Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա)

Questions
  1. Ուժեղարարների դասակարգումը, հիմնական պարամետրերը և բնութագծերը:
  2. Ուժեղարարներում հետադարձ կապի տեսակները: Ուժեղարարների պարամետրերի վրա դրական և բացասական հետադարձ կապերի ազդեցությունը:
  3. Ուժեղարարի ստատիկ աշխատանքային ռեժիմը: Երկբևեռ դաշտային տրանզիստորների հանգստի կետի ընտրման շղթաները:
  4. Ընդհանուր էմիտերով, բազայով և կոլեկտորով կասկադների սխեմաները և դրանց պարամետրերի որոշումը:
  5. Ընդհանուր ակունքով, փականով և արտաբերով կասկադների սխեմաները և դրանց պարամետրերի որոշումը:
  6. Հզորության ուժեղարար: Փուլազգայուն ուժեղարար:
  7. Հաստատուն հոսանքի ուժեղարարի առանձնահատկությունները և պոտենցիալների համաձայնեցումը:
  8. Զրոյի դրեյֆ, առաջացման պատճառները և նվազեցման եղանակները:
  9. Դիֆերենցիալ կասկադի սխեման և պարամետրերի որոշումը:
  10. Ինտեգրալ գործառական ուժեղարարներների հիմնական պարամետրերը և բնութագծերը, կառուցվածքային սխեմաները, երկբևեռ և դաշտային տրանզիստորներով իրականացումները:
  11. Ինտեգրալային գործառական ուժեղարարով (ԻԳՈՒ) շրջող և չշրջող մասշտաբային ուժեղարարների սխեմաները և ուժեղացման գործակցի որոշումը:
  12. Ինտեգրալային գործառական ուժեղարարով (ԻԳՈՒ) գումարող և հանող ուժեղարարների սխեմաները և ուժեղացման գործակցի որոշումը:
  13. Ինտեգրող և դիֆերենցող ուժեղարարների սխեմաները և դրանց պարամետրերի որոշումը: Ինտեգրող ուժեղարարով անալոգային կամպարատորների սխեմաները: ԻԳՈւ-ով մեկշեմանի և երկշեմանի կոմպարատորների սխեմաները:
  14. Լարման մակարդակի դիոդային սահմանափակիչներ: ԻԳՈւ-ով և դիոդով վերևից, ներքևից և երկկողմ սահմանափակիչների սխեմաները և դրանց պարամետրերի որոշումը:
  15. Հարմոնիկ տատանումների RC, LC, քվարցային և իմպուլսային ազդանշանի գեներատորներ:
  16. ԻԳՈՒ-ներով ուղղանկյուն իմպուլսների գեներատորը սպասման և ինքնատատանման ռեժիմներում:
  17. Տրամաբանական տարրերով ուղղանկյուն իմպուլսների գեներատորը սպասման և ինքնատատանման ռեժիմներում:
  18. Տրանզիստորային բանալիով, հոսանքի կայունարարով, փոխհատուցմամբ գծային փոփոխումով լարման գեներատորներ: Դրական և բացասական հետադարձ կապերով փոխհատուցմամբ գծային փոփոխումով լարման գեներատորներ:
  19. ԻԳՈՒ-ով ոչ սիմետրիկ (Շմիդտի) տրիգեր, եռանկյունաձև լարման գեներատոր, լայնաիմպուլսային մոդուլացմամբ լարման գեներատոր:
  20. Արտանետումային էլեկտրոնիկա: Էլեկտրոնը և նրա հատկությունները: Էլեկտրոնը պինդ մարմիններում: Ջերմաէլեկտրոնային, ֆոտոէլեկտրոնային և ավտոէլեկտրոնային արտանետում: Ջերմակատոդներ:
  21. Վակուումում էլեկտրոնի շարժումը ծավալային լիցքի ռեժիմում: Էլեկտրավակուումային սարքեր: Դիոդներ, տրիոդներ, բազմաէլեկտրոդ լամպեր:
  22. Զրոյի դրեյֆ, առաջացման պատճառները և նվազեցման եղանակները:
  23. Էլեկտրոնային օպտիկա: Էլեկտրոնա-ճառագայթային սարքեր: Էլեկտրոնային, մագնիսային և էլեկտրաստատիկ տեսապակիներ: Էլեկտրոնա-ճառագայթային սարքերը օպտոէլեկտրոնային համակարգերում: Օպտոէլեկտրոնային փոխակերպիչներ:
  24. Հզորության ուժեղարար: Փուլազգայուն ուժեղարար:
  25. Դիֆերենցիալ կասկադի սխեման և պարամետրերի որոշումը:
  26. Բյուրեղական կառուցվածքներում կապերի տեսակները: Մետաղական, Վան-Դեր Վալսյան, իոնական և կովալենտ կապեր:
  27. Բրավեի ցանցերը: Բյուրեղների արատներն ըստ Ֆրենկելի և Շոտկիի: Շրեդինգերի հավասարումը բյուրեղի համար:
  28. Անկյունների հաստատունության օրենքը: Բրեգի բանաձևը: Բյուրեղագիտական ինդեքսավորման մեթոդը: Հանգույցների, շարքերի և հարթությունների սիմվոլները: Վեյսի պարամետրերը և Միլլերի ինդեքսները:
  29. Բրիլյուենի գոտիները: Քվանտային վիճակների խտությունը: Ֆերմի-Դիրակի բաշխման ֆունկցիան:
  30. Սեփական կիսահաղորդիչ: Չայլասերված և այլասերված սեփական կիսահաղորդիչներ: Դոնորային (Na=0) և ակցեպտորային կիսահաղորդիչներ (Nd=0):
  31. Տեսակարար հաղորդականության ջերմաստիճանային կախվածությունը: Հոլի էֆեկտը: Հոլի էֆեկտը: Խառը հաղորդականության դեպքում Հոլի էֆեկտը:
  32. Զեեբեկի, Պելտյեի և Թոմսոնի էֆեկտները:
  33. Դիֆուզիոն և դրեյֆային հոսանքներ: Էյնշտեյնի առնչությունը: Սեփական կիսահաղորդիչներում անհավասարկշիռ լիցքակիրների դիֆուզիան և դրեյֆը:
  34. Մետաղ-մետաղ կոնտակտ: Պոտենցիալների կոնտակտային տարբերություն: Մետաղ-կիսահաղորդիչ կոնտակտ: Ուղղումը մետաղ-կիսահաղորդիչ կոնտակտում: Էլեկտրոնային և խոռոչային կիսահաղորդիչների կոնտակտ: p-n անցմամբ ուղղումը:
  35. Ֆոտոդիոդ: Աշխատանքի սկզբունքը և վոլտամպերային բնութագիրը: Թունելային դիոդ:
  36. S-դիոդ: Բացասական դիմադրության առաջացման պայմանները: Կոմպենսացված կիսահաղորդչում ինժեկտված լիցքակիրների կյանքի տևողության աճը:
  37. Իրական դիոդի վոլտամպերային և վոլտֆարադային բնութագրերը, ծակման մեխանիզմները` թունելային, հեղեղային, ջերմային, մակերևույթային:
  38. Մետաղ-օքսիդ-կիսահաղորդիչ (ՄՕԿ) տրանզիստորի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, բնութագրերը, մոդելները և տարատեսակները:
  39. ԿՄՕԿ հոսանքի աղբյուրը, «հոսանքի հայելի»–ի սխեմայի վերլուծությունը։
  40. Երկբևեռ տրանզիստորի ստատիկ բնութագրերը, պարամետրերը, աշխատանքային ռեժիմները, մոդելները: Հետերոանցումային երկբևեռ տրանզիստորներ:
  41. ՄՕԿ տրանզիստորների հոսքուղու երկարության մոդուլացումը, կարճ հոսքուղային երևույթները, ենթաշեմային հոսանքը, էլեկտրական դաշտից լիցքակիրների շարժունակության կախումը, «տաք» լիցքակիրներ հասկացությունը, արագության հագեցումը, միակցման երևույթը, թունելային հոսանքները և այլն:
  42. Ֆոտոերևույթներ: Ֆոտոռեզիստորներ, ֆոտոդիոդներ, արևային ձևափոխիչներ, լուսադիոդներ, լազերային դիոդներ, կրկնակի հետերակառուցվածքով լազերներ: Օպտոզույգեր և օպտոէլեկտրոնային սխեմաներ:
  43. Լեգիրացման շերտերի ստացման եղանակները։ Դիֆուզիա։ Դիֆուզիայի սահմանափակ և անսահմանափակ աղբյուրների դեպքում սահմանային պայմանները և հաշվար­կային բանաձևերը։ Դիֆուզիայի իրագործման տեխնոլոգիական եղանակները։
  44. Լեգիրացման շերտերի ստացման եղանակները։ Իոնային լեգիրացումը։ Իրագործման տեխնոլոգիական եղանակները։ Ռադիացիոն արատների առաջացումը: Արատների նվազման ջերմային մշակման եղանակները։
  45. Օքսիդացումը ջրային գոլորշու, չոր և խոնավ թթվածնի միջավայրերում։ Օքսիդային թաղանթների ստացումը քիմիական նստեցմամբ։ Օքսիդային թաղանթների դիմակային հատկությունները։
  46. Ֆոտոլիտոգրաֆիա։ Տեխնոլո­գիական սխեման։ Կոնտակտային և պրոյեկցիոն լիտոգրաֆիա։ Ֆոտոլիտոգրաֆիայի սահմանափակումները։ Ֆոտոշաբլոնների ստացման եղանակները։
  47. Լիտոգրաֆիայի առաջադեմ մեթոդները։ էլեկտրոնների և ռենտգենյան լիտոգրաֆիա։ Իրագործման սխեմաները։ Լիտոգրաֆիայի գործընթացի հետ կապված ինտեգրալ սխեմաների արատները։
  48. ԿՄՕԿ մուտք/ելք տարրերի բեռնունակության և փոխանջատման արագության բարելավման միջոցները, պաշտպա­նությունը գերլարումներից և էլետրաստատիկ լիցքաթափումից։
  49. Բարակ թաղանթների ստացման եղանակները։ Ջերմավակուումային գոլորշիացումը, իոնապլազմային և պլազմաքիմիական եղանակները։ Իրականացման տեխնիկան։
  50. Կոմպլեմենտար մետաղ-օքսիդ-կիսահաղորդիչ (ԿՄՕԿ) շրջիչ: Հապաղման ժամանակի կախվածությունը մուտքի շղթայի և բեռի պարամետրերից, փոխանցման բնութագիրը, շեմային լարման և արագագործության կախվածությունը սնման լարումից, դինամիկ կորուստները, էներգասպառման գնահատումը:
  51. Ծրագրավորվող տրամաբանական ինտեգրալ սխեմայի (Field-Programmable Gate Array -FPGA) կառուցվածքը: FPGA բաղկացուցիչ մասերի (CLB, Block RAM, DCM) նշանակությունը: Կոնֆիգուրացման ֆայլերի տեսակները, հիշողության մեջ կոնֆիգուրացիայի ներբեռնումը:
  52. Մուտքի-ելքի PCI (Peripheral component interconnect) ինտերֆեյսի աշխատանքի սկզբունքը, հաճախային բնութագրերը: LCDS-ի նախագծման նպատակները, էլեկտրական, հաճախականային բնութագրերը և շեղումների բնութագրերը:
  53. Հաջորդական համաձայնեցմամբ տրամաբանության (Stub Series Terminated Logic - SSTL) մուտք-ելք հանգույցի  աշխատանքի սկզբունքը, կառուցվածքը, սնման լարումների և տրամաբանական մուտքերի մակարդակները: Բարձր արագագործությամբ տրամաբանության (High-speed transceiver logic - HSTL-) մուտք-ելք հանգույցի աշխատանքի սկզբունքը, սնման լարումների և տրամաբանական մուտքերի մակարդակները:
  54. Ներդրված համակարգերի տարատեսակները և սահմանումը: Թվային նախագծման գործիքային ապահովումը: Միկրոպրոցեսորի վրա հիմնված նախագծումը: Մեկ միկրոսխեմայի վրա միկրոկոնտրոլերի հիմքով նախագծումը:
  55. Թեստային հաջորդականությունների սեղմման եղանակները: Պատահական և քաշավորված թեստային հաջորդականությունները: Թեստային հաջորդականության գեներատոր և արձագանքի վերլուծիչ:
  56. Թեստերի ավտոմատ գեներացման ալգորիթմները: Ուղիների ակտիվացման սկզբունքը: Անսարքությունների D-խորանարդը: Ռոթի D-ալգորիթմը: Ալգորիթմների արդյունավետության գնահատումը: PODEM, RAPS և 10V ալգորիթմները:
  57. Թվային ինտեգրալ սխեմաների սինքրոազդանշանի ծառի սինթեզը և հավասարակշռումը: Բուֆերների/շրջիչների ընտրությունը: Անջատվող սինքրոազդանշանը: Սինքրոազդանշանի ծառի օպտիմալացումը:
  58. Թվային ինտեգրալ սխեմաների սնուցման ցանցի սինթեզը: Արտահոսքի և դինամիկ հզորությունների օպտիմալացումը: Փոխանջատման ակտիվությունը: Ցածր հզորությամբ տեղաբաշխումը և փականային մակարդակի օպտիմալացումը:
  59. Հաճախության փուլային ենթալարման համակարգեր և հաճախության սինթեզատորներ:
  60. Գործութային ուժեղարարի հիման վրա լոգարիթմող, ինտեգրող և դիֆերենցող սխեմաներ:
  61. Ցածր հզորությամբ նախագծման մեթոդները՝ սինքրոազդանշանի անջատում, սնուցման կառավարում, բազմալարումային և բազմաշեմային նախագծումը, լարման դինամիկ և ադապտիվ փոփոխումը:
  62. Թվային ինտեգրալ սխեմաների ֆիզիկական սինթեզը: Հատակագծի պլանավորումը: Սնուցման ցանցի սինթեզը: Սինքրոազդանշանի ծառի սինթեզը: Տեղաբաշխումը: Ծրագծումը: Արտադրությանը կողմնորոշված նախագծումը:
  63. Կոմպարատորներ։ Մաժորիտար տարրեր։ Զույգության ստուգման սխեմաները։
  64. Ռադիոհաճախային հաղորդիչ-ընդունիչների ճարտարապետությունները, պարամետրերը և բնութագրերը: Ուղիղ ուժեղացման և սուպերհետերոդինային ընդունիչներ:
  65. Թվային ինտեգրալ սխեմաների սինթեզը և օպտիմալացումը: Սխեմայի վարքային նկարագրությունը, թվային ստանդարտ բջիջների գրադարանները, մտավոր սեփականության բլոկերը, նախագծային սահմանափակումները:
  66. Հաջորդական մոտարկմամբ, զուգահեռ և կրկնակի ինտեգրմամբ անալոգաթվային փոխակերպիչներ։
  67. ԿՄՕԿ լիցքի պոմպեր։ Լարման բազմապատկիչները։
  68. ԿՄՕԿ գործութային ուժեղարարի հիման վրա շրջող և չշրջող ուժեղարարների սխեմաները, ուժեղացման գործակիցները, մուտքային դիմադրությունները։
  69. Հաջորդական ռեզիստորներով, R–2R մատրիցով և ելքային ազդանշանների կշռային գումարմամբ անալոգ-թիվ փոխակերպիչներ:
  70. ԿՄՕԿ հոսանք-լարում փոխակերպիչ։ Գործութային ուժեղարարի հիման վրա հոսանքի աղբյուրներ, ուղղիչներ, կոմպարատորներ:
  71. Գեներատորների տարատեսակները: Հետադարձ կապով գեներատորի տոպոլոգիաները: Ռեզոնանսային և քվարցային գեներատորներ: Գեներատորի վերլուծությունը ցածր ազդանշանների դեպքում: Լարմամբ կառավարվող գեներատորներ:
  72. Մոդուլյատորների և դեմոդուլյատորների կառուցվածքը և էլեկտրական սխեմաները: Հաճախության վերին և ստորին ձևափոխությամբ խառնիչներ, եզակի և կրկնակի բալանսային խառնիչներ:
  73. Վերծանիչներ, կոդավորիչներ, կոդերի կերպափոխիչներ, նախապատվային կոդավորիչներ, մուլտիպլեքսորներ, դեմուլտիպլեքսորներ: Մուլտիպլեքսորների օգտագործմամբ համակցական սխեմաների սինթեզը։
  74. Բուլյան ֆունկցիաների նվազարկումը դիզյունկտիվ նորմալ ձևերի դասում (երկմակարդակի նվազարկում): Կառնոյի քարտերի օգտագործմամբ նվազարկում: «ԵՎ», «ԿԱՄ», «ՈՉ» բազիսում բուլյան ֆունկցիայի իրականացումը: «ԵՎ-ՈՉ» և «ԿԱՄ-ՈՉ» տարրերի հիման վրա սխեմաների կառուցումը։
  75. Օղակաձև և LC - կոնտուրով լարմամբ կառավարվող գեներատորներ։ Բնութագրող հիմնական պարամետրերը։ Հենակային լարման գեներատորներ։ Լարումից և ջերմաստիճանից անկախ լարման աղբյուրի ձևավորման հիմնական սկզբունքները։
  76. Կիսահաղորդիչների գոտիական կառուցվածքի փոփոխությունները պինդ լուծույթներում և հետերոանցումներում: Կիսահաղորդչային պինդ լուծույթների գոտիական կառուցվածքը:
  77. Ֆոնոնները տարբեր չափայնությամբ նանոկառուցվածքներում: Բյուրեղական ցանցի ձայնային տատանումները նանոկառուցվածքներում:
  78. Հետերոանցումներ, դրանց գոտիական կառուցվածքը, տեսակները և տարբեր միկրոկառուցվածքների աճի մեթոդները: Ցանցի հաստատունների անհամաձայնեցվածության ազդեցությունը լարված հետերոանցումների հատկությունների վրա: Ցածր չափայնությամբ համակարգերի առանձնահատկությունները:
  79. Երկայնական օպտիկական (LO) ֆոնոնների սահմանափակված մոդերը և միջսահմանային օպտիկական ֆոնոնները բևեռային հետերոկառուցվածքներում:
  80. Էլեկտրոնները քվանտային կառուցվածքներում: Քվանտային փոսեր, պարաբոլային և եռանկյուն քվանտային փոսեր: Վիճակների խտությունը քվանտային փոսերում: Քվանտային լարեր, գլանային համաչափությամբ անվերջ խոր երկչափ պոտենցիալային փոս, վերջավոր խորությամբ երկչափ գլանային պոտենցիալային փոս:
  81. Երկչափ պարաբոլային փոս: Վիճակների խտության ֆունկցիան քվանտային լարերում: Քվանտային կետեր: Վերջավոր խորությամբ գնդային պոտենցիալային փոս: Եռաչափ պարաբոլային փոս: Գերցանցեր:
  82. Կուլոնյան կապված վիճակները ցածր չափայնությամբ կառուցվածքներում, ծավալային բյուրեղներում: Միաչափ և Երկչափ կուլոնային խնդիրը և դիսպերսիայի օրենքի ոչ պարաբոլայնության հաշվառումը:
  83. Խառնուրդային վիճակները քվանտային կառուցվածքներում: Միջսահմանային արատներով պայմանավորված կապված վիճակները քվանտային փոսերում: Էքսիտոնները քվանտային փոսերում:
  84. Էլեկտրոնների ցրումը չափայնորեն քվանտացված համակարգերում: Ցրումը կարճ ազդեցության շառավղով խառնուրդի կողմից: Լիցքավորված խառնուրդի պոտենցիալ էկրանավորումը և էկրանավորումը երկչափ էլեկտրոնների կողմից:
  85. Տաք էլեկտրոնների տեղափոխությունն իրական տարածության մեջ: Քվանտային փոսի իոնացումն էլեկտրական դաշտում: Գերցանցի վոլտ-ամպերային բնութագիծը: Մեկէլեկտրոնային տեղափոխության և կուլոնյան շրջափակման երևույթը:
  86. Պլազմային մեթոդները մակերևութային պարբերական նանոկառուցվածքների տեխնոլոգիայում: Նանոկառուցվածքային մակերևույթների պարամետրերի ղեկավարումը ատոմա-ուժային մանրադիտակով:
  87. Էլեկտրոն-ֆոնոն փոխազդեցությամբ պայմանավորված անցումները: Քվանտային փոսերում ձայնային ֆոնոնների կողմից էլեկտրոնների ցրման արագությունը: Էլեկտրոնների ցրումը ձայնային ֆոնոնների վրա քվանտային լարերում:
  88. Քվանտային փոսերում էլեկտրոնների ցրումը ծավալային օպտիկական ֆոնոնների կողմից: Քվանտային լարում Էլեկտրոնների ցրումը բևեռային օպտիկական ֆոնոնների վրա:
  89. Էլեկտրոնների տեղափոխման երևույթները չափայնորեն քվանտացված կառուցվածքներում: Տեղափոխման ռեժիմների դասակարգումը նանոկառուցվածքներում:
  90. Էլեկտրոնների զուգահեռ տեղափոխությունը թույլ էլեկտրական դաշտում: Քվազիերկչափ և քվազիմիաչափ էլեկտրոնների զուգահեռ տեղափոխման երևույթներն ուժեղ էլեկտրական դաշտում:
  91. Էլեկտրոնների թունելային տեղափոխությունը նանոկառուցվածքներում: Աստիճանաձև պոտենցիալային արգելք: T-մատրիցներ: Ուղղանկյուն պոտենցիալային արգելք:
  92. T-մատրիցների ընդհանուր հատկությունները: Թունելային հոսանքը և հաղորդականությունը միաչափ, երկչափ և եռաչափ դեպքերում: Էլեկտրոնի թունելային անցումը կրկնակի արգելքներով կառուցվածքներում (ռեզոնանսային թունելավորում):
  93. Թունելային հոսանքը ռեզոնանսային թունելավորմամբ դիոդով: Բազմամոդային կոհերենտ տեղափոխման երևույթներ: Բազմաուղետարային համակարգեր:
  94. Թունելային հոսանքի հաշվարկն իրական հետերոկառուցվածքներում: Պինդ լուծույթների էներգետիկ սպեկտրի բազմահովիտությամբ պայմանավորված թունելային հոսանքի հնարավոր ձևափոխությունները:
  95. Եռակցման մեթոդները նանոլիտոգրաֆիայում: Եռակցման օքսիդացման մեթոդը: Եռակցման օքսիդացման մեթոդի ֆիզիկա-քիմիական հիմունքները:
  96. Կիսահաղորդիչների եռակցման օքսիդացման գործընթացի և գերբարակ մետաղական թաղանթների կինետիկան:
  97. Նանոչափային գերհաղորդիչների կառուցվածքների ստեղծման մեթոդները: Բարձր ջերմաստիճանային գերհաղորդիչների վրա հիմնված էլեկտրոնային տարրերը:
  98. Մեկուսիչի վրա սիլիցիումային կառուցվածքով նանոհամակարգեր:
  99. Ֆոնոնները տարբեր չափայնությամբ նանոկառուցվածքներում: Բյուրեղական ցանցի ձայնային տատանումները նանոկառուցվածքներում:
  100. Երկայնական օպտիկական (LO) ֆոնոնների սահմանափակված մոդերը և միջսահմանային օպտիկական ֆոնոնները բևեռային հետերոկառուցվածքներում: