Amalya Soghomonyan's publications
Publication: Article
Vol. 1 No. 50 pp. 224-234 (2019)
DOI: https://brusov.am/website/documentation/files/8b3021d7.pdf
Description:
Սույն աշխատանքի շրջանակներում փորձ է արվում բացահայտել
ժամանակակից աֆղան հեղինակ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին
լեռները» վեպում ներկայացված կառուցվածքային և գաղափարական
սկզբունքներն ու առանձնահատկությունները: Վերլուծության ընթացքում
ներկայացվում են վեպի խորքային ու թաքնված իմաստները, ինչպես նաև
հեղինակի գրականագիտական մոտեցումները հերոսների
ճակատագրերին և կյանքի շարունակման հնարավոր ելքի փնտրտուքին
էմիգրանտական գրականության համատեքստում:
Հոդվածի նորույթն այն է, որ թեպետ օտարման թեման1
մշտապես
առկա է համաշխարհային գրականության մեջ, սակայն տարբեր գրողներ
տարբեր դիտանկյունից են փորձում այն մեկնաբանել: Այս
համատեքստում հետաքրքիր է ուսումնասիրել աֆղան գրող Հոսեյնիի
արձակը, քանի որ նա դեռևս չուսումնասիրված հեղինակ է հայ գրական
ավանդույթում:
Vol. 2 No. 27 pp. 152-162 (2019)
Description:
Սույն հոդվածի օգնությամբ փորձ է արվում բացահայտել Վլադիմիր
Նաբոկովի «Լոլիտա» կամ «Սպիտակամորթ ամուրու խոստովանանքը»
աղմկահարույց վեպը: Հոդվածում քննարկվում է մեղքի թեման, կեղծ բարեպաշտությունը, ֆրոյդիստական վարժանքները: Աշխատանքը փորձ է ստեղծագործությունը վերլուծելու ոչ միայն գրականագիտության, այլև հոգեբանության տեսանկյունից: Հոդվածում բացահայտվում են վեպում առաջին
հայացքից չերևացող մի շարք հոգեբանական իրողություններ:
Vol. 1 No. 26 pp. 235-244 (2019)
Description:
Հոդվածում փորձ է կատարվում բացահայտել ժամանակակից աֆղան
գրող Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վեպի գլխավոր հերոս
Ամիրի մեղքի ընկալումը։ Հոսեյնիի նուրբ, հեգնական և սենտիմենտալ վեպի
օգնությամբ ըմբռնում ենք գլխավոր հերոս Ամիրի հոգեկան ապրումներն ու
ականատեսը դառնում հերոսի խորացող մեղքի գիտակցմանը:
Մեղքի, դավաճանության, սիրո ընկալումներն ու հերոսի վերաբերմունքն իր
լավագույն ընկեր Հասանի հանդեպ օգնում են էլ ավելի լավ հասկանալ վեպն
ու աֆղան հեղինակին։
Վլադիմիր Նաբոկովի գեղագիտական ընկալումները. «Լոլիտա» վեպը
Vol. Ի No. 1 pp. 327-340 (2020)
URL: http://serials.flib.sci.am/Publications/literal_2020/book/content.html
DOI: https://arar.sci.am/dlibra/publication/285452
Description: Հոդվածի նպատակն է էմիգրանտական գրականության խոշորագույն հեղինակներից մեկի՝ Վլադիմիր Նաբոկովի, ամենաղմկահարույց վեպում բացահայտել գեղագիտական շերտերը: Հոդվածը փորձ է մեկնաբանելու Նաբոկովի աշխարհահռչակ վեպը էսթետիզմի, բարոյականության ու արվեստի դիտանկյունից: Հոդվածի շնորհիվ բացահայտվում են մի շարք հոգեբանական իրողություններ, որոնք, գուցե, առաջին հայացքից տեսանելի չեն:
ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄԸ ԷՄԻԳՐԱՆՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Vol. 2 No. 31 pp. 161-173 (2021)
URL: https://journals.ysu.am/index.php/foreign-lang/article/view/vol25_no2_2021_pp16…
DOI: https://doi.org/10.46991/FLHE/2021/25.2.161
Description: Արագ զարգացող աշխարհում պատկանելության խնդիրը մնում է ժամանակի հրամայականը: Չնայած մեր արմատները փորձում են մեզ պահել հայրենիքում, շատ դեպքերում էմիգրանտ դառնալն անխուսափելի է դառնում: Միգրացիան, ըստ էության, դարձել է հասարակական նորմ և ինքնության, պատկանելության և տան հասկացությունները վերանայելու և այլ դիտանկյան տակ ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել: Էմիգրանտական գրականության մեջ արտացոլվում են երեք հիմնական կատեգորիաներ՝ դիցաբանական, սոցիոլոգիական և հոգեբանական: 20-րդ դարը համարվում է միգրացիայի դարաշրջան: Հոդվածի նպատակն է էմիգրանտական գրականության համատեքստում բացահայտել միգրացիայի թաքնված շերտերն ու բարձրացնել մի շարք հարցեր, որոնք կօգնեն մեզ ավելի լավ մեկնաբանելու էմիգրանտական գրականության առանձնահատկությունները:
Vol. 1 No. 30 pp. 185-195 (2021)
Description:
Հոդվածը փորձ է ներկայացնելու այն դժվարությունները, որոնց միջով
«Հազար չքնաղ արևներ» վեպի գլխավոր հերոսուհիները ստիպված են անցնել միայն այն պատճառով, որ կին են և ծնվել են Աֆղանստանում: Նրանք
դժբախտ կանայք են, որոնք ծնվելու առաջին իսկ օրվանից դատապարտված են: Աֆղան հասարակությունը չի ընդունում նրանց, և նրանք ստիպված
են տառապել՝ իրենց ինքնությունն ու արժանապատվությունը պահելու համար: Ճակատագիրն այս կանանց շպրտել է աշխարհ՝ առանց իրենց համաձայնությունը ստանալու: Նրանք միայնակ են, լքված ու անտեսված, բայց
կարողանում են իրենց մեջ ուժ գտնել ու պայքարել հանուն երջանկության:
Հոդվածի նպատակն է էմիգրանտական գրականության համատեքստում
վեր հանել արևելյան մշակույթի առանձնահատկությունները:
Vol. 1 No. 17 pp. 231-237 (2021)
Description:
The purpose of this paper is to reveal the phenomena of the exiled writer in migrant literature. The
perceptions of homesickness, identity, belonging, multiculturalism, otherness, and exile help us to highlight a number of psychological realities that the exiled writer faces becoming a migrant. With the help of
mythological, sociological and psychological categories, we tried to open hidden layers of migration. Migrant literature is individual, subjective, diverse, but the causes that make writer become migrant are sometimes similar.
Vol. 1 No. 37 pp. 25-34 (2022)
URL: http://ysu.am/science/hy/Amalya-Soghomonyan
DOI: http://ysu.am/files/03A_Soghomonyan.pdf
Description:
Հոդվածի նպատակն է էմիգրանտական գրականության համատեքստում
վերլուծել էթնիկ հիշողության, հավերժական վերադարձի, ամերիկյան գրական խառնարանի առանձնահատկությունները: Հոդվածում ներկայացված է
էթնիկ մշակույթի և գերմշակույթի բախումը՝ էթնոգենեզով պայմանավորված:
Կարոտի, ինքնության, պատկանելության, բազմամշակութայնության, այլության և աքսորի կոնցեպտների քննությունն օգնում է վեր հանելու հոգեբանական մի շարք իրողություններ, որոնց էմիգրանտն առերեսվում է՝ գաղթական
(էմիգրանտ) դառնալով: Ներգաղթյալի կարևորագույն խնդիրներից մեկը նոր
միջավայրում դառնում է ազգային գենետիկ կոդի պահպանումը: Հոդվածում
ներկայացված են միգրացիայի տեսակներն ըստ մոտիվացիայի, օրինակ՝ կամավոր կամ հարկադիր։ Այս պարագայում հատկապես տարբեր է լինում
մարդկանց հոգեվիճակը, քանի որ կոնտրաստային են տարբերությունները
միգրացիաների միջև։ Կամավոր միգրանտներն ունեն հստակ մոտիվացիա, որոշակի պլաններ, նպատակներ։ Ի հակառակ սրան, հարկադիր միգրացիայի
դիմողները սովորաբար զուրկ են նպատակներից և մոտիվներից, տեղաշարժվում են սեփական կամքին հակառակ, չեն ունենում պլաններ և պատկերացումներ սեփական ապագայի վերաբերյալ, չեն ունենում կյանքն այլ վայրում
շարունակելու որևէ հիմք։ Նրանց բնորոշ է անորոշ և առկախված վիճակը։
Vol. ԻԴ No. 1 pp. 261-272 (2022)
URL: http://litinst.sci.am/am/node/41
DOI: http://litinst.sci.am/am/node/41
Description:
Համաշխարհային գրականության մեջ տեղահանման թեման մշտապես եղել է ու
կլինի: Դարաշրջանները փոխվում են, գրական թեմաները նույնպես, ի հայտ են գալիս
նոր իրողություններ, բայց, ցավալիորեն, միշտ կան դրդապատճառներ, որոնց
«շնորհիվ» մարդը ստիպված է արտագաղթել: Ասվածի վկայությունն արցախյան
վերջին պատերազմն է, որը որոշ ժամանակ հետո իր գեղարվեստական արտացոլումը
կգտնի գրականության մեջ:
Սույն հոդվածի նպատակն է ցույց տալ մի շարք գործոնների ազդեցությունը (այդ
թվում և պատերազմի) անհատի հոգեբանության և արտագաղթելու ցանկության
վրա: Գրական գործերում հեղինակներն անում են ամեն ինչ որպեսզի սերը հաղթի,
սակայն իրական կյանքում տեղի է ունենում հակառակը: Պայթյուններ, լքված տներ,
հիշողություններ ու անորոշ ապագա: Իդեալների կորուստ, հիասթափություն,
օտարացում: Պատերազմն ամեն ինչ ոչնչացնում է: Պատերազմից հետո անհատը
հոգեպես ու բարոյապես լքված է, անպաշտպան, առանց հույսերի ու նպատակների:
Պատերազմի ժամանակ մեռնում է ամենակարևորը՝ սերը: Պատերազմից հետո
անհատի մոտ գլուխ են բարձրացնում օտարման, ինքնաօտարման, ինքնաոչնչացման
զգացումները: Դժբախտաբար հաճախ արտագաղթը գալիս է փրկության:
Vol. 26 No. 1 (32) pp. 137-143 (2022)
URL: http://csiam.sci.am/am/571656A4
DOI: http://csiam.sci.am/am/571656A4
Description: Նաբոկովի՝ որպես աքսորյալի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ նա վտարանդի է Խորհրդային Ռուսաստանից, և որ նրա գեղարվեստական գրականությունը արտահայտում է անհետացած աշխարհի արձագանքները: Թեև «աքսորը» սովորաբար բացասական մտքեր է առաջացնում՝ կորուստ, մերժում, ժխտում, դժբախտություն և դժվարություն, այն կարող է նաև ազատագրող լինել: Նաբոկովը վտարանդի գրողի օրինակն է, ով վայելում էր իր առջև բոլորովին նոր աշխարհ: Նրա գեղարվեստական գրականությունը, ընդհանուր առմամբ ապացուցում է դա: