Garnik Gevorgyan's publications
Publication: Article
Vol. 69 No. 3 pp. 112-131 (2022)
No. 2 pp. 210-217 (2022)
URL: http://alternative.am/%d5%b8%d6%82%d5%b2%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d…
Description: Գրականության մեջ տնտեսական ինքնիշխանության գնահատման մեթոդաբանությունը բավարար չափով ուսումնասիրված չէ։ Տնտեսական ինքնիշխանության չափանիշների գնահատման հարցում առաջնային է դրա վրա ազդող գործոնների պատճառահետևանքային կապերի բացահայտումը, քանի որ սկզբունքորեն տարբեր կարող է լինել ազդեցությունը ներքին և արտաքին գործոնների դոմինանտության պարագայում։ Տնտեսական ինքնիշխանության վրա բացասաբար ազդող ներքին գործոններից է ազգային տնտեսության մեջ նշանակալի կշիռ ունեցող խոշոր ընկերությունների կողմից պետության նկատմամբ ազդեցության լծակների համակարգը՝ նպաստավոր պայմաններ կորզելու կարողությունը։ Արտաքին ազդեցության գործոնների թվում կարևոր են օտարերկրյա ներդրումները, արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտների ներհոսքը, անդամակցություը վերազգային կառույցներին։ Տնտեսական ինքնիշխանության ներքին սպառնալիքների՝ ընկերությունների կողմից պետությունից նպաստավոր պայմաններ կորզելու հնարավորության գնահատման նպատակով կարևոր է տարբերել խոշոր, միջազգային և գլոբալ ընկերությունները, որովհետև հատկապես վերջիններն են օգտվում գլոբալ գործարքների առավելություններից՝ տարբեր լծակներով պետությունների վրա ազդելու և զիջումներ կորզելու նպատակով, ինչը հավասարազոր է տնտեսական ինքնիշխանության զիջմանը։ Հոդվածում ներկայացված է այդ երևույթը բացահայտող գործակիցների համակարգ և դրանց վրա կառուցված հաշվարկման մոդել։
No. 2 pp. 210-217 (2022)