Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ (Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ըստ բնագավառների))

Sub List
Ֆիզիկական դաստիարակության ու սպորտային պատրաստության տեսություն և մեթոդիկա
Questions
  1. <<Ֆիզիկական դաստիարակության տեսություն և մեթոդիկա>>-ն որպես մասնագետի պրոֆեսիոնալ կրթությունն ընդհանրացնող ուսումնագիտական առարկա:
  2. Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ֆիզիկական դաստիարակության ժամանակակից հիմնահարցերը:
  3. Ֆիզիկական դաստիարակության տեսության ու մեթոդիկայի հիմնական հասկացությունների բնութագրումը և առարկայական կիրառումը:
  4. Ֆիզիկական դաստիարակության բնագավառում կիրառվող ժամանակակից գիտահետազոտական մեթոդների բնութագրունըձ
  5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում այլ գիտությունների ընդհանրացված տվյալների կիրառումը:
  6. Ֆիզիկական դաստիարակության համակարգի դերն ու նշանակությունը համամարդկային մշակույթի զարգացման գործում:
  7. Ֆիզիկական դաստիարակության համակարգի ձևավորման համառոտ պատմատրամաբանական վերլուծությունը:
  8. Արդի ժամանակաշրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
  9. Անձնակողմնորոշիչ Ֆիզիկական դաստիարակության էությունը և բովանդակությունը:
  10. Բեռնվածության տեսությունը որպես Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզման հիմնահարց:
  11. Ժամանակակից պրոֆեսիոնալ սպորտի էության բնութագրումը:
  12. Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզման գործընթացում դիդակտիկայի սկզբունքների իրագործման օրինաչափությունները:
  13. Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ֆիզիկական դաստիարակության և սպորտային պատրաստության գործընթացում:
  14. Մարդու շարժողական ընդունակությունների մշակման ժամանակակից տեսությունները:
  15. Մարզիչ-մանկավարժի մասնագիտական մոդելի վերլուծությունը:
  16. Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզման մեթոդների համեմատական վերլուծությունը:
  17. Ֆիզիկական դաստիարակության գործընթացում անձի նպատակամետ ձևավորման հիմնահարցերը:
  18. Ֆիզիկական դաստիարակության գործընթացում բարոյական, գեղագիտական, մտավոր և աշխատանքային դաստիարակության նշանակությունը:
  19. Ֆիզիկական վարժությունների տեխնիկայի հիմնահարցերը:
  20. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը ժամանակակից շուկայական հարաբերությունների պայմաններում:
  21. Շարժողական գործողությունների ուսուցման կառուցվածքը:
  22. Ֆիզիկական դաստիարակության համակարգի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ուղղության նշանակությունը և բնութագրումը:
  23. Ֆիզկուլտուրային կրթության էությունը և նրա հեռանկարները 21-րդ դարում:
  24. Ֆիզիկական դաստիարակության ռեկրեատիվ ուղղության բնութագրումը:
  25. Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզման ոլորտում մաթեմատիկական ու վիճակագրական մեթոդների կիրառման անհրաժեշտության հիմնավորումը:
  26. Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության յուրահատուկ հիմնահարցերը:
  27. Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակության բովանդակությունը և հետագա կատարելագործման ուղիները:
  28. Ֆիզիկական դաստիարակության հիմնահարցերը ընտանիքի պայմաններում:
  29. Դպրոցական տարիքի երեխաների Ֆիզիկական դաստիարակության բովանդակությունն ու առանձնահատկությունները:
  30. Դպրոցական տարիքի երեխաների Ֆիզիկական դաստիարակության հիմնա­հարցերը:
  31. Հանրակրթական դպրոցում ՙՖիզիկական կուլտուրա՚ առարկայի բովանդակությունը և կատարելագործման ուղիները:
  32. ՙԶգայուն՚ շրջանների բնութագրումը և գնահատումը Ֆիզիկական դաս.գործընթացում:
  33. Դասի մանկավարժական վերլուծության ժամանակակից միտումները:
  34. Դպրոցական տարիքի երեխաների Ֆիզիկական դաստիարակության արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կատարելագործման գիտակիրառական հիմնահարցերը:
  35. Ֆիզիկական դաստիարակության առողջարարական, դաստիարակչական և կրթա­կան ուղղվածության էությունը և բովանդակությունը
  36. Ազգային մարզաձևերի և ֆիզիկական վարժությունների տեղը ֆիզիկական դաստիարակության համակարգում:
  37. Օլիմպիական կրթության նշանակությունը արդի ժամանակաշրջանում:
  38. Սպորտային կողմնորոշման և ընտրության գիտագործնական հիմնահարցերը:
  39. Մեծահասակ բնակչության կյանքում ֆիզիկական դաստիարակության հիմնական ուղղությունների և կիրառման առանձնահատկությունների վերլուծությունը:
  40. Մեծահասակ բնակչության ֆիզիկական դաստիարակության գործընթացում կիրառվող միջոցների հիմնավորումը և առանձնահատկությունները:
  41. Ֆիզիկական կուլտուրան և սպորտը մարդու առողջ ապրելակերպի կազմա­կերպման գործում:
  42. Ֆիզիկական կուլտուրայի միջոցների օգտագործումը մարդու օրգանիզմի հետաճի շրջանում:
  43. Շարժողական կարողությունների և հմտությունների տեսությունը և պրակտիկան:
  44. Դասի կառուցվածքի տեսությունը, ֆիզիկական վարժություններով պարապմունք­ների այլ ձևերի բնութագրումը:
  45. Ֆիզիկական դաստիարակության յուրահատկությունները բարձրագույն ուսում­նական հաստատություններում:
  46. Մեծահասակ բնակչության ֆիզիկական դաստիարակության գործընթացի բովանդակության և կառուցվածքի առանձնահատկությունները:
  47. Բեռնվածությունը և նրա բաղադրամասերի վերլուծությունը:
  48. Բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում ֆիզիկական դաստիարակության գործող ծրագրերի վերլուծությունը:
  49. Դասի խտության կարգավորման գիտագործնական հիմնավորումը:
  50. Պրոֆեսիոնալ կիրառական ֆիզիկական պատրաստության ուղղության բնութագրումը:
  51. Սպորտային պատրաստության հիմնական հասկացությունների բնութագրումը և առարկայական կիրառումը:
  52. Ժամանակակից սպորտի սոցիալական էությունը և սպորտային շարժման ուղղությունները:
  53. Սպորտում բարձրագույն նվաճումներն ապահովող գործոններն ու դրանց զարգացման ժամանակակից միտումները:
  54. Միջառարկայական կապերի ձևավորման նշանակությունը ֆիզ. դաս.գործընթացում:
  55. Զանգվածային և բարձր նվաճումների սպորտի միասնությունը, բնորոշ գծերը ու տարբերությունները:
  56. Ֆիզիկական դաստիարակության գործընթացի սպորտայնացման հարցերի վերլուծությունը:
  57. Սպորտային պատրաստության բովանդակության ժամանակակից պատկերացումները:
  58. Մրցակցական գործունեության առանձնահատկությունների վերլուծությունը:
  59. Ֆիզիկական պատրաստության կատարելագործման ուղիները:
  60. Սպորտային մարզման օրինաչափությունների բնութագրումը, մանկավարժական և կենսաբանական հիմնավորումը:
  61. Տեխնիկական և տակտիկական պատրաստության գիտամեթոդական հիմունքները մարզական վարպետության բարձրացման գործում:
  62. Մարզիկի բարոյական, ինտելեկտուալ դաստիարակության ու հատուկ հոգեբանական պատրաստության հիմնահարցերը:
  63. Մարզական գործընթացի կառուցման ժամանակակից մոտեցումները:
  64. Սպորտային մարզման ծրագրավորման և մոդելավորման ժամանակակից մոտեցումների բնութագրումը:
  65. Մարզման միկրոկառուցվածքի էությունը և կառուցման առանձնահատկությունները տարբեր մարզաձևերում:
  66. Մարզման մեզոկառուցվածքի էությունը և կառուցման առանձնահատկությունները տարբեր մարզաձևերում:
  67. Մարզման մակրոկառուցվածքի էությունը և կառուցման առանձնահատկությունները տարբեր մարզաձևերում:
  68. Մարզավիճակի մասին ժամանակակից պատկերացումները, չափանիշները և զարգացման օրինաչափությունները:
  69. Մարզման պարբերացման ժամանակակից մոտեցումների վերլուծությունը:
  70. Սպորտային մարզումը որպես բազմամյա գործընթաց. գոյություն ունեցող տեսությունների վերլուծությունը
  71. Ֆիզիկական կուլտուրայի դասի և մարզական պարապմունքների կառուցվածքների համեմատական վերլուծությունը:
  72. Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզման գործընթացի պլանավորման, հսկման և կառավարման ընդհանուր օրինաչափությունների բնութագրումը:
  73. Ֆիզիկական դաստիարակության ռեաբիլիտացիոն ուղղության բնութագրումը:
  74. Տեխնիկական միջոցների և մարզասարքերի օգտագործման նշանակությունը և հեռանկարները:
  75. Ֆիզիկական դաստիարակության և բարձր սպորտային նվաճումների գործընթացում մանկավարժական, բժշկական և գիտական հսկողության օբյեկտները և միասնությունը: