Nune Minasyan's publications

Sort By
Year
Publication year (field_publication_year)

Publication: Article

Մատենանիշը՝ որպես գրքի ձևավորման տարր

pp. 107-113 (2012)

Description: Հոդվածում անդրադարձ է կատարվում մատենանիշերի (Ex libris - ի գրոց, գրքերից) արվեստին: Ներկայացվում է գրաֆիկայի այս ուղղության ներկայացուցիչների ստեղծագործությունը՝ Ա. Դյուրեր, Լ. Կրանախ,Ֆ. Բուշե, Վ. Ֆավորսկի, Վ. Սուրենյանց, Ա. Մամաջանյան, Ռ. Բեդրոսով, Ա. Բաղդասարյան, Հ. Գրիգորյան և այլք:


Հայկական միջնադարյան մանրանկարչության ազդեցությունը Վաղինակ Մանդակունու գրքային ձևավորումների վրա

Vol. 19 No. 2 pp. 104-111 (2014)

Description: Հոդվածում անդրադարձ է կատարված Վաղինակ Մանդակունու այն գրքային ձևավորումներին, որտեղ ակնհայտ է հայ միջնադարյան մանրանկարչության ազդեցությունը՝ որոշակի ժամանակային վերափոխումներով:


Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի պատկերազարդման պատմությունից

No. 2-3 pp. 217-227 (2015)

Description: Հոդվածում քննարկվում և համեմատական վերլուծության են ենթարկվում պոեմի տարբեր տարիների երեք հրատարակությունների ձևավորումները՝ Վ. Մանդակունու, Ա. Հունանյանի և Հ. Մամյանի կատարմամբ:


Էդուարդ Իսաբեկյանի գրքային ձևավորումները

No. 4 pp. 156-165 (2016)

Description: Հոդվածում անդրադարձ է կատարված Է.Իսաբեկյանի ձևավորումենրին, մասնավորապես` Դ. Դեմիրճյանի "Վարդանանք", Ս. Խանզադյանի "Մխիթար սպարապետ" և "Սասունցի Դավիթ" հրատարակություններին: Վարպետի նկարազարդումները նոր մոտեցում բերեցին հայկական գրքային գրաֆիկայի ասպարեզ:


ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՏԵՆԱՇԱՐԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՀԱՏՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Vol. 31-32 No. 2-3 pp. 61-67 (2017)

Description: Համաշխարհային գրատպության բնագավառում մեծ տեղ են զբաղեցնում
մատենաշարերն ու բազմահատոր հրատարակությունները: 1960-1980թթ. գրքի նկատմամբ
պահանջարկը մեծանում է, եւ, բացի առանձին հրատարակություններից, տպագրվում են
բազմաթիվ հատորյակներ եւ մատենաշարեր: Սրանցում ստեղծագործություններն
ամփոփված են կամ ըստ ժանրի՝ «Արկածային գրադարան», «Միջնադարյան
քնարերգություն», կամ ըստ կրթական ծրագրերի՝ «Դպրոցական գրադարան»,
«Ուսանողական գրադարան», կամ ըստ արժեւորման՝ «Գրական հուշարձաններ» եւ այլն:
Հոդվածում քննարկվում են 1960-1980թթ. Հայաստանում հրատարակված մատենաշարերի
եւ բազմահատոր հրատարակությունների ձեւավորման միտումները:


Միհրան Սոսոյանի գրքային ձևավորումները

Vol. 70 No. 1 pp. 250-259 (2017)

Description: Հոդվածում ներկայացված է հայկական գրքային գրաֆիկայի ներկայացուցիչ
Միհրան Սոսոյանի (1928–1992) ստեղծագործությունը, ով իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրել է գրքի
ձեւավորմանը: Նրա աշխատանքների շարքում առանձնանում են Մ. Տվենի «Թոմ Սոյե-
րի արկածները» (1953), Հ. Թումանյանի «Գիքորը» (1955), Է. Հեմինգուեյի «Ծերունին եւ
ծովը» (1957), Մ. Սարգսյանի «Տիրամոր պատկերի առջեւ» (1965), Ե. Չարենցի «Ամբոխ-
ները խելագարված» (1967), Ն. Զարյանի «Սասունցի Դավիթ» (1968), Հ. Խաչատրյանի
«Էրեբունի» (1968) եւ այլ գրքերի ձեւավորումները: Յուրաքանչյուր պատկերազարդման
համար նկարիչն ընտրել է տվյալ ստեղծագործության համար բնորոշ ուրույն ոճական
մոտեցում: Նա կարողանում է ապրել գրական երկի ժամանակաշրջանով, կերպարների
հույզերով ու մտորումներով: Ուսումնասիրելով Միհրան Սոսոյանի բազմաթիվ եւ բազ-
մաբնույթ աշխատանքները՝ կարող ենք որոշակի պատկերացում կազմել XX դարի
երկրորդ կեսի հայ գրքարվեստի, նրա գեղագիտական սկզբունքների մասին։