Susanna Aghajanyan's publications

Sort By
Year
Publication year (field_publication_year)

Publication: Article

Հայաստանի Հանրապետությունը` էլեկտրոնային առևտրի միջազգային կարգավորման համատեքստում
Ծովակ Ոսկանյան
Տիգրան Ղալայան

Vol. 60 No. 4 pp. 170-192 (2020)

URL: https://asue.am/upload/files/science/banber/2020-year-4/10.pdf

Description: Էլեկտրոնային առևտրով պայմանավորված ինստիտուցիոնալ վերափոխումները հասել են տնտեսական հարաբերությունների խորքային հիմքերին, քանզի ավանդական առևտրի ինստի¬տուտներին փոխարինելու են գալիս էլեկտրոնային նորարական ինստիտուտները: Այս տեսանկ¬յունից, էլեկտրոնային առևտրի աճի հրամայականն է համապատասխան ենթակա¬ռուցվածքի և գործառնական միջավայրի ձևավորումը, ինչը կապահովի շուկայի բոլոր մասնակիցների իրավահավասար մուտքը համաշխարհային էլեկտրոնային շուկա:
Լիարժեք օրենսդրա-իրավական բազայի ստեղծումն էլեկտրոնային առևտրի զար-գացման նախապայմանն է, ինչը ենթադրում է էլեկտրոնային գործարքների իրականաց¬ման ընթացակարգերի պարզեցում և շուկա մուտք գործելու խոչընդոտների վերացում: Բարենպաստ նորմատիվա-իրավական դաշտ ապահովելու համար պետք է իրականաց¬վեն օրենսդրական բարեփոխումներ ինչպես ապրանքների և ծառայություն-ների էլեկտ¬րոնային առևտրի կանոնակարգման ուղղությամբ, այնպես էլ դրա հետ կապված մի շարք ոլորտներում, ինչպիսիք են՝ կիրառվող էլեկտրոնային վճարային համակարգերը, լոգիստիկ և մատակարարման շղթաների գործունեության խրախուսումը և այլն:
Հոդվածում ուսումնասիրվել են էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով միջազգային կառույցների և որոշ ինտեգրացիոն խմբավորումների կողմից առաջարկվող իրավա-նորմատիվային կառուցակարգերը, հստակեցվել են դրանց շրջանակնում ՀՀ և այլ ԵԱՏՄ երկրների ստանձնած պարտավորությունները, դիտարկվել է էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման մակարդակն առանձին երկրներում և տարածաշրջաններում: Էլեկտրոնային առևտուրը կարգավորող միջազգային իրավական շրջանակի համատեքստում քննարկվել է ոլորտին առնչվող ՀՀ օրենսրությունը, բայացայտվել են տարբեր իրավական ակտերում առկա թերացումներն ու հակասությունները, առաջարկվել են համարժեք լուծումներ: