Gevorg Hakobyan's publications
Publication: Article
Ինքնասպանության հոգեբանությունը որպես գիտակարգ դիտարկելու խնդրի շուրջ
Vol. 1 No. 45 pp. 154-162 (2017)
URL: https://asue.am/upload/files/science/banber/2017-year-1/16-B_15.pdf
DOI: https://asue.am/am/science/banber/2017-year/messenger-of-asue-2017-n1
Description: Հոդվածում քննարկվում է ինքնասպանության հոգեբանության` որպես գիտակարգի դիտարկման իրավասության հարցը: Հոգեբանության այս ճյուղին առաջադրվում են այն նվազագույն չափանիշները, որոնց բավարարումը պարտադիր է բոլոր գիտակարգերի համար: Կատարված վերլուծությունն ի ցույց է դնում այն բազմաթիվ անորոշությունները, որոնք առկա են սույն հայեցակարգում` կասկածի տակ առնելով ինքնասպանության հոգեբանության` գիտակարգ լինելու հանգամանքը:
ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Որոշ հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները
Vol. ԺԱ (ԺԷ) տարի, թիվ 2 No. 66 pp. 9-24 (2019)
URL: https://vemjournal.org/wp-content/uploads/2020/07/02-%D5%80%D5%AB%D5%B4%D5%B6%D…
DOI: https://vemjournal.org/archives/3409
Description:
Դեմոկրատիան (իր տարատեսակներով) ամենաքննարկված հայեցակարգերից մեկն է։ Սոցիալ-փիլիսոփայական մտքում հանրահայտ է դեմոկրատիայի այսպես կոչված՝ դասական պարադոքսը. այն է՝ արդյո՞ք պետությունը դեմոկրատական կլինի, եթե քաղաքացիները, իրենց ազատ կամքով, ընտրեն բռնակալի իշխանությունը։ Նմանատիպ մի պարադոքս էլ առաջ է քաշում Կ. Պոպերը. «Եթե մենք
չափազանց շատ ծրագրենք, եթե մենք չափազանց շատ իշխանություն տանք կառավարությանը, ապա ազատությունը կկորսվի, և դա կլինի ծրագրման վերջը»։ Սրանց առկայությունը լիովին բավական է, որպեսզի ակնհայտ լինեն դեմոկրատիայի վտանգավոր կողմերը, որոնք նկատվում են նաև հայաստանյան ներկա իրականության մեջ, սակայն դեմոկրատիան, իր բոլոր թերություններով ու խոցելի կողմերով հանդերձ, եղել և մնում է կառավարման լավագույն ձևը։ Ուստի բնավ պատահական չէ, որ և՛ դեմոկրատիայի ջերմեռանդ պաշտպանները, և՛ նրա կատաղի քննադատները կենտրոնացել են դեմոկրատական առաջնորդի կամ վարչարարության վրա՝ տեսականորեն կանխելու համար դեմոկրատիայի վերածվելը կա՛մ ամենաթողության, կա՛մ բռնակալության։
Հոդվածում քննարկվում են այս հիմնախնդիրները և սրանցից սկզբնավորվող այլ հարցեր։ Առաջարկվում են լուծումներ՝ հատկանշելով, որ առաջարկված լուծումները կարիք ունեն հարատև գործարկվելու և հնթացս անըդհատ լավարկվելու։
Փիլիսոփայության և իրավաքաղաքական խոսույթի կապը
Vol. 02 No. 10 pp. 303-319 (2019)
URL: https://philarchive.org/archive/BABCAO-2
DOI: https://philarchive.org/archive/BABCAO-2
Description: Հոդվածում քննարկվում է փիլիսոփայության և իրավաքաղաքական խոսույթի տրմաբանական կապի հիմնահարցը: Այս կապը ցուցադրելու համար նախ որոշակիացվում է «իրավունք», «քաղաքականություն» և «փիլիսոփայություն» հասկացությունների այն կիրառությունը, որն առկա է սույն վերլուծության մեջ: Որոշարկմանը հետևում է իրավունքի և քաղաքականության միջև առկա անհրաժեշտ կապի ցուցադրությունը: Այնուհետև հիմնավորվում է այն դրույթը, ըստ որի, ցանկացած պնդում, որն իրավացիորեն կատարվում է իրավունքի և քաղաքականության վերաբերյալ, կարելի է վերագրել նաև իրավաքաղաքական խոսույթին ընդհանրապես: Վերջապես՝ ցույց է տրվում, որ փիլիսոփայությունը կապված է իրավաքաղաքական խոսույթին ոչ միայն պատմականորեն, այլ նաև տրամաբանական անհրաժեշտությամբ: Եվ քանի որ փիլիսոփայությունն ամեն դեպքում միջամտում և թափանցում է իրավաքաղաքական խոսույթի ամենախոր շերտերը, ապա փիլիսոփայական այս միջամտությունը կարող է շատ օգտակար դերակատարություն ունենալ իրավաքաղաքական խոսույթի համար, եթե միջամտությունն իրականացվի գիտակցված և նպատակայնորեն: Այսպիսի միջամտությամբ փիլիսոփայությունը կօգնի առավել հստակ հասկանալ, ճշգրտել, համակարգել այն բոլոր էական հասկացություններն ու բանաձևումները, որոնք կիրառվում են իրավաքաղաքական խոսույթում:
Ճանաչման հիմնահարցը գիտական իմացության և իրավունքի ու քաղաքականության ոլորտներում
Vol. 2 No. 5 pp. 210-222 (2020)
URL: https://artsakhlib.am/2020/07/15/%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9%D5%B4%D5%A1%D5%…
DOI: https://artsakhlib.am/2020/07/15/%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%b4%d5%a1%d5%…
Description:
Հոդվածում դիտարկվում և համեմատական վերլուծության է ենթարկվում ճանաչման հիմնախնդիրը մի կողմից՝ գիտական իմացության, մյուս կողմից՝ իրավունքի ու քաղաքականության ոլորտներում։ Արձանագրվում են նույնություններ, տարբերություններ և այլ փաստեր։ Հոդվածում կիրառվել է համեմատության, վերլուծության, համադրության, ընդհանրացման և այլ մեթոդներ։
Փաստարկվում է, որ ճանաչման՝ որպես քաղաքական ակտի հիմնախնդրին առնչվող խոչընդոտներն առավել կանխատեսելի ու կառավարելի են, քան գիտության ոլորտում հանդիպողները, հակառակ նրան, որ կա չհիմնավորված համոզմունք, որ գիտությունն առավել ռացիոնալ, անկողմանակալությանն ու օբյեկտիվությանը հակված ոլորտ է, քան քաղաքականությունը։
Վերլուծության եզրակացություններն առնչակցվում են Արցախի ճանաչման հիմնահարցին։ Փաստարկվում է, որ հոդվածում վերլուծված ճանաչման գործընթացն անհարկիորեն արգելափակող, սուբյեկտային երեք «ֆոն»-երն էլ գործում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Դրանք հարուցում են մի շարք դժվարություններ, և գործընթացը մղում փակուղի։ Այդ պայմաններում հայկական կողմը ստիպված է իր պայքարի միջոցները փնտրել խոշոր տերությունների շահերի ընդհանրության դաշտում և տեղեկատվական պատերազմի ասպարեզում։
Հոդվածը եզրափակվում է այն գաղափարի մատնանշումով, որ եթե Արդիության շրջանում հակամարտող կողմերից առավելության էր հասնում տեխնիկական միջոցների տիրապետող կողմը, ապա ներկայում առավելության կարող է հասնել հակամարտության այն կողմը, որն ունի տեղեկատվական, փաստարկման և վերլուծական ոլորտների հմուտ մասնագետներ։
Լեգիտիմացված ոչ ճշմարիտի ծագման և գործառման պատճառներն ու մեխանիզմները իրավաքաղաքական խոսույթում
Vol. 01 No. 11 pp. 497-515 (2020)
URL: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/EuropeanUniversity2018/2020(11).pdf
DOI: https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/EuropeanUniversity2018/2020(11).pdf
Description:
Հոդվածում քննարկվում են իրավաքաղաքական խոսույթում առկա լեգիտիմացված ոչ ճշմարիտ տարրերի առաջացման գործընթացը, պայմանները և պատճառները: Հստակեցնելու համար լեգիտիմացված
ոչ ճշմարիտ մտակառույցները՝ անդրադարձ է կատարվում ստին, սխալին, մանիպուլյացիային, նարատիվին, քաղաքական միֆին և սիմուլյակրին: Նկարագրվում և վերլուծության են ենթարկվում իրավաքաղաքական այն իրադրությունները, որոնց պատճառով ի հայտ են գալիս և գործառում լեգիտիմացված ոչ ճշմարիտները: Քննարկվում են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համապատասխան պատճառներից ծագում են իրավաքաղաքական խոսույթի այդ տարրերը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ լեգիտիմացված ոչ ճշմարիտ մտակառույցների ծագման և գործառման պատճառները հայտնի են, սակայն հայտնի չեն այն պայմանները, որոնք անհրաժեշտ և բավարար են, որպեսզի առաջանան լեգիտիմացված ոչ ճշմարիտ մտակառույցները: Վերլուծությունը եզրափակվում է՝ փաստարկելով և ամրագրելով, որ լեգիտմացված ոչ ճշմարիտ մտակառույցներն առկա են ոչ միայն իրավաքաղաքական խոսույթում, այլև մարդկային գործունեության բոլոր ոլորտներում:
Ճշմարիտի էության բացատրման և սահմանման խնդրահարույց բնույթը
Vol. 3 No. 33 pp. 39-50 (2020)
URL: http://eph.am/files/04G_Hakobyan-1609244857-.pdf
DOI: http://eph.am/files/04G_Hakobyan-1609244857-.pdf
Description:
Գիտության բոլոր բնագավառներում էլ իմացության թիրախը ճշմարտությունն է։ Սա ենթադրում է, թե վերլուծաբանները վստահ են (գիտակցաբար կամ՝ ոչ), որ գիտեն, թե ինչ է ճշմարիտը (կամ ճշմարտությունը)։
Այդ համոզմունքը կարող է բացահայտորեն չարտահայտվել ուսումնասիրություններում, սակայն ակնհայտ է, որ հնարավոր չէ պնդել ինչ-որ դրույթի, վարկածի, օրենքի, տեսության ճշմարիտ կամ կեղծ լինելը՝ չունենալով համոզմունք ճշմարտության էության վերաբերյալ։ Եվ այստեղ արդարացիորեն ծագում է մի հարց. փիտափիլիսոփայական համայնքը և/կամ մտավոր գործունեությամբ զբաղվող ցանկացած մեկը գիտի՞ արդյոք, թե ինչ է ճշմարտությունը։ Այսինքն՝ հայտնի՞ է արդյոք ճշմարտության էությունը։ Եթե հայտնի չէ, ապա ինչպե՞ս է հնարավոր պնդել այս կամ այն մտակառույցի ճշմարիտ լինելու կամ չլինելու հանգամանքը։ Իսկ եթե հայտնի է, ապա նշանակում է, որ ճշմարտության էությունը հնարավոր է սահմանել և/կամ բացատրել։
Հոդվածում ցույց է տրվում, որ ճշմարտության էությունն անբացատրելի է, այսինքն՝ ճշմարտությունն անորոշ է։
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ Որոշ բարդություններ և դրանց լուծումները
Vol. 1 No. 69 pp. 130-153 (2020)
URL: https://vemjournal.org/wp-content/uploads/2020/04/08-%D5%93%D5%AB%D5%AC%D5%AB%D…
DOI: https://vemjournal.org/archives/4518
Description:
Առօրեական գիտակցության մեջ իշխող կարծիքի համաձայն` իրավաքաղաքական ոլորտում արդարության, ճշմարտության, ազնվությանը և բոլոր հնարավոր վեհ գաղափարները չեն կարող տեղ ունենալ։ Դժվար է
ճշգրտորեն ասել, թե այսպիսի մտայնությունը նախապես որտեղ է սաղմնավորվել, սակայն արվեստը, գեղարվեստական գրականությունը, կրոնը և հենց իրավաքաղաքական պրակտիկան ու դրանց տեսական ըմբռնումները հաճախ են պարարտ հող նախապատրաստում այսօրինակ կարծիքների համար։
Հայտնի են բազմաթիվ ասացվածքներ ու շրջասություններ, որոնք քաղաքականությունը նմանեցնում և/կամ նույնացնում են պոռնկության, ավազակության, թալանի, զանգվածային սպանության ու նմանատիպ այլ անընդունելի երևույթների հետ։ Արվեստի ու գեղարվեստական գրականության մի շարք գլուխգործոցներ ինքնին բողոք են ոչ միայն քաղաքական ինչ-որ իշխանության կամ գաղափարախոսության, այլև քաղաքականության, իրավունքի ու իշխանության դեմ ընդհանրապես։ Իսկ Ն. Մաքիավելլիի քաղաքական ուսմունքը համարվում է տեսական մտքի ամենահիմնարար փաստարկն առ այն, որ քաղաքականությունը ստի, կեղծիքի և ընդհանրապես անբարոյականության ոլորտն է, որտեղ սկզբունքորեն չեն կարող տեղ ունենալ ո՛չ ճշմարտությունը, ո՛չ արդարությունը և ո՛չ էլ որևէ այլ առաքինություն։
Սակայն հոդվածում փաստարկվում է ճիշտ հակառակը և կատարվում եզրակացություն, որ արդարության (և անարդարության) կեցութավայրն անհրաժեշտաբար իրավաքաղաքական ոլորտն է, որում այն արտահայտվում է իրավաքաղաքական խոսույթով։ Սա չի նշանակում, թե իրավաքաղաքական գործունեությունը (խոսույթը) միշտ ձգտում է արդարության կամ միայն արդարություն է իրականացնում, այլ ցույց է տալիս, որ եթե ընդհանրապես հնարավոր է արդարություն, ապա այն հնարավոր է բացառապես իրավաքաղաքական ոլորտում (խոսույթում)։ Այսինքն՝ արդարությունը ոչ միայն հնարավոր է իրավաքաղաքական ոլորտում, այլև միայն այդտեղ է հնարավոր: Իսկ արդարության և՛ կառուցարկման, և՛ իրականացման գործընթացների համար անհրաժեշտ է ճշմարիտը։ Ի տարբերություն արդարության՝ ճշմարիտի կեցութավայրը միայն իրավաքաղաքական խոսույթը չէ, բայց այն անհրաժեշտ է (սակայն ոչ բավարար) արդարության գոյության համար։ Այսինքն՝ ճշմարտության կեցութավայրը, ի թիվս այլոց, նաև իրավաքաղաքական ոլորտն է։
Իրավաքաղաքական խոսույթի ոչճշմարիտ տարրերի շուրջ
Vol. 1 No. 31 pp. 32-43 (2020)
URL: http://eph.am/files/04G_Hakobyan-1593419636-.pdf
DOI: http://eph.am/files/04G_Hakobyan-1593419636-.pdf
Description:
Հոդվածում արձանագրվում է, որ իրավաքաղաքական խոսույթը բարդ համադրական կառուցարկում է, որի տարրերի էությունը բացահայտելը շատ կարևոր է իրավաքաղաքական գործընթացները հասկանալու և կառավարելու առումով։ Մանավանդ, որ իրավաքաղաքական ցանկացած խոսույթ սովորաբար պարունակում է ոչճշմարիտ տարրեր՝ պնդումներ,փաստարկներ, եզրահանգումներ և այլն։ Այս ոչճշմարիտ առավել նշանակալից տարրերից են՝ սուտը, սխալը, մանիպուլյացիան, նարատիվը, քաղաքական միֆը, սիմուլյակրը և այլն։
Իրավաքաղաքական խոսույթում, ի թիվս սրանց և այլոց, առկա է ճշմարիտի հակոտնյայի այնպիսի մի տեսակ, որը ներկայանում, ընդունվում և լեգիտիմանում է ճշմարտության տեղում՝ չթաքցնելով իր ոչճշմարիտ լինելը։ Եվ հոդվածի բուն նպատակը իրավաքաղաքական խոսույթի այս տարրի ու նրա բնութագրիչի բացորոշումն է։
Լեգիտիմացված ոչճշմարիտը իր առկայությամբ ոչ միայն «փոխարինում» է հնարավոր ճշմարտությանը, այլև ստվերում ճշմարտության կարիքն ու փնտրտուքի պահանջը։ Ժամանակի ընթացքում սա դառնում է համոզմունք, և դրա նկատմամբ քննադատական մոտեցումներն ինքնըստինքյան տաբուացվում են։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ճշմարտության այս հակոտնյայի ծագմանն ու գործառման օրինաչափություններին և կատարվում եզրակացություն, որ իրավաքաղաքական խոսույթի այս տարրի բացորոշվածությունն այն դարձնում է կառավարելի, ուստի և՝ պակաս վտանգավոր։
Կորոնավիրուսային համավարակի խոսույթի իմացաբանական որակման շուրջ
Vol. 1 No. 34 pp. 44-54 (2021)
URL: http://eph.am/files/04G_Hakobyan-1628500917-.pdf
DOI: https://doi.org/10.46991/BYSU: E /2021.12.1.044
Description:
Հոդվածում քննարկվում է կորոնավիրուսային համավարակին վերաբերող իրավաքաղաքական խոսույթի տարրերի ճշմարտացիության հարցը։ Կատարված գիտափիլիսոփայական վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ համավարակին վերաբերող ներկայիս խոսույթում առկա այն բոլոր մտակառույցները, որոնք ներկայացվում են որպես գիտական գիտելիք և/կամ գիտությամբ հիմնավորված ու հավակնում ճշմարիտ բնորոշմանը, սկզբունքորեն չեն կարող լինել այդպիսին։ Համավարակային ներկայիս խոսույթում շրջանառվող իսկական (այլ ոչ այդպիսին ներկայացվող) գիտական բոլոր գիտելիքները ու դրանցից բխող բոլոր պնդումները լավագույն դեպքում կարող են լինել հավանական և ոչ երբեք ճշմարիտ։
Իսկ բոլոր այն գիտելիքները, որոնք ներկայացվում են որպես ճշմարիտ, ինքնըստինքյան վերածվում են ճշմարիտի հակոտնյա մտակառույցների, եթե նույնիսկ մինչև այդպես ներկայացվելը հավանական էին։
Հայաստանյան բուհերում դասավանդվող փիլիսոփայական գիտակարգերի հերթագայման հիմնախնդրի շուրջ
Vol. 1 No. 61 pp. 175-189 (2021)
URL: https://asue.am/upload/files/science/banber/2021-year-1/B%2012.pdf
DOI: https://asue.am/am/messenger-of-asue-2021-n1 10.52174/1829-0280_2021_1_174
Description: Հոդվածում քննարկվում է հայկական բուհական կրթության շրջանակներում փիլիսոփայական առարկաների միմյանց հերթագայելու հիմնախնդիրը։ Քննարկումը մեկնարկում է այն ակնհայտ ճշմարտությունից, որ ցանկացած գիտակարգի դասավանդում, ինչպես նաև դրանց դասավանդման հերթագայության դասակարգումը, պետք է իրականացվի տվյալ գիտակարգի յուրահատկություններին համապատասխան։ Վերլուծելով ընդհանուր փիլիսոփայության, բարոյագիտության մշակութաբանության էական հատկանիշները՝ կատարվում է եզրակացություն, որ բուհական կրթության առարկաների հերթագայության սանդղակում փիլիսոփայական բոլոր ենթագիտակարգերը պետք է հաջորդեն ընդհանուր փիլիսոփայության դասընթացին։ Այս պնդումից բացառվում է միայն ձևական տրամաբանության դասընթացը, որը պետք է ոչ միայն նախորդի ընդհանուր փիլիսոփայությանը, այլև փոխատեղվի բուհական կրթության ամենավաղ շրջան։
Ուսումնասիրության օբյեկտին ճշմարիտ հասկացության հակադեմի դիտանկյունից մոտենալու շուրջ
Vol. 3 No. 39 pp. 50-69 (2022)
URL: http://eph.am/files/05G_Hakobyan-1672909120-.pdf
DOI: https://doi.org/10.46991/BYSU: E /2022.13.3․050
Description: Հոդվածում քննարկվում են մտակառույցների տարբերակման գործընթացին առնչվող որոշ էական դժվարություններ։ Շեշտվում է, որ իմացաբանական ինչ որակում էլ դրանք ստանան, ի վերջո պետք է պարզել՝ դրանք ճշմարի՞տ են, թե՞ ոչ։ Սակայն պարզվում է, որ ճշմարիտ հասկացության բացահայտման ու որոշակիացման անհնարինության պատճառով տարբերակման գործընթացը հայտնվում է պարադոքսալ իրավիճակում և դեմ առնում անհաղթահարելի պատնեշի։ Ուստի առաջարկվում է պատնեշը հաղթահարելու փոխարեն այն շրջանցել և մտակառույցների զանազանումն իրականացնել ճշմարիտի հակադիր դիտանկյունից, որը թեև կրկին խիստ խնդրահարույց, բայց լիովին իրականացնելի ճանաչողության գործընթաց է։
ԲԱՌԱՐԱՆԱԳՐԱԿԱՆ ՄԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ Փիլիսոփայական խնդրադաշտի համատեքստում
Vol. 2 No. 78 pp. 170-189 (2022)
URL: https://vemjournal.org/wp-content/uploads/2022/08/07-%D4%BC%D5%A5%D5%A6%D5%BE%D…
DOI: https://vemjournal.org/archives/7538
Description:
Հոդվածում քննարկվում է հընթացս լեզվաքարոզչության լեզվական սխալները մատնացույց անելու ցանկալի լինել/չլինելու հարցը՝ համադրված փիլիսոփայական հայտնի որոշ հիմնախնդիրների։
Արձանագրվում է, որ հասարակությունն այս գործընթացին միշտ չէ, որ դրական է վերաբերվում՝ փաստարկելով, որ լեզվական սխալների ցուցադրությունը, թեև մերժելու և վերացնելու նպատակով, կարող է նպաստել դրանց տարածմանը և/կամ ամրակայմանը։ Ըստ նրանց՝ նախ՝ նշված սխալը անփույթ ընթերցողի ենթագիտակցության մեջ կարող է տպավորվել որպես ճիշտ տարբերակ, երկրորդ՝ սխալը կարող է գիտակցաբար պատճենվել որպես նորաձևություն, յուրօրինակություն կամ էլ ենթա(հակա)մշակութային ընդվզում և այլն։ Ուստի հիմնավորվում է, որ առկա է մի խնդիր, որը ոչ միայն զգալիորեն բարդացնում է բառարանագրի աշխատանքը, այլ նաև բառարանագրության գործընթացը երբեմն կանգնեցնում է փակուղային իրավիճակների առաջ։ Այդ իրավիճակները ծագում են, որովհետև առկա խնդրը կարելի է դասել պարադոքսների (կամ որոշ վերապահումներով՝ զենոնյան ապորիաների, կանտյան անտինոմիաների) շարքը։ Իսկ սա նշանակում է, որ խնդրի հնարավոր լուծումը կարող է լինել առավելագույնը պայմանական (կոնվենցիոնալ)։ Եվ եթե հաշվի առնենք այն ակնհայտ փաստը, որ (հայոց) լեզվի զարգացման արագության և ուղղության հարցում բառարանագրությունն ունի էական նշանակություն, ապա կարելի է պնդել, որ առկա խնդրի անտեսումն անթույլատրելի է։
Հետևաբար, եզրակացվում է հոդվածում, հրամայական է դառնում լեզվաբանների և այս խնդրին անմիջականորեն առնչվող այլ գիտնականների փոխհամաձայնության ձեռքբերումը։ Ընդ որում այստեղ էականը ոչ թե այդ հնարավոր համաձայնության առկայությունն է, այլ դրա հստակ ու հիմնավոր ձևակերպումը՝ որպես ընդունված հարացույց կամ վերջինիս մաս։
ՃՇՄԱՐԻՏԻ ՀԱԿՈՏՆՅԱՆ ՈՐՊԵՍ ՃՇՄԱՐԻՏԻ ՀԱԿԱԴԵՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Vol. 2 pp. 36-57 (2023)
URL: https://journals.ysu.am/index.php/bulletin-ysu-phil-psych/article/view/vol14_no…
DOI: https://doi.org/10.46991/BYSU: E /2023.14.2․036
Description: Հոդվածում քննարկվում են ճշմարիտին հակադիր բնութագրիչների էությունների փոխներթափանցված հարաբերությունները՝ առանձնապես կարևոր դեր հատկացնելով ճշմարիտի հնարավոր հակադեմ հասկացության բացահայտմանը և որոշարկմանը։ Քննարկումներից պարզվում է, որ գիտափիլիսոփայական խոսույթում ճշմարիտի հակադիր բնութագրիչների էությունների վերաբերյալ միակարծություն չկա, և ճշմարիտին հակադրվող լիովին նույն իմացաբանական որակումն արտացոլելու նպատակով կիրառվում են բազմաթիվ բնութագրիչներ (ի թիվս այլոց) սխալ, կեղծ, սուտ, մոլորություն, հակաճշմարտություն և այլն։ Հետևաբար գիտափիլիսոփայական հայալեզու գրականության մեջ (դասագիրք, հոդված, մենագրություն) չկա նաև համաձայնություն, թե ի՛նչ իմաստներով և ո՛ր դեպքերում պետք է կիրառվեն այս հասկացություններից յուրաքանչյուրը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճշմարիտին հակադրվող հասկացությունները էական դերակատարություն ունեն ճանաչողության գործընթացում՝ հոդվածում առաջարկվում է զատորոշել այդ հասկացությունների կիրառության սահմանները և չեղարկել դրանց նույնարժեք կիրառության ավանդույթը։ Մանավանդ որ գոյություն ունեն այնպիսի մտակառույցներ, որոնք դուրս են ճշմարիտ/կեղծ (սխալ, սուտ, մոլորություն և այլն) տրամաբանական-իմացաբանական չափումից։ Այս համատեքստում պարզվում է նաև, որ ճշմարիտին հակադրվող հասկացություններին առնչվող միակարծության բացակայությունն ունի օբյեկտիվ հիմքեր, որոնցից ամենաէականը «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլող հասկացության ու ճշգրտորեն արտահայտող բառի չգոյությունն է։ Ուստի առաջարկվում է խնդիրը լուծել պայմանական համակարծություններ ընդունելու միջոցով, այս թվում նաև՝ «ճշմարիտի հակադեմ» մտածումը արտացոլելով ճշմարիտի հակոտնյա հասկացությամբ։
Publication: Book
Ապրիր նվաճելով (Լիդերի օրագիր)
pp. 301, (2017)
URL: https://antares.am/portfolio-item/live-by-conquering-am/
DOI: https://antares.am/portfolio_category/non-fiction-am/
Description:
Ուսումնասիրությունը կենսաձևային, շահադրդող (մոտիվացնող) և կանոնակարգող գիտափիլիսոփայական մենագրություն է, որն ընթերցողին հիմք է տալիս ճիշտ հարցադրումներ կատարելու, ողջախոհ լուծումներ գտնելու, կյանքն ըստ իր հայեցողության կառուցելու համար։
Այն նաև կառվարման ձեռնարկ-դասագիրք է, որը կարող է օգտակար լինել կառավարմանն առնչվող առարկաներ դասավանդելու հարցում։
Գիրքը, ի թիվս այլ բազմաթիվ յուրահատկությունների, օրագիր է, որը լրացնում է Լիդերը՝ կազմակերպելու, հետևելու և ղեկավարելու համար իր ու իր պատասխանատվության շրջանակում գտնվող անձանց գործողությունները, որոնք միտված են դեպի Լիդերի տեսլականի իրականություն դարձնելը։