Organization
Speciality
Questions
- Մետաղների էլեկտրոնային և բյուրեղային կառուցվածքները: Խորանարդային և հեքսագոնալ ցանցերի մեջ հարթությունների և ուղղությունների բյուրեղաբանական ինդեքսները:
- Բյուրեղների բազմաձևությունը և անիզոտրոպությունը:
- Մետաղների բյուրեղային կառուցվածքի թերությունները` կետային, գծային, մակերևույթային և ծավալային արատներ:
- Եզրային, պտուտակային և տեղաշարժված դիսլոկացիաներ:
- Բյուրեղացման գործընթացի թերմոդինամիկան: Բյուրեղների առաջացման և աճի մեխանիզմն ու կինետիկան:
- Առաջնային բյուեղացում: Բյուրեղների ձևերը և ձուլուկի կառուցվածքը:
- Հալույթներից մոնոբյուրեղների ստացման եղանակները: Պինդ ֆազային (երկրորդային) բյուրեղացում:
- Համաձուլվածքների թերմոդինամիկան, հավասարակշռության պայմանները: Համակարգի, ֆազերի և կառուցվածքի սահմա-նումները:
- Մեխանիկական խառնուրդներ, պինդ լուծույթներ և քիմիական միացություններ առաջացնող համաձուլվածքներ (երկկոմ-պոնենտ համաձուլվածքների տիպային դիագրամաներ):
- Անսահմանափակ լուծելիությամբ կոմպոնենտներով վիճակի դիագրամներ և դրանց վերծանումը: Կուռնակովի օրենքը:
- Էվտեկտիկական վիճակի դիարամներ և դրանց վերծանումը:
- Պերիտեկտիկական վիճակի դիագրամներ և դրանց վերծանումը:
- Մոնոտեկտիկական հավասարակշռությամբ վիճակի դիագրամ-ներ և դրանց վերծանումը:
- Կոնգրուենտ և ոչ կոնգրուենտ ֆազերով կրկնակի համակարգերի վիճակի դիագրամներ և դրանց վերծանումը:
- Եռակի համակարգերի վիճակի դիագրամներ և դրանց վերծանումը:
- Մետաղների պլաստիկ դեֆորմացիան և վերաբյուրեղացումը:
- Դեֆորմացիաների տեսությունը: Նյութերի լարվածադեֆորմաց-ված վիճակների տեսակները:
- Առաձգական և պլաստիկ դեֆորմացիաներ: Պլաստիկ դեֆոր-մացիայի ազդեցությունը մետաղի կառուցվածքի և հատկություն-ների վրա: Դեֆորմացմամբ ամրացման ֆիզիկական էությունը:
- Մետաղների քայքայման դիսլոկացիոն մեխանիզմը:
- Տաքացման ազդեցությունը դեֆորմացված մետաղի կառուց-վածքի և հատկությունների վրա: Վերադարձ, պոլիգոնացում, առաջնային և հավաքական վերաբյուրեղացում:
- Պողպատի տաքացման և սառեցման ժամանակ տեղի ունեցող ֆազային փոխակերպումները:
- Պեռլիտ-աուստենիտ փոխակերպության մեխանիզմը և կինետիկան:
- Աուստենիտ-պեռլիտ փոխակերպության մեխանիզմը և կինետիկան:
- Աուստենիտ–մարտենսիտ փոխակերպության մեխանիզմը և կինետիկան:
- Աուստենիտ-բեյնիտ փոխակերպության մեխանիզմը և կինե-տիկան:
- Մարտենսիտի և մնացորդային աուստենիտի փոխակերպումը պողպատի արձակման դեպքում:
- Կառուցվածքային փոխակերպությունները հնեցման դեպքում (Կլաստերներ, Գինե - Պրեստոնի գոտիներ և մետաստաբիլ ֆազեր): Միջմետաղային գոյացումներ: Ամրացման բնույթը հնեցման դեպքում, դիսպերս կարծրացում:
- Մետաղների և համաձուլվածքների ջերմամեխանիկական մշակումը և կառուցվածքի ձևավորումը: Դինամիկ պոլիգոնացում և վերաբյուրեղացում:
- Պինդ, հեղուկ և գազային միջավայրերում մետաղների և համաձուլվածքների ջերմաքիմիական մշակումը և դիֆուզիոն գործընթացները:
- Ջերմային մշակման տեսակները: Պողպատի թրծման, նոր-մալացման, մխման (ծավալային և մակերևութային) և արձակման տեխնոլոգիական առանձնահատ-կությունները:
- Պողպատի բարձր և ցածր ջերմաստիճանային ջերմամե-խանիկական մշակումները:
- Նյութերի ջերմաքիմիական մշակումը, ներառյալ մետաղապա-տումը:
- Ջերմամշակման դեպքում իրերում ներքին լարումների և դեֆորմացիաների առաջացման կանխումը:
- Նյութերի լարվածային վիճակի տեսակները՝ նորմալ, շոշոփող, պայմանական և իրական լարումներ:
- Ամրության հատկություններ` նյութերի տեսական և տեխնի-կական ամրությունը: Դիսլոկացիաների ազդեցությունը նյութերի ամրության վրա: Նյութերի ամրության բարձրացման մեթոդները:
- Առաձգական և պլաստիկ դեֆորմացիաներ, առաձգականության մոդուլ, Պուասսոնի գործակից, սահքի մոդուլ: Հարաբերական նեղացում, հարաբերական երկարացում, առաձգական հետազ-դեցություն, առաձգականության սահման, համեմատականութ-յան սահման, հոսունության սահման, ամրության սահման և դրանց որոշումը:
- Նյութերի փխրուն և մածուցիկ քայքայման գնահատումը: Սառնաբեկունության երևույթը: Հարվածային մածուցիկության բնութագիրը:
- Նյութերի հոգնածությունը, հոգնածության սահմանի որոշումը:
- Սողքի երևույթը, երկարաժամկետ ամրություն և սողքի սահման:
- Նյութերի մաշումը: Մաշման ֆիզիկական էությունը նյութերի շփման դեպքում, մաշման մեխանիզմը:
- Մետաղների կարծրությունը: Կարծրության (ըստ Բրինելի, Ռոկվելլի, Վիկերսի) և միկրոկարծրության չափումը:
- Ջերմային հատկություններ, ջերմունակություն և դրա որոշման եղանակները: Պողպատներում ֆազային փոխակերպումների ուսումնասիրումը ջերմային անալիզի միջոցով: Համաձուլ-վածքների ջերմային հատկությունները:
- Էլեկտրական հատկություններ՝ էլեկտրահաղորդականություն, էլեկտրադիմադրություն և դրանց որոշման եղանակները: Կոփման, վերաբյուրեղացման և թրծման ազդեցությունը էլեկտրական հատկությունների վրա:
- Պինդ լուծույթների, քիմիական միացությունների և հետերոգեն համաձուլվածքների էլեկտրական հատկությունները:
- 2.Մագնիսական հատկություններ՝ դիամագնիսականություն, պարամագնիսականություն, ֆերրոմագնիսականություն, ֆերրի-մագնիսականություն և դրանց չափման եղանակները: Մետաղ-ների և մետաղական ֆազերի մագնիսական հատկությունները: Թրծումը մագնիսական դաշտում:
- Ֆերրոմագնիսական համաձուլվածքների ֆազային և կառուց-վածքային փոխակերպությունների հետազոտումը մագնիսական վերլուծության եղանակներով: Կյուրիի ջերմաստիճանը:
- Ձուլային հատկությունները` հեղուկահոսունություն, կծկվածք և կառուցվածքային անհամասեռության (լիկվացիա):
- Նյութերի կռելիությունը: Ջերմաստիճանի և խառնուրդների ազդեցությունը մետաղների և համաձուլվածքների կռելիության վրա:
- Նյութերի եռակցելիությունը: Մետաղների և պլաստմասաների եռակցելիության տարբերիչ առանձնահատկությունները:
- Նյութերի մշակելիությունը կտրմամբ: Նյութերի հատկություն-ների ազդեցությունը շրջատաշումով մշակելիության վրա:
- Նյութերի ջերմակայունությունը, կրակակայունությունը, կոռո-զիակայունությունը և դրանց որոշման եղանակները: Նյութերի քիմիական հատկությունների բարելավման ուղիները:
- Թուջերի դասակարգումը և մակնիշավորումը: Գորշ, կռելի և բարձրամուր թուջերի կառուցվածքային առանձնահատկութ-յունները: Թուջերի հատկությունները և կիրառության բնագա-վառը:
- Ածխածնային պողպատեր, դասակարգումը և մակնիշավորումը: Խառնուրդների ազդեցությունը ածխածնային պողպատների կառուցվածքի և հատկությունների վրա:
- Սովորական որակի և որակյալ ածխածնային պողպատներ: Ածխածնային պողպատերի ջերմային մշակումը:
- Լեգիրված պողպատեր, դասակարգումը և մակնիշավորումը:
- Լեգիրող տարրերի ազդեցությունը պողպատների ֆազային փոխակերպումների, կառուցվածքի և հատկությունների վրա:
- Լեգիրված պողպատերի ջերմային մշակումը և կիրառման բնագավառները:
- Մարտենսիտա - հնացող պողպատներ, բաղադրության և ջերմային մշակման պարամետրերի ազդեցությունը պողպատի ամրության և մածուցիկության վրա:
- Կրակամուր, կրակակայուն և կոռոզիակայուն պողպատներ և համաձուլվածքներ: Պեռլիտային և մարտենսիտային դասի կրակամուր պողպատներ: Կարբիդներով և միջմետաղական ֆազերով ամրացվաղ աուստենիտային դասի պողպատներ: Նիկելի հիմքով կրակամուր համաձուլվածքներ:
- Քրոմային չժանգոտվող պողպատներ: Քրոմ – նիկելային աուս-տենիտային պողպատներ: Բարձր լեգիրված թթվակայուն պողպատներ: Կրակակայուն և կիզակայուն պողպատներ:
- Մագնիսական նյութեր, դրանց ներկայացվող պահանջները: Մագնիսափափուկ և մագնիսակարծր նյութեր:
- Էլեկտրատեխնիկական պողպատներ հաստատուն և փոփոխա-կան դաշտերում աշխատելու համար:
- Ածխածնային և լեգիրված պողպատներ կտրող և չափող գոր-ծիքների համար: Ջերմային մշակումը:
- Դրոշմիչային պողպատներ տաք և սառը դրոշմման համար: Ջերմային մշակումը:
- Գործիքային պողպատներին ներկայացվող պահանջները: Լեգիրման ընդհանուր սկզբունքները, լեգիրված պողպատների մակնիշավորումը:
- Լեգիրված պողպատների ջերմային մշակման առանձնահատ-կությունները: Գործիքային պողպատների դասակարգումը և մակնիշավորումը:
- Պղինձը, դրա համաձուլվածքները (արույր, բրոնզ) և մակնի-շավորումը:
- Պղինձնիկել համաձուլվածքները, դրանց վիճակի դիագրամը, կառուցվածքները, հատկությունները և կիրառման բնագավառ-ները:
- Ալյումինի և մագնեզիումի համաձուլվածքները: Ալյումին-մագնեզիում վիճակի դիագրամը: Ձուլվող և դեֆորմացվող համաձուլվածքները, մակնիշավորումը, ջերմային մշակման առանձնահատկությունները, կիրառման բնագավառները:
- Տիտանը, դրա համաձուլվածները և մակնիշավորումը: Տիտան-ալյումինիում համաձուլվածքները, դրանց վիճակի դիագրամը, կառուցվածքները, հատկությունները և կիրառման բնագավառ-ները:
- Վոլֆրամը, մոլիբդենը, դրանց հիման վրա դժվարահալ միացությունները, վիճակի դիագրամները և կիրառման բնագա-վառները:
- Վանադիումը, քրոմը, դրանց հիման վրա դժվարահալ միա-ցությունները, դասակարգումը, մակնիշավորումը և կիրառ-ման բնագավառները:
- Հազվագյուտ հողերի մետաղները, դրանց ներկայացվող պահանջները, հատկությունները և կիրաման բնագավառները:
- Մետաղական փոշիներ: Մետաղափոշիների ֆիզիկական և տեխնոլոգիական հատկությունները, դրանց ներկայացվող պահանջները:
- Ծակոտկեն նյութեր: Մետաղական զտիչներ, ընդհանուր բնութագրերը և հիմնական հատկությունները:
- Կոնստրուկցիոն փոշենյութեր, կոմպակտավորման մեթոդները և ջերմամշակման առանձնահատկությունները:
- Շփական նյութեր արգելակման համակարգերի համար: Շփական նյութերի ստեղծման սկզբունքները և ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները:
- Հակաշփական նյութեր սահքի առանցքակալների համար: Հակաշփական նյութերի ստեղծման սկզբունքները և պահանջվող հատկությունները:
- Մագնիսական նյութեր: Մագնիսափափուկ և մագնիսակարծր նյութեր՝ բաղադրությունը, կառուցվածքը, հատկությունները և կիրառության բնագավառները:
- Ֆերիտներ, ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները, կառուցվածքը և հատկությունները:
- Դժվարահալ միացություններ և ստացման մեթոդները: Նիտ-րիդների, կարբիդների, բորիդների, սիլիցիդների, հիդրիդների, խալկոգենիդների ընդհանուր բնութագրերը, էլեկտրոնային և բյուրեղային կառուցվածքը, միջատոմային կապերի բնույթը: Դժվարահալ միացությունների ֆիզիկաքիմիական հատկութ-յունները: Դժվարահալ միացությունների դասակարգումը ըստ տեսակների և կիրառման բնագավառների:
- Դժվարահալ միացությունների հիման վրա ստացվող նյութեր (կերամիկամետաղական նյութեր-կերմետներ): Ֆազերի թերմո-դինամիկական համատեղությունը: Օքսիդների, նիտրիդների, կարբիդների և բորիդների հիման վրա կերմետների ստացման տեխնոլոգիան: Կերմետների կիրառման բնագավառները:
- Կարծր համաձուլվածքներ: Վոլֆրամ-կոբալտային և տիտան-կոբալտային համաձուլվածքների ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները: Կարծր համաձուլվածքների կա-ռուցվածքը, հատկությունները և կիրառման բնագավառները:
- Գերկարծր նյութեր: Բնական և սինթետիկ ալմաստներ, բորի խորանարդային նիտրիդ: Ալմաստների և գերկարծր միացությունների սինթեզը: Օրգանական, կերամիկական և մետա-ղական կապակցիչների հիման վրա գերկարծր նյութերի կոմպոզիտներ՝ կառուցվածքը, հատկությունները և կիրառման բնագավառները:
- Օրգանական, կերամիկական և մետաղական կապակցիչների հիման վրա գերկարծր նյութերի կոմպոզիտներ՝ կառուցվածքը, հատկությունները և կիրառման բնագավառները:
- Դիսպերս ամրացվող նյութեր: Պլաստիկ դեֆորմացիային դիմադրելու ունակության բարձրացման մեխանիզմը և կոմպոզիտների ամրացումը դժվարահալ մասնիկներով: Ամրացնող մասնիկների ընտրման հիմնական սկզբունքները: Մեխանիկական հատկությունների կախվածությունը մասնիկների չափերից և դրանց միջև եղած հեռավորությունից:
- Դիսպերս ամրացող կոմպոզիտների տարբերությունը դիսպերս կարծրացող համաձուլվածքներից՝ դրանց բաղադրությունները և ստացման տեխնոլոգիան: Ալյումինի, պղնձի, երկաթի, նիկելի և դժվարահալ մետաղների հիմքով դիսպերս ամրացվող նյութեր:
- Բազմաշերտ կոմպոզիտներ, դրանց մեխանիկական հատկությունները ստատիկ և դինամիկ բեռնավորումների դեպքում: Հատկությունների կախվածությունը շերտերի երկրաչափական բնութագրերից, քանակից և դարսման հաջորդականությունից: Բազմաշերտ կոմպոզիտների ստացման տեխնոլոգիան և կիրառման բնագավառները:
- Թելքերով ամրանավորված նյութեր (թելքավոր կոմպոզիտներ): Թելքեր և թելքաձև միաբյուրեղներ՝ թելքերին և մայրակներին ներկայացվող պահանջները:
- Թելքաձև միաբյուրեղների ստացման եղանակները և դրանց հատկությունները: Ածխածնի, բորի, սիլիցիումի կարբիդի, ալյումինի օքսիդի և երկաթի թելքերի հիման վրա կոմպո-զիտների ստացման տեխնոլոգիանները:
- Ամրանավորված նյութերի հատկությունները: Հատկությունների անիզոտրոպությունը, առաձգականության մոդուլը: Ամրության կախվածությունը թելքի և մայրակի համատեղությունից:
- Թելքի կրիտիկական երկարությունը և ծավալային պարունա-կությունը: Ամրության կախվածությունը թելքի երկարությունից և տրամագծից: Թելքերով ամրանավորված նյութերի դեֆորմաց-ման և քայքայման մեխանիզմը:
- Պոլիմերներ: Պոլիմերների ստացման եղանակները: Պոլիմեր-ների մակրոմոլեկուլների կառուցվածքը: Պոլիմերների ֆազային և ֆիզիկական վիճակը: Պոլիմերների կառուցվածքը և ամրութ-յունը: Պոլիմերների ֆիզիկամեխանիկական հատկությունները և դրանց որոշման մեթոդները: Պոլիմերների հնացումը և կայունացումը: Պոլիմերային նյութերի դասակարգումը և դրանց կիրառման բնագավառները:
- Պլաստմասաներ ջերմապլաստիկ և ջերմառեակտիվ պոլիմեր-ների հիման վրա: Լցանյութեր, պնդարարներ, պլաստիկա-րարներ, կատալիզատորներ, ջերմակայունացուցիչներ, լուսակա-յունացուցիչներ, գունանյութեր և արգելակիչներ պլաստմասաների ստացման համար:
- Շինվածքների ստացումը պլաստմասսաների վերամշակման մեթոդներով` արտամղում, ձուլում ճնշման տակ, մամլում, վակուում-ձևավորում: Պլաստմասսաների դասակարգումը և դրանց կիրառման բնագավառները:
- Կիսահաղորդչային նյութեր: Ստացման մեթոդները: Ֆիզիկամե-խանիկական հատկությունները: Դասակարգումը և մակնիշա-վորումը: Կիսահաղորդչային նյութերի կիրառությունները:
- Ապակի և սիտալներ, դրանց կառուցվածքը և հատկությունները: Դրանցից առարկաների պատրաստման տեխնոլոգիան և կիրառման բնագավառները:
- Տեխնիկական կերամիկա: Ստացման տեխնոլոգիան, կառուց-վածքը և հատկությունները, կիրառման բնագավառները:
- Լաքաներկային և սոսնձող նյութեր: Լաքաներկային նյութերի դասակարգումը: Ծածկութապատման տեխնոլոգիան: Սոսինձ-ների բաղադրությունը, դասակարգումը և կիրառման բնագա-վառները:
- Ռետինանյութեր: Ռետինանյութերի բաղադրությունը, դասակար-գումը և կիրառման բնագավառները: