Karapet Hakobyan's publications
Publication: Article
No. 1-2 pp. 172–183 (2012)
URL: http://www.armarchives.am/UserFiles/File/Banber%20-01-02-2012+(1).pdf
Description: 1892-1895 թթ. արևմտահայությանն օգնելու նպատակով Կարսի մարզից ռուս-թուրքական սահմանն են անցնում մի շարք անհատ գործիչներ (Տիգրան Օքոնյանը, Ղարա-Մելիքը (Բարսեղ Տեր-Գրիգորյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), ղարաբաղցի Արշակը, Ջալլադը (Երվանդ Բաբերյան), Տուրբախը, …) և խմբեր (Արաբոյի, Մուրատ Պոյաճյանի, ղզլաղաճցի Պողոսի, շենիկցի Ստեփանի, Աբրոյի, Աղբյուր Սերոբի, Հրայր Դժոխքի, Ջալլադի, Հնչակյան Սև Մելքոնի և այլ), որոնք ոչ միայն զենք ու զինամթերք և մարտական ուժեր են փոխադրում Արևմտյան Հայաստան, այլև ակտիվորեն մասնակցում են արևմտահայության ինքնապաշտպանության գործին:
No. Բ pp. 133-151 (2013)
Description: ՀՅԴ Կարսի կառույցների 1902-1904 թթ. վերելքին հաջորդող տարիներին Կարսի մարզում ծայր են առնում հարստահարման, բռնությունների ու բռնաբարությունների, զենքի ու զինամթերքի պակասորդի, և նմանատիպ այլ դեպքեր, որոնք հանգեցնում են Կարսի մարզում ՀՅԴ կառույցների խիստ թուլացմանը: Իրավիճակը շտկելու ուղղությամբ ՀՅԴ Կարսի Կ. կոմիտեի 1906-1908 թթ. ձեռնարկած քայլերը ոչ մի արդյունք չեն տալիս: Այնուհանդերձ, երբ 1905-1906 թթ. ողջ Կովկասում տեղի էին ունենում հայ-թաթարական բախումներ, Կարսի մարզում նման դեպքեր չեն արձանագրվում, իսկ 1905-1908 թթ. աննախընթաց հաջողություն է գրանցվում Երկիր զենքի փոխադրման առումով: 1905 թ. ՀՅԴ Խորհրդի ընդունած և ՀՅԴ IV ընդհանուր ժողովի վավերականությունը ստացած §Կովկասյան նախագիծը¦ առիթ է հանդիսանում, որպեսզի ցարական իշխանությունները ՀՅԴ Կովկասյան մարմինների ու գործիչների դեմ 1908-1912 թթ. իրականացնեն մի շարք ձերբակալություններ, որի հետևանքով վերջնականապես քայքայվում են Կարսի մարզի հեղափոխական կառույցները:
No. Ը pp. 54-69 (2013)
DOI: http://echmiadzin.asj-oa.am/13930/1/54.pdf
Description: 1904 թվականին խմբապետ Թորգոմը (Թուման Թումյանց) կազմավորում է 61 հոգուց բաղկացած «Որսկան» խումբը, որը 1904 թ. հուլիսի 2-ին (ն. տ. հուլիսի 15-ին) Օլթի–Ղարաբողազ (կիրճ Օլթիի շրջանում)–Պուլիկ աղբյուր–Նարիման–տաճկական Բասեն գծով փորձում է անցնել Երկիր (Արևմտյան Հայաստան): Սակայն, ռուս–թուրքական սահմանագլխին ռուս սահմանապահների կողմից խմբի մեծ մասը կոտորվում է: Սպանվում է նաև Թորգոմը: Ռուսների այս տմարդի արարքը մեծ վրդովմունք է առաջացնում ողջ կովկասահայության շրջանում: ՀՅ Դաշնակցությունը որոշում է պատուհասել «Որսկան» խմբի ջախջախման համար պատասխանատու ռուս գնդապետ Բիկովին: Որոշումն ի կատար է ածվում 1904 թ. օգոստոսի 31-ին (ն. տ.` սեպտեմբերի 13-ին) ՀՅԴ վրիժառու Համո Ջանփոլադյանի կողմից: Սակայն, այս դեպքերից հետո ՀՅԴ-ն դադարեցնում է Կարսի մարզից Երկիր խմբեր ուղարկելու տարիներ շարունակ իրականացվող գործունեությունը:
No. Ա pp. 66-82 (2013)
DOI: http://echmiadzin.asj-oa.am/12895/1/66-82.pdf
Description: 1894 թ. սկսված հայ-բուլղար-մակեդոնական շփումները շուտով վերածվում են համագործակցության: 1895-1907 թթ. ընթացքում բազմիցս հայ և մակեդոնական դատերը համատեղ ներկայացվել են եվրոպական հանրությանը: 1901 թ. Ադրիանապոլսում տեղի է ունեցել հայ-մակեդոնական միացյալ խմբի կռիվը թուրք-քրդական ուժերի դեմ: 1905 թ. մակեդոնացիները ևս մասնակցել են ՀՅԴ-ի նախաձեռնած` սուլթան Աբդուլ Համիդի դեմ ուղղված մահափորձին: Բուլղարական կառավարության հովանավորությամբ հայ հեղափոխականները Բուլղարիայում պատրաստել են զենքեր, փամփուշտներ, ռումբեր, իսկ 1906-1907 թթ. Բուլղարիայում գործել է ՀՅԴ ռազմական դպրոցը: 1906 թ. դեկտեմբերին Ժնևում տեղի է ունեցել հույն, մակեդոնացի, բուլղար, սերբ, բոսնիացի, հերցեգովինացի և հայ հեղափոխականների միացյալ համաժողովը: 1907 թ. Բուլղար-մակեդոնական հեղափոխականները ողջունել են սուլթան Աբդուլ Համիդի դեմ միասնաբար գործելու վերաբերյալ Օսմանյան ընդդիմադիր ուժերի 2-րդ համագումարի ընդունած որոշումը:
ՀՅԴ Կարսի ու Ալեքսանդրապոլի Կենտկոմների գործունեությունը զենք ու զինամթերք հայթայթելու և Երկիր փոխադրելու ուղղությամբ
No. Ա pp. 108-119 (2013)
DOI: http://publications.ysu.am/wp-content/uploads/2014/02/15-Karapet-Hakobyan.pdf
Description: 1892-1908 թթ. զենք ու զինամթերքի հայթայթման հիմնական եղանակները ռուս զինվորներից ու Տուլայի զինագործարանից անլեգալ ճանապարհով զենքի գնումն ու Ալեքսանդրապոլի ռուսական զինապահեստի պարբերաբար դատարկումներն էին: Այս ճանապարհով ձեռք բերած զենքի ու զինամթերքի ողջ պաշարը փոխադրվում ու կենտրոնացվում էր Կարսի մարզի սահմանամերձ հայաբնակ գյուղերի ՀՅԴ գաղտնի զինապահեստներում: Այնուհետև այդ ամենը զինատար խմբերի կամ հայ ու քուրդ շալակավորների միջոցով գաղտնի փոխադրվում էր Արևմտյան Հայաստան (Բասեն, Խնուս, Վան, Սասուն, Մուշ, …): Երկիր զենք ու զինամթերքի փոխադրումը մեծ չափեր ընդունեց հատկապես 1905-1908 թթ.:
Ռուս–թուրքական սահմանն անցած առաջին կամավորական խմբերի ազդեցությունը արևմտահայ ազատագրական պայքարի վրա
No. 2 pp. 29-44 (2014)
DOI: http://ysu.am/files/04K_Hakobyan.pdf
Description: 1880-ական թթ. Կարսի մարզում կազմավորված և Երկիր անցած խմբերն ու անհատները արևմտահայության միջավայրում լայնորեն քարոզում են Օսմանյան լծի դեմ ազատագրական պայքար մղելու գաղափարը: Դրա արդյունքում Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում ստեղծվում են մի շարք հեղափոխական խմբակներ ու կազմակերպություններ, որոնք ձեռնամուխ լինելով արևմտահայության զինման և ինքնապաշտպանության կազմակերպման գործին` ակնկալում են նաև արևելահայության աջակցությունը: Սակայն, 1880-ական թթ. Երկիր անցնող արևելահայ խմբերն ու անհատները լիովին չէին պատկերացնում այն բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որոնք ստիպված էին լինելու հաղթահարել ազատագրական պայքարի ճանապարհին:
No. 122 pp. 373-381 (2014)
DOI: http://www.armarchives.am/UserFiles/File/Banber%20-%2001-2014-%20Virabian.pdf
Description: Կարսի մարզի տարածքի ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո զգալիորեն աճում է մարզի բնակչությունը, տեղի են ունենում մի շարք վարչա-ժողովրդագրական փափոխություններ, մասնավորապես, Կարսի մարզից հեռանում են թուրք-քրդական բնակչությունը, իսկ դրան հակառակ մարզի տարածքում, չնայած ռուսական իշխանությունների հարուցած խոչընդոտներին, զգալիորեն ավելանում է հայ բնակչության թվաքանակը: Ցարական իշխանությունների խրախուսմամբ 1878-1914 թթ. Կարսի մարզում բնակություն են հաստատում մեծ թվով ռուս աղանդավորներ և հույներ, որոնց թիվն անշեղորեն աճում էր: Կարսի մարզում զգալիորեն մեծ էր նաև այսպես կոչված «ժամանակավոր վերաբնակվողների»` գրանցում չստացած արևմտահայ գաղթականների թվաքանակը, որոնք կազմում էին մարզի բնակչության ամենաաղքատ հատվածը: