիշ:
  61. Բնության տնտեսական արժեքավորվածության որոշման անհրաժեշտությունը: Շրջակա միջավայրի գործառույթները` բնական ռեսուրսներով ապահովվածությունը, թափոնների և աղտոտվածության ասիմիլացիան, հասարակության ապահովումը բնական ծառայություններով:
  62. Կանաչ տնտեսություն: Էկոլոգիական գործոնի հաշվարկը տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշներում:
  63. «Վճարելու պատրաստակամություն» հիմնադրույթը:
  64. Բնության տնտեսական արժեքավորության որոշման մոտեցումները` շուկայական գնահատում, ռենտային մոտեցում:
  65. Բնության տնտեսական արժեքավորության որոշման ծախսային մոտեցում, այլընտրանքային արժեք, ընդհանուր տնտեսական արժեքավորվածության /արժեք/: Գնահատման արժեքը և արժեքի սուբյեկտիվ գնահատումը:
  66. Բնօգտագործման տնտեսական արդյունավետությունը: «Ծախսեր օգուտ» մոտեցումը: Ժամանակի գործոնի դերը, դիսկոնտավորում:
  67. Ծրագրերի գնահատման չափանիշները: էկոլոգիական գործոնի հաշվի առնելը, հաշվարկը զուտ /բերված/ արժեքում:
  68. Բերված ծախսեր: «Ծախսեր-արդյունավետություն» մոտեցումը:
  69. Ներդրումների բաշխման առանձնահատկությունները բնաապրանքային ուղղահայացում:
  70. Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով առաջացած վնասի գնահատման մոտեցումները:
  71. էկոլոգիական ծախսեր` էկոլոգիական վնաս, աղտոտվածության կանխարգելման ծախսեր /վնասի կանխարգելում/:
  72. Էկոլոգիական ներգործության գնահատման մոտեցումները` շուկայական գների օգտագործում, ծախսային մոտեցումը:
  73. ՀՀ տնտեսության կայուն տիպի զարգացման անցման անհրաժեշտությունը:
  74. Տեխնոգեն զարգացման սահմանափակումները` էկոլոգիական /բնական ռեսուրսների սպառումը, աղտոտվածությունը և թափոնները/ տնտեսական /ներդրումային/, սոցիալական /առողջության վատացում/:
  75. Տնտեսության էկոլոգիզացման հիմնական ուղղությունները` էկոլոգիական խնդրի լուծման այլընտրանքային տարբերակները` անթափոն և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների զարգացում, տեխնոլոգիական փոփոխություններ, ուղղակի բնապահպան միջոցառումներ:
  76. Էկոլոգաուղղվածության կառուցվածքային վերակառուցումը, որպես ՀՀ կայուն զարգացմանանցման կարևոր փուլ:
  77. Բնակա ռեսուրսների ընդհանուր սպառման բանաձևը: Կառուցվածքային բնատարողունակության ցուցանիշը:
  78. Ինդուստրիալ և հետինդուստրիալ տնտեսություն /Էկոլոգիական բուրգ/: ՀՀ տնտեսության կառուցվածքը, արտահանման քաղաքականության էկոլոգիական խնդիրները: Փոխարկումը /կոնվերսիա/ և շրջակա միջավայրը: Դրական միջոլորտային էքստերնալներ:
  79. Ուղղակի բնապահպան միջոցառումներ /մաքրող սարքավորումներ, ֆիլտրեր, պահպանվող տարածքներ և այլն/: Շրջակա միջավայրի համար ծախսերի որոշման խնդիրը:
  80. Անապատացման դեմ պայքարի միջոցառումները ՀՀ-ում:
  81. Ջրային ռեսուրսներ: Ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման խնդիրները ՀՀ-ում:
  82. Ջրային ռեսուրսների կառուցվածքը, օգտագործման դինամիկան, ջրաապահովվածության աստիճանը, սակագնային քաղաքականությունը:
  83. Ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդիրները ՀՀ-ում:
  84. Սևանա լճի էկոլոգիական հիմնահարցերը:
  85. Կենսաբազմազանության պահպանման տնտեսական խնդիրները: Կենսաբազմազանության կրճատման պատճառները:
  86. Հատուկ պահպանվող բնական տարածքներ` պետական բնական արգելանոցներ, ազգային պարկեր, բնական հուշարձաններ, արգելավայրեր, բուսաբանական այգիներ, հանգստավայրեր, բուժառողջարանական վայրեր:
  87. Վառելիքա-էներգետիկ ռեսուրսները և վառելիքա-էներգետիկ համալիրը: Սպառվող էներգետիկ ռեսուրսներ` նավթ, գազ, քարածուխ:
  88. Էներգետիկ ռեսուրսների պաշարների գնահատումը, նրանց արդյունահանումը և օգտագործումը:
  89. Էկոլոգիական անվտանգության ապահովումը ՀՀ-ում:
  90. Վերականգնվող էներգետիկ ռեսուրսները, որպես էներգիայի ստացման այլընտրանքային աղբյուր:
  91. Տարբեր տեսակի էներգիայի արտադրության արդյունավետությունը:
  92. էներգետիկ խնդիրների լուծման համալիր մոտեցումը, ուղղվածությունը դեպի վերջնական արդյունքները:
  93. Բնօգտագործման վճարների համակարգը ՀՀ-ում:
  94. Աղտոտվածությունը և հասարակական շահերը: Շրջակա բնական միջավայրի ասիմիլացիոն պոտենցիալը: Աղտոտվածության տնտեսական օպտիմումը:
  95. Շրջակա միջավայրի աղտոտվածության աղբյուրները և օբյեկտները: Աղտոտվածության ցուցանիշները:
  96. Աղտոտվածության ռեգիոնալ խնդիրները: Էկոլոգիական իրավիճակի գործակիցը:
  97. Օդային ավազանի աղտոտվածության գնահատման մեխանիզմը:
  98. Թափոններ, երկրորդային ռեսուրսներ, դրանց դասակարգումը և գնահատումը, վերամշակման ժամանակակից մոտեցումները:
  99. Արտադրական թափոնների կառավարման հիմնախնդիրները (պլաստմասի և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակների արտադրությունում)։
  100. Արտադրական թափոնների կառավարման հիմնախնդիրները (թղթե, ստվարաթղթե, պոլիգրաֆիական արտադրատեսակների արտադրությունում)։
  101. Արտադրական թափոնների կառավարման հիմնախնդիրները (Փայտանյութի և դրանից պատրաստված արտադրատեսակների արտադրությունում)։
  102. Շրջակա միջավայրի աղտոտվածության հսկողությունը:
  103. Էկոլոգատնտեսական քաղաքականության իրացման մեխանիզմները (պետական ներգործություն), տնտեսական խթանում (շուկայական մեխանիզմներ):
  104. «Շուկայի ձախողումները» և էկոլոգիական գործոնը: Պետական քաղաքականության էկոլոգիական արդյունավետության գնահատումը: Կառուցվածքային արդյունավետություն:
  105. Շուկայի ձախողման, պետական և կառուցվածքային արդյունավետության արտահայտումը առաջարկի և պահանջարկի վրա:
  106. Պետություն-մասնավոր գործընկերության կարգավորումը շրջակա միջավայրի պահպանության բնագավառում։
  107. Շրջակա միջավայրի վրա ազդեցության տնտեսական միջոցառումների տարբերակումը` մակրոտնտեսական քաղաքականության և փոխհատուցվող էկոլոգիական միջոցառումներ:
  108. Մակրոտնտեսական քաղաքականության վրա էկոլոգիական ազդեցության գնահատումը: Սեփականության իրավունքը և բնությունը: Քոուզի թեորեմը:
  109. Բնօգտագործման տնտեսական մեխանիզմի տեսակները` մեղմ, խթանող, կոշտ:
  110. Բնօգտագործման տնտեսական մեխանիզմի ձևավորումը շուկայական հարաբերությունների անցման փուլում` բնօգտագործման վճարովիությունը, բնապահպան գործունեության տնտեսական խթանման համակարգը:
  111. Բնապահպանական հարկերի կիրառման միջազգային փորձը, վճարների սահմանման մեխանիզմը և արտոնությունների կիրառման մոտեցումները:
  112. Բնապահպանական հարկի կիրառման արդյունավետությունը ՀՀ-ում:
  113. Բնական ռեսուրսների շուկայի ստեղծումը, գնագոյացման կատարելագործումը հաշվի առնելով էկոլոգիական գործոնը:
  114. Էկոլոգիական ֆոնդեր, էկոլոգիական ծրագրեր:
  115. Աղտոտվածության համար վաճառքի իրավունքը, «գրավ-վերադարձ» համակարգը:
  116. Էկոլոգիական ապահովագրության կիևառման միջազգային փորձը:
  117. Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործողություններին ծրագիրը:
  118. Հանքարդյունաբերության ոլորտում բնական ռեսուրսների համալիր օգտագործման տնտեսական կառուցակարգը։
  119. Հանքավայրերի արդյունաբերական արժեքի գնահատման գործոնները և հանքարդյունաբերության ոլորտի ռիսկերը։
  120. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտի միջազգային կազմակերպությունները: ՀՀ մասնակցությունը միջազգային էկոլոգիական կազմակերպությունների գործունեությանը:
  121. ՀՀ կողմից վավերացված միջազգային համաձայնագրերը և կատարման ընթացքը:
  122. Քաղաքաշինության ոլորտի բնապահպանական տեսանկյունները և «կանաչ քաղաքաշինության» սկզբունքի ձևավորումը։
  123. Էկոլոգիական զբոսաշրջության զարգացման հեռանկարները։
  124. Ընդերքօգտագործման ոլորտի կառավարման հիմնախնդիրներն ու առանձնահատկությունները։
  125. Մասնակցային կառավարումը շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։
  126. Ջերմոցային տնտեսությունների էկոլոգիական ստանդարտացման համակարգի զարգացման հիմնախնդիրները։
  127. Բնապահպանական տեղեկատվական համակարգի զարգացման կառավարման կառուցակարգերը։
  128. Էկոլոգիական կրթության և դաստիարակության կառավարման հիմնախնդիրները։