Armine Avanesyan's publications
Publication: Article
Հոգեբանական թրեյնինգի /վարժեցման/ ծագումը գործնական հոգեբանության և հոգեթերապիայի խմբային մեթոդների զարգացման ճանապարհին
Vol. 2 No. 13 pp. 125-129 (2006)
Description: Հոդվածում ներկայացված է այլ խմբային մեթոդների զարգացման հետևանքով առաջացած հոգեբանական թրեյնինգների պատմությունը, բացի այդ, ի հայտ է բերվում այն փաստը, որ թրեյնինգային մեթոդների բոլոր ձևերը օգտագործվել են դեռևս 18-րդ դարում:
Արցախյան կրթական միջավայրի հոգեբանական անվտանգության մի շարք հարցեր
pp. 363-367 (2014)
Description: Արցախի կրթական միջավայրում այսօր կատարվող փոփոխությունները ուղղված լինելով ընդհանուր ուսումնական գործընթացի զարգացմանը հաճախ կարող են ոչ այդքա դրական ազդեցություն ունենալ համակարգի առանձին սուբյեկտների հոգեբանական անվտանգության վրա: Արցախում այսօր կարիք կա մոդելավորել և գծագրել այնպիսի կրթական միջավայր, որը կկարողանա ապահովել բոլոր մասնակիցների հոգեբանական պաշտպանվածությունը, հոգեբանական անվտանգության մթնոլորտի պահպանումը:
Հոգեբանական թրեյնինգների կիրառման առանձնահատկությունները կրթության ոլորտում
pp. 368-374 (2015)
URL: http://mmu.am/wp-content/uploads/2020/07/Lratu-2015.pdf
Description:
Դասախոսություների, քննարկումների, գործնական պարապմունքների կողքին
թրենինգները զբաղեցնում են իրենց արժանի տեղը ուսուցման ակտիվ ձևերի շարքում:
Ուսուցման այս իննովացիոն մեթոդի հիմքում ընկած է խմբային հոգեբանական աշխա-
տանքը: Թրենինգի տարբեր բնորոշումների միջև զուգահեռները մատնացույց են ա-
նում, որ հոգեբանական թրենինգները նպատակ ունեն ուսուցանել, զարգացնել, սովորեցնել: Թրենինգը, տարածված լինելով որպես գործնական հոգեբանության մեթոդ,
կարող է իր տեղը զբաղեցնել նաև տարիքային և մանկավարժական հոգեբանության
մեթոդոլոգիայում:
Թրեյնինգային խմբի և թիմի էության գործ. համեմատություններն ու համադրությունները որպես թրեյնինգային խմբի թիմակազմ.հիմք
No. 1 pp. 215-222 (2016)
Description: Հոդվածում դիտարկվում է թրեյնինգի խմբի և թիմի համադրությունները, դրանց դրական և բացասական որակները, ինչպես նաև թրեյնինգային աշխատանքներում թիմաձևավորման գործընթացի կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Թրեյնինգների կիրառման հիմնական բովանդակային ուղղությունները կրթահամակարգի տարբեր օղակներում
pp. 350-359 (2017)
URL: http://mmu.am/wp-content/uploads/2020/07/Lratu-2017.pdf
Description:
Հոդվածում խոսվում է այն մասին, որ կրթահամակարգի յուրաքանչյուր օղակում` սկսած նախադպրոցականից մինչև ավագ դպրոց, թրենինգների նպա-
տակային ուղղվածությունները տարբեր են, և դա պայմանավորված է հենց
տարբեր տարիքային խմբերի սովորողների հոգեբանական ու անձնային ա-
ռանձնահատկություններով: Սույն հոդվածում նախանշվում են այն բովանդա-
կային ուղղվածություններն ու թրենինգներին ներկայացվող այն պահանջները,
որոնք կապահովեն տվյալ մեթոդի կիրառման արդյունավետությունը կրթական
համակարգի տարբեր փուլերում:
Ավագ դպրոցականների հաղորդակցման գործունեության բաղադրիչներն ու հոգեբանական առանձնահատկությունները
Vol. 2-3 No. 31-32 pp. 15-19 (2017)
URL: https://scientificnews.aspu.am/uploads/pdf/1571734496-1571734496.pdf
Description: Հետազոտվել է ավագ դպրոցականների հաղորդակցական գործունեությունը, տրվել են կառուցվածքային վերլուծությունները: Անդրադարձ է կատարվել ավագ դպրոցականների սոցիալական նույնականացմանը, ինքնագիտակցության ձևավորմանը, ինչպես նաև ուսումնասիրվել են տարիքային տվյալ փուլում հաղորդակցման ու շփման յուրահատկությունները:
Թիմային աշխատանքը որպես ավագ դպրոցակաների հոգեբանական խնդիրների լուծման հոգեշտկման ու հոգեկարգավորման գործոն
No. 1 pp. 105-110 (2017)
Description: Հոդվածում անդրադարձ է կատարվում կրթահամակարգում ավագ դպրոցների ձևավորմանը և այդ օղակում սովորողների կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված հոգեբանական աշխատանքի նոր ձևերի ներդրմանը: Այս տեսանկյունից կարևորովում է ավագ դպրոցներում դասարանները, որպես թիմեր զարգացնելու միտումը:
Սոցիալ-հոգեբանական թրեյնինգների գործառույթները հոգեշտկողական աշխատանքներում
No. 1 pp. 262-270 (2019)
Description: Սոցիալ-հոգեբանական թրեյնինգների և խմբային հոգեշտկողական աշխատանքների հիմնական նպատակները, հետևաբար նաև գործառույթները փոխկապակցված են: Թրեյնինգներում հոգեշտկողական գործառույթների կիրառումն արտահայտվում է թրեյնինգային ծրագրերում հոգեշտկման գործիքակազմի օգտագործման մեջ, ինչն առավել հարուստ է դարձնում թրեյնինգի մեթոդոլոգիան ու ընթացակարգը, իսկ արդյունքներն՝ առավել հուսալի:
Publication: Conference Paper
Mechanisms of increasing teambuilding function in socialpsychological trainings of high schoolers
МЕТОДОЛОГІЯ СУЧАСНИХ НАУКОВИХ ДОСЛІДЖЕНЬ ЗБІРНИК НАУКОВИХ ПРАЦЬ за результатами ХVІ Міжнародної науково-практичної конференції, присвяченої 215-річчю заснування ХНПУ імені Г.С. Сковороди
pp. 18-22, (2019)
Description: Հոդվածում քննարկվում է ավագ դպրոցականների սոցիալ-հոգեբանական թրեյնինգների արդյունավետության բարձրացման խնդիրը՝ կապված թիմակազմավորման գործընթացների ընդլայնման և նոր գործառույթի տարանջատման հետ։ Պարզվում է, որ եթե սոցիալ հոգեբանական թրեյնինգները կառուցվեն թիմակազմավորման ձևավորման և տրամաբանության հենքի վրա, ապա թրեյնինգը կունենա նոր գործառույթ՝ համախմբվածության և հոգեբանական համատեղելիության հատկանիշներով։ Թիմակազմավորման ընթացքում նկատելիորեն նվազում են թրեյնինգի մասնակիցների տագնապայնության, ֆրուստրացիայի, ագրեսիվության և ռիգիտության մակարդակները՝ գիտափորձի տվյալների հիման վրա։