Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (Նորագույն շրջանի հայ գրականություն)

Questions
  1. Նորագույն շրջանի հայ գրականության ձեւավորումը, պարբերացումը եւ անցած ուղին: Միտումներ եւ օրինաչափություններ:
  2. Նորագույն գրականության երկու թեւերը՝ հայրենի եւ սփյուռքյան. Միտումներ եւ օրինաչափություններ:
  3. Խորհրդահայ գրականությունը 20-30-ական թթ. համայնապատկերում:
  4. Հին եւ նոր ուժերի պայքարը ազգային մտածողության եւ սոցիալիստական բովանդակության միջեւ:
  5. Գրական հոսանքները, ուղղությունները, խմբավորումները 20-30-ական թթ.:
  6. Հայաստանի Գրողների Միությունը(1934):
  7. Գրական մամուլը 20-30-ական թթ.:
  8. Քաղաքականացված գրականություն: Ազգային գաղափարաբանության ստորադասությունը ազգային բովանդակությանը:
  9. Անձի պաշտամունքը եւ գրողների խեղված ճակատագրերը:
  10. Եղիշե Չարենցի կենսապատումը եւ ստեղծագործական ճանապարհի սկիզբը: Չարենցը եւ սիմվոլիզմը:
  11. Չարենցի վաղ շրջանի ժողովածուները՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Տեսիլաժամեր», «Ծիածան»:
  12. Չարենցի վաղ շրջանի պոեմները եւ բանաստեղծական շարքերը:
  13. Չարենցը եւ հեղափոխական տարերքը: Հայրենիքի փրկութան տեսալականը՝ «Ամբոխները խելագարված», «Սոմա», «Ամենապոեմ»:
  14. Չարենցի «Տաղարան»ը.վերադարձ ազգային ակունքին:
  15. Գեղարվեստական տարեգրության չարենցյան ըմբռնումը. «Երկիր Նաիրի» երգիծավեպը(1921-1924):
  16. Չարենցի «Պոեմհերոսական», «Խմբապետ Շավարշը» չափածո նովելները:
  17. Ազգային խորքը եւ գեղագիտական նոր ճանապարհի ընտրանքը. «Էպիկական լուսաբաց»:
  18. Ազգայինի եւ համամարդկայինի ազդեցության եւ հակազդեցության առջեւ. «Գիրք ճանապարհի»:
  19. Աբովյանի կերպարի չարենցյան ըմբռնումը. «Դեպի լյառը Մասիս»:
  20. Ազգային մշակույթի ողբերգականության վերհանումը Չարենցի «Կոմիտաս», «Մահվանտեսիլ» եւ «Պատմության քառուղիներով» ստեղծագործություններում:
  21. Չարենցի «Պատգամ» բանաստեղծությունը:
  22. Դեմիրճյանի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  23. Դեմիրճյանի10-ական թթ. թատրերգությունները.«Վասակ», «Դատաստան»:
  24. Դեմիրճյանի «Քաջ Նազար» դրաման:
  25. Դեմիրճյանը պատմվածագիր: Արվեստի եւ արվեստագետի հիմնախնդիրները.«Ջութակ եւ սրինգ»:
  26. Մարդկային ճակատագրերի աղճատումը Դեմիրճյանի «Անցյալիուրուները» շարքում. «Ավելորդը», «Ստամոքսը», «Տերտերը»:
  27. Ժողովրդի հոգեւոր մաքառումների, ինքնության ու կենսունակության հաստատումը. «Գիրք ծաղկանց»:
  28. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպը.ժամանակաշրջանը, միջավայրը, ազգային-քաղաքական ինքնության առաջնային գործոնները:
  29. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի կերպարները. Վարդանանք եւ վասակյանք, ժողովուրդը:
  30. Վահան Թոթովենցի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին: Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» երկը:
  31. Ստեփան Զորյանի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  32. Զորյանի «Խնձորիայգին» շարքը: Համանուն պատմվածքը:
  33. Զորյանի պատմվածքների շարքերը.«Տխուրմարդիկ», «Ցանկապատ», «Պատերազմ», «Պարզհոգիներ»:
  34. Գեղարվեստական տարեգրությանփորձը. «Մի կյանքի պատմություն» վեպը:
  35. Պատմությունը Զորյանի երկերում:
  36. «Պապ թագավոր»ը՝Զորյանի վիպագրության բարձրակետ:
  37. Բակունցի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  38. Բակունցի պատմվածքների ժողովածուները:
  39. Բակունցի վիպակները եւ անավարտ վեպերը՝ «Կյորես», «Կարմրաքար», «Խաչատուր Աբովյան»:
  40. Գուրգեն Մահարու կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  41. Մահարին՝ բանաստեղծ:
  42. Մահարու արձակը. պատմվածքները:
  43. Մահարու արձակը. «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարության սեմին»:
  44. Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը. ստեղծագործական պատմությունը, միջավայրը, մարդը եւ երկիրը:
  45. Ստալինյան հալածանքներըՄահարու«Ծաղկած փշալարեր» վիպակում:
  46. Հայ գրականությունը հայրենական մեծ պատերազմի տարիներին:
  47. Նաիրի Զարյան. Կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  48. Նաիրի Զարյանի արձակը. «Հացավան»:
  49. Նաիրի Զարյանը ՝ բանաստեղծ:
  50. Հովհաննես Շիրազ. կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  51. Շիրազի քնարերգությունը. ժողովածուներ:
  52. Համո Սահյանի ստեղծագործությունը: Ժողովածուները:
  53. Համո Սահյանի բնափիլիսոփայությունը:
  54. Պարույր Սեւակի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  55. Պարույր Սեւակը եւ 60-ականների պոեզիան:
  56. Պարույր Սեւակի քնարերգությունը:
  57. Պարույր Սեւակի պոեմները: «Անլռելի զանգակատուն»:
  58. Պարույր Սեւակը՝ քննադատ:
  59. Սերո Խանզադյանի պատմվածքները եւ վեպերը:
  60. Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը:
  61. Ազգային զարթոնքը ետպատերազման շրջանում(Գ. Էմին, Մարո Մարգարյան, Վիգեն Խեչումյան, Պերճ Զեյթունցյան, Աղասի Այվազյան եւ ուրիշներ):
  62. Անկախության շրջանի գրականության միտումները: Դեմքեր, գործեր:
  63. Սփյուռքահայ գրականության ձեւավորումը: Օջախները, ազգային հաստատությունները:
  64. Սփյուռքահայ գրական շարժումներ եւդ պրոցներ:
  65. Վերապրող գրողներ՝ Չոպանյան, Օշական, Օտյան, Շանթ, Թեքեյան եւ ուրիշներ:
  66. Սփյուռքահայ մամուլը, վայրեր, խմբագիրներ:
  67. Օտարագիր գրողներ. Ուիլյամ. Սարոյան, ՄայքլԱռլեն, ԱրմենԼյուբեն, ՇառլԱզնավուր, Լեւոն-ԶավենՍյուրմելյան:
  68. Ամերիկահայ գրչօջախը. դեմքեր, հատկանիշներ:
  69. Վահան Թեքեյանի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  70. Վահան Թեքեյանի ժողովածուները: «Սեր» ժողովածուն:
  71. Հակոբ Օշականի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  72. Օշականի պատմվածքները:
  73. Օշականը՝ վիպագիր:
  74. Համաստեղի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  75. Համաստեղի գյուղագրության հատկանիշները. «Գյուղը» եւ «Անձրեւ» ժողովածուները:
  76. Շահնուրի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  77. Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը:
  78. Շահնուրը՝ պատմվածագիր: «Առավոտյան շեփոր»:
  79. Շահնուրի դիմադրական կերպարները Փարիզում:
  80. Հակոբ Մնձուրու կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:Մնձուրու պատմվածքները:
  81. Շուշանյանի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  82. Շուշանյանի վիպագրության հատկանիշները: «Ճերմակ Վարսենիկ» վիպակը:
  83. Կոստան Զարյանի կենսապատումը եւ ստեղծագործական ուղին:
  84. Զարյանի «Նավը լերան վրա» վեպը: Ստեղծագործական պատմությունը եւ ժամանակը:
  85. Զարյանի պոեմները: «Տատրագոմի հարսը»:
  86. Մուշեղ Իշխանի բանաստեղծությունը: Ժողովածուները:
  87. Զահրատի ժողովածուները: «Մեծ քաղաքը»:
  88. Զարեհ Խրախունու բանաստեղծության յուրահատկությունը:
  89. Զարեհ Խրախունու «Լեռն ի վեր», «Հոգեհանգիստ», «Այսծառըսուրբ», «Անձրեւ», «Դաշտըանտեր» բանաստեղծությունները:
  90. Ռոպեր Հատտեճյանի ստեղծագործությունը (հուշագրությունը եւ «Առաստաղ» վեպը):